15.1 C
Yerevan

Միասնության Ու Հավա­տի Սպա­սումով

Երկու հարիւր տարուայ ստրկա­ցած ոգին է դեռևս տիրա­պե­տում հայրե­նի ժողովրդի մտքե­րում ու սրտե­րում և չի ուզում հաւա­տալ, որ Ռուս պետութիւնը փրկիչ չի եղել երբեք:

Հայկազ Պետրո­սեան

Երե­սուն տարի առաջ հայ ժողո­վուրդը Խորհրդա­յին կարգե­րի փլուզումից յետոյ, առա­ջին անգամ լինե­լով համախմբուեց մէկ գաղա­փա­րի շուրջ՝ Հայաստա­նի անկա­խացման գաղա­փա­րին: Հանրա­քուէով գրեց իր յայտնի հռչա­կա­գի­րը և սպասւում էր այդ օրուա­նից իսկ բոլոր քաղա­քա­կան այրե­րը պէտք է նոյնկերպ համախմբուէին ու լծուէին պետա­կա­նա­շի­նութեան սրբա­զան գործին: Սպասւում էր նոյնիսկ, որ Հռչա­կագրի մէջ տեղ պիտի գտնէր հետև­եալ գաղա­փա­րը, որ վերանկա­խա­ցած Հայաստա­նը իրաւա­յա­ջորդն ու շարունա­կութիւնը է 1918ի անդրա­նիկ անկա­խութեան:

Բայց ցաւոք այդ միակ համախմբումն էր ու վերջ: Այնուհետև քաղա­քա­կան այրե­րը լծուե­ցին աւե­րել, այն ինչ որ կառուցել էին եօթա­նա­սուն տարի, ծրագրե­ցին թալա­նը, կաշա­ռա­կե­րութիւնը, պետա­կան բուդջէն իւրացնե­լը և այն ինչ էլ մնա­ցել էր յանձնե­ցին բարե­կամ Ռուսաստա­նին և այսպի­սով աւարտուած համա­րե­ցին իրենց առա­քե­լութիւնը: Երե­սուն տարի մսխուեց ամեն ինչ և այսօր շուա­րած ժողո­վուրդը նստել է կոտրած տաշտա­կի առջև ու սպա­սում է ՔՊն ինչ պիտի անի:

Անշուշտ նոյն իմ մտա­հո­գութեամբ տոգո­րուած շատ կազմա­կերպութիւններ տարբեր գաղա­փա­րա­խօ­սութեամբ աշխոյժ քաղա­քակնութիւն են վարում երկի­րը դէպի Արևմուտք ուղղե­լու համար, սակայն միակ անհրա­ժեշտ գործը, որ պէտք է կիրա­ռուի, դա էլ միասնա­կա­նութիւնն է, որ դեռևս բացա­կա­յում է:

Շուրջ վեց ամիս է Ազգա­յին Ժողովրդա­կան Բեւեռ անունով կազմա­կերպութիւնը լրջօ­րէն հստակ ճանա­պարհա­յին քարտէ­զով հրա­պա­րակ է իջել ԱՄՆի և Եւրո­միութեան օգնութեամբ Վիլսը­նեան դատավճռի գաղա­փա­րը իրա­կա­նացնե­լու, որ յուսա­լի երև­ոյթ է, բայց թւում է թէ երկար ճանա­պարհ ունի կտրե­լիք, որովհետև ժողո­վուրդը քնած թմբի­րի մէջ է և դեռ չի զգում երկրի գլխին գալիք վտանգնե­րը, որն բերում է իրենց «Բարե­կամ» Ռուսաստա­նը: Նոյն վտանգնե­րի մասին խօսում են նոյնպէս մի քանի այլ կուսակցութիւններ ու կազմա­կերպութիւններ, բայց սայլը տեղից չի շարժւում, որովհետև երկու հարիւր տարուայ ստրկա­ցած ոգին է դեռևս տիրա­պե­տում հայրե­նի ժողովրդի մտքե­րում ու սրտե­րում և չի ուզում հաւա­տալ, որ Ռուս պետութիւնը փրկիչ չի եղել երբէք և իրենք խաբէութեամբ են ապրել:

Բայց ինչու ԱԺԲեւե­ռը յիշա­տա­կե­ցի, որովհետև կարդա­ցել էի Արա Պապեա­նի գրած հայե­ցա­կարգը Վիլսը­նեան դատավճռի փաստարկումնե­րի մասին և համո­զուած եմ, որ իրա­կա­նա­նա­լի է, ուրեմն առողջ պայքար են մղում և կարծում եմ նոյնպի­սի քաղա­քա­կա­նութեան պէտք է հետևի Նիկօլ Փաշի­նեանն ևս:

Կուզէի հաւա­տալ, որ 30 տարի առաջ երբ ՀՅԴաշնակցութիւնը մտաւ Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտ, ինքն էր, որ պէտք է հրա­պա­րակ իջնէր նոյն այս հայե­ցա­կարգով, որովհետև Հայաստա­նի անդրա­նիկ անկա­խութեան հիմնա­դիրնե­րը նրանց գաղա­փա­րա­կիցներն էին: Բայց դժբախտա­բար նրանք էլ մսխե­ցին իրենց, սխալ ճանա­պարհ ընտրե­լով (Չը խօսենք այս մասին):

Արթնա­ցէք սիրե­լի հայրե­նա­կիցներ, արթուննե­րը կան ձեր մէջ բայց շատ քիչ են, պէտք է շատա­նաք: Իմ յորդո­րը ամենև­ին քարոզչութեան բնոյթ չի կրում, որովհետև կապ չունեմ ԱԺԲև­ե­ռի հետ, կուզէք միա­ցէք չեք ուզի ձեր գիտնա­լիքն է, միայն տէր կանգնէք ձեր իրաւունքնե­րին:

Առնչվող Հոդվածներ