20 C
Yerevan

Սահմա­նա­զա­տում Ոչ Մեր Հաշվին

Եթե սահմա­նա­զատման ու սահմա­նանշման գործընթացն անխուսա­փե­լի է, ապա անհրա­ժեշտ է ապա­հո­վել, որ դրանց առնչվող նախնա­կան փաստաթղթե­րում ներառված չլի­նի բանակցություննե­րի վերջնա­կան արդյունքնե­րը կանխո­րո­շող որևէ դրույթ կամ չակնկալվի սահմաննե­րի նախնա­կան ճանա­չում: Սահմա­նի փոխա­դարձ ճանա­չումը կարող է տեղի ունե­նալ միայն ամբողջա­կան գործընթա­ցի ավարտից՝ սահմա­նա­յին բոլոր գծե­րի համա­ձայնե­ցումից և Մինսկի խմբի շրջա­նակնե­րում Արցա­խի վերջնա­կան կարգա­վի­ճա­կի հստա­կե­ցումից հետո, որտեղ պետք է ամրագրվի այն որևէ ձևա­չա­փով Ադրբե­ջա­նի վերահսկո­ղության տակ կամ կազմում չթողնե­լու դրույթը:

Մի խումբ միջազգայնա­գետնե­րի և իրա­վա­պաշտպաննե­րի հայտա­րա­րությունը սահմա­նա­զատման ու սահմա­նանշման, ինչպես նաև Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության առանձին հարցե­րի վերա­բերյալ․

2020 թվա­կա­նի աշնա­նը Ադրբե­ջա­նի կողմից Արցա­խի (Լեռնա­յին Ղարա­բա­ղի) և Հայաստա­նի դեմ սանձա­զերծած 44-օրյա պատե­րազմից հետո Հայաստան-Ադրբե­ջան շփման գծում Ադրբե­ջա­նի կողմից հետև­ո­ղա­կա­նո­րեն իրա­կա­նացվող ագրե­սիվ գործո­ղություննե­րի պայմաննե­րում նախա­ձեռնվում է սահմա­նա­զատման (դելի­մի­տա­ցիա) և սահմա­նանշման (դեմարկա­ցիա) գործընթաց, որը խնդրա­հա­րույց է մի շարք պատճառնե­րով: 

Սույն փաստա­թուղթն ամփո­փում է այն հիմնա­կան թեզե­րը, թե ինչու Հայաստա­նի Հանրա­պե­տության ղեկա­վա­րությունը պետք է հնա­րա­վո­րինս կշռա­դատված և շրջա­հա­յաց լինի Հայաստան-Ադրբե­ջան պետա­կան սահմա­նի սահմա­նա­զատման գործընթա­ցում՝ հաշվի առնե­լով մեր պետության շուրջ ձևա­վորված ներկա­յիս անվտանգա­յին բարդ միջա­վայրը, մեր առջև ծառա­ցած անվտանգա­յին ռիսկե­րը, մարտահրա­վերներն ու սպառնա­լիքնե­րը, ինչպես նաև առկա և հնա­րա­վոր աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րը: 

1. Ադրբե­ջա­նի 2020 թվա­կա­նի ռազմա­կան ագրե­սիա­յի արդյունքում կրած պարտության հետև­անքով հայ ժողո­վուրդն ունե­ցել է ահռե­լի մեծ տարածքա­յին, մարդկա­յին, ֆինանսա­կան և բարո­յա­հո­գե­բա­նա­կան կորուստներ, և Հայաստա­նի Հանրա­պե­տությունն, այսօր, առա­վել քան խոցե­լի է: Այս պայմաննե­րում,  բարդ է դիմա­կա­յել արտա­քին տարա­տե­սակ ճնշումնե­րին և արդյունա­վետ առաջ մղել պետա­կան և ազգա­յին շահե­րից բխող օրա­կարգեր: Պատե­րազմի հետև­անքով խեղված անվտանգա­յին միջա­վայրի արդյունա­վետ և համա­կարգա­յին կառա­վարման, պետության ինքնիշխան և ժողովրդա­վա­րա­կան ապա­գա­յի տեսլա­կա­նի ձևա­վորման և առաջ մղման առումով հրա­մա­յա­կան է ՀՀ ազգա­յին անվտանգության քաղա­քա­կա­նության և ռազմա­վա­րության վերա­նա­յումն ու հստա­կե­ցումը:

2.  Ադրբե­ջա­նը պետա­կան մակարդա­կով հետև­ո­ղա­կա­նո­րեն շարունա­կում է վարել հայատյաց, ռազմա­կան սպառնա­լիքնե­րով, մարդկա­յին կյանքե­րի կորուստնե­րով, գերե­վա­րումնե­րով, սահմա­նա­մերձ բնա­կիչնե­րի ունեզրկմամբ և այլ իրա­վունքնե­րի դեմ ոտնձգություննե­րով ուղեկցվող քաղա­քա­կա­նություն՝ խաթա­րե­լով բնա­կա­նոն կյանքը Հայաստա­նում և Արցա­խում: Հայաստա­նի Հանրա­պե­տության և Արցա­խի կենսա­կան շահե­րի դեմ ուղղված վտանգնե­րին ժամա­նա­կին և արդյունա­վե­տո­րեն չդի­մա­կա­յե­լը կարող է հանգեցնել նորա­նոր՝ ճակա­տագրա­կան ու անդառնա­լի կորուստնե­րի, այդ թվում՝ սուբյեկտայնության նվազման և ինքնիշխա­նության կորստի տարրե­րով: 

3. Առկա իրա­վի­ճա­կում, Հայաստան-Ռուսաստան-Ադրբե­ջան ձևա­չա­փով մեկնարկե­լիք  սահմա­նա­զատման գործընթա­ցը և դրա հապճեպ իրա­կա­նա­ցումը չեն կարող նպաստել Հայաստա­նի դիմադրո­ղունա­կության բարձրացմա­նը և անվտանգության ապա­հովմա­նը: Ավե­լին, առկա են մտա­հո­գություններ, որ այդ գործընթա­ցը բարենպաստ պայմաններ կարող է ստեղծել՝ ամրագրե­լու Ադրբե­ջա­նի կողմից սանձա­զերծած ագրե­սիա­յի հետև­անքով ձեռք բերված ռազմա­կան առա­վե­լություննե­րը՝ մեկընդմիշտ փակե­լու Արցա­խի ինքնո­րոշման և Հայաստա­նի հետ հուսա­լի սահման ունե­նա­լու իրա­վունքը, ինչպես նաև ամրագրե­լու և օրի­նա­կա­նացնե­լու նախկին Խորհրդա­յին Հայաստա­նի սահմաննե­րը, որոնք սահմա­նագծվել են՝ առանց հաշվի առնե­լու մարդու իրա­վունքնե­րի, մարդկա­յին անվտանգության և միջազգա­յին իրա­վունքի համընդհա­նուր նորմե­րը: Ուշադրության է արժա­նի նաև այն իրո­ղությունը, որ բացա­ռա­պես Ռուսաստա­նի Դաշնության միջնորդությամբ գործընթացն իրա­կա­նացնե­լու միտումը դուրս է թողնե­լու ԵԱՀԿ‑ն և դրա Մինսկի խմբին, մինչդեռ հենց ԵԱՀԿ‑ն է, որ ձևա­կերպել է սահմա­նա­զատման միջազգա­յին լավա­գույն պրակտի­կան [1]: 

4.  Սահմա­նա­զատմանն առնչվող գոնե պաշտո­նա­կան ելույթնե­րում հաճախ ակնարկ է արվում Խորհրդա­յին Միության փլուզմանն առա­վել մոտ ժամա­նա­կա­հատվա­ծի՝ ենթադրա­բար 1970-ականնե­րի քարտեզնե­րին, մինչդեռ Հայաստա­նը խորհրդայնացվել է 1920 թվա­կա­նին՝ առա­վել ընդարձակ սահմաննե­րով: Հետա­գա տասնամյակնե­րի ընթացքում Խորհրդա­յին Հայաստա­նից, ինչպես և նախկին ԼՂԻՄ-ից, կամա­յա­կա­նո­րեն մաս առ մաս վերցվել և Խորհրդա­յին Ադրբե­ջա­նին են տրվել 1000-ավոր քառա­կուսի կիլո­մետրե­րի հասնող նորա­նոր տարածքներ՝ առանց բավա­րար իրա­վա­կան հիմքի, ոտնա­հա­րե­լով ազգա­յին, ժողովրդագրա­կան և տնտե­սա­կան հանգա­մանքնե­րը, անկլավներ ստեղծե­լու միջո­ցով՝ Հայաստա­նը մասնա­տե­լու, Վրաստա­նին և Իրա­նին կապող ճանա­պարհնե­րի և որոշ բնա­կան ռեսուրսնե­րի վերահսկո­ղությունը փոխանցե­լով Ադրբե­ջա­նին, և, որ ամե­նա­կարև­որն է, անտե­սե­լով մարդու իրա­վունքնե­րը՝ Խորհրդա­յին Միության՝ Միա­վորված ազգե­րի կազմա­կերպության 1948 թվա­կա­նին ընդունված Մարդու իրա­վունքնե­րի համընդհա­նուր հռչա­կագրին չմիա­նա­լու պայմաննե­րում։

5.  Սահմա­նա­զատման միջազգա­յին լավա­գույն պրակտի­կա­յում [1] քարտեզնե­րը դիտարկման ենթա­կա ընդա­մե­նը մեկ բաղադրիչն են, մինչդեռ սկզբունքա­յին կարև­ո­րություն ունեն նաև այլ գործոննե­րը՝ պատմա­կան, անվտանգա­յին, տնտե­սա­կան, ենթա­կա­ռուցվածքա­յին, սոցիա­լա­կան, ժողովրդագրա­կան, հոգև­որ-մշա­կութա­յին և այլն: Եվ որ կարև­ո­րա­գույնն է՝ բոլոր գործոննե­րի առանցքում պետք է դրվի մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նության, մարդկա­յին անվտանգության երաշխա­վորման նպա­տա­կը, ինչպես նաև Հայաստա­նի Հանրա­պե­տության կենսունա­կության խնդի­րը, ինչը սակայն անտեսվում է, կամ առնվազն, չի շեշտվում ընթա­ցող գործընթացնե­րում։ 

6.  Սահմա­նա­զա­տումը երկա­րա­ժամկետ գործընթաց է և կարող է թյուր տպա­վո­րություն ստեղծվել, որ դրա զուտ շուտա­փույթ նախա­ձեռնե­լը դեռևս վտանգա­վոր չէ և ժամա­նա­կի ընթացքում կարող են որոշ շտկումներ արվել: Սակայն, սահմա­նա­զատման գործընթա­ցում վճռո­րոշ նշա­նա­կություն ունեն դրա հիմքում դրվող սկզբունքնե­րը և բանակցա­յին ձևա­չա­փը, ինչի վերա­բերյալ որո­շումնե­րի ընդունումը և առնչվող ռիսկե­րի գնա­հա­տումը պետք է իրա­կա­նացվի գործընթա­ցի սկզբում:

Վերոնշյա­լի հիման վրա կարե­լի է պնդել, որ այսօր հապճեպ ու սպառնա­լի­քի ներքո իրա­կա­նացվող սահմա­նա­զա­տումն ու սահմա­նանշումը՝ Ադրբե­ջա­նի կողմից պետա­կան ահա­բեկչության, իսկ Թուրքիա­յի կողմից շրջա­փակման իրա­կա­նացման պայմաննե­րում կարող են հանգեցնել Ադրբե­ջա­նի սահմաննե­րի, ներառյալ՝ Ադրբե­ջա­նի կազմում Արցա­խի, փաստա­ցի ճանաչման, ինչը հարվա­ծի տակ է դնում Արցա­խի և արցա­խա­հա­յության ապա­գան, ինչպես նաև՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության երկա­րա­ժամկետ անվտանգությունն ու կենսունա­կությունը և տարա­ծաշրջա­նում գործոն լինե­լու ապա­գա հնա­րա­վո­րություննե­րը: Հայաստա­նը չի կարող ապա­հո­վել կայուն և տևա­կան խաղա­ղություն իր սահմաննե­րի ու ինքնիշխա­նության համար նոր սպառնա­լիքներ ստեղծե­լու, խոցե­լիության բարձրացման ու կենսունա­կության իջեցման հաշվին: 

Եթե սահմա­նա­զատման ու սահմա­նանշման գործընթացն անխուսա­փե­լի է, ապա անհրա­ժեշտ է ապա­հո­վել, որ դրանց առնչվող նախնա­կան փաստաթղթե­րում ներառված չլի­նի բանակցություննե­րի վերջնա­կան արդյունքնե­րը կանխո­րո­շող որևէ դրույթ կամ չակնկալվի սահմաննե­րի նախնա­կան ճանա­չում: Սահմա­նի փոխա­դարձ ճանա­չումը կարող է տեղի ունե­նալ միայն ամբողջա­կան գործընթա­ցի ավարտից՝ սահմա­նա­յին բոլոր գծե­րի համա­ձայնե­ցումից և Մինսկի խմբի շրջա­նակնե­րում Արցա­խի վերջնա­կան կարգա­վի­ճա­կի հստա­կե­ցումից հետո, որտեղ պետք է ամրագրվի այն որևէ ձևա­չա­փով Ադրբե­ջա­նի վերահսկո­ղության տակ կամ կազմում չթողնե­լու դրույթը: Միա­ժա­մա­նակ պետք է հստակ հայտա­րարվի, որ Հայաստա­նը պատրաստ է քննարկումնե­րը սկսել միայն ՀՀ ինքնիշխան տարածքնե­րից ադրբե­ջա­նա­կան զինված ուժե­րի դուրսբե­րումից և բոլոր գերի­նե­րի անվտանգ վերա­դարձից հետո։

Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը պարտա­վոր է կշռա­դա­տել իր այսօրվա որո­շումնե­րի կարև­ո­րությունը մեր երկրի և Արցա­խի ապա­գա­յի համար և համա­ձայնվել սահմա­նա­զատմա­նը և սահմա­նանշմա­նը՝ բացա­ռա­պես միջազգա­յին իրա­վունքի, մարդու իրա­վունքնե­րի և մարդկա­յին անվտանգության պաշտպա­նության հիմքով, չեզոք միջազգա­յին կազմա­կերպության (օրի­նակ՝ ԵԱՀԿ‑ի, որի մաս է կազմում նաև Ռուսաստա­նի Դաշնությունը, Ադրբե­ջա­նը, Մինսկի խմբի անդամ երկրնե­րը, Եվրա­միության երկրնե­րը) միջնորդությամբ և ժամա­նա­կա­կից միջազգա­յին նորմե­րի համա­ձայն՝ արտա­քին ուժե­րի ճնշման բացառման պայմաննե­րում, ինչը զերծ կպա­հի Հայաստա­նի Հանրա­պե­տությունը և Արցա­խը աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րի զոհ դառնա­լուց: Այս համա­տեքստում անհրա­ժեշտ է լրջո­րեն դիտարկել նաև Մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նի կողմից առա­ջարկվող «անվտանգության գոտու» ստեղծումը՝ առնվազն որպես ժամա­նա­կա­վոր լուծում՝ մինչև սահմա­նա­զատման և սահմա­նանշման ամբողջա­կան գործընթա­ցի ավարտը։  

Ի հավե­լումն վերո­շա­րադրյա­լի՝  հորդո­րում ենք ՀՀ կառա­վա­րությա­նը․

Ա. Բացա­ռել Սյունի­քում որևէ «միջանցքի» կամ միջանցքա­յին տրա­մա­բա­նություն պարունա­կող որևէ բաղադրի­չի ներդրման հնա­րա­վոր հեռանկա­րը։ Սյունի­քով անցնող ցանկա­ցած ճանա­պարհ պետք է վերահսկվի Հայաստա­նի Հանրա­պե­տության կողմից, իսկ Ադրբե­ջան-Նախիջև­ան կոմունի­կա­ցիա­նե­րից օգտվողնե­րը, լինի դա երկաթգիծ, թե ավտո­ճա­նա­պարհ, պետք է անցնեն ՀՀ սահմա­նա­պահ, մաքսա­յին և անձնագրա­յին ստուգում: Ռազմա­կան ավտո­շա­րասյուն չպետք է անցնի այս ճանա­պարհով, իսկ հայ-իրա­նա­կան սահմա­նը պետք է անխա­թար լինի։ Ընդ որում, 2020թ. նոյեմբե­րի 10‑ի եռա­կողմ հայտա­րա­րության մեջ ամրագրված սույն՝ 9‑րդ գործո­ղությունը պետք է կատարվի դրան նախորդող 7‑րդ և 8‑րդ կետե­րի կատա­րումից, ինչպես նաև՝ Ադրբե­ջա­նի օկուպա­ցիոն զորա­միա­վո­րումնե­րի՝ Հայաստա­նի տարածքից դուրս բերե­լուց հետո: Ռուսաստա­նի Դաշնության Անվտանգության դաշնա­յին ծառա­յության՝ ՀՀ համա­պա­տասխան մարմիննե­րի հետ համա­տեղ մասնակցությունը Ադրբե­ջա­նի և Նախիջև­ա­նի միջև ուղև­ո­րա­հոսքի և բեռնա­փո­խադրումնե­րի նկատմամբ վերահսկո­ղությա­նը պետք է ունե­նա ժամկե­տա­յին սահմա­նա­փա­կում, որը չի կարող ավե­լին լինել քան 2020թ. նոյեմբե­րի 10-ին ստո­րագրված եռա­կողմ հայտա­րա­րության 4‑րդ կետում նշված, Արցա­խում ՌԴ խաղա­ղա­պահ զորա­կազմի տեղա­կայման ժամկե­տը, ներառյալ՝ դրա երկա­րաձգման դեպքում առաջ եկած նոր ժամկե­տը:   

Բ.  Հստա­կո­րեն ձևա­կերպել ՀՀ դիրքո­րո­շումը արցախյան տարածքնե­րի, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտա­կերտի, Ասկե­րա­նի, Մարտունու և Շահումյա­նի շրջաննե­րի բնա­կա­վայրե­րի զավթումը՝ որպես օկուպա­ցիա, և մշա­կել դեօ­կուպա­ցիա­յի արտա­քին քաղա­քա­կան օրա­կարգ ու ռազմա­վա­րություն։

Գ.  Միջազգա­յին ատյաննե­րում և հարթակնե­րում ձևա­կերպել համա­պա­տասխան արտա­քին քաղա­քա­կան ռազմա­վա­րություն և քայլեր, որոնք ենթադրում են Ադրբե­ջա­նի նկատմամբ պատժա­մի­ջոցներ՝ միջազգա­յին իրա­վունքը խախտե­լով, համա­վա­րա­կի պայմաննե­րում Արցա­խի հարցը պատե­րազմի միջո­ցով միա­կողմա­նիո­րեն «լուծե­լու» փորձի և պատե­րազմա­կան հանցա­գործություննե­րի, այդ թվում՝ ռազմա­գե­րի­նե­րի և պատանդառված խաղաղ բնա­կիչնե­րի պահման, խոշտանգման և սպա­նության, վարձկաննե­րի ներգրավման, միջազգա­յին հումա­նի­տար իրա­վունքով դատա­պարտվող զինա­տե­սակնե­րի օգտա­գործման, մշա­կութա­յին հուշարձաննե­րի ոչնչացման և դրանց ինքնությունը խեղաթյուրե­լու, էթնիկ զտումնե­րի և վերջին 30 տարի­նե­րի հայատյաց պետա­կան քաղա­քա­կա­նության համար: Հատուկ պետք է առանձնացվի նաև Հայաստա­նի ինքնիշխան տարածք ներխուժե­լու և Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի­նե­րի ահա­բեկման ու այլ կերպ նրանց իրա­վունքնե­րը խախտե­լու համար Ադրբե­ջա­նի հանդեպ պատժա­մի­ջոցնե­րի պահանջը։ Այս քաղա­քա­կա­նության տրա­մա­բա­նության մեջ պետք է դիտարկել ժողովրդա­վա­րա­կան և մարդու իրա­վունքնե­րի արժե­հա­մա­կարգի դեմ Ադրբե­ջա­նի բարձա­գույն ղեկա­վա­րության կողմից ուղղորդված և իշխա­նություննե­րի ու զինված ուժե­րի կողմից իրա­կա­նացված քայլե­րի և անօ­րի­նա­կա­նություննե­րի հետաքննությունն ու բացա­հայտումը միջազգա­յին հարթակնե­րում՝ օգտա­գործե­լով քաղա­քա­կան, իրա­վա­կան և կիսաի­րա­վա­կան մեխա­նիզմնե­րը։ Այս քայլե­րի ռազմա­վա­րա­կան խնդի­րը պետք է լինի Ադրբե­ջա­նի՝ Արցա­խի տարածքի նկատմամբ տիտղո­սի զրկումը՝ Արցա­խի հայության գոյությանն ու անվտանգությա­նը սպառնա­ցող, և նրանց այլ կենսա­կան իրա­վունքնե­րը ոտնա­հա­րող հանցա­գործություննե­րի իրա­կա­նացման հետև­անքով:

Դ.      Միջազգա­յին ատյաննե­րում և հարթակնե­րում հետև­ո­ղա­կա­նո­րեն բարձրացնել և դատա­պարտել Թուրքիա­յի կողմից Հայաստա­նի Հանրա­պե­տության և Արցա­խի նկատմամբ ագրե­սիվ գործո­ղություննե­րը, այդ թվում՝ Հայաստա­նի պետա­կան սահմա­նի շրջա­փակման, Ադրբե­ջա­նին ուղղա­կի ռազմա­կան աջակցություն ցուցա­բե­րե­լու և Արցա­խում վարձկան ահա­բե­կիչներ ներգրա­վե­լու հարցը։

Ե.    Հետև­ո­ղա­կա­նո­րեն լծվել ՀՀ նորա­րա­րա­կան և խելա­միտ տնտե­սության համա­կարգի ներդրմա­նը։ Դրան զուգա­հեռ՝ պետա­կան համա­կարգի զարգա­ցումն ուղղել զինված ուժե­րի կարո­ղություննե­րի վերա­կանգնման և հիմնա­րար արդիա­կա­նացման  գործընթա­ցին՝ ներդնե­լով մարտ վարե­լու ժամա­նա­կա­կից կոնցեպտներ ու լուծումներ՝ չսահմա­նա­փակվե­լով միայն Ռուսաստա­նի հետ պաշտպա­նա­կան ոլորտում սերտ համա­գործակցությամբ, այլ աշխա­տե­լով այլ երկրնե­րի լավա­գույն փորձի ու մասնա­գետնե­րի ներգրավման ուղղությամբ։ Որա­կա­պես փոխել ռազմա­կան կրթության, ռազմա­կան գիտության կոնցեպտնե­րը՝ Հայաստա­նի ուրույն միջա­վայրից և մարտահրա­վերնե­րից բխող նոր՝ ոչ դասա­կան ռազմա­վա­րության, ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լի­րի, ռազմա­կան տեխնո­լո­գիա­նե­րի և այլ նորա­րա­րա­կան լուծումներ առա­ջարկող հայե­ցա­կարգե­րի զարգացման նպա­տա­կով: Այս միջո­ցա­ռումնե­րը հնա­րա­վո­րություն կտան Հայաստա­նին ամրապնդել պետա­կա­նության դիմադրո­ղա­կա­նությունն ու տոկունությունը՝ ամրապնդե­լով ոչ միայն ՀՀ իշխա­նություննե­րի բանակցա­յին դիրքե­րը, այլ նաև գենե­րացնե­լով ռազմա­քա­ղա­քա­կան ներուժ՝ տարա­ծաշրջա­նում ուժ և ազդե­ցություն պրո­յեկտե­լու և կրկին Արցա­խի անվտանգության հիմնա­կան երաշխա­վո­րի հայտ ներկա­յացնե­լու համար։ 

Զ.      Չներգրավվել 3+3 նախա­ձեռնության մեջ, այլ դրա փոխա­րեն որդեգրել այնպի­սի արտա­քին քաղա­քա­կա­նություն, որը հնա­րա­վո­րություն կտա մեր տարա­ծաշրջա­նում ընդգրկել նոր ազդե­ցիկ գործընկերնե­րի՝ դրա­նով մեծացնե­լով Հայաստա­նի մանևրե­լու հնա­րա­վո­րություննե­րը տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նության հարցե­րում: Զարգացնել ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նության հայե­ցա­կարգ՝ դնե­լով խնդիր աշխարհում ձեռք բերել լրա­ցուցիչ ռազմա­վա­րա­կան գործընկերներ։

[1] https://polis.osce.org/guidebook-delimitation-and-demarcation

Էդուարդ Աբրա­համյան , պ․գ․թ․, բրի­տա­նա­կան Լեսթե­րի Համալսա­րա­նի Միջազգա­յին Հարա­բե­րություննե­րի դոկտո­րանտ, դասա­խոս

Հովսեփ Խուրշուդյան, քաղա­քա­կան վերլուծա­բան, «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ

Ստյո­պա Սաֆարյան, Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի հիմնա­դիր և ղեկա­վար

Գյուլնա­րա Շահինյան, ՄԱԿ-ում Մարդու իրա­վունքնե­րի հանձնա­կա­տա­րի հատուկ զեկուցող ստրկության հարցե­րով (2008–2015 ), ԵԽ‑ի Մարդկանց թրաֆի­քինգի հանձնա­ժո­ղո­վի փոխնա­խա­գահ 

Գայա­նե Աբրա­համյան, ՀՀ 7‑րդ գումարման Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր, ԵԽ‑ի  Եվրա­նեսթ խորհրդա­րա­նա­կան վեհա­ժո­ղո­վի հայկա­կան պատվի­րա­կության ղեկա­վար (2019–2020)

Ռուբեն Գալիչյան, քարտե­զա­գետ, ՀՀ ԳԱԱ Պատվա­վոր Դոկտոր, դասա­խոս

Սոսի Թաթիկյան, հանրա­յին կառա­վարման, միջազգա­յին հարա­բե­րություննե­րի և ազգա­յին անվտանգության խորհրդա­տու, նախկին դիվա­նա­գետ և խաղա­ղա­պահ

Ստե­փան Գրի­գորյան,  Գլո­բա­լի­զա­ցիա­յի և տարա­ծաշրջա­նա­յին համա­գործակցության վերլուծա­կան կենտրո­նի ղեկա­վար

Հրանտ Տեր-Աբրա­համյան, պատմա­բան

Սոնա Այվազյան, հանրա­յին քաղա­քա­կա­նության մասնա­գետ 

Արաքս Մելքոնյան, «Իրա­վունքնե­րի պաշտպա­նություն առանց սահմաննե­րի» ՀԿ ղեկա­վար

Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանա­ձո­րի գրա­սենյա­կի ղեկա­վար

Նինա Կարա­պետյանց, Հելսինկյան ասո­ցիա­ցիա իրա­վա­պաշտպան ՀԿ ղեկա­վար

Լուսի­նե Հակոբյան, Իրա­վունքի Եվրո­պա Միա­վո­րում ԻՀԿ ղեկա­վար

Աղբյուրը‘ medialab.am

Առնչվող Հոդվածներ