26.5 C
Yerevan

ՀՅԴ Շարքե­րը Համա­կերպվե­ցին…

2001թ. ապրի­լի 16-ին ՀՅԴ շարքե­րին ուղղված թիվ 55 շրջա­բե­րա­կա­նը բավա­կան զարմա­նա­լի և հետաքրքիր իրա­կա­նություն է ներկա­յացնում, որն առա­վել կարև­որ է այս օրե­րին ընթերցե­լու համար, քանի որ արդեն շատ բան անվե­րա­դարձ կորած է:

Իսկ ինչի մասին էր թիվ 55 շրջա­բե­րա­կա­նը:

Ի թիվս այլ, ներկուսակցա­կան հարցե­րի, որոնք այդքան էլ հետաքրքիր չեն, այնտեղ խոսվում էր շատ կարև­որ մի երև­ույթի՝ արցախյան հարցի մասին: Ըստ շրջա­բե­րա­կա­նի,  հիմնա­կան մտա­հո­գությունն այն է, որ Քի Վեսթի ձևա­չա­փով բանակցություննե­րը հասել են մի վիճա­կի, որտեղ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի կողմից հունի­սի Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րին պիտի առա­ջարկվի հարցի լուծման հետևյալ տարբե­րա­կը՝ Արցա­խը Լաչի­նի միջանցքով մաս պիտի կազմեր Հայաստա­նին, ազա­տագրված շրջաննե­րը հանձնվե­լու են Ադրբե­ջա­նին: Ադրբե­ջա­նը հնա­րա­վո­րություն է ունե­նա­լու Սյունի­քի վրա­յով կապվե­լու Նախիջև­ա­նին: Առա­ջի­կա­յում նախա­տեսվում է, որ ՀՀ‑ն էլ Ադրբե­ջա­նի տարածքով պիտի դեպի Ռուսաստան ճանա­պարհ ունե­նալ:

Շրջա­բե­րա­կա­նում որպես տեղե­կատվություն հիմնա­կա­նում նշվում է սա, որից հետո գալիս է այդ տարբե­րա­կին կողմ և դեմ լինե­լու էությունն ու իմաստը:

Այնտեղ հստակ նշված է, որ այդ տարբե­րակն ազգայնո­րեն ընդունե­լի չէ, նախ այն պատճա­ռով, որ Ադրբե­ջա­նին հանձնվե­լիք տարածքնե­րը պատմա­կա­նո­րեն հայկա­կան հողեր են, ապա այն, որ Սյունի­քի վրա­յով ճանա­պարհ տալն Ադրբե­ջա­նին նշա­նա­կում է բացել թուրա­նա­կան ճանա­պարհն ու ազատ ելումուտ անել ողջ թուրքա­կան աշխարհով, դրա գումա­րած դեռևս անհայտ որոշ մանրա­մասներ դաշտա­յին Մարտա­կերտի, Շահումյա­նի մասին:

Հիմնա­կան մտա­հո­գությունն այն է, որ այդ պարա­գա­յում գուցե և առա­ջա­նան բազմա­թիվ խնդիրներ Հայաստա­նի հարա­վա­յին մասի ապա­հո­վության և հայ ժողովրդի կենսա­գործունեության հետ կապված ընդհանրա­պես: Մտա­հո­գություն կա, որ այդ գործե­լաո­ճը կտա­նի ավե­լի հեռուն և ի վերջո ինչ բարո­յա­կան իրա­վունք ունեն հողեր զիջել թշնա­մուն: Եվ բացի դրա­նից նաև մի այլ հարց՝ արդյո՞ք ժողո­վուրդը չի դատա­պարտի ՀՅԴ-ին, որ վերջինս հարմա­րա­վետ տեղա­վորվել է նախա­րա­րա­կան աթոռնե­րին և կորցրել իր դեմքը, չի պայքա­րում:

Եվ բացի այս ամե­նից, խոսվում է նաև այդ տարբե­րա­կը մերժե­լու մասին:

Այստեղ առաջ են քաշվում մտա­հո­գություններ ոչ պակաս և ըստ էության ավե­լի ծանր հետև­անքնե­րի մասին, որոնք հավա­նա­կան են՝ այդ առա­ջարկը մերժե­լու տարբե­րա­կում:

Հիմնա­կան մտա­հո­գություններն այն են, որ դրա մերժումը հանգեցնե­լու է մի շարք խոշոր խնդիրնե­րի: Մասնա­վո­րա­պես, որ ՀՅԴ-ին շարունա­կե­լու են համա­րել ծայրա­հե­ղա­կան և ահա­բեկչա­կան կառույց, որ ՀՅԴ‑ն այդ պայքա­րում կարող է միայնակ մնալ, որ սոցիա­լա­պես անմխի­թար վիճա­կում գտնվող ժողո­վուրդը գուցե և չկա­րո­ղա­նա հավուր պատշա­ճի պատրաստվել ապա­գա­յին: Եվ այդ շրջա­բե­րա­կա­նում միանգա­մայն տեղին հարց է առաջնում, թե արդյո՞ք կարո­ղա­նա­լու են այնպի­սի պայմաններ ապա­հո­վել, որ Հայաստա­նը պատրաստ լինի ապա­գա­յում այդ հարցը լուծել, պատրաստ լինել և՛ ներքին, և՛ արտա­քին ճակա­տում: Ինչպես նաև պատրաստ լինել տնտե­սա­պես, ռազմա­պես: Որովհետև չհա­մա­ձայնվե­լու դեպքում, շատ մեծ վտանգ կա, որ ապա­գա­յում կլի­նի արհեստա­կան մի ծանր պատե­րազմ և ի վերջո կլի­նի այնպես ինչպես հիմա է առա­ջարկվում, բայց արդեն ռազմա­պես պարտված, և ըստ դրա ավե­լի ծանր հետև­անքնե­րով և ավե­լի քիչ արդյունքնե­րով: Մեջբե­րում. «Իսկ համա­ձայնութեան ձախո­ղութեան գործում յաջո­ղութիւն ունե­նա­լու պարա­գա­յինհնա­րաւոր չե՞նք դարձնե­լու արուեստա­կան պատե­րազմի հաւա­նա­կա­նութիւնըորի արդիւնքը լաւա­գոյն դէպքում լինե­լու է այն՝ ինչ լինե­լու է այս նոր տարբե­րա­կում նշուա­ծըբայց արդէն իսկ որպէս ներկայ պատե­րազմում պարտուած կողմի պարտադրուած պայմաններ։»

Եվ հետո շարունակվում է նոր մտա­հո­գություննե­րի ցանկ՝ սկսած նրա­նից, որ ՀՅԴ‑ի նկատմամբ հնա­րա­վոր է, որ հալա­ծանքներ լինեն, նոր արգե­լա­կումներ և շատ ավե­լի ծանր, քան Լևոն Տեր-Պետրոսյա­նի ժամա­նակ:

Եվ ի վերջո հնչում է գլխա­վոր հարցը, եթե մերժել այս տարբե­րա­կը, ապա ի՞նչ այլընտրանք և ի՞նչ առա­ջարկ կա: Նույնիսկ նշվում է, որ այդ առա­ջարկված փաթե­թը պարտություն չի նշա­նա­կում:

Այնուհետև նշնում է, որ կուսակցությունն ունի այդ փաթե­թի, թե կողմ և թե դեմ լինե­լու գործընթացնե­րի վրա ազդե­լու հնա­րա­վո­րություն, բայց հարկա­վոր է աչա­լուրջ լինել և զգալ պահի կարև­ո­րությունը:

Հիմա գանք մեր օրեր: Անցած տարվա պատե­րազմից հետո նոյեմբե­րի 9‑ը եկավ հաստա­տե­լու, որ այդ առա­ջարկը մերժե­լու հետև­անքով առա­ջա­ցած հետև­անքը ավե­լի ծանր է, քան նույնիսկ կանխա­գուշա­կա­ծը: Բաց թողնե­լով էմո­ցիան և մնա­ցած այլ ճնշող զգա­ցումնե­րը, երկու հարց է միայն առա­ջա­նում:

1.       Դուք մերժե­ցիք այդ առա­ջարկը, առաջ քաշե­լով ոչմի­թի­զա­կա­նությունը: Այդ դեպքում ինչո՞ւ չկա­ռուցե­ցիք այն երկի­րը, որը պատրաստ լիներ հարցին նոր մոտե­ցում  ցույց տալու: Ինչո՞ւ:

2.       Եթե դուք գիտեիք, հասկա­նում էիք, թե ինչե­րի է հանգեցնե­լու այդ մերժումը և հասկա­նում էիք, որ չեք կարո­ղա­նա­լու ապա­հո­վել այն, որ Հայաստա­նը պատրաստ լինի ապա­գա­յի ձեր իսկ կանխա­տե­սած պատե­րազմին, ապա ինչո՞ւ մերժե­ցիք: Ինչո՞ւ հենց այն ժամա­նակ վճռա­կան չեղաք, որովհետև հիմա շատ ավե­լի վատ է, հիմա մենք չունենք Հայաստա­նի մաս կազմող Արցախ, չունենք Հադրութ, չունենք Շուշի, ունենք հազա­րա­վոր զոհեր, վիրա­վորներ, անհետ կործա­ներ, գերի­ներ և քաղա­քա­կան անկա­յուն վիճակ, տնտե­սա­պես՝ սարսա­փե­լի վիճակ: Ի վերջո 2001թ. էր: Կարող էիք և՛ կողմ լինել առա­ջարկված փաթե­թին ու ազա­տել ժողովրդին ապա­գա­յի սպանդից, որ ինքներդ էիք գուշա­կում: Կամ էլ մերժե­լուց հետո  միանգա­մից, կայծա­կի արա­գությամբ ոտքի կանգնեցնել երկի­րը: Ունեիք մոտ 20 տարի: 

Ո՞վ է պատասխան տալու այսքան տարի­նե­րի անգործության ու ի վերջո բռնկված պատե­րազմի հետև­անքնե­րի համար:

Ի՞նչ է այս ամե­նը, հանցա­վոր միտումնա­վո­րություն, թե հանցա­վոր անխո­հե­մություն:

Ինչպես գիտենք, բոլոր առա­ջարկնե­րը մերժվե­ցին, չեղան, չաշխա­տե­ցին:

Բայց այս ամե­նից բացի կա նաև մի շատ կարև­որ և ըստ դրա՝ էլ ավե­լի անհասկա­նա­լի մի կետ: Բոլոր նրանք, ովքեր չգի­տեն, ՀՅԴ-ում, ըստ կանո­նադրության՝ միանձնյա որո­շումներ չեն կայացվում, այլ լինում են համընդհա­նուր, այսինքն կոլլե­գիալ: Իսկ դա նշա­նա­կում է, որ ՀՅԴ-ում մեկ մարդ չէր կարող ասել համա­ձայն ենք, կամ համա­ձայն չենք: Ավե­լին: Այդ նյութը, որի մասին խոսվեց, շրջա­բե­րա­կան է, այսինքն բոլոր անդամնե­րին ուղղված: Դա էլ նշա­նա­կում է, որ բացա­ռա­պես բոլոր դաշնակցականները(ովքեր մեկուսացված կամ այլ պատճա­ռով անմասն չէին մնա­ցել ընդհա­նուր գործունեությունից) պիտի ծանո­թա­նա­յին այդ նյութի բովանդա­կությա­նը և հստակ դիրքո­րո­շում հայտնեին: Ու այստեղ առա­ջա­նում են ևս մի քանի հարցեր: Շարքերն ընդհանրա­պես ծանոթացե՞լ են այս փաստաթղթին, գիտե՞ն դրա մասին թե ոչ: Եթե ծանոթ չեն, չեն իմա­ցել, ուրեմն ՀՅԴ-ում տեղի է ունե­ցել աղա­ղա­կող անարդա­րություն, կանո­նադրության, բոլոր օրենքնե­րի կոպիտ խախտում: Շարքե­րին արհա­մարհել են, թքած ունե­ցել նրանց կարծի­քի վրա: Բայց դա մի քիչ անհա­վա­նա­կան է, որովհետև շրջա­բե­րա­կա­նում հստակ նշված է, որ դաշնակցա­կաննե­րը պիտի ծանո­թա­նան այդ փաստաթղթին, քննարկեն և մարմին առ մարմին, հստակ քվեարկությամբ արտա­հայտեն իրենց կարծիքն ու որո­շումը:

Դե իսկ եթե նրանք ծանո­թա­ցել են այդ փաստաթղթին, ուրեմն մնում է եզրա­կացնել, որ կամ շարքերն այնքան անհե­ռա­տես են եղել, որ ոչինչ էլ չեն ձեռնարկել, կամ մի ողջ կուսակցություն սխալվել է հրե­շա­վոր կերպով, կամ էլ շարքե­րի կարծիքն ուղղա­կի հաշվի չեն առնվել:

Առա­վել հավա­նա­կան է այն, որ կամ այդ շրջա­բե­րա­կա­նը շարքե­րին չի հասել, կամ էլ նրանց կարծիքն ուղղա­կի հաշվի չի առնվել:

 Բոլոր տարբե­րակնե­րը շատ վատն են: Մենք կարող ենք միայն ենթադրել, ոչ ավե­լին: Բայց փաստը մնում է փաստ:

Նյութն ամբողջա­պես՝ Aravot.am կայքէ­ջում:

Առնչվող Հոդվածներ