20 C
Yerevan

Պարտությունը Վերա­ծել Հաղթա­նա­կի

Մեկ տարի է անցել ծանր պարտությունից, սակայն, ցայսօր այդպես էլ չի տրվել ոչ միայն պատե­րազմի և նրա մեծ համա­տեքստի սթափ, անկողմնա­կալ վերլուծություն և գնա­հա­տա­կան, այլև այդպես էլ չի առա­ջարկվել որևէ համո­զիչ և մատչե­լի Ելքի ծրա­գիր՝ երկի­րը պարտության հետև­անքնե­րից դուրս բերե­լու առումով:

«Մարտա­կան եղբայրություն» միա­բա­նության հայտա­րությունը 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 10 առա­ջին տարե­լի­ցի առի­թով՝

1. 2020 թվա­կա­նի հայ-ադրբե­ջա­նա­կան պատե­րազմում հայ ժողո­վուրդն, ինչպես նաև ճակա­տում կռվող նրա զավակնե­րը չեն պարտվել, այլ պարտվել են՝ պետա­կան ապա­րա­տը, քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը, քաղա­քա­կան էլի­տան (ամբողջությամբ՝ այդ թվում Հայաստա­նը նախկի­նում ղեկա­վա­րած ուժե­րը), ռազմա­կան բարձրաստի­ճան ղեկա­վա­րությունը: Պատե­րազմի ընթացքում թիկունքում մնա­ցած ժողո­վուրդը մեծա­մա­սամբ ի հայտ է բերել հավա­տարմություն իր պետությա­նը, հավատ իր բանա­կին, ինքնա­կազմա­կերպման վառ օրի­նակներ է ցույց տվել: Մինչև վերջին օրը ժողովրդի մեծ մասը հավա­տա­րիմ է մնա­ցել, և միայն շատ քիչ մասն է տրվել թշնա­մա­կան քարոզչությա­նը: Չեն կարող նաև պարտված համարվել ճակա­տում կռիվ տված հայ ժողովրդի այն զավակնե­րը՝ զորա­կո­չիկնե­րը, սպա­նե­րը, կամա­վորնե­րը, որոնք իրա­պես մարտնչել են մինչև վերջ: Այս փաստե­րից՝ ճակա­տում մինչև վերջ կռվողնե­րի ոգուց և թիկունքում ժողովրդի մեծ մասի հավա­տարմությունից, պետք է կերտենք մեր նոր հավատն ու վճռա­կա­նությունը:

2. Հայաստան պետությունը կապի­տուլյա­ցիա­յի չի ենթարկվել, չնա­յած կրել է ծանր պարտություն: Հայաստա­նի զինված ուժե­րը չեն ջախջախվել, և հայ ժողո­վուրդը պահպա­նում է իր դիմադրո­ղա­կա­նության ներուժը, որը միայն սպա­սում է իր ճիշտ կազմա­կերպմանն ու առաջնորդմա­նը: Հայաստա­նի ղեկա­վա­րությունը 2020 թվին չի տվել պատե­րազմին իրա­պես հայաստանյան և ժողո­վորդա­կան բնույթ, այլ ընկա­լել է այն սոսկ որպես «ղարա­բաղյան», և այստեղ թաքնված է պարտության խորքա­յին պատճառնե­րից մեկը: Միա­ժա­մա­նակ թիկունքում չապա­հովվեց իշխա­նության անհրա­ժեշտ կենտրո­նա­ցում, և թույլ տրվեց, որ փաստա­ցի քողարկված կամ բացա­հայտ թշնա­մա­կան քարոզչությունը՝ անխա­փան գործի, որի արդյունքում մեր ճակա­տը ստա­ցավ հարված թիկունքից: Չիրա­կա­նացվեց նաև հանրա­յին լայն մոբի­լի­զա­ցիա՝ բոլոր կարող ուժե­րի, որոնք պետք է աջակցեին թիկունքա­յին կազմա­կերպչա­կան և քարոզչա­կան աշխա­տանքին: Փաստա­ցի Հայա­տա­նի ղեկա­վա­րությունը չհասկա­ցավ, որ պատե­րազմը միայն ռազմա­կան գործո­ղություններ չեն, այլ համա­լիր՝ քաղա­քա­կան, ռազմա­կան, հանրա­յին գործընթաց, և որ հաղթա­նակ անհնար է, առանց կենտրո­նացման, կոշտ քայլե­րի և պոտենցիալ դավա­ճա­նա­կան տարրե­րի անո­ղոք չեզո­քացման: Կապի­տուլյա­ցիա­յի մասին թեզը հենց այս թշնա­մա­կան քարոզչության շարունա­կությունն է, որի նպա­տակն է ներշնչել հայ ժողո­վորդին, որ նա այլևս որևէ դիմադրո­ղա­կա­նություն չունի, անդառնա­լիո­րեն պարտված է, և պետք է հանձնվի բախտի՝ իմա արտա­քին ուժե­րի քմա­հա­ճույքին:

3. Չնա­յած ծանր պարտությա­նը, պատե­րազմը նաև չի կարե­լի կոչել աղետ կամ առա­վել ևս մսա­ղաց: Պատե­րազմն աղետ չէր և չէ, այլ պայքար, որում հայ ժողո­վորդի լավա­գույննե­րը մարտնչել են հանուն հայրե­նի­քի պաշտպա­նության: Իսկ կոչե­լով պատե­րազմը մսա­ղաց՝ ոչ միայն անարգում ենք զոհե­րի հիշա­տա­կը, այլև՝ արժեզրկում որևէ ապա­գա դիմադրություն, որի կարի­քը կարող ենք ունե­նալ: Երկուսն էլ՝ «աղետն» ու «մսա­ղա­ցը» նույն թշնա­մա­կան քողարկված քարոզչության թեզե­րից են, որոնց խնդիրն է ամբողջացնել, ավարտի հասցնել հայ ժողո­վորդի պարտությունը՝ վերա­ծե­լով այն հոգե­բա­նության և գաղա­փա­րա­խո­սության, որպեսզի հայ ժողո­վուրդն այլևս երբեք ինքնուրույն ապրե­լու քաղա­քա­կան կամք չունե­նա:

4. Պատե­րազմի զոհված հերոսնե­րին, ոչ միայն իրա­վունք չունենք կոչել «մսա­ղա­ցի միս», այլև պետք է ամեն ջանք գործադրենք ապա­ցուցե­լու համար մեր կյանքով ու գործով, որ նրանց զոհո­ղությունն իզուր չէր, և դիմադրությունն անի­մաստ չէր: Պետք է միշտ հիշենք, որ հայ ժողո­վուրդը իր պատմության վերջին մեկուկես դարում անհա­մե­մատ շատ մարդկա­յին կորուստներ է տվել՝ կամ լինե­լով կրա­վո­րա­կան զոհ (ցեղասպա­նություն, ջարդեր) կամ էլ օտար շահե­րի համար վարած համաշխարհա­յին երկու պատե­րազմնե­րում: Այդ զոհե­րը հաշվվում են միլիոննե­րով և հարյուր հազարնե­րով: Հակա­ռա­կը՝ իր ազա­տագրա­կան և պաշտպա­նա­կան նպա­տակնե­րի համար վարած կռիվնե­րում հայ ժողո­վուրդը երբեք չի տվել մեծ քանա­կի զոհեր, որովհետև ազգա­յին պայքա­րը չի էլ ենթադրում այդքան մեծ զոհո­ղություններ: Իսկ սեփա­կան պայքա­րի հրա­ժարվող ժողո­վուրդնե­րը միշտ ստիպված են տալ անհա­մե­մատ մեծ զոհեր՝ կա՛մ կրա­վո­րա­կան, կա՛մ էլ օտա­րի պայքարնե­րում: Մյուս կողմից՝ չպետք է մոռա­նանք, որ 2020 թվի պատե­րազմնե­րի զոհե­րի համե­մա­տա­բար մեծ քանա­կը կապված է պետա­կան ապա­րա­տի, քաղա­քա­կան և ռազմա­կան ղեկա­վա­րության (նախկին ու ներկա) սխալնե­րի հետ, և այդ սխալնե­րը չեն կարող արդա­րացվել վերո­շա­րադրյա­լով:

5. Մեկ տարի է անցել ծանր պարտությունից, սակայն, ցայսօր այդպես էլ չի տրվել ոչ միայն պատե­րազմի և նրա մեծ համա­տեքստի սթափ, անկողմնա­կալ վերլուծություն և գնա­հա­տա­կան, այլև այդպես էլ չի առա­ջարկվել որևէ համո­զիչ և մատչե­լի Ելքի ծրա­գիր՝ երկի­րը պարտության հետև­անքնե­րից դուրս բերե­լու առումով: Դա չի էլ արվե­լու, եթե հույսը դնենք առկա ուժե­րի վրա: Այդ գործը պետք է անի ինքնա­կազմա­կերպվող հանրությունը: Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն ինչով աջակցել այդ գործին՝ կոնկրետ ծրագրա­յին առա­ջարկնե­րով և գործո­ղություննե­րով:

6. Մեկ տարի է անցել ծանր պարտությունից, բայց այդ մեկ տարվա ընթացքում փաստա­ցի պատե­րազմը Հայաստա­նի դեմ շարունակվել է և շարունակվում է: Չնա­յած լայնա­ծա­վալ ռազմա­կան գործո­ղություններ չկան, սակայն, հաճա­խա­կի են ոչ ինտենսիվ պատե­րազմի դրսև­ո­րումնե­րը՝ սահմա­նա­յին սադրանքնե­րը և այլն: Սրանք ծառա­յում են որպես գործիք Հայաստա­նի դեմ շարունակվող ուժա­յին ճնշման, որի նպա­տակն է պարտադրել Հայաստա­նին նոր պայմաններ կապված սահմա­նա­զատման, «միջանցքի» տրա­մադրման և այլ թեմա­նե­րի հետ: Անընդատ քաղա­քա­կան ճնշումն այս հարցե­րով նույնպես կարող ենք շարունակվող պատե­րազմի մաս համա­րել: Հենց միայն շարունակվող ճնշումը վկա­յում է, որ Հայաստա­նը կապի­տուլյա­ցիա­յի չի ենթարկվել, քանի որ կապի­տուլյացված երկիրն օկուպացվում է, և նրան պարզա­պես պարտադրում են այն ճիշտ են համա­րում: 2020 թվա­կա­նի պատերզմով նպա­տակ էր դրված հասնել այս բոլոր խնդիրնե­րի լուծմա­նը, բայց դա չի հաջողվել նախ և առաջ հայկա­կան զինված դիմադրության արտա­քին ուժե­րի համար անսպա­սե­լի տևա­կա­նությամբ, և երկրորդ՝ արտա­քին փոփոխվող հանգա­մանքնե­րով: Սա էլ իր հերթին վկա­յում է, որ դիմադրությունը, չնա­յած պարտությանն իզուր չի անցել, և որո­շա­կի պտուղներ տվել է:

7. Այն որ պատե­րազմը փաստա­ցի շարունակվում է՝ ուժա­յին և քաղա­քա­կան ճնշումնե­րի ձևով, մի առանցքա­յին հարց է դնում մեր առաջ, որն այսօր Հայաստա­նում ոչ ոք չի դնում: Այս պայքա­րում նույնպես դրված է՝ հաղթել թե՞ պարտվել հարցը: Եթե մեր առջև դրվում են պահանջներ, որոնք մենք մերժում ենք, ապա մերժումը ենթադրում է անհրա­ժեշտության դեպքում ուժա­յին ապա­հո­վում: Եվ հակա­ռա­կը՝ պահանջ դնո­ղը, բայց դրան չհասնո­ղը, պետք է անհրա­ժեշտ պահին պատրաստ լինի իր պահանջի ուժա­յին ապա­հովմա­նը: Այս պարզ ճշմարտություննե­րի գիտակցումը, կարծես, բացա­կա­յում է մեզա­նում:

8. Մեկ տարի է անցել պատե­րազմից, բայց կարծես այդպես էլ սեղա­նին չունենք մեր պաշտպա­նա­կան և անվտանգության համա­կարգի արմա­տա­կան փոփո­խության և վերա­կա­ռուցման համո­զիչ ու հնա­րա­վո­րինս մատչե­լի ծրագրեր, ընդհանրա­պես մեր պետա­կան, հանրա­յին կյանքի ռեֆորմա­ցիա­յի ծրա­գիր, որը օդի ու ջրի պես անհրա­ժեշտություն է ծանր պարտություն կրած պետության համար: Սա նույնպես խնդիր է, որը հանրությունը պետք է լուծի ինքնա­կազմա­կերպմամբ և սեփա­կան ուժե­րով:

9. Պարտությունը ոչ թե ընկճվե­լու և դիմադրությունից հրա­ժարվե­լու, այլ հակա­ռա­կը՝ համախմբվե­լու և նոր վերելքի հիմքե­րի կերտման առիթ է: Մեր այսօրվա կարգա­խո­սը պետք է լինի՝ պայքար և ստեղծա­գործություն: Մենք պետք է դուրս գանք մեզ պարտադրված օրա­կարգե­րի ծուղա­կից, և քննարկենք միայն երկու հիմնա­կան հարց: Ինչպե՞ս ենք վերա­կա­ռուցում մեր ինքնա­պաշտպա­նության, անվտանգության, դիմադրության համա­կարգերն ու գաղա­փա­րա­խո­սությունը: Եվ ինչպե՞ս ենք վերա­կա­ռուցում մեր պետա­կան ու հանրա­յին կյանքը՝ նոր հիմքե­րով, նոր ծրագրե­րով ու նոր մեծ նպա­տակնե­րի շուրջ: Մենք պետք է ոչ միայն պարզա­պես պաշտպա­նենք մեր անկա­խությունը, այլ վերա­կա­ռուցենք այն՝ տանք նրան նոր բովանդա­կություն՝ գաղա­փա­րա­կան և կառուցվածքա­յին, ստի­պենք գործել ազգա­յին-պետա­կան համա­կարգե­րը: Մեր գերխնդի­րը պետք է լինի. պարտության սևից կերտել ապա­գա հաղթա­նա­կի ծիրա­նին:

Առնչվող Հոդվածներ