24.5 C
Yerevan

Հայաստա­նը Ռուսաստան Չէ, Եւ Վե ՛րջ

Այդ նույն օրը, երբ ռուսնե­րը Երև­ա­նում հայե­րին պարտադրե­ցին պայմա­նագրով հրա­ժարվել պետա­կա­նությունից, Գյումրիում նրանց եղբայր թուրքե­րը պարտադրե­ցին կնքել Ալեքսանդրա­պո­լի պայմա­նա­գի­րը:

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրա­վի­րել այս կարճ, բայց բազմա­բո­վանդակ գրառման վրա, որում մեծ հաշվով ամե­նա­կարև­ո­րի մասին է խոսվում: Նաև հասկա­նա­լու և ըմբռնե­լու կարո­ղության, անհրա­ժեշտության: Այս գրա­ռումը, որ արվել է դեկտեմբե­րի երկուսին, կարե­լի է և պետք է կարդալ ոչ միայն դեկտեմբե­րի 2‑ին, այլև ցանկա­ցած օր, որովհետև հաղթա­նա­կը միայն մեկ օրվա ուրա­խություն չէ, ըստ այդմ՝ պարտությունն էլ մեկ օրվա կարճա­ժամկետ ցավ չպի­տի լինի, այլ դառնա սկզբունք, հասկա­ցում, գաղա­փար:

Դեկտեմբե­րի 2‑ը Հայոց պետա­կա­նության վերացման օրն է: Ռուսա­կան հորդո­րով, զենքով, զինամթրքով, պարե­նամթերքով 1920թ. սեպտեմբե­րի 23-ին թուրքա­կան բանա­կը պատե­րազմ սկսեց Հայաստա­նի Հանրա­պե­տության դեմ: Ռուսնե­րը պատե­րազմի դադա­րեցման համար Հայաստա­նից պահանջե­ցին նույնը, ինչ այսօր,

1. Թույլ տալ, որ հայկա­կան ճանա­պարնե­րով ռուսա­կան զենքն ու պարե­նամթերքն անարգել անցնեն Թուրքիա,

2. Ճանա­պարհնե­րի վերահսկո­ղությունը հանձնել Ռուսաստա­նին,

3. Հարև­աննե­րի հետ սահմա­նա­զա­տումնե­րի հարցը հանձնել Ռուսաստա­նին: Հայկա­կան կողմը, բնա­կա­նա­բար, չէր համա­ձայնում, ուստի թուրքե­րին աջակցվեց, որպեսզի գրա­վեն Կարսը, Նախիջև­ա­նը, անգամ՝ Գյումրին (համե­մա­տել Վարանդա­յի, Հադրութի, Շուշիի գրավման հետ): Երբ այդքա­նից հետո էլ Հայաստա­նը չհա­մա­ձայնեց զիջել պետա­կա­նությունը, Ռուսաստանն առանց պատե­րազմ հայտա­րա­րե­լու, Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի տարածքից հարձակվեց Հայաստա­նի վրա՝ ամբողջ ճակա­տով՝ Տավուշից մինչև Սյունիք: Սյունի­քում Նժդե­հը հաջո­ղությամբ ջարդեց ագրե­սո­րին, մինչդեռ Իջև­ա­նի կողմից հարձակված ռուսա­կան բանա­կը մարտե­րով հասավ Երև­ան, դեկտեմբե­րի 2‑ին: Ռուս-հայկա­կան անհա­վա­սար պատե­րազմը ստի­պեց Դրո­յին Ռուսաստա­նի ներկա­յա­ցուցիչ Բորիս Լեգրա­նի հետ կնքել պայմա­նա­գիր, որով ավարտվեց մեր պետա­կա­նությունը: Այդ նույն օրը, երբ ռուսնե­րը Երև­ա­նում հայե­րին պարտադրե­ցին պայմա­նագրով հրա­ժարվել պետա­կա­նությունից, Գյումրիում նրանց եղբայր թուրքե­րը պարտադրե­ցին կնքել Ալեքսանդրա­պո­լի պայմա­նա­գի­րը:

Դեկտեմբե­րի 2‑ը մեր պատմության ամե­նասև օրե­րից է, ինչպես 1915թ. ապրի­լի 24‑ը և 2020թ. նոյեմբե­րի 9‑ը: Ռուս-թուրքա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րի դեմն առնե­լու այսօր մեր հիմնա­կան զենքը մեր գիտա­կան միտքը, կամքը և քաղա­քակրթա­կան դաշնա­կիցներն են: Եթե գիտա­կան մտքի և քաղա­քակրթա­կան դաշնա­կիցնե­րի հարցը վերա­պահված է պետության գլուխ կանգնածնե­րին, ապա կամքը պահանջվում է բոլո­րիցս: Անե՛նք յուրա­քանչյուրս մեզնից կախվա­ծը՝ սկսե­լով ամե­նա­փոքրից: Թախանձա­գին խնդրում եմ բոլոր ազգա­կաննե­րիս, հայերնա­կիցնե­րիս, մերժել «ռուսա­կան հոգու կարկա­սը»՝ ռուսաց լեզուն, որ արշա­վում է մե՛ր Հոգու կարկա­սի՝ Հայոց լեզվի դեմ:

Դեկտեմբե­րի 2‑ին ամեն տարի պուտինյան պետության ղեկա­վարնե­րը սիրո ժայթքումներ են ունե­նում թուրքե­րի հետ՝ այցե­լե­լով Անկա­րա կամ Կրեմլում ընդունե­լով իրենց եղբայրնե­րին: Մենք էլ այս օրը դարձնենք հոգև­որ դիմադրության շարժման սկզբնա­կետ, շրջենք պատմության անի­վը՝ սկսե­լով ֆեյսբուքյան մեր անուն-ազգա­նուննե­րը ռուսե­րե­նից հայե­րեն դարձնե­լով: Մինչև տարե­վերջ ոչ մի հայ՝ ռուսա­տառ անուն-ազգանվամբ: Իմ բաժին վիրտուալ Հայաստա­նը ինքս դեկտեմբե­րի 31-ին կմաքրեմ ռուսա­տառ բոլոր անուն-ազգա­նուննե­րից: Հայաստա­նը Ռուսաստան չէ, և վե՛րջ: Զարթոնք կարող է բխել միայն Հոգև­որ զարթոնքից, իսկ մեր Հոգին մեր Լեզուն է:

Կրկին թախանձա­գին խնդրում եմ իմ ազգա­կաննե­րին, ինձ անծա­նոթ ընկերնե­րին, եթե անգամ զգուշա­նում եք ռուսե­րե­նը ջնջել ու դարձնել հայե­րեն, ապա գոնե զուգորդեք դրանք նաև հայե­րե­նով, ընդ որում՝ առա­ջի­նը հայա­տա­ռը գրե­լով: Աստված պահպանվածնե­րին է պահպա­նում:

Առնչվող Հոդվածներ