26.5 C
Yerevan

Մոնտե­բե­լո­յի Կոչը Փրկում Է Դաշնակցությա­նը

Դաշնակցա­կան լինել՝ նշա­նա­կում է հրա­ժարվել միջա­կությունից, վերա­դառնալ Քրիստա­փո­րի պրոֆե­սիո­նա­լիզմին եւ Նեմե­սի­սի գերա­զանցությա­նը։

Կայծ Մինասյան

Ահա, այստեղ են բոլո­րը՝ Քրիստա­փոր-Ռոստոմ-Զավարյա­նից մինչև Մարուխյան-Զեյթելյան-Տասնապետյան…բոլորը հավաքվել են Մոնտե­բե­լո­յում 2021թ. հոկտեմբե­րի 9‑ին և 10-ին՝ բողո­քարկե­լու, բանա­կա­նության, առողջ մտքի և պատմության կանչը կոչե­լու։

Պարտա­դիր չէ Մոնտե­բե­լո­յում լինել, այդ ամե­նի մեծությունը զգա­լու համար՝ արթնացե՛ք ընկերներ, «Դաշնակցա­կան» նավը դեռ չի խորտակվել, հույս կա: Որովհետև Մոնտե­բելլո­յի կոչն ազդա­րա­րում է՝

·         Ո՛չ ճակա­տագրին

·         Ո՛չ իմպո­տենցիա­յին

·         Ո՛չ անշարժությա­նը

·         Ո՛չ հրա­ժա­րա­կա­նին

Մոնտե­բե­լո­յի կոչը մանիֆեստ է, որը կրկնում է1890թ. հրա­պա­րակված ՀՅԴ Մանիֆեստը։ Այն իրար է կապում  Դաշնակցության պատմությունը՝ իր սկզբնա­վո­րումից մինչև այսօր՝ շրջանցե­լով վերքին երե­սուն տարին։ Այս երե­սուն տարի­նե­րի ընթացքում, երբ Դաշնակցության ինքնությունը թալանվեց մի բուռ մարդկանց կողմից, ովքեր Դաշնակցությա­նը , ովքեր Դաշնա­ցությա­նը հասցրին այնտեղ որտեղ այն այժմ է՝ անդունդի հատա­կին, առանց գաղա­փա­րի, առանց ոգեշնչման առանց ղեկա­վա­րության չունե­նա­լով ողնա­շար, նախա­գիծ և գործո­ղություն։

Մոնտե­բե­լո­յի կոչը հոգու կանչ է՝

·         Քրիստա­փո­րի, Ռոստո­մի և Զավարյա­նի էթի­կան։

·         Արամ Մանուկյա­նի ինքնիշխա­նությունը

·         Դումա­նի և Դրո­յի «Ակնկալման ռազմա­վա­րությունը».

·         Երուանդ Ֆրանգուլյա­նի, Նիկոլ Աղբալյա­նի եւ Միքա­յել Վարանդյա­նի մտո­րումնե­րը.

·         Դաշնակցության նորա­ցումը՝ 1924–1925թ.։

Վերագտեք ինքներդ ձեզ, գտեք ոգեշնչում, վերա­դարձեք հիմունքնե­րին՝ փոխա­նակ Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի կամ մեկ ուրի­շի գիրկը նետվե­լու։ Դաշնա­ցության վերածնունդը երկար ճանա­պարհ է, քանի որ ստա­ցած վերքե­րը բազմա­թիվ են։

 Այդ ճանա­պարհը մոխրա­կույտ է, որովհետև դաշնակցա­կան տունն է այրվել։ Մեր օրե­րում հեշտ է անդա­մակցել Դաշնակցությա­նը՝ նախա­ձեռնության երկար ճանա­պարհ անցնե­լու փոխա­րեն։ Սակայն շարքե­րում մնա­լը դժվար է, երբ շուրջդ ամեն ինչ ստի­պում է զայրա­նալ, ընդվզել, քանի որ ամեն ինչ ծխում է։

·         Լավա­գույն միջո­ցը դաշնակցա­կան մնա­լու համար՝

·         Վերջ տալ գերեզմա­նա­գո­ղե­րին և  խաբե­բա­նե­րին.

·         Մտա­ծել գաղա­փարնե­րը թարմացնե­լու ուղղությամբ, առա­քե­լությամբ՝ կառուցել պետություն (ոչ թե ռեժիմ այլ պետություն)։

·         Նորից հայտնա­բե­րել հիմքե­րը, այսինքն ըմբռնել «սուր, գրիչ և բահ» բառե­րի իմաստը….. Սուրը գծում է մտքի ուղին, բահը փորում է արտա­հայտումը, իսկ գրի­չը նյութա­կա­նացնում է գաղա­փարնե­րը:

Ինչ վերա­բե­րում է «ազա­տություն կամ մահ» կարգա­խո­սին, ապա խոսքը զենքի կամ զոհա­բե­րության մասին չէ, այլ մտա­ծե­լու ազա­տության,  տիրա­պե­տությունից ազատման, (ներառյալ զենքն ու միջո­ցը), հակա­ռակ դեպքում նշա­նա­կում է ենթարկվել  հաստատված կարգին, քաո­սին եւ անկա­յունությա­նը, այսպես ասած՝ «պատմա­կան դժբախտությա­նը», ինչպես գրել է Քրիստա­փո­րը։

Մենք պետք էկոտրենք այս ոչնչա­կա­նությունը, որպեսզի վերա­դառնանք պատմություն և իրա­կա­նություն։

Դաշնակցա­կան լինել՝ նշա­նա­կում է հրա­ժարվել միջա­կությունից, վերա­դառնալ Քիստա­փո­րի պրոֆե­սիո­նա­լիզմին և Նեմե­սի­սի գերա­զանցությա­նը։

Դաշնակցա­կան լինել՝ նշա­նա­կում է հասկա­նալ, թե երբ պետք է ասել «Ոչ» ինչպես Քրիստա­փորն ասաց երիտթուրքե­րի հետ դաշինքին։ «Ոչ» ասելն է, ինչպես Արամ Մանուկյա­նը «Ոչ» ասաց բոլշև­իկնե­րին 1917–1918 թթ․ նշա­նա­կում է «Ոչ» ասել, ինչպես Հրայր Մարուխյանն ու Սարգիս Զեյթլյանն ասա­ցին Լիբա­նա­նի պատե­րազմում (1975–1991թթ․) հայե­րի ներգրավմա­նը։

Իսկ ի՞նչ ստա­ցանք այս մերժման փոխա­րեն։ «Այո»՝Ռոբերտ Քոչարյա­նին, «Այո»՝ Սերժ Սարգսյա­նին, «Այո»՝ Երև­ա­նի Կարտե­լին, հետև­ա­բար՝ «Այո» բոլոր փոխզի­ջումնե­րին։

Ընտրության համար ՀՅԴ‑ի զինանշա­նը (Զինանշա­նը) չի վաճառվում.

Մարդը հոգին չի վաճա­ռում մի քանի նախա­րա­րա­կան պորտֆելնե­րի համար.

Չէ, դա Դաշնակցությունը չէ։

Դաշնակցությունը գաղա­փար է (Քրիստա­փոր), բարո­յա­գի­տություն է (Զավարյան-Զեյթելյան) , տեխնի­կա է( Ռոստոմ- Մարուխյան) խստություն է(Դուման), մշա­կույթ է (Վարանդյան)։

Դաշնակցությունը շոու չէ (Գեղամ Մանուկյան), ոչ էլ բարձրա­խոս (Իշխան Սաղա­թելյան), ոչ դրա­մա­պա­նակ (Դավիթ Լոքյան), ոչ բռնա­կա­լություն (Հրանտ Մարգարյան), ոչ էլ երգչա­խումբ ( Հակոբ Տեր- Խաչա­տուրյան)։

Որքան էլ պատմությունը երախտա­պարտ է եղել Քրիստա­փո­րին, նույնքան անո­ղոք է լինե­լու նրանց հեռ, ովքեր երեք տասնամյակ հավակնում են լինել նրա «ժառանգորդնե­րը» հետխորհրդա­յին Հայաստա­նում՝ Երև­ա­նի ծառուղի­նե­րով կամ Հայաստա­նի խորհրդա­րա­նում շրջե­լով։ Ոիւ մինչ այս «Քոչարյա­նիստ» պատգա­մա­վորնե­րի ցավի ճիչե­րը փորում են ՀՅԴ‑ի գերեզմա­նը Ազգա­յին ժողո­վում, Մոնտե­բե­լո­յի կոչը փրկում է Դաշնակցությա­նը պատմության խորտա­կումից։

Առնչվող Հոդվածներ