14.7 C
Yerevan

Հոկտեմբե­րի 27 ՝ Չարժե­վորված Ոճիր

Հայաստա­նը հաղթեց 1994թ․ ադրբե­ջա­նա­կան ճակա­տում, բայց պարտվեց 1999թ․-ին՝ ԱԺ-ում։ Հայաստա­նը պարտվեց իր ներսում, սա է ողբերգություննե­րից մեծա­գույնը։

Արա­յիկ Մկրտումյան

Հոկտեմբե­րի 27‑ը հայե­րի համար նույնն է, ինչ տաճա­րա­կան ասպետնե­րի համար հոկտեմբե­րի ուրբաթ 13‑ը։  Առա­ջին հայացքից զարմա­նա­լի համե­մա­տություն, բայց շատ-շատ նման է ու առա­ջին հերթին երկու շատ մեծ պատճա­ռով։

Տաճա­րա­կան ասպետնե­րի ձերբա­կա­լումն ու տանջա­մահ անե­լը ծնկի բերեց Ֆրանսիա­յին, որպես ազնվա­կան ռազմա­կա­նություն, այսինքն Ֆիլիպ թագա­վո­րը իր ձեռքով ոչնչացրեց մի ուժ, որից զգուշա­նում էր ողջ Եվրո­պան։ Հիմա շատ չեմ քննարկի այդ թեման, սա միայն աբստրակտ համե­մա­տություն է, ցույց տալու համար, թե իրա­կա­նում հոկտեմբե­րի 27‑ը ինչ նշա­նա­կությւոն ունե­ցավ:

Այն հարված էր Հայաստա­նին, հայոց պետա­կա­նությա­նը, օրենքին, ապա­գա­յին։ Ու հարցը այն չէ, թե ինչ կլի­ներ, եթե ֆիզի­կա­պես Վազգեն Սարգսյա­նը և Կարեն Դեմիրճյա­նը ողջ մնա­յին։ Արդյո՞ք երկիրն ավե­լի լավ ապա­գա կունե­նար, թե ոչ, հարցն այն է, որ հոկտեմբե­րի 27‑ը վերա­հաստա­տեց մի կեղտոտ երև­ույթ՝ ավա­զա­կության հաղթա­նա­կը օրենքի նկատմամբ։ Հոկտեմբե­րի 27‑ը առա­ջին հերթին հարձա­կում էր պետության, հետո օրենսդիր մարմնի, և նոր միայն անձամբ Վազգեն Սարգսյա­նի, Կարեն Դեմիրճյա­նի և մյուսնե­րի նկատմամբ։

Հոկտեմբե­րի 27‑ը առա­ջին հերթին հարված էր ՀՀ‑ի ինքնա­վա­րությանն ու ինքնուրույնությա­նը։ Վազգեն Սարգսյա­նի փոխա­րեն լիներ մեկ ուրի­շը, իսկ Նայի­րի Հունանյա­նի փոխա­րեն մեկ ուրի­շը, դա ոչինչ չէր փոխում։ Երև­ույթը որպես այդպի­սին պետք է որա­կել որպես ահա­բեկչություն պետության նկատմամբ։ Իսկ ո՞վ է օգտվում դրա­նից՝ թշնա­մին, հակա­ռա­կորդը, կեղծ բարե­կա­մը։ Հոկտեմբե­րի 27‑ը, որպես երև­ույթ, ամրապնդեց հանցա­վո­րության տեղը հասա­րա­կության մեջ, ցույց տվեց, որ կարե­լի է նույնիսկ վարչա­պե­տին ու ԱԺ նախա­գա­հին օրը ցերե­կով մտնել սպա­նել, ցույց տվեց, որ ՀՀ-ում իշխա­նությունը ոչ թե ամրապնդված է օրենքով, այլ գիշա­տիչ զենքի ուժով։ Ու զարմա­նա­լի չէ, որ դրա­նից հետո արդեն ամեն մի փողո­ցա­յին խուժան իրեն թույլ տվեց ժողովրդի ճակա­տագրի հետ խաղալ, զարմա­նա­լի չէ, որ հանցա­գործը դարձավ նախա­րար ու պատգա­մա­վոր, զարմա­նա­լի չէ, որ քաղա­քա­յին բակե­րում երի­տա­սարդնե­րը իրենց պահում էին քրեա­կաննե­րի նման, զարմա­նա­լի չէ, որ բանա­կից շատե­րը խուսա­փում էին ոչ թե դժվար ծառա­յության պատճա­ռով, այլ քրեա­կան պատկե­րա­ցումնե­րի զոհ դարձած միջա­վայրում ապրե­լու վախից, զարմա­նա­լի չէր, որ ոստի­կա­նության շատ աշխա­տա­կիցներ ուսա­դիրնե­րով հանցա­գործներ էին։

-Իսկ ինչո՞ւ, — կհարցնի ոչ այնքան ծանոթ մարդը,- մի՞թե հայ ժողովրդի էությա­նը այդքան մոտ է քրեա­կան ու հանցա­վոր աշխարհը։

Իհարկե ոչ։ Բայց ԽՍՀՄ-ից մնա­ցած այդ այլանդակ երև­ույթը ամրապնդվեց հոկտեմբե­րի 27-ով, երբ ըստ էության հայտա­րարվեց, որ այստեղ ով ուժեղ է, անում է ամեն ինչ, իսկ թույլը՝ ոչինչ է։ Հոկտեմբե­րի 27‑ը վերցրեց երկրի ժողովրդա­վա­րա­կան քողը՝ ապա­ցուցե­լու համար, որ Հայաստանն այդ պահին ջունգլի է։

Ու գլխատվեց Հայաստա­նի ապա­գան էլ, օրենքն էլ, ամեն ինչն էլ։ Մի երկիր, որտեղ կարե­լի է գնդա­կա­հա­րել ԱԺ‑ն, սովո­րա­կան մարդը մատնվում է լուռ սարսա­փի և աշխա­տում է ավել-պակաս չխո­սել, քանի դեռ իրեն էլ չեն սպա­նել։ Որովհետև ո՞վ է իրեն պաշտպա­նե­լու։ Ո՞վ է պաշտպա­նե­լու հասա­րակ մարդուն, երբ նույնիսկ վարչա­պե­տին կարե­լի է սպա­նել։

Եվ ահա անցել է այսքան տարի, իսկ գործը բացա­հայտված չէ։ Այն կրկե­սը, որ ներկա­յացրին հասա­րա­կությա­նը, որպես դատա­վա­րություն, կարե­լի էր նույնիսկ չանել ու մարդկանց պարզա­պես ասել, որ ինչ արել ենք լավ ենք արել, լռեք, քանի հերթը ձեզ չի հասել։ Դատվե­ցին մի քանի հոգի, սպա­նություննե­րի շարժա­ռի­թը այդպես էլ անհասկա­նա­լի մնաց, հետո իրար հետև­ից սկսե­ցին հանկարծա­մահ ու ինքնասպան լինել Հոկտեմբե­րի 27‑ի անմի­ջա­կան իրա­գործողնե­րը։

Բայց երե­խա­յին էլ պարզ է, որ Նայի­րի Հունանյա­նը հենց այնպես չէ, որ մտավ խորհրդա­րան ու սկսեց կրա­կել։ Հասկա­նա­լի է, որ նա ունե­ցել է պատվի­րա­տուներ կամ գաղա­փա­րա­կիցներ, նրան ինչ որ կերպ օգնել են։ Խորհրդա­րա­նը թերթի կրպակ չէ, որ քացով խփես ու մտնես ներս։ Այստեղ շատ ավե­լի լուրջ ու չերև­ա­ցող թելեր կան, որոնք տանում են դեպի ․․․

Մինչև հիմա Հոկտեմբե­րի 27‑ը բացա­հայտված չէ, նորմալ արձա­գանքներ չկան։ Ու հարց է առա­ջա­նում, եթե մենք ի վիճա­կի չենք մեր օրե­րում կատարված նման աղմկա­հա­րույց գործը բացա­հայտել, ապա ինչպե՞ս ենք աշխա­տե­լու շատ ավե­լի կարև­որ երև­ույթնե­րի հետ, ինչպես օրի­նակ 1918 կամ 1921թ․ քարտեզնե­րի, ադրբե­ջա­նա­կան ֆաշիստա­կան պահվածքի ու ընդհանրա­պես արտա­քին վտանգնե­րի պարա­գա­յում։

Երբ ասում ենք, որ հոկտեմբե­րի 27‑ը սպա­նեց Հայաստա­նի ապա­գան, դա չափա­զանցություն չէ, դա շարունա­կությունն է այն ողջ խայտա­ռա­կության, որը սկսվել էր 1991թ.-ից, երբ նորանկախ երկի­րը մի քանի օրում հայտնվեց ինչ որ ագահ մարդկանց ձեռքում, որոնք այսօր ամեն կերպ փորձում են հետին թվով մարգա­րեի դեր տանել։

Հոկտեմբե­րի 27‑ը ոչնչացրեց նաև 1994թ․ հաղթա­նակն այն քաղա­քա­կան առումով, որ ծանր պատե­րազմում հաղթեց, բայց տնտե­սա­պես կոլապսի մեջ գտնվող երկի­րը ոչ թե զբաղվեց այդ խնդիրնե­րի լուծմամբ, այլ ծնկեց սեփա­կան տեռո­րի ահից։

1994թ․ Հայաստա­նը հաղթեց ադրբե­ջա­նա­կան ճակա­տում, բայց պարտվեց 1999թ․-ին՝ ԱԺ-ում։ Հայաստա­նը պարտվեց իր ներսում, սա է ողբերգություննե­րից մեծա­գույնը։

Հոկտեմբե­րի 27‑ը բերեց վախի մթնո­լորտ, հասկացրեց, որ այստեղ մի քանիսն են որո­շում բոլո­րի ճակա­տա­գի­րը, հասկացրեց, որ ժողովրդից վերցված է իշխա­նությունը և պատկա­նում է ինչ որ մարդկանց։

Հոկտեմբե­րի 27‑ը առայժմ մաքրված չէ հայ ժողովրդի ճակա­տից։ Այն շարունա­կում է մնալ պետության ու օրի­նա­կա­նության բացը, ամո­թը, խարա­նը։

Կարե­լի է անվերջ խոսել, դատա­պարտել, բարկա­նալ, հուզվել, բայց նաև կարե­լի է էմո­ցիա­նե­րը մի կողմ դնել ու ընդունել, որ հոկտեմբե­րի 27‑ը թաղեց Հայաստա­նը հանցանքի ու անօ­րի­նա­կա­նության ցեխում՝ դրան տալով պետա­կան մասշտաբ ու ծավալներ։ Հոկտեմբե­րի 27‑ը կրա­կոց էր հայ ժողովրդի մտա­ծո­ղության վրա, ուղի էր դեպի հետընթաց, ճանա­պարհ՝ ոչ մի տեղ։

Իհարկե բոլորս էլ լսել ենք այն բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի անունը, որոնք անուղղա­կիո­րեն համարվում են այդ ամե­նի կազմա­կերպիչ ու հեղի­նակ, բայց ինչպես ասում են՝ անմե­ղության կանխա­վարկած գոյություն ունի։

Միայն թե ափսոս, որ հոկտեմբե­րի 27-ին, փոխա­նակ մենք ամրապնդեիքն 1994թ․ ձեռք բերված ինչ որ նոր հաղթա­նակ, ոչնչացրինք մեր իսկ ձեռքով։

Ու արդեն կարև­որ էլ չի դառնում, թե կոնկրետ ով հրա­մա­յեց ու ով կրա­կեց։ Կանցնեն տարի­ներ ու այդ մարդիկ այլևս չեն լինի, բայց նրանց արած ոճրի հետև­անքնե­րը գուցե դեռ զգացվե­լիս լինեն։

Ու ինչպե՞ս ենք պայքա­րե­լու, որ այլևս նոր հոկտեմբե­րիօ 27-եր չլի­նեն։ Հասկանո՞ւմ ենք արդյոք, որ դրա դեմ կարող է պայքա­րել միայն օրենքը, օրի­նա­կան ու ժողովրդա­վար պետությունը։ Հոկտեմբե­րի 27‑ը անհա­տա­կա­նացված ազգա­յին բիծ է և ազգա­յին մակարդա­կով էլ պիտի պայքար մղվի դրա դեմ որպես երև­ույթ ու սկզբունք։

Առնչվող Հոդվածներ