Ով ինքնաթիռի տոմսի փող ուներ ճամպրուկները հավաքեց ու մեկնեց երկրից։
Արմինե Դավթյան
Արդեն զզվելիա անընդհատ տեսնել ԼՏՊ-ի սատելիտների հպարտ կեցվածքը, թե բա մենք հաղթանակ տարանք իսկ Նիկոլը հողերը հանձնեց:
Ես էդ տարիները շատ լավ եմ հիշում:
Պատերազմ էր Արցախում, իսկ Հայաստանը ընկղմված էր մթության ու սովի մեջ, ինչպես հետո պարզվեց արհեստական էր երկիրը հոսանքազրկվել , որ հոսանքի փոխարեն նավթ ու ֆուջիկա գնենք, քանի որ մեր ՀՀՇ-ական տերերը լավ բիզնես էին կպցրել պարսիկների հետ։
Ինչեւէ բոլորս խելոք գնացինք նավթն ու ֆուջիկան առանք դրեցինք տները, փեջ ու փայտ նույնպես ու հույսներս Աստծոն հառած սպասում էինք՝ երբ պիտի պատերազմը վերջանա։ Պատերազմի ընթացքից լուրեր կցկտուր սրանից նրանից էինք իմանում, լույս չկար, որ լուրեր նայեինք։
Վերջապես եկավ էդ օրը,պատերազմը ավարտվեց մեր հաղթանակով։ Եթե ճիշտն ասեմ առանձնապես դրա իրական բերկրանքն էլ չհասկացանք, ամեն մեկը ընկած իր օրվա հացի խնդիրն էր լուծում, բայց մի բանում շատ ուրախ էինք, որ այլեվս զոհեր չենք ունենալու։
Խաղաղության տարիները գլորվում էին, բայց ցավոք երկրում կենսամակարդակը չեր լավանում, հակառակը էլ ավելի էր վատանում։ Գործազրկություն ամենուրեք, հացի խնդիր։
Երբ մարդիկ ԼՏՊ-ին բողոքեցին, որ չեն կարողանում գոյատեւել, աշխատանք չկա, ոնց ապրեն, նա ասաց հարեւաններից պարտք վերցրեք, ապրեք։
Դե ամեն մարդ չէր, որ հարուստ հարեւան ուներ։ Ստիպված մարդիկ էն «փիս» կոմունիստների օրոք կուտակած ապրուստը հանեցին սկսեցին վաճառել, որ հաց առնեն։ Դա էլ վերջացավ, տանը ոչինչ արժեքավոր չմնաց։
Ով ինքնաթիռի տոմսի փող ուներ ճամպրուկները հավաքեց ու մեկնեց երկրից։ Իսկ էդ ընթացքում մեր հաղթանակած կառավարությունը զբաղված էր մեր գործարանների օտարմամբ։ Միայն Հայէլկտրոն Երեվանի կեսից ավել բնակչությանն էր ապահովում աշխատանքով։ Միթե դժվար էր մի քիչ էդ ստանոկները յուղել-մուղել, մի քանի մասեր ավելացնել ու ինչոր մի բան արտադրել։
Չարվեց, իսկ գիտեք ինչու, որովհետեւ էդ ստանոկներին լավ գին տվող կար, մեր հաղթանակած ղեկավարությունը վաճառեց ու լցրեց գրպանը։ Մյուս բոլոր կարեւոր գործարաններն էլ էդ օրին արժանացան, ալան թալան էր ամենուրեք կոմունիստներից մնացած գործարանների ներսում։
Հաղթանակած պետությունը ոչ մի բան չարեց որ ժողովուրդը իրեն իրոք հաղթանակած զգա։ Իսկ երբ տեսան որ հաղթանակը ամբողջովին մսխել են, տակը էլ ոչ մի բան չի մնացել ծախելու, ինչ կար չկար օտարներին տվեցին, մի փայլուն միտք հղացավ նրանց գլխում, բերեք էդ 7 շրջաններն էլ ազերներին տանք։
Ժողովուրդը առանց դրա էլ ՀՀՇ-ի անունը զզվանքով էր տալիս, ատելությունը հասել էր գագաթնակետին։
ԼՏՊ-ն հրաժարական տվեց, քոչարյանին բերեց մեր գլխին պատուհաս ու հեռացավ։
Իսկ հիմա պարոնայք նախկին ՀՀՇ-ականներ, նայեք ազերները ինչպես են իրենց հաղթանակին տեր կանգնում, նայեք ու համեմատեք ձեր հետ։