14.6 C
Yerevan

Անտեսված Ոգին

Ազգը, հայրենիքը…սրբություն է, միտք, շունչ, հոգի: Ահա թե ինչ էր առա­ջարկում ու պահանջում հայրե­նի­քի անխոնջ գործի­չը: Եվ դա այն է, որը մեզ պակա­սում է հիմա: Դա այն է, որին ձգտում ենք, բայց լավ չենք տեսնում ու հասկա­նում: Դա այն է, որի չհասկա­նա­լով մենք պարտվե­ցինք 2020թ.:

Արա­յիկ Մկրտումյան

Մենք շատ ենք սիրում խոսել ազգա­յին թեմա­նե­րով և բացի դրա­նից սիրում ենք ընտրել մեկ-երկու կերպար, որոնք իրենց մեջ ամփո­փում են այդ գաղա­փա­րը և դարձնում ենք սիմվոլ, խորհրդանշան, որոնք մեզ համար դառնում են կարև­ո­րա­գույն ու անփո­խա­րի­նե­լի հենասյուներ, որոնց շուրջ էլ սկսում են պտտվել մեր մտքերն ու ու մեր խորհրդա­ծություննե­րը: 

Բայց կա մի խնդիր, որը շարունա­կում է մնալ ակտուալ և կարև­որ: Այդ խնդի­րը արհա­մարհանքն է: Այն իմաստով, որ մենք շատ հաճախ մոռա­նում ենք հայոց պատմության մեծա­գույն կերպարնե­րից ոմանց մասին, նրանց բավա­րար չափով ուշադրություն չենք դարձնում: Եվ երբեմն նրանց մեջ հանդի­պում են այնպի­սի հսկա­նե­րի, որոնք իրենց փառքով կարող են լուսա­վո­րել մի ողջ դարաշրջան:

Գաղա­փա­րա­կան այս հսկան եղել է ՀՅԴ անդամ և դուրս եկել կուսակցությունից 1935թ.-ին: Նա փայլուն կրթություն էր ստա­ցել, սովո­րել Բեռլի­նի քաղա­քա­կան դպրո­ցում, ավարտել Պրա­գա­յի համալսա­րա­նի փիլի­սո­փա­յա­կան բաժի­նը, ծավա­լել կրթա­կան ու ուսուցչա­կան ահռե­լի աշխա­տանք: Ապրել Բուլղա­րիա­յում, 1933թ. Սոֆիա­յում հրա­տա­րա­կել «Ցեղա­նենգ շեյթա­նը», «Մտա­ծումներ հայկա­կան ճգնա­ժա­մի», «Հայ հեղա­փո­խության ևՄա­յիս 28‑ի մասին» գրքույկնե­րը։

Նա գործուն մասնակցություն է ունե­ցել ֆաշիստա­կան այն քարոզչության ժխտման գործում, որի համա­ձայն իբրև թե հայե­րը ոչ թե հնդեվրո­պա­կան արիա­կան , այլ սեմա­կան ծագում ունեն, և որը կարող էր սպառնա­լիք դառնալ հայե­րի ջարդի համար, ինչպես այդ տեղի ունե­ցավ հրեա­նե­րի հետ։

1944թ․ Բուլղա­րիա­յում ձերբա­կալվել է խորհրդա­յին հակա­հե­տա­խուզության Սեմերշի կողմից, դատա­պարտվել է տասը տարվա ազա­տազրկման և մինչև 1955թ․ տառա­պել խորհրդա­յին բանտե­րում։

Եղել է Գարե­գին Նժդե­հի հիմնադրած Ցեղակրո­նության գաղա­փա­րա­կի­ցը։ Համա­տեղ հիմնադրել և քարո­զել են Տարո­նա­կան շարժում կամ Տարո­նա­կա­նության հայրե­նա­սի­րա­կան գաղա­փա­րա­կան հոսանքը, տպագրել «Ցեղ և հայրե­նիք» ամսա­գի­րը։

Նա եղել է Գարե­գին Նժդե­հի գլխա­վոր, գուցե և միակ խորհրդա­տուն…

Այդ մարդը հայ ազգա­յին ոգին բորբո­քողնե­րից էր, հայ ազգա­յին պայքա­րի և գաղա­փա­րա­դիր մեծա­գույն գործիչնե­րից մեկը: Մարդ, ով իր ողջ էությամբ գաղա­փար էր ու պայքար:

«Հոգե­բան ստրուկը նա չէ, որին քաղա­քա­կա­նո­րեն ծանր մի դրություն է պարտադրված, այլ նա՛, որ անձնիշխան դառնա­լու խռովք չունի»,- ահա նրա մտքե­րից: Մաքուր և ազատ գաղա­փար, անմնա­ցորդ նվի­րում և հսկա­յա­կան աշխա­տանք՝ ավանդ հայ ժողովրդին:

Եթե մենք այսօր դեռևս ի վիճա­կի չենք հասկա­նա­լու և ընդունե­լու նրա ողջ էությունը, ապա միայն այն պատճա­ռով, որ չափից ավե­լի ենք հեռա­ցել մեր նախնա­կան էությունից, հայությունից, հայրե­նությունից:

Նա առա­ջարկում էր, ոչ թե կարճատև զինյալ պայքար, այլ մի ողջ գաղա­փա­րա­կան ահեղ պատե­րազմ: Նա ասում էր, որ հայրե­նի­քը սոսկ հողա­տա­րածք կամ ապստամբություն չէ…հայրենիքը այն տիե­զե­րա­կան երջանկությունն է, որը մարդուն կենդա­նուց կիսաստված է դարձնում: Հայրե­նիք, ահա նրա հավա­տամքը:

Նա վեր էր կեղծ ռասիստա­կան-շովի­նիստա­կան ցուցա­մո­լությունից: Նրա պատկե­րացմամբ ու սկզբունքնե­րով ազգա­յին պայքա­րը հենված է հենց գաղա­փա­րի, մաքրա­մա­քուր պայքա­րի վրա: Ազգը, հայրենիքը…սրբություն է, միտք, շունչ, հոգի: Ահա թե ինչ էր առա­ջարկում ու պահանջում հայրե­նի­քի անխոնջ գործի­չը: Եվ դա այն է, որը մեզ պակա­սում է հիմա: Դա այն է, որին ձգտում ենք, բայց լավ չենք տեսնում ու հասկա­նում: Դա այն է, որի չհասկա­նա­լով մենք պարտվե­ցինք 2020թ.: 

Ամեն ինչը գալիս է հենց այդ կետից՝ գիտակցումից:

Դեռ չե՞ք հիշում թե ում մասին է խոսքը: Ցավա­լի է, բայց այսօր իրոք մենք չենք ճանա­չում մեզ: Չենք ճանա­չում ու հենց այդ պատճա­ռով էլ հնա­րա­վոր է դեռ չենք հասկա­ցել, թե ում մասին է խոսքը: Հենց դրա պատճա­ռով է, որ մենք անեկդոտներ ենք պատմում Վարդան Մամի­կոնյա­նի մասին, հենց այդ պատճա­ռով է, որ ասում ենք, թե. «Երկի­րը երկիր չէ»:

Մինչդեռ միայն այս մարդու թողա­ծով և ավանդա­ծով մենք կարող ենք ոչ միայն վերա­կանգնվել, այլև ստեղծել պետություն՝ հզորնե­րի մեջ հզոր:

Նա միայնակ ու նաև Նժդե­հի հետ աշխա­տե­լով արեց ավե­լին քան  մի ողջ ազգա­յին շարժում ողջ Եվրո­պա­յում: 

Մենք պարտա­վոր ենք հասկա­նա­լու և ըմբռնե­լու նրան: Նա մեր ապա­գա­յի հույսե­րից մեկն է:

1956թ. հունվա­րի 13-ին նա ասում է իր աղջկան.

– Պատրաստ եմ մահը դիմա­վո­րե­լու, բայց չեմ ուզում, որ ինձ մերկացնեն ու լվան:
Մահվան այդ մեկ-երկու ժամե­րին նա ապրում է իր սիրե­լի անհե­տա­ցող ընկերնե­րի հետ՝ հարատև­ո­րեն հիշե­լով Ներսես Աստվա­ծա­տուրյա­նին ու Զոր. Գարե­գին Նժդե­հին: Եվ երեք անգամ, երկինք նայե­լով, ասում է.
– Ա՜խ Հայաստան, ա՜խ Հայաստան, ա՜խ Հայաստան:
Ու կնքում է իր մահկա­նա­ցուն սրտի կաթվա­ծով: Այսպես վերջա­նում է կյանքը ինքնօ­րի­նակ, ինքանտիպ, արտա­կարգ նկա­րագրի տեր, կարող մտա­վո­րա­կա­նի:

Գաղա­փա­րի այդ հսկան Հայկ Ասատրյանն էր։

Առնչվող Հոդվածներ