ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մոնտեբելոյի Կոչը Փրկում Է Դաշնակցությանը

Դաշնակցական լինել՝ նշանակում է հրաժարվել միջակությունից, վերադառնալ Քրիստափորի պրոֆեսիոնալիզմին եւ Նեմեսիսի գերազանցությանը։

Կայծ Մինասյան

Ահա, այստեղ են բոլորը՝ Քրիստափոր-Ռոստոմ-Զավարյանից մինչև Մարուխյան-Զեյթելյան-Տասնապետյան…բոլորը հավաքվել են Մոնտեբելոյում 2021թ. հոկտեմբերի 9-ին և 10-ին՝ բողոքարկելու, բանականության, առողջ մտքի և պատմության կանչը կոչելու։

Պարտադիր չէ Մոնտեբելոյում լինել, այդ ամենի մեծությունը զգալու համար՝ արթնացե՛ք ընկերներ, «Դաշնակցական» նավը դեռ չի խորտակվել, հույս կա: Որովհետև Մոնտեբելլոյի կոչն ազդարարում է՝

·         Ո՛չ ճակատագրին

·         Ո՛չ իմպոտենցիային

·         Ո՛չ անշարժությանը

·         Ո՛չ հրաժարականին

Մոնտեբելոյի կոչը մանիֆեստ է, որը կրկնում է1890թ. հրապարակված ՀՅԴ Մանիֆեստը։ Այն իրար է կապում  Դաշնակցության պատմությունը՝ իր սկզբնավորումից մինչև այսօր՝ շրջանցելով վերքին երեսուն տարին։ Այս երեսուն տարիների ընթացքում, երբ Դաշնակցության ինքնությունը թալանվեց մի բուռ մարդկանց կողմից, ովքեր Դաշնակցությանը , ովքեր Դաշնացությանը հասցրին այնտեղ որտեղ այն այժմ է՝ անդունդի հատակին, առանց գաղափարի, առանց ոգեշնչման առանց ղեկավարության չունենալով ողնաշար, նախագիծ և գործողություն։

Մոնտեբելոյի կոչը հոգու կանչ է՝

·         Քրիստափորի, Ռոստոմի և Զավարյանի էթիկան։

·         Արամ Մանուկյանի ինքնիշխանությունը

·         Դումանի և Դրոյի «Ակնկալման ռազմավարությունը».

·         Երուանդ Ֆրանգուլյանի, Նիկոլ Աղբալյանի եւ Միքայել Վարանդյանի մտորումները.

·         Դաշնակցության նորացումը՝ 1924-1925թ.։

Վերագտեք ինքներդ ձեզ, գտեք ոգեշնչում, վերադարձեք հիմունքներին՝ փոխանակ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ մեկ ուրիշի գիրկը նետվելու։ Դաշնացության վերածնունդը երկար ճանապարհ է, քանի որ ստացած վերքերը բազմաթիվ են։

 Այդ ճանապարհը մոխրակույտ է, որովհետև դաշնակցական տունն է այրվել։ Մեր օրերում հեշտ է անդամակցել Դաշնակցությանը՝ նախաձեռնության երկար ճանապարհ անցնելու փոխարեն։ Սակայն շարքերում մնալը դժվար է, երբ շուրջդ ամեն ինչ ստիպում է զայրանալ, ընդվզել, քանի որ ամեն ինչ ծխում է։

·         Լավագույն միջոցը դաշնակցական մնալու համար՝

·         Վերջ տալ գերեզմանագողերին և  խաբեբաներին.

·         Մտածել գաղափարները թարմացնելու ուղղությամբ, առաքելությամբ՝ կառուցել պետություն (ոչ թե ռեժիմ այլ պետություն)։

·         Նորից հայտնաբերել հիմքերը, այսինքն ըմբռնել «սուր, գրիչ և բահ» բառերի իմաստը….. Սուրը գծում է մտքի ուղին, բահը փորում է արտահայտումը, իսկ գրիչը նյութականացնում է գաղափարները:

Ինչ վերաբերում է «ազատություն կամ մահ» կարգախոսին, ապա խոսքը զենքի կամ զոհաբերության մասին չէ, այլ մտածելու ազատության,  տիրապետությունից ազատման, (ներառյալ զենքն ու միջոցը), հակառակ դեպքում նշանակում է ենթարկվել  հաստատված կարգին, քաոսին եւ անկայունությանը, այսպես ասած՝ «պատմական դժբախտությանը», ինչպես գրել է Քրիստափորը։

Մենք պետք էկոտրենք այս ոչնչականությունը, որպեսզի վերադառնանք պատմություն և իրականություն։

Դաշնակցական լինել՝ նշանակում է հրաժարվել միջակությունից, վերադառնալ Քիստափորի պրոֆեսիոնալիզմին և Նեմեսիսի գերազանցությանը։

Դաշնակցական լինել՝ նշանակում է հասկանալ, թե երբ պետք է ասել «Ոչ» ինչպես Քրիստափորն ասաց երիտթուրքերի հետ դաշինքին։ «Ոչ» ասելն է, ինչպես Արամ Մանուկյանը «Ոչ» ասաց բոլշևիկներին 1917-1918 թթ․ նշանակում է «Ոչ» ասել, ինչպես Հրայր Մարուխյանն ու Սարգիս Զեյթլյանն ասացին Լիբանանի պատերազմում (1975-1991թթ․) հայերի ներգրավմանը։

Իսկ ի՞նչ ստացանք այս մերժման փոխարեն։ «Այո»՝Ռոբերտ Քոչարյանին, «Այո»՝ Սերժ Սարգսյանին, «Այո»՝ Երևանի Կարտելին, հետևաբար՝ «Այո» բոլոր փոխզիջումներին։

Ընտրության համար ՀՅԴ-ի զինանշանը (Զինանշանը) չի վաճառվում.

Մարդը հոգին չի վաճառում մի քանի նախարարական պորտֆելների համար.

Չէ, դա Դաշնակցությունը չէ։

Դաշնակցությունը գաղափար է (Քրիստափոր), բարոյագիտություն է (Զավարյան-Զեյթելյան) , տեխնիկա է( Ռոստոմ- Մարուխյան) խստություն է(Դուման), մշակույթ է (Վարանդյան)։

Դաշնակցությունը շոու չէ (Գեղամ Մանուկյան), ոչ էլ բարձրախոս (Իշխան Սաղաթելյան), ոչ դրամապանակ (Դավիթ Լոքյան), ոչ բռնակալություն (Հրանտ Մարգարյան), ոչ էլ երգչախումբ ( Հակոբ Տեր- Խաչատուրյան)։

Որքան էլ պատմությունը երախտապարտ է եղել Քրիստափորին, նույնքան անողոք է լինելու նրանց հեռ, ովքեր երեք տասնամյակ հավակնում են լինել նրա «ժառանգորդները» հետխորհրդային Հայաստանում՝ Երևանի ծառուղիներով կամ Հայաստանի խորհրդարանում շրջելով։ Ոիւ մինչ այս «Քոչարյանիստ» պատգամավորների ցավի ճիչերը փորում են ՀՅԴ-ի գերեզմանը Ազգային ժողովում, Մոնտեբելոյի կոչը փրկում է Դաշնակցությանը պատմության խորտակումից։

    

2 Responses to “Մոնտեբելոյի Կոչը Փրկում Է Դաշնակցությանը”

  1. Այս ազնվական դաշնակցությանը ես պատկանում եմ:
    ?«…Դաշնակցութիւնը ի՛նքը ժողովուրդի մը ծոցէն ծնած ինքնատի՛պ դէմք մըն է.
    …Դաշնակցութիւնը ի՛նքը իր ժողովուրդին սպասաւորն է,
    միջոց է, ճանապարհ է,
    նպատակ չէ՛ …»
    ?
Սարգիս Զէյթլեան (1930-1985)

    «…Վա՛յ այն Դաշնակցական շարքայինին որ արհամարհանք ունի իր ժողովուրդի զանգուածներուն հանդէպ։
    Վա՛յ այն երիտասարդութեան, որ կը կարծէ թէ փրկութիւնը
    միայն իր մէջ է, բայց իր զանգուածները կ’անտեսէ։
    Վա՛յ այն շարքերուն՝ Դաշնակցական կամ այլ , որոնք կը կարծեն թէ հինգ կամ հազար հերոսութիւն ընելով, պարտաւոր են ամբողջ ժողովուրդներ, իրենց կամքին ենթարկեն։ Այդ տեսակ շարքերուն, այդ տեսակ երիտասարդութեան, այդ տեսակ կուսակցութեանց, ճակատագիրը, անխուսափելիօրէն,
    դէպի սնանկութիւն կ՛ընթանայ»։
    Հատուած՝ Հ.Յ.Դ 89-րդ ամեակի տօնակատարութեան պատգամէն:
    1979 Պէյրութ
    ?
Սարգիս Զէյթլեան .

    «…Մենք՝ Դաշնակցութիւնը , իրականութեան մէջ,
    միայն հայ ժողովուրդի կամքի արտայայտութիւն ենք։
    Անոր կամքին գործիքն ենք, եթէ կ’ուզէք։
    Առանց ժողովուրդին Դաշնակցութիւնը ոչինչ է։
    Իր ժողովուրդի՛ն հետ, ամէ՛ն ինչ է։ Եւ հետեւաբար, մենք,
    ամէ՛ն տեղ, ամէ՛ն ճակատի վրայ, ժողովուրդին հետ պիտի մնանք»։
    Հատուած՝ Հ.Յ.Դ 89-րդ ամեակի տօնակատարութեան պատգամէն:
    1979 Պէյրութ
    ?
Սարգիս Զէյթլեան (1930-1985)«

    …Դաշնակցութիւնը` իբրեւ ամբողջութիւն, իբրեւ զանգուածային արտայայտութիւն, անկախ կուսակցական ծրագրից ու պաշտօնական դաւանանքից` հայ ժողովուրդի հարազատ զաւակն է, արիւնը արիւնից եւ ոսկրը ոսկրից: Այս իսկ պատճառով նա` իբրեւ ամբողջութիւն, չի կարող ունենալ ուրիշ հոգեբանութիւն եւ ուրիշ գիտակցութիւն, ուրիշ հակումներ եւ ուրիշ պահանջներ, քան ունի ինքը` հայ ժողովուրդը»:
    ?
 Քաջազնունի (Իգիթխանեան,1868-1938)
    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *