20.4 C
Yerevan

Չենք Մոռա­ցել…

Ով ինքնա­թի­ռի տոմսի փող ուներ ճամպրուկնե­րը հավա­քեց ու մեկնեց երկրից։

Արմի­նե Դավթյան

Արդեն զզվե­լիա անընդհատ տեսնել ԼՏՊ‑ի սատե­լիտնե­րի հպարտ կեցվածքը, թե բա մենք հաղթա­նակ տարանք իսկ Նիկո­լը հողե­րը հանձնեց:

Ես էդ տարի­նե­րը շատ լավ եմ հիշում:

Պատե­րազմ էր Արցա­խում, իսկ Հայաստա­նը ընկղմված էր մթության ու սովի մեջ, ինչպես հետո պարզվեց արհեստա­կան էր երկի­րը հոսանքազրկվել , որ հոսանքի փոխա­րեն նավթ ու ֆուջի­կա գնենք, քանի որ մեր ՀՀՇ-ական տերե­րը լավ բիզնես էին կպցրել պարսիկնե­րի հետ։

Ինչեւէ բոլորս խելոք գնա­ցինք նավթն ու ֆուջի­կան առանք դրե­ցինք տնե­րը, փեջ ու փայտ նույնպես ու հույսներս Աստծոն հառած սպա­սում էինք՝ երբ պիտի պատե­րազմը վերջա­նա։ Պատե­րազմի ընթացքից լուրեր կցկտուր սրա­նից նրա­նից էինք իմա­նում, լույս չկար, որ լուրեր նայեինք։

Վերջա­պես եկավ էդ օրը,պատերազմը ավարտվեց մեր հաղթա­նա­կով։ Եթե ճիշտն ասեմ առանձնա­պես դրա իրա­կան բերկրանքն էլ չհասկա­ցանք, ամեն մեկը ընկած իր օրվա հացի խնդիրն էր լուծում, բայց մի բանում շատ ուրախ էինք, որ այլեվս զոհեր չենք ունե­նա­լու։

Խաղա­ղության տարի­նե­րը գլորվում էին, բայց ցավոք երկրում կենսա­մա­կարդա­կը չեր լավա­նում, հակա­ռա­կը էլ ավե­լի էր վատա­նում։ Գործազրկություն ամե­նուրեք, հացի խնդիր։

Երբ մարդիկ ԼՏՊ-ին բողո­քե­ցին, որ չեն կարո­ղա­նում գոյա­տեւել, աշխա­տանք չկա, ոնց ապրեն, նա ասաց հարեւաննե­րից պարտք վերցրեք, ապրեք։

Դե ամեն մարդ չէր, որ հարուստ հարեւան ուներ։ Ստիպված մարդիկ էն «փիս» կոմունիստնե­րի օրոք կուտա­կած ապրուստը հանե­ցին սկսե­ցին վաճա­ռել, որ հաց առնեն։ Դա էլ վերջա­ցավ, տանը ոչինչ արժե­քա­վոր չմնաց։

Ով ինքնա­թի­ռի տոմսի փող ուներ ճամպրուկնե­րը հավա­քեց ու մեկնեց երկրից։ Իսկ էդ ընթացքում մեր հաղթա­նա­կած կառա­վա­րությունը զբաղված էր մեր գործա­րաննե­րի օտարմամբ։ Միայն Հայէլկտրոն Երե­վա­նի կեսից ավել բնակչությանն էր ապա­հո­վում աշխա­տանքով։ Միթե դժվար էր մի քիչ էդ ստա­նոկնե­րը յուղել-մուղել, մի քանի մասեր ավե­լացնել ու ինչոր մի բան արտադրել։

Չարվեց, իսկ գիտեք ինչու, որովհե­տեւ էդ ստա­նոկնե­րին լավ գին տվող կար, մեր հաղթա­նա­կած ղեկա­վա­րությունը վաճա­ռեց ու լցրեց գրպա­նը։ Մյուս բոլոր կարեւոր գործա­րաններն էլ էդ օրին արժա­նա­ցան, ալան թալան էր ամե­նուրեք կոմունիստնե­րից մնա­ցած գործա­րաննե­րի ներսում։

Հաղթա­նա­կած պետությունը ոչ մի բան չարեց որ ժողո­վուրդը իրեն իրոք հաղթա­նա­կած զգա։ Իսկ երբ տեսան որ հաղթա­նա­կը ամբողջո­վին մսխել են, տակը էլ ոչ մի բան չի մնա­ցել ծախե­լու, ինչ կար չկար օտարնե­րին տվե­ցին, մի փայլուն միտք հղա­ցավ նրանց գլխում, բերեք էդ 7 շրջաններն էլ ազերնե­րին տանք։

Ժողո­վուրդը առանց դրա էլ ՀՀՇ‑ի անունը զզվանքով էր տալիս, ատե­լությունը հասել էր գագաթնա­կե­տին։

ԼՏՊ‑ն հրա­ժա­րա­կան տվեց, քոչարյա­նին բերեց մեր գլխին պատուհաս ու հեռա­ցավ։

Իսկ հիմա պարո­նայք նախկին ՀՀՇ-ականներ, նայեք ազերնե­րը ինչպես են իրենց հաղթա­նա­կին տեր կանգնում, նայեք ու համե­մա­տեք ձեր հետ։

Առնչվող Հոդվածներ