26.4 C
Yerevan

Տխմա­րությունն Ընդդեմ Բացբե­րա­նության

ԱԺ նախա­գա­հը չափա­զանց ուշա­դիր պետք է լինի, թե որտեղ ինչ է խոսում, ինչ թեմա­յից եւ ինչ բառամթերքով:

Հակոբ Բադալյան

ԱԺ նախա­գա­հին կամ իշխա­նությանն ընդհանրա­պես հարվա­ծե­լու համար այդ բովանդակ տեսանյութը տարա­ծե­լը հարված է Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը: Եվ էստեղ նախ կարող է հարց առա­ջա­նալ, արդյո՞ք պատա­հա­կան է այդ տեսանյութի տարա­ծումը Ալիեւի «միջանցքա­յին» հոխորտանքին զուգա­հեռ, Հայաստա­նի հանդեպ ճնշման ակնա­ռու փորձին զուգա­հեռ:

Միեւնույն ժամա­նակ, դա որեւէ կերպ չի արդա­րացնում ԱԺ նախա­գա­հի «բացբե­րա­նությունը»: Այդ բնո­րո­շումը թող չհնչի կոպիտ: Դա նույնիսկ մեղմ բնո­րո­շում է: Այդ կարգի չափա­զանց զգա­յուն քաղա­քա­կան թեմա­նե­րի այդօ­րի­նակ արծարծումը նվա­զա­գույնը «բացբե­րա­նություն» է: ԱԺ նախա­գա­հը չափա­զանց ուշա­դիր պետք է լինի, թե որտեղ ինչ է խոսում, ինչ թեմա­յից եւ ինչ բառամթերքով: Եվ դա ոչ միայն ԱԺ նախա­գա­հը, այլ ցանկա­ցած պետա­կան եւ քաղա­քա­կան գործիչ:  

Ինչ վերա­բե­րում է բովանդա­կությա­նը, իմաստա­յին մասին, ապա այստեղ իհարկե վիճարկե­լու բան կարծում եմ չկա այն առումով, որ չի կարող պետա­կան քաղա­քա­կա­նությունը եւ պետա­կան շահը լինել գերի­նե­րի հարցի պատանդ: Որովհե­տեւ դրա­նից գերի­նե­րի հարցը չի շահե­լու, փոխա­րե­նը նորա­նոր խնդիրներ կունե­նա պետա­կան քաղա­քա­կա­նությունը:

Բայց, կրկնեմ, ինչպես տեսանյութի տարածման տխմա­րությունը կամ ստո­րությունը չի կարող արդա­րացնել ԱԺ նախա­գա­հի այդբո­վանդակ զրույցը, այդպես էլ արդա­րա­ցում չի կարող լինել այն, որ ճիշտ է ասվա­ծի ընդհա­նուր տրա­մա­բա­նությունը՝ մեր գերի­նե­րի վերա­դարձը մեզ համար անբե­կա­նե­լի առաջնա­հերթություն է, բայց այն չի կարող տեղի ունե­նալ պետա­կան շահի եւ անվտանգության հաշվին, որքան էլ մարդկա­յին առումով սա կարող է հնչել ցավա­լի:

Բայց, ավե­լորդ չեմ համա­րում կրկնել՝ չպետք է պետա­կան գործչի շուրթե­րից հնչեն այդօ­րի­նակ զրույցներ, որոնք կարող են հետա­գա­յում դառնալ խնդիր ոչ միայն այդ գործչի, այլ առա­ջին հերթին պետության համար:

Նյութը վերցված է Հակոբ Բադալյա­նի ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ