20 C
Yerevan

Ինքնիշխա­նության Պայքա­րը

Այն ինչ կատարվում է Գորիս֊Կապան ճանա­պարհին, վաղ թե ուշ սպառնում է նաև Լաչի­նի միջանցքին։

Արամ Սարգսյա­նի զգուշա­ցումը.

Երբ մեր իշխա­նություննե­րը պնդե­ցին, որ միջանցք չի լինե­լու և միայն ճանա­պարհ է լինե­լու՝ ՀՀ մաքսա­յին անցա­կե­տե­րով, կանխա­տե­սե­լի էր, որ նույնն էլ Ադրբե­ջա­նը փորձե­լու է կիրա­ռել Լաչի­նի միջանցքի մասով: Բայց քանի որ Լաչի­նի դեպքում ավե­լի բարդ է լինե­լու՝ նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթով պայմա­նա­վորված ու միջազգա­յին ասպա­րե­զում էլ լուրջ կհե­ղի­նա­կազրկի փաստա­թուղթը ստո­րագրած երրորդ‘ ռուսա­կան կողմին, ստիպված գործընթա­ցը փորձարկե­ցին Գորիս-Կապան հատվա­ծում։ Համոզված եմ, որ նույնը Լաչի­նում կրկնե­լը միայն ժամա­նա­կի հարց է, որից խուսա­փե­լու 2 տարբե­րակ ունենք միայն:

Առա­ջին՝ արցա­խա­հա­յության անվտանգության խնդրով դիմել ՄԱԿ‑ի ԱԽ և Մինսկի խմբի եռա­նա­խա­գա­հողնե­րին՝ պահանջե­լով հնա­րա­վո­րինս արագ վերսկսել բանակցություննե­րը, նոր պատե­րազմը կանխե­լու նպա­տա­կով։

Համոզված եմ, որ, Մինսկի եռյա­կի առա­ջին քայլը լինե­լու է նախա­պես պայմա­նա­վորված միջազգա­յին խաղա­ղա­րարնե­րի ապա­հո­վումը, որում, այս իրա­վի­ճա­կից ելնե­լով, բացառված չէ նաև ռուս խաղա­ղա­պահնե­րի գերա­կա մասնակցությունը ու նոր, երկա­րատև խաղա­ղության համա­ձայնագրի ստո­րագրումը, որը բավա­կա­նին ծանր կլի­նի երկու կողմի համար էլ, բայց հստակ խաղի կանոններ կամրագրի, որոնք օրենքի ուժ կունե­նան և ամեն օր չեն խախտվի։
Երկրորդ՝ պատրաստվել լայնա­մասշտաբ պատե­րազմի, Հայաստա­նի անմի­ջա­կան մասնակցությամբ և բոլոր զինա­տե­սակնե­րի կիրառմամբ, որը կարող է զսպել Ադրբե­ջա­նի ագրե­սի­վությունը և արժա­նա­պա­տիվ խաղա­ղության հնա­րա­վո­րություն ստեղծել, բայց դրա համար անհրա­ժեշտ է ոտքի հանել մեր տնտե­սությունը, առա­ջա­դեմ սպա­ռա­զի­նություն գնել զարգա­ցած տեխնո­լո­գիա­կան երկրնե­րից, որովհետև այս ընթացքում բացի ՊՆ նախա­րա­րին նվի­րած դաշույնից, այլ զինա­տե­սակ ռուսնե­րը մեզ չեն տվել և չունեն, որ տան։
Բնա­կա­նա­բար նախընտրե­լի է առա­ջին տարբե­րա­կը և խաղա­ղություն ուզում ենք բոլորս, բայց դա չի նշա­նա­կում, որ երկրորդ տարբե­րա­կը մեր օրա­կարգի թիվ մեկ խնդի­րը չպետք է լինի, և՝ հնա­րա­վոր է անտե­սել։ Ներդաշնակ, բազմաբև­եռ ու նախա­ձեռնո­ղա­կան արտա­քին քաղա­քա­կա­նությամբ և բնա­կան ու մարդկա­յին ռեսուրսնե­րի ճիշտ օգտա­գործմամբ մենք ի զորու ենք ապա­հո­վել արժա­նա­պա­տիվ խաղա­ղություն և մեր տեղն ու կարև­որ դերա­կա­տա­րությունը տարա­ծաշրջա­նում։

Հ.Գ.
Ու որպեսզի առա­ջին տարբե­րա­կին ևս մի քայլով մոտե­նանք, անհրա­ժեշտ է, որ վարչա­պե­տը դեկտեմբե­րին մեկնի ԱՄՆ՝ մասնակցե­լու ժողովրդա­վա­րության հարցե­րով համա­ժո­ղո­վին, որքան էլ ճնշումներ լինեն Մոսկվա­յից: Այս իրա­վի­ճա­կում դա ոչ միայն մասնակցություն է ինչ-որ համա­ժո­ղո­վի, այլև՝ Հայաստա­նի ինքնիշխա­նության ամրապնդման հայտ:

Առնչվող Հոդվածներ