26.1 C
Yerevan

Ռուսա­կան Վտանգը

Մենք կռվել ենք Ռուսաստա­նի համար ավե­լի մեծ անձնվի­րությամբ ու անվե­րա­պա­հությամբ, քան ինքը՝ ռուս ժողո­վուրդը: Տվել ենք ռուս պետության համար անթիվ զոհեր, կրել անչա­փե­լի վնասներ: Եվ այդ բոլորն արել ենք այն միա­միտ հավա­տով, որ մենք միա­ժա­մա­նակ կատա­րում ենք հայկա­կան գործ

Առա­ջին հանրա­պե­տության արդա­րա­դա­տության նախա­րար Ռուբեն Դարբինյանն իր «Ռուսա­կան վտանգը» աշխա­տության մեջ առանձնա­հա­տուկ ուշադրություն է դարձնում հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րին, միայն թե ոչ ուղղա­կի հայ-ռուս ժողո­վուրդնե­րի բարե­կա­նությա­նը, այլ ռուսա­կան պետության վերա­բերմունքին՝ դեպի Հայաստան: Ռուբենն իրա­վամբ բազմա­թիվ առանձնա­ցումներ է անում, թե ինչպես է Ռուսա­կան պետության հակա­հայ վերա­բերմունքը կործա­նա­րար հետև­անքներ թողնում հայկա­կան իրա­կա­նությունում՝ ընդ որում ոչ միայն քաղա­քա­կան, այլև տնտե­սա­կան ու մշա­կութա­յին առումով: Հիմնա­կան վտանգ՝ Ռուբենն առանձնացնում է հայե­րի մեջ հայկա­կա­նության, հայա­կա­նի ուծա­ցումն ու արգե­լա­կումը:

Որպես փորձա­ռու քաղա­քա­կան ու կուսակցա­կան գործիչ, Ռուբեն Դարբինյա­նը ցավով նշում է, թե ինչ ծանր է նստում հայե­րի վրա ռուսա­կան բարե­կա­մությունը: Նա իր աշխա­տության մեջ նշում է.

«Ռուսա­մո­լությունն այն աստի­ճան կուրացրել է մեր աչքե­րը, Ռուսաստա­նի զորությունն այնքան է կաշկանդել մեր քաղա­քա­կան միտքը, որ մենք կարծես զրկվել ենք ընդունա­կությունից՝ զատե­լու հայ ազգի ու Հայաստա­նի շահե­րը ռուս ժողովրդի ու Ռուսաստա­նի շահե­րից»: Այստեղ կա մեծ ճշմարտություն, որի հետ չհա­մա­ձայնվել չի լինում: Հենց այսօր, հենց հիմա մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպես ՀՀ-ում ռուսա­կան ազդե­ցության տակ մնա­ցած, ռուսա­կան ենթամշա­կույթի պաշտպան դարձած քաղա­քա­կան ուժերն ինչպես են Ռուսաստանն ընդունում որպես ամե­նա­մեծ հեղի­նա­կություն, միակ փրկիչ՝ ռուսնե­րի դերը հասցնե­լով աստվա­ծա­յին մակարդա­կի: Իհարկե դա արվում է հայկա­կա­նության հաշվին, հայ ոգու, հայկա­կան մտա­ծե­լա­կերպի, երա­զանքի ու ինքնուրույնության հաշվին: Դա գիտակցե­լը բարդ է, շատ բարդ և այն, որ շատ դեպքե­րում գրե­թե անտե­սա­նե­լի ազդե­ցության ձևով էր լինում, էլ ավե­լի բարդ էր: Եվ այդ դեպքում բարդա­նում էր դա նկա­տելն ու պայքա­րե­լը դրա դեմ:

Ռուսա­կա­նացման գործընթա­ցի ազգա­յին մակարդա­կի խնդիր լինե­լը դառնում էր ավե­լի ու ավե­լի ահռե­լի և էլ ավե­լի անկա­ռա­վա­րե­լի հետև­անքնե­րի հանգեցնում: Ազգա­յին ուծա­ցում՝ ահա թե ինչ էր օր օրի ծանրա­նում: Եվ դա այն վիճա­կում, որ հայերն ունեին և ունեն սեփա­կան ամե­նա­ծանր խնդիրնե­րը, որոնց լուծումն ակնկալվում էր միայն Ռուսաստա­նից: Ահա թե ինչ բնո­րո­շում է տալիս Դարբինյա­նը՝ ցանկա­նա­լով ընդգծել իրա­վի­ճա­կի ողջ ողբերգա­կա­նությունը՝

«Եվ կարե­լի է առանց չափա­զանցնե­լու ասել, թե ռուսա­կան այն հախուռն օրիենտա­ցիան, որ մենք ընդունել ենք ազգո­վին, ոչ թե արդյունք է ռեալ քաղա­քա­կան մտա­ծո­ղության կամ հաշիվնե­րի, այլ մի անհաղթե­լի հասա­րա­կա­կան պսի­խոզ է, մասսա­յա­կան խենթություն: Մենք եղել ենք ավե­լի ռուսա­սեր, քան իրենք ռուսնե­րը: Մենք կռվել ենք Ռուսաստա­նի համար ավե­լի մեծ անձնվի­րությամբ ու անվե­րա­պա­հությամբ, քան ինքը՝ ռուս ժողո­վուրդը: Տվել ենք ռուս պետության համար անթիվ զոհեր, կրել անչա­փե­լի վնասներ: Եվ այդ բոլորն արել ենք այն միա­միտ հավա­տով, որ մենք միա­ժա­մա­նակ կատա­րում ենք հայկա­կան գործ»:

Ի՞նչ է այս ամե­նը նշա­նա­կում: Առա­ջին հերթին հրա­ժա­րում սեփա­կա­նից, հարա­զատ շահե­րի ոտնա­հա­րում՝ հանուն այն կեղծ պատկե­րի, որ ցանվել էր մեր ազգա­յին դիմագծի ու գիտակցության մեջ և թունա­վո­րել ընդհանրա­պես ամեն ինչ:

Եվ այստեղ արդեն հնա­րա­վոր չէ պայքար մղել զուտ փիլի­սո­փա­յա­պես: Դարբինյա­նը համա­րում է, որ այս ախտա­հարված պարա­գա­յում պայքար պիտի մղվի հոգե­բա­նա­կան աստի­ճա­նից սկսած:

«Մենք պիտի անո­ղոք պայքար մղենք ոչ միայն մեր սահմաննե­րի վրա, այլ նաեւ մեր ներսում այն բոլոր ռուսա­կան տարրե­րի դեմ, որ ընդարմացնում են մեր միտքը և կասեցնում մեր կամքը: Մաքրենք մեր հոգին ռուսա­կան ազդե­ցությունից, գաղա­փարնե­րից, մղումնե­րից, տրա­մադրություննե­րից, պատրանքնե­րից ու հիվանդություննե­րից»:

Բայց Ռուբե­նը չգի­տեր, թե ինչ է լինե­լու հետո և գուցե ավե­լի լավ իր համար, քանի որ մենք տեսանք այն բոլոր խնդիրնե­րի հաստա­տումը, որի մասին նա ասաց և մենք տեսանք այն բոլոր խնդիրնե­րի պայթե­ցումը, որի մասին Ռուբե­նը և մյուսնե­րը զգուշացրին:

Եվ հիմա, քանի դեռ Հայաստա­նը շարունա­կում է արնա­քամ լինել, մեզ մի մեծ մասը շարունա­կում է պաշտպա­նել ռուսա­կան շահե­րը, քանի որ իր էությամբ ու հոգե­բա­նությամբ, վաղուց ախտա­հանված է «ռուսիզմով»:

Ամբողջա­կան գրա­ռումը՝

ՀՀ արդա­րա­դա­տության նախա­րար Ռուբեն Դարբինյա­նի (Արտա­շես Չիլինկարյան, 1883թ. Ախալքա­լաք — 1968թ. Բոստոն) «Ռուսա­կան վտանգը» 1920թ. հունիս-հուլիս ամիսնե­րին հրա­տա­րակվել է Երև­ա­նի «Յառաջ» օրա­թերթում՝ «Ռուսա­կան ճակա­տի վրա վերագնա­հա­տումներ» խորագրով: Ստո­րեւ հատվածներ այդ արժե­քա­վոր աշխա­տությունից:

______

Ռուս ազգը, հանձին իր պետության, ոչ միայն ճնշում էր մեզ քաղա­քա­կա­նա­պես, այլ ամեն ջանք թափում էր տարա­լուծե­լու հայ ազգությունը, իր մեջ ձուլե­լու և կուլտուրա­պես ու բարո­յա­պես դիմա­զուրկ անե­լու: Աստճա­նա­բար, միշտ ավե­լի սպառնա­կան չափե­րով ռուսա­կան ոգին, ռուսա­կան կուլտուրան իր տիրա­կան դրոշմն էր դնում բարո­յազրկվող հայ մտա­վո­րա­կա­նության ու հայ բուրժուա­զիա­յի մտքի ու զգացմունքնե­րի վրա, որոնք կորցնում էին իրենց ազգա­յին դիմա­գի­ծը, իրենց բնա­կան կապե­րը հարա­զատ ժողովրդի հետ, անդի­մադրե­լիո­րեն տոգորվում ռուսա­կան շահե­րով ու մղումնե­րով: Այս է պատճա­ռը, որ մեր բարձր դասե­րի ազդե­ցությունը մեր ժողովրդի վրա եղել է բացա­սա­կան, քայքա­յիչ, այլա­սե­րող:

Եվ հարա­ճունո­րեն հայ ժողովրդի առջև ծառա­ցել է մի մեծ վտանգ՝ ռուսացման վտանգը: Հայ ղեկա­վար շրջաննե­րը, ստիպված լինե­լով ուղղել իրենց բովանդակ ուժե­րը թուրքա­կան ճակա­տի վրա, հանկարծ զարհուրանքով նկա­տել են այդ վտանգը և զգա­ցել, թե որ աստի­ճան անպաշտպան է մնա­ցել հայ ժողովրդի թիկունքը՝ ռուսա­կան ճակա­տը։ Ռուսա­մո­լությունն այն աստի­ճան կուրացրել է մեր աչքե­րը, Ռուսաստա­նի զորությունն այնքան է կաշկանդել մեր քաղա­քա­կան միտքը, որ մենք կարծես զրկվել ենք ընդունա­կությունից՝ զատե­լու հայ ազգի ու Հայաստա­նի շահե­րը ռուս ժողովրդի ու Ռուսաստա­նի շահե­րից:

Եվ կարե­լի է առանց չափա­զանցնե­լու ասել, թե ռուսա­կան այն հախուռն օրիենտա­ցիան, որ մենք ընդունել ենք ազգո­վին, ոչ թե արդյունք է ռեալ քաղա­քա­կան մտա­ծո­ղության կամ հաշիվնե­րի, այլ մի անհաղթե­լի հասա­րա­կա­կան պսի­խոզ է, մասսա­յա­կան խենթություն: Մենք եղել ենք ավե­լի ռուսա­սեր, քան իրենք ռուսնե­րը: Մենք կռվել ենք Ռուսաստա­նի համար ավե­լի մեծ անձնվի­րությամբ ու անվե­րա­պա­հությամբ, քան ինքը՝ ռուս ժողո­վուրդը: Տվել ենք ռուս պետության համար անթիվ զոհեր, կրել անչա­փե­լի վնասներ: Եվ այդ բոլորն արել ենք այն միա­միտ հավա­տով, որ մենք միա­ժա­մա­նակ կատա­րում ենք հայկա­կան գործ։

Այժմ, երբ Ռուսաստա­նը նորից է բախում մեր դռնե­րը և հանցա­վոր միջոցնե­րով նորից ճգնում զոհա­բե­րել մեր ժողովրդին իր աշխարհա­կալ նպա­տակնե­րին, մեր շարքե­րում կան մարդիկ, որոնք ինչ-որ տատա­նումնե­րի են ենթա­կա: Եվ այդպես է ոչ թե այն պատճա­ռով, որ մենք բավա­կա­նա­չափ ուժ չունենք պատվով դիմագրա­վե­լու համար ռուսա­կան վտանգը, այլ նրա համար, որ ռուսա­կան վտանգը մեզ համար ունի գերա­զանցա­պես հոգե­բա­նա­կան բնույթ: Նա ոչ թե սահմաննե­րի վրա է միայն, այլ մեր ներսում, մեր հոգու խորքում: Վտանգը նրա­նումն է, որ ռուսա­կան թշնա­մին մեր մտքի, մեր սրտի, մեր կամքի մեջն է և մեր հոգու ներսից է ջլա­տում մեր դիմադրա­կան կարո­ղություննե­րը, ներսից է սպա­նում մեր ինքնուրույնությունն ու անկա­խությունը։

Մենք պիտի անո­ղոք պայքար մղենք ոչ միայն մեր սահմաննե­րի վրա, այլ նաեւ մեր ներսում այն բոլոր ռուսա­կան տարրե­րի դեմ, որ ընդարմացնում են մեր միտքը և կասեցնում մեր կամքը: Մաքրենք մեր հոգին ռուսա­կան ազդե­ցությունից, գաղա­փարնե­րից, մղումնե­րից, տրա­մադրություննե­րից, պատրանքնե­րից ու հիվանդություննե­րից, այլա­պես նոր կորուստներն անխուսա­փե­լի կլի­նեն։

Գրությունը վերցված է Արշա­լույս Զուրաբյան-ի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ