24.5 C
Yerevan

Չկա՛ն Այդ Էլի­տա­նե­րը, Չեն Եղել

Եթե որեւէ լուծում կամ տարբե­րակ չունի իրա­պես լինե­լու աշխարհա­քա­ղա­քա­կան բավա­րար հենք (անկախ մեզ համար շահե­կան կամ ոչ շահե­կան լինե­լու հանգա­մանքից), բայց Հայաստա­նի որեւէ իշխա­նություն գալիս ու ասում է, որ սրա­նից լավ լուծում երբեք չենք ստա­նա­լու, դրա­նով ուղղա­կի ստեղծվում է Ադրբե­ջա­նի դիրքո­րո­շումը էլ ավե­լի կոշտացնե­լու հիմք, ոչ թե լուծումը մոտեցնե­լու հնա­րա­վո­րություն:

Հակոբ Բադալյան

Իմ կարծքով ասուլի­սի երկու առանցքա­յին շերտ, որոնց կանդրա­դառնամ երկու առանձին գրա­ռումնե­րով՝ շատ երկար չստացվե­լու համար: Դա չի նշա­նա­կում, որ այլ շոշափված հարցե­րը կարեւոր չէին, բայց խորքա­յին, հիմնա­րար առումով հայկա­կան պետա­կա­նության համար իմ սուբյեկտիվ գնա­հատմամբ կարեւոր են երկուսը.

Մեկը 44-օրյա պատե­րազմից առաջ հանրությանն իրա­վի­ճա­կի բարդության եւ ըստ էության վտանգա­վոր փակուղայնության մասին ամբողջա­կան տեղե­կություն տալն էր: Ընդ որում, այդ հարցում քննա­դա­տությունն ու մեղադրանքնե­րը հաճախ են՝ ինչու՞ Փաշինյա­նը չեկավ ու ասեց, որ պետք է կարգա­վո­րել խնդի­րը, այլա­պես կլի­նի ծանր պատե­րազմ:

Ամբողջ հարցն այն է, որ այստեղ Հայաստա­նը մշտա­պես եղել է ծանրա­գույն եւ խորքա­յին փակուղում: Եթե փորձեմ համա­ռոտ, ապա խնդիրն այն է, որ կարգա­վորման այս կամ այն տարբե­րա­կի շուրջ Հայաստա­նի համա­ձայնությունը մեղմ ասած քիչ է այն իրա­կա­նություն դարձնե­լու համար: Ու բանը միայն այն չէ, որ Ադրբե­ջա­նը զգա­լով ժամա­նա­կի, նավթի ու գազի առա­վե­լությունը մերժում էր ու կոշտացնում իր դիրքը անընդհատ:

Ավե­լի խորքա­յին խնդիրն այն է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտությունը երկու ժողովրդի կամ պետության հակա­մարտություն չէ լոկ՝ իսկ միջնորդներն էլ հաշտեցման ձգտող բարե­գործներ: Սա աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կության ազդե­ցության պայքա­րի առիթ է, եւ խոշոր հաշվով այդ նկա­տա­ռումնե­րով առա­ջա­ցած հակա­մարտություն, եւ այդ նկա­տա­ռումնե­րով է գծվել նաեւ առա­ջին պատե­րազմի ստա­տուս-քվոն:

Հետեւա­բար, երբ կա խոշոր 5–6 կենտրոննե­րի միջեւ պայքա­րը այս հակա­մարտության վրա, որը ավե­լի խոշոր պայքա­րի ենթա­կա գործընթաց է, միայն Հայաստա­նի համա­ձայն լինել-չլի­նե­լը չի խաղում էական դեր: Եվ սա անցնող քառորդդարյա կարգա­վորման պրո­ցե­սում ըստ էության պրակտի­կա­յով հաստատված իրո­ղություն է:

Ահա այս իրա­վի­ճա­կում լուծումը ըստ էության քո տիրույթից դուրս է, քեզ մնում է միայն ամեն ինչ անել առա­վել վատթար լուծման պարտադրումից խուսա­փե­լու կամ պարտադրվող պատե­րազմի առա­վե­լա­գույնս պատրաստ լինե­լու համար:

Եթե որեւէ լուծում կամ տարբե­րակ չունի իրա­պես լինե­լու աշխարհա­քա­ղա­քա­կան բավա­րար հենք (անկախ մեզ համար շահե­կան կամ ոչ շահե­կան լինե­լու հանգա­մանքից) , բայց Հայաստա­նի որեւէ իշխա­նություն գալիս ու ասում է, որ սրա­նից լավ լուծում երբեք չենք ստա­նա­լու, դրա­նով ուղղա­կի ստեղծվում է Ադրբե­ջա­նի դիրքո­րո­շումը էլ ավե­լի կոշտացնե­լու հիմք, ոչ թե լուծումը մոտեցնե­լու հնա­րա­վո­րություն:

Չկասկա­ծեք, օրի­նակ առա­ջին նախա­գահ Տեր-Պետրոսյա­նը կմնար ու կիրա­կա­նացներ լուծման իր տարբե­րա­կը, եթե լիներ հարցի լուծման աշխարհա­քա­ղա­քա­կան բավա­րար միջա­վայր: Նրան առնվազն կօգնեին մնալ ու իրա­կա­նացնել այդ լուծումը:

Այստեղ է, այդ «փակուղին» է Հայաստա­նի գլխա­վոր խնդի­րը, այդ թվում առ այսօր՝ անգամ 44-օրյա պատե­րազմից հետո: Այդ խնդրի ծանրությունը նվա­զեցնե­լու միջոց կարող է լինել ներքին քաղա­քա­կան էլի­տա­նե­րի առկա­յությունը, որոնք ի վիճա­կի կլի­նեն գալ առանցքա­յին հարցե­րում քաղա­քա­կան, կուսակցա­կան, խմբա­յին, անձնա­կան շահը պետա­կա­նին ստո­րա­դա­սե­լու շուրջ համա­ձա­նության, բայց չկան այդ էլի­տա­նե­րը, չեն եղել:

Դրա համար էլ օրի­նակ Սերժ Սարգսյա­նը 2016‑ի ապրիլյան քառօրյա­յից հետո հրա­պա­րա­կա­յին դաշտում իրա­կա­նացնում է հաղթա­նա­կի տեղե­կատվա­կան արշավ, իսկ Արցա­խում ռազմա-քաղա­քա­կան խմբե­րին հայտնում, որ լայն պատե­րազմի դեպքում կա Ստե­փա­նա­կերտն էլ կորցնե­լու վտանգ: Որովհե­տեւ նրա­նից լավ որեւէ մեկը թերեւս չէր պատկե­րացնում, որ պատե­րազմը լինե­լու է ոչ թե Ադրբե­ջա­նի, այլ ռուսա­կան քաղա­քա­կա­նության, թուրքա­կան հավակնություննե­րի, իսրա­յե­լա­կան նկրտումնե­րի, եվրաատլանտյան անտարբե­րության դեմ:

Էսպի­սի դեպքե­րում սովո­րա­բար հուսա­հատ հարցեր են առա­ջա­նում՝ լավ, միթե՞ մեզա­նից ոչինչ կախված չէ: Կախված է եւ կախված է շատ բան, բայց իհարկե մոլո­րություն է մտա­ծել, թե մեզա­նից կախված է ամեն ինչ: Եվ սա հուսա­հա­տության հասնե­լու պատճառ չէ, աշխարհում չկա պետություն, որտեղ նպա­տակնե­րի եւ խնդիրնե­րի լուծման առումով ամեն ինչ կախված է իրե­նից: Ավե­լին, հենց դա ռացիո­նալ կերպով գիտակցե­լով է, որ հնա­րա­վոր է հասնել այդ խնդիրնե­րի լուծման արդյունա­վե­տության հնա­րա­վո­րինս մեծ աստի­ճա­նի՝ աշխա­տե­լով նաեւ հենց այն սուբյեկտնե­րի հետ՝ անկախ համակրանք-հակակրանքից, որոնցից է նաեւ կախված մեզ համար էական հարցե­րի ու խնդիրնե­րի լուծումը։

Գրությունը վերցված է Հակոբ Բադալյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ