14.8 C
Yerevan

Կազմա­կերպվել Ինքնուրույն Եւ Սովո­րել

Այն ժողո­վուրդը որը ինքնուրույն հերթ կազմել չգի­տի և հերթի կանգնե­լիս մտնում է դիմա­ցի­նի քթի մեջ, կամ հերթը թողնում գնում է մի իր ևս գնե­լու, հետո գալիս ու կես ժամ առաջ զբա­ղեցրած տեղն է նորից մտնում, ասե­լով «բայց ես այստեղ էի կանգնած , սա ի՛մ տեղն է», այդ ժողո­վուրդը տուն էլ կկորցնի, սահման էլ, հարստություն էլ, արժա­նա­պատվություն էլ, հարգանք էլ, երա­զանք էլ, և նաև կյանքից ամե­նա­լավ պատա­ռը քաղե­լու ԻՐ ՀԵՐԹԸ…Ու կմնա սպա­սող, սպա­սող, հավե՛րժ սպա­սող…

Նուշիկ Միքա­յելյան

Վերա­ցա­կա­նության ազգ ենք։ Եթե վերածվենք նկա­րի՝ ամբողջո­վին մի աբստրակտ կտավ կտեսնենք, որտեղ որևէ հստակ բան չկա և գուցե հետաքրքիր է դիտվում, գուցե վառ գույներ ունի, գուցե նույնիսկ գլուխ գործոց է, սակայն կտա­վի մեկ ծայրից՝ մյուսը, վերա­ցա­կա­նությունն է տիրում։ Չկա՛ն հստակ թեմա­ներ, չկա՛ն հստակ կերպարներ, չկա՛ հստակ ասե­լիք և ամեն ոք իր ուզածն է տեսնում այնտեղ և ոչ մեկի տեսա­ծը մյուսի տեսա­ծին չի համընկնում։

Վերա­ցա­կա­նության մեջ չափա­զանց հեշտ է սխալներ գործել, այդ սխալնե­րը վերագրե­լով ոճի՛ն… Որ կողմ ուզես տար վրձինդ և ինչ գույն ուզես խառնիր…Եվ եթե հանկարծ համարձակվեն «կտավդ» չհասկա­նալ կամ չսի­րել, կհայտա­րա­րես դարի և մարդկանց մանրության մասին և գոնե ինքդ քեզ կհա­մո­զես որ այնուա­մե­նայնիվ դո՛ւ ես հանճա­րը և այդ քե՛զ է, որ դարը լավ չի հասկա­նում։

Վերա­ցա­կան չե՞ն մեր երա­զանքնե­րը, որոնց շուրջ մենք պտտվում ենք խիստ հեռվից։ Երա­զանքին մոտե­նա­լը հստակ քայլ է՝ ձեռքդ երկա­րե­լու և այն շոշա­փե­լու փորձ, մի բան, որն առնվազն ինչ-որ շարժո՛ւմ է պահանջում։ Իսկ մենք, մեր բնա­կան ալարկո­տության մեջ մնալ ենք գերա­դա­սում, չսի­րե­լով հայե­րիս համար անբնա­կան համարվող աշխա­տանքի տեմպը։ Այդպի­սով՝ մի քարով մի քանի թռչուն «որսացած»ի միամտությամբ հավա­տում ենք, որ այսպի­սով, թե՛ պահպանվում է մեր երա­զանքը, թե՛ երա­զանքին ձգտո­ղի մեր շինծու կերպա­րը, որի արհեստա­կա­նությունն արդեն արվեստի՛ վերա­ծած, արդեն քանի-քանի դար ապրում ենք անկա­տա­րի մեջ։

Ազգա­յին վերա­ցա­կա­նությունն էլ հենց դա՛ է երևի։ Սիրել անկա­տա­րը և անկա­տա­րը ներկա­յացնել որպես եզա­կիություն, որպես առանձնա­հատկություն, որպես համ ու հոտ, որը պարզա­պես աշխարհի քիմքի «բանը չէ» և հետև­ա­բար՝ ի սկզբա­նե էր մեր համն ու հոտը և ոչ թե աշխարհը։

Ազգա­յին վերա­ցա­կա­նության ոճից՝ հաճախ ցատկել ենք ուզում դեպի ազգա­յին ռեա­լիզմ, և հենց փորձում ենք այդ ոճով նկա­րել, հասկա­նում ենք, որ դա մեր ունա­կություննե­րից դուրս է և մենք այն վարպե­տը չենք…

Իսկ ի՞նչը կարող է մեզ օգնել վարպե­տո­րեն նկա­րել ցանկացա՛ծ ոճով… Մեր սպի­տա­կած մազերն ու տարի­քը հաշվի չառնե­լով՝ նկա­րել սովո­րե­լը։ (Այստեղ հիմա շատե­րը կմռվյլվեն, որովհետև սովո­րելն արդեն հստակ քայլ է, իսկ մենք դա անել չենք սիրում)… Եվ գուցե մինչև սովո­րե­լը անպայման անել մի բան էլ՝ փորձել ցանկա­ցած առի­թով՝ ցանկա­ցած հայկա­կան անկազմա­կերպ հերթ՝ լինի դա խանութում, բանկում, համերգասրա­հում թե հիվանդա­նո­ցում, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՌԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ։

Այն ժողո­վուրդը որը ինքնուրույն հերթ կազմել չգի­տի և հերթի կանգնե­լիս մտնում է դիմա­ցի­նի քթի մեջ, կամ հերթը թողնում գնում է մի իր ևս գնե­լու, հետո գալիս ու կես ժամ առաջ զբա­ղեցրած տեղն է նորից մտնում, ասե­լով «բայց ես այստեղ էի կանգնած , սա ի՛մ տեղն է», այդ ժողո­վուրդը տուն էլ կկորցնի, սահման էլ, հարստություն էլ, արժա­նա­պատվություն էլ, հարգանք էլ, երա­զանք էլ, և նաև կյանքից ամե­նա­լավ պատա­ռը քաղե­լու ԻՐ ՀԵՐԹԸ…Ու կմնա սպա­սող, սպա­սող, հավե՛րժ սպա­սող…

Կազմա­կերպվել ինքնուրույն + սովո­րել։ Այդ երկու հատկա­նիշնե­րին հազա­րամյակներ է որ չենք հասնում և արդեն քանի՛ հազա­րամյակ, պտտվում ենք երա­զանքնե­րի շուրջ՝ խի՛ստ հեռվից…Շա՛տ հեռվից.

Գրությունը վերցված է Նուշիկ Միքա­յելյա­նի ֆեյսբուքյան էջից

Առնչվող Հոդվածներ