13.4 C
Yerevan

Կորո­նա՝ Հիվանդություն Թե Դավադրություն

Եթե պատվաստվե­լու կոչ աներ պատե­րազմում հաղթած Նիկոլ Փաշինյա­նը, վստահ եմ, որ մարդիկ ինքնա­կամ կգնա­յին պատվաստվե­լու՝ հավա­տա­լով, որ պատե­րազմում հաղթած առաջնորդը նաև գիտե, թե ինչպես է պետք պայքա­րել հիվանդության դեմ։

Արա­յիկ Մկրտումյան

2020թ. հայե­րի համար նշա­նա­վորվեց ոչ միայն աղե­տա­լի պատե­րազմով, այլև համաշխարհա­յին համա­վա­րա­կով: Պետք է խոստո­վա­նել, որ անցյալ տարի, այդ ահա­սարսուռ պատե­րազմի օրե­րին անգամ կորո­նան այն թափն ու ազդե­ցությունը չուներ, ինչպես որ հիմա է: Ամեն օր հակա­ռե­կորդ է գրանցվում համ մահե­րի, համ հիվանդա­ցածնե­րի թվով: Տպա­վո­րություն է, որ մենք այլևս չենք կարո­ղա­նում դիմադրել ու դիմա­կա­յել տեղի ունե­ցող սարսա­փին:

Պաշտո­նա­կան վիճա­կագրությունը դեռ մի կողմ, թվե­րին հավա­տալ, թե ոչ՝ ամեն մարդու անձնա­կան կարծիքն է, բայց երբ շաբաթներ շարունակ չես կարո­ղա­նում տեղից ելնել ու այնպես ես խեղդվում, որ թվում է, թե թոքերդ այլևս գոյություն չունեն, պատրաստ ես հավա­տա­լու ամեն ինչի, միայն թե գոնե մեկ անգամ էլ հնա­րա­վոր լինի թարմ օդ կուլ տալ:

Մարդկությունը առա­ջին անգամ չէ, որ համա­ճա­րա­կի է բախվում: Պատմության մեջ բազմա­թիվ են նման դեպքե­րը՝ Սև Մահը, որը մի քանի տարում Եվրո­պա­յում 33 մլն մարդ սպա­նեց, գրիպնե­րի մեծ ու փոքր բռնկումնե­րը, մալա­րիան, տարբեր տարի­քա­յին խմբե­րին սպա­նող այլ հիվանդություններ ու մենք բոլորս էլ դրա մասին խոսել ենք թեթև ափսո­սանքով, մտա­ծե­լով, որ դրանք հավա­նա­բար սարսա­փե­լի բաներ են եղել: Եվ ահա 2020թ. սկզբից մենք սկսե­ցինք խոսել նոր հիվանդության մասին, որը ամիսնե­րի ընթացքում տարածվեց ողջ մոլո­րա­կով մեկ: Այո՛, սա առա­ջին համա­ճա­րա­կը չէ, բայց առա­ջինն է իր մասշտա­բայնությամբ և մեզ սարսա­փեցրեց հենց այդ, երբ նստած սպա­սում էինք, թե անտե­սա­նե­լի թշնա­մին  որ օրը ինչ որ տեղից կհայտնվի նար մեզ մոտ։

Այսօր կորո­նա­վի­րուսից մահա­ցածնե­րի թիվը գերա­զանցում է 5 մլնը: Մասնա­գետնե­րի կարծի­քով, այդուհանդերձ, կորո­նա­վի­րուսից մահվան ցուցա­նիշն արդեն իսկ ավե­լի վատն է, քան 20-րդ և 21-րդ դարե­րի վիրուսա­յին այլ համա­ճա­րակնե­րից շատե­րի­նը,- գրում էAzatuyun.am‑ը: Հայաստա­նում անցած մեկ օրում կորո­նա­վի­րուսի դեպքե­րի թիվն աճել է 1071-ով՝ հասնե­լով 309 հազար 397‑ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 51 դեպք, հաղորդում է Առողջա­պա­հության նախա­րա­րության Հիվանդություննե­րի վերահսկման և կանխարգելման ազգա­յին կենտրոնը:Այսօր ժամը 11‑ի սահմաննե­րում կենտրո­նի պաշտո­նա­կան կայքէ­ջում հրա­պա­րակված տվյալնե­րի համա­ձայն՝ հիվանդությունից բուժվածնե­րի թիվն ավե­լա­ցել է 1641-ով և հասել 270 հազար 741‑ի:

Ըստ նույն աղբյուրի, իրա­կա­նացվել է 12 հազար 835 թեստա­վո­րում, ընդհա­նուր թիվը հասավ 2 միլիոն 110 հազար 256‑ի: Առողջա­պա­հության նախա­րա­րության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձա­նագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունե­ցել են կորո­նա­վի­րուսա­յին վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդություննե­րի պատճառով:Կորոնավիրուսային հիվանդությունից մահա­ցածնե­րի ընդհա­նուր թիվը հասավ 6 հազար 379‑ի, ևս 1299 վարա­կա­կիր, ըստ Առողջա­պա­հության նախա­րա­րության, մահա­ցել է այլ պատճառնե­րով:
Այսպի­սով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստա­նում բուժվում է 30 հազար 978 մարդ։

Այս ցուցա­նիշնե­րը բավա­կան մտա­հո­գիչ են: Առանց այն էլ ՀՀ-ում կյանքի որակն անցած տարի­նե­րին չէր փայլում, իսկ պատե­րազմը, կորո­նան, դրանց ուղեկցող տնտե­սա­կան ծանր վիճակն ու բարո­յա­հո­գե­բա­նա­կան սթրե­սա­յին վիճա­կը էլ ավե­լի է վատացնում ընդհա­նուր վիճա­կը:

Ուրեմն ի՞նչ անել: Այստեղ արդեն առաջ է գալիս պատվաստումնե­րի, դիմակնե­րի կրման, արգելքնե­րի մասին հրա­մաններն ու նորություննե­րը, որոնք ավե­լի են բարդացնում ընդհա­նուր վիճակը:Դիմակների կրե­լու հարցով հասա­րա­կության մեջ կան ընդգծված արհա­մարհանք, մարդկանցից շատե­րը չեն հավա­տում դիմա­կի օգտա­կա­րությա­նը և այն, որ դիմակ կրե­լը ոչ թե մատուցվում է որպես հիվանդության կանխարգելման համա անհրա­ժեշտ երև­ույթ, այլ որպես պարտադրանք, ավե­լի է խորացնում առանց այն էլ պատե­րազմից ու մյուս պատուհասնե­րից գրգռված և հուզված հասա­րա­կությա­նը: Պետք է ընդգծել նաև այն, որ մեծ հավաքնե­րը շարունակվում են, քեֆերն ու հավա­քույթներն անպա­կաս են և դրանք դառնում են հիվանդության տարածման ևս մեկ մտա­հո­գիչ օջախներ:
Ինչ վերա­բե­րում է պատվաստումնե­րին, ապա այս հարցով Հայաստա­նում իսկա­կան քաոս է: Նախ, պատվաստված է բնակչության շատ քիչ տոկո­սը: Ու նորից հարցը մեծ մասամբ կայա­նում է վստա­հության մեջ: Չկա վստա­հություն, կա պարտադրանք և դա էլ մի ազդակ է հանդի­սա­նում, որ մարդիկ դավադրա­պաշտա­կան մտո­րումնե­րի մեջ հայտնվեն: Այն լուրից հետո, որ պետա­կան բարձր պաշտոնյա­նե­րի համար պատվաստումը պարտա­դիր չէ, իսկ հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րին ստի­պում են պատվաստել կամ թեսթ հանձնել՝ սպառնա­լով աշխա­տանքից հեռացնե­լով, դա միայն սրում է վիճա­կը:

Մենք մեզ վրա պատասխա­նատվություն չենք վերցնի ասել, թե պատվաստումն օգնում է կամ չի օգնում, մենք կարող ենք ներկա­յացնել ընդհա­նուր տվյալնե­րը, իսկ եզրա­կա­ցություննե­րը թողնել ընթերցողնե­րին:

Բայց կարող ենք սուբյեկտիվ կարծիք ներկա­յացնել, որ պատվաստումնե­րին դեմ լինե­լու մի մեծ պատճառ է վստա­հության խնդի­րը: Եթե պատվաստվե­լու կոչ աներ պատե­րազմում հաղթած Նիկոլ Փաշինյա­նը, վստահ եմ, որ մարդիկ ինքնա­կամ կգնա­յին պատվաստվե­լու՝ հավա­տա­լով, որ պատե­րազմում հաղթած առաջնորդը նաև գիտե, թե ինչպես է պետք պայքա­րել հիվանդության դեմ, բայց քանի որ անցյալ տարվա ծանր պարտության հետև­անքով երկրում քաղա­քա­կան առումով քաոս է առա­ջա­ցել, իսկ ընտրություննե­րի հետև­անքն էլ կախված էր վատի ու վատա­գույնի մեջ ընտրությամբ, ապա հասկա­նա­լի է դառնում, թե ինչու Փաշինյա­նին կողմ քվեարկած մարդը չի ուզում պատվաստվել: Դրան գումարվում է նաև պատվաստումնե­րին դեմ լինող կարծիքնե­րը, որոնց մի մասը առողջա­պա­հա­կան մտա­հո­գություննե­րի արդյունք է, իսկ մյուս մասը՝ քաղա­քա­կան դիվի­դենտնե­րի և ստա­նում ենք ամբողջա­կան պատկեր Հայաստա­նում տիրող «հակա­պատվաստումա­յին տրա­մադրություննե­րի»:

Կա ևս մեկ խնդիր: Աշխարհում այժմ կան մի քանի տեսակ պատվաստանյութեր, որոնց մեծ մասն առկա է Հայաստա­նում, բայց հիմա էլ մի ուրիշ սկանդալ է հասունա­նում: Բանն այն է, որ տարբեր երկրներ չեն ընդունում միմյանց պատվաստանյութե­րը: Օրի­նակ Ռուսաստա­նը չի ընդունում եվրո­պա­կան պատվաստանյութը, եվրո­պա­ցի­ներն էլ իրենց հերթին դեմ են ռուսա­կա­նին: Ուրեմն ի՞նչ անել նման դեպքում, եթե ուզում ես պատվաստվել, կամ կասկածներ ունես և դրան գումարվում է աշխարհա­քա­ղա­քա­կան խաղե­րը: Գուցե և իրոք ռուսներն ու եվրո­պա­ցի­նե­րը միմյանց պատվաստանյութե­րի մեջ վստահ չեն, բայց այդ դեպքում ի՞նչ մտա­ծի հասա­րակ քաղա­քա­ցին: Նա հարցնում է. «գրո­ղը տանի, եթե նման խնդիր կա, ապա ինչու բոլո­րը միա­սին մի պատվաստանյութ չեն ստեղծում և փորձում միասնա­կան ճակատ կազմել կորո­նա­յի դեմ»: Այդ հարցի ժամա­նակ կոնսպի­րա­ցիա­յի սիրա­հարնե­րը քմծի­ծաղ են տալիս ու բացատրում, որ ում պատվաստանյութը հաստատվեց, նա էլ շատ գումար կաշխա­տի և օրի­նակ են բերում, թե ով ինչքան է աշխա­տել այս ընթացքում: 

Հասա­րակ քաղա­քա­ցին այդ դեպքում մնում է էլ ավե­լի մեծ կասկածնե­րի մեջ: Ու եթե նա նույնիսկ վստահ է, որ պատվաստումն օգնում է, ապա արդեն վստահ չէ, թե որ պատվաստանյութն է օգնում:

Գոյություն ունի մի փոքրիկ, սքանչե­լի զենք, որով հնա­րա­վոր է մարդկանց միանգա­մից հիստե­րիա­յի մատնել: Դա կոչվում է կեղծ լուրեր: Համա­ցանցով ամեն մեկը կարող է իր ուզա­ծը գրել, տարա­ծել և մի քանի ժամ կամ օր հետո կարող ենք խայտա­ռակ ցուցանշներ գրանցել պատվաստանյութե­րի հետ կապված և դրան հաջորդում է հերթա­կան հակա­ռե­կորդը մահա­ցա­ծության և հիվանդության առումով:


Ուրեմն ի՞նչ անել: Պատվաստումնե­րը կամա­վոր են, բայց պարտա­դիր: Այո, այո, մենք ունենք նման հիմար ու աբսուրդա­յին վիճակ: Քեզ ոչ ոք չի ստի­պում պատվաստվել, բայց եթե չպատվաստվես ապա քեզ կհե­ռացնեն աշխա­տանքից, թույլ չեն տան գնալ այստեղ կամ այնտեղ, բայց պատգա­մա­վո­րը կարող է չպատվաստվել:

Ինձ թվում է, որ կառա­վա­րությունում այնքան էլ լավ չեն հասկա­նում, թե զանգվա­ծի հետ ինչպես է պետք աշխա­տել: Որ հարկադրանքը լավ չի գործում, այլ նախընտրե­լի է համոզման, բացատրման մեթոդը:Բայց մյուս կողմից էլ ասել, որ պատվաստանյութը չի օգնում և հանգիստ նայել, թե ինչպես է ամեն օր ևս մի քանի հազար հիվանդություն ու մի քանի տասնյակ մահ գրանցվում՝ դա էլ իր տեսա­կի խելա­գա­րություն է:Թեր ու դեմ կարծիքներն այնքան շատ են, որ հնա­րա­վոր է խճճվել անգամ ամե­նասթափ վիճա­կում նույնիսկ:

Արդեն հասկա­նա­լի է, որ կասկա­ծա­միտ մարդկանց համար էլ ավե­լի դժվար ու բարդ վիճակ է:Շատերն էլ վախե­նում են, քանի որ, ինչպես արդեն նշե­ցինք, տեղե­կատվա­կան հեղե­ղը բացա­սա­բար է անդրա­դառնում առանց այն էլ լարված ու հուզված վիճա­կի վրա:

Ուրեմն ի՞նչ անել, ի՞նչ: Կորո­նա թվերն իրոք սարսա­փե­լի են: Մենք առանց այն էլ ապրում ենք շատ մեծ սթրե­սի մեջ: Ո՞վ է պատասխան տալու պատվաստումից մահա­ցած կամ պատվաստումից հրա­ժարված և մահա­ցած մարդկանց համար: Սոցիա­լա­կան մեծ ամհա­մա­ձայնություն և սթրես կա, որը փոխա­նակ հիմնա­վորված ու համո­զիչ բացատրություննե­րով ցրվի, հիմա­րա­բար ավե­լի է խորացվում:Ցանկացած հարց ունի իր տրա­մա­բա­նա­կան կետն ու թիրա­խը, որը մեզա­նում այնքան արհա­մարհված է, որ ի վիճա­կի է նույնիսկ թեթև հարցը վերա­ծել ծանրա­գույն երև­ույթի:

Եթե ռեալ նայենք, ապա պատվաստումներն այսպես թե այնպես կրե­լու են համա­տա­րած բնույթ: Հայաստա­նում դեռ բավա­կան թեթև վիճակ է հարկադրման առումով: Եվրո­պա­յում այնպի­սի ծանրա­գույն արգելքներ են գործում, որ Հայաստա­նում կսարսա­փեն դա տեսնե­լով: Կարծում եմ, որ պատվաստումնե­րը ի վերջո կհասնեն իրենց տրա­մա­բա­նա­կան կետին ու ողջ բնակչությունը ուզած թե չուզած կպատվաստվի: Ինչպես նաև սուբյեկտի­վո­րեն կարծում եմ, որ պատվաստանյութե­րը կտան իրենց օգուտը այնպես, ինչպես տալիս են մյուս բոլոր դեղե­րը:

Հանուն արդա­րության նշեմ, որ մինչև օրս ստեղծված պատվաստանյութե­րը ավե­լի շատ օգուտ են տվել քան վնաս: Մանկա­կան մահա­ցություններն ըստ էության կանգնեցվե­ցին պատվաստանյութե­րի շնորհիվ: Մալա­րիան, որը չարիք էր դարձել, ժանտախտը և բազում այլ սահմռկե­ցուցիչ հիվանդություններ, կանգնեցվել են շնորհիվ դեղե­րի: 

Եվ ի վերջո, հաշվի առնե­լով, թե ինչքան թույն ենք մենք ուտում, շնչում, խմում ու ծխում, կարծում եմ, որ պատվաստանյութերն ավե­լի վտանգա­վոր չեն քան մեր ընդունած սնունդն ու ջուրը:

Թեև սրա մասին կարե­լի է առանձին խոսել, բայց հիշեցնեմ, որ պեստի­ցիդնե­րով ու գերբի­ցիդնե­րով հարստացված, քիմիա­կան գենե­տի­կո­րեն մոդիֆի­կացված սնունդը, քաղցկե­ղա­ծին պլաստի­կով ջուր պահելն ավե­լի քիչ վտանգա­վոր չէ, քան պատվաստանյութը կամ հենց միայն ծխա­խո­տը, սեռա­վա­րակն ու այլ երև­ույթնե­րը, թմրանյութե­րը ավե­լի քիչ չեն սպա­նում: Իսկ սթրե՞սը: 21-րդ դարի գլխա­վոր հիվանդություն սթրե­սը և դեպրե­սիան: Չէ որ դրանք էլ իրենց մեծ բաժինն ունեն առողջա­պա­հա­կան այս ողջ դժոխքի մեջ:

Բայց սահմա­նա­փակվենք այսքա­նով, գուցե և ճիշտ է այն, որ սատա­նան այնքան վտանգա­վոր չէ, ինչքան նրա մասին պատմություննե­րը: Մենք չենք կարող մասնա­գի­տա­կան պատասխան տալ կորո­նա­յին ու պատվաստանյութե­րին և միայն կարող ենք առողջություն ցանկա­նալ բոլոր բոլո­րին և մաղթել, որ կորո­նան մեր կյանքից անհե­տա­նա նույն արա­գությամբ, ինչպես որ հայտնվեց: Իսկ մինչ այդ, լվացվել և մաքուր պահել ձեռքե­րը, փորձել սթափ մնալ և ամեն որո­շում կայացնել սառը գլխով:

Ողջ լերուք:  

Առնչվող Հոդվածներ