14.7 C
Yerevan

Արտա­քին Գործո­նի Հրա­մա­յա­կա­նը

Հայաստանյան «մտքի» կենտրոննե­րը շատ արագ են ընկա­լում և իրենցը դարձնում ցանկա­ցած գաղա­փար, որը պարտվո­ղա­կան է և ներծծված է գաղութա­յին և գավա­ռա­կան բարդույթնե­րով:

Լեւոն Գեւորգյան

Քանի որ ՄԱԿ‑ի Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րա­նի (այսուհետ՝ «ԱՄԴ», «Միջազգա­յին դատա­րան» կամ «Դատա­րան») դեկտեմբե­րի 7‑ի որո­շումնե­րի առնչությամբ տեղե­կատվա­կան դաշտն արդեն իսկ հեղեղված է պրոադրբե­ջա­նա­կան քարո­զով, իսկ հայաստանյան «մտքի» կենտրոննե­րը շատ արագ են ընկա­լում և իրենցը դարձնում ցանկա­ցած գաղա­փար, որը պարտվո­ղա­կան է և ներծծված է գաղութա­յին և գավա­ռա­կան բարդույթնե­րով, փորձեմ փոքր ինչ երկա­րա­շունչ, բայց մատչե­լի լեզվով պարզա­բա­նել Միջազգա­յին դատա­րա­նի երկու որո­շումնե­րի բովանդա­կությունն ու կարև­ո­րությունը։

Առա­ջին՝ հարկ է հասկա­նալ, որ դեկտեմբե­րի 7‑ին ԱՄԴ‑ն հրա­պա­րա­կել է ապա­հովման (միջանկյալ) միջոցնե­րի վերա­բերյալ հրա­մաններ. սրանք վերջնա­կան վճիռներ չեն վեճի առնչությամբ, իսկ դատա­վա­րությունը դեռ տևե­լու է տարի­ներ։ Ի՞նչ է միջանկյալ միջո­ցը. պատկե­րացրեք այն, որպես հայցի ապա­հո­վում, որ կիրառվում է ներպե­տա­կան դատա­րաննե­րի կողմից։ Օրի­նակ, երբ բանկը որևէ մեկից պահանջում է վճա­րել վարկա­յին պարտա­վո­րություննե­րը և մինչև վերջնա­կան վճռի կայա­ցումը, վարկա­ռուի բանկա­յին հաշվի վրա դրվում է արգե­լանք։ Կիրառված միջանկյալ միջոցնե­րը հենց այդ «արգե­լանքն» են, որոնք նպա­տակ են հետապնդում բացա­ռել ԱՄԴ վերջնա­կան վճռի կատարման անհնա­րի­նությունը և բացա­ռել վեճի հետա­գա խորա­ցումը։

Երկրորդ՝ այս փուլում Միջազգա­յին դատա­րա­նը գնա­հա­տում է միայն, թե արդյո՞ք առա­ջին հայացքից բավա­րարված են իր իրա­վա­զո­րության հիմքե­րը (կա՞ արդյոք վեճ, եղե՞լ է արդյոք վեճը լուծե­լու արտա­դա­տա­կան փորձ), արդյո՞ք հայցված միջանկյալ միջոցնե­րը տեղա­վորվում են վկա­յա­կոչված Կոնվենցիա­յի շրջա­նակնե­րում, արդյո՞ք առկա է անդառնա­լի վնաս պատճա­ռե­լու վտանգ։ Դատա­րա­նը չի տալիս որևէ վերջնա­կան գնա­հա­տա­կան որևէ իրա­վա­կան վեճի առնչությամբ։

Երրորդ՝ Հայաստա­նի կողմից հայցվել է 8, իսկ Ադրբե­ջա­նի կողմից 6 միջանկյալ միջոց (կրկին ընդգծեմ միջանկյալ միջոցնե­րը նույնա­կան չեն կողմե­րի պահանջած վերջնա­կան վճռով երաշխա­վորվող արդյունքնե­րի հետ)։ Պայմա­նա­կան Հայաստա­նի կողմից հայցված միջանկյալ միջոցնե­րը կարե­լի է բաժա­նել 4 խմբի՝ (1) միջոցներ, որոնք վերա­բերվում են գերի­նե­րին (վերա­դարձ և մարդկա­յին վերա­բերմունքի երաշխա­վո­րում), (2) միջոցներ, որոնք վերա­բերվում են ատե­լության խոսքին (ձեռնպահ մնալ ատե­լության խոսքից, պատժել դրա դրսև­ո­րումնե­րը, փակել ռազմա­վա­րի պուրա­կը), (3) միջոցներ, որոնք վերա­բերվում են մշա­կութա­յին ժառանգությա­նը (բացա­ռել ոչնչա­ցումն, վնա­սումը և ձևա­խե­ղումը, ապա­հո­վել այդ վայրե­րի հասա­նե­լիությունը), (4) ընդհա­նուր բնույթի միջոցներ (ապա­ցույցնե­րի պահպա­նումը, հետա­գա վատթա­րացնող գործո­ղություննե­րից ձեռնպահ մնա­լու հանձնա­րա­րա­կան, զեկույցնե­րի ներկա­յա­ցում)։ Յուրա­քանչյուր խումբ միջանկյալ միջո­ցը, բնա­կա­նա­բար, ուղղված է կոնկրետ արժե­քի պաշտպա­նությա­նը կամ վնա­սի բացառմա­նը։

Չորրորդ՝ Հայաստա­նի կողմից հայցված միջանկյալ միջոցնե­րի յուրա­քանչյուր խմբից Դատա­րա­նը բավա­րա­րել է մեկա­կան միջանկյալ միջոց, ինչը հնա­րա­վոր չէ գնա­հա­տել որևէ այլ կերպ, քան հաղթա­նակ։ Դատա­րա­նը մասնա­վո­րա­պես հանձնա­րա­րել է․

• «բռնությունից և մարմնա­կան վնասվածքից պաշտպա­նել բոլոր անձանց, ովքեր գերե­վարվել են 2020թ․ ընդհարման առնչությամբ և ովքեր շարունա­կում են մնալ գերության մեջ և երաշխա­վո­րել նրանց անվտանգությունն ու հավա­սա­րությունն օրենքի առջև»,

• «ձեռնարկել բոլոր անհրա­ժեշտ միջոցնե­րը ազգությամբ կամ էթնիկ ծագմամբ հայ անձանց նկատմամբ ռասսա­յա­կան ատե­լության և խտրա­կա­նության հրահրումն ու տարա­ծումը կանխե­լու համար, ներառյալ պաշտոնյա­նե­րի և հանրա­յին հաստա­տություննե­րի միջո­ցով» «ձեռնարկել բոլոր անհրա­ժեշտ միջոցնե­րը հայկա­կան մշա­կութա­յին ժառանգության, ներառյալ՝ եկե­ղե­ցի­նե­րի և պաշտա­մունքի վայրե­րի, հուշարձաննե­րի, գերեզմա­նատնե­րի և արտեֆակտնե­րի նկատմամբ վանդա­լիզմի և պղծման գործո­ղություննե­րը կախնե­լու և պատժե­լու համար»,

• «ձեռնպահ մնալ գործո­ղություննե­րից, որոնք կարող են ծանրացնել կամ խորացնել Դատա­րա­նի կողմից քննվող վեճը՝ այն դարձնե­լով ավե­լի դժվար լուծման համար»։

Հինգե­րորդ՝ այո՛, գերի­նե­րի վերա­դարձ Դատա­րա­նը չի հանձնա­րա­րել․ փաստա­ցի Դատա­րա­նը համա­րել է, որ առկա են բավա­րար հիմքեր պնդե­լու, որ հայ գերի­նե­րի նկատմամբ վերա­բերմունքի և վարվե­լա­կերպի հիմքում ընկած է էթնիկ խտրա­կա­նությունը, սակայն չի տեսել բավա­րար հիմք պնդե­լու համար, որ նրանց վերա­դարձը տեղի չի ունե­նում էթնիկ խտրա­կա­նության պատճա­ռով։ Սա կարող է նշա­նա­կել, օրի­նակ, որը Դատա­րա­նի մոտ ձևա­վորվել է ներքին համո­զում, որ գերի­նե­րը պահվում են այլ դրդա­պատճառնե­րով (մասնա­վո­րա­պես՝ քաղա­քա­կան ճնշումնե­րի գործադրման), ինչը տեսա­կա­նո­րեն հնա­րա­վո­րություն է տալիս խնդի­րը բարձրա­ձայնե­լու Պատանդա­ռության արգելքի կոնվենցիա­յի շրջա­նակնե­րում։ Սա չի բացա­ռում իհարկե վերա­դարձի պահանջի վերա­բա­ցում հետա­գա­յում, եթե Ադրբե­ջա­նը չհետևի իրեն հանձնա­րարված միջո­ցի կիրառմա­նը, քանի որ նման պարա­գա­յում պարզ կդառնա, որ վերա­դարձը ադրբե­ջա­նա­կան խտրա­կա­նությունից անձանց զերծ պահե­լու միակ միջոցն է։

Վեցե­րորդ՝ Հայաստա­նի նկատմամբ Միջազգա­յին դատա­րա­նը կիրա­ռել է երկու միջոց՝ մերժե­լով Ադրբե­ջա­նի պահանջնե­րից չորսը։ Երկրորդ միջո­ցը նույնն է, ինչ Հայաստա­նի նկատմամբ կիրառված վերջին միջո­ցը՝ «ձեռնպահ մնալ գործո­ղություննե­րից, որոնք կարող են ծանրացնել կամ խորացնել Դատա­րա­նի կողմից քննվող վեճը՝ այն դարձնե­լով ավե­լի դժվար լուծման համար»։ Պարզա­բա­նե­լու համար՝ սա ստանդարտ ձևա­կերպում է, որը գրե­թե միշտ հանձնա­րարվում է Դատա­րա­նի կողմից անկախ գործով վերջնա­կան արդյունքից։

Յոթե­րորդ՝ Հայաստա­նի նկատմամբ կիրառված Առա­ջին միջո­ցը շարադրված է հետևյալ կերպ՝ «Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, [Կոնվենցիա­յից] բխող իր պարտա­վո­րություննե­րին համա­հունչ, պարտա­վոր է ձեռնարկել բոլոր անհրա­ժեշտ միջոցնե­րը ազգությամբ կամ էթնիկ ծագմամբ ադրբե­ջանցի անձանց նկատմամբ ռասսա­յա­կան ատե­լության և խտրա­կա­նության հրահրումն ու տարա­ծումը կանխե­լու համար, ներառյալ իր տարածքում գտնվող կազմա­կերպություննե­րի և մասնա­վոր անհատնե­րի միջո­ցով»։ Ձևա­կերպումնե­րի տարբե­րությունն ակնբախ է՝ Հայաստա­նի նկատմամբ կիրառված միջանկյալ միջո­ցը ոչ այլ ինչ է, քան առանց այդ էլ գործող Կոնվենցիոն պարտա­վո­րության վերա­հաստա­տում. այն որևէ կերպ չի նշա­նա­կում, թե Ադրբե­ջա­նի կողմից հիշա­տակված կազմա­կերպություննե­րը և անհատնե­րը (ՈՄԱ, ՊՈԳԱ, Վովա Վարդա­նով) իրոք ներգրավված են եղել ատե­լության խոսքի քարո­զի մեջ։ Մինչդեռ Ադրբե­ջա­նի դեմ կիրառված միջո­ցը փաստա­ցի արձա­նագրում է պետա­կան այրե­րի և կազմա­կերպություննե­րի ներգրավման փաստը։

Ութե­րորդ՝ հաշվի առնե­լով, որ ակա­նա­պատման քարտեզնե­րի հանձման, ակա­նա­պատման դադա­րեցման վերա­բերյալ Ադրբե­ջա­նի պահանջնե­րը համարվել են Կոնվենցիա­յի շրջա­նակնե­րից դուրս (ինչպես նաև գերի­նե­րի՝ Ժնևի կոնվենցիա­նե­րից բխող ռեպատրիա­ցիա­յի պարտա­վո­րությունը), Ադրբե­ջա­նի կողմից Հայաստա­նի դեմ ներկա­յացված հայցը փաստա­ցի գտնվում է տապալման եզրին, քանի որ այն գերա­զանցա­պես (բացա­ռությամբ մի քանի դրվագնե­րի) վերա­բերվում ենթադրյալ պատե­րազմա­կան հանցա­գործություննե­րին։

Այս արդյունքնե­րը ոչ այլ ինչ են, քան բացա­հայտ հաջո­ղություն և հետա­գա իրա­վա­կան արդյունքնե­րի նախանշում։ Պատա­հա­կան չէ, որ ողջ ադրբե­ջա­նա­կան քարոզչա­մե­քե­նան լծված է որոշման բովանդա­կության աղա­վաղման աշխա­տանքին։ Ցավով կարող եմ միայն արձա­նագրել Հայաստա­նում տեղե­կատվա­կան մակարդա­կում Դատա­րա­նի որո­շումնե­րի առնչությամբ արձա­գանքնե­րի որա­կը և բովանդա­կությունը։ Այս որո­շումներն այժմ պետք է լինեին Հայաստա­նի դիվա­նա­գի­տության, խորհրդա­րա­նա­կան դիվա­նա­գի­տության, Հայաստա­նում և Հայաստա­նից դուրս հայկա­կան «մտքի» կենտրոննե­րի (եթե այդպի­սիք կան) հիմնա­կան գործի­քա­կազմը և կռվաննե­րը։ Մինչդեռ կարծեք թե մարդիկ առա­վել հակված են հավա­տալ ադրբե­ջա­նա­կան թեզե­րին և զբաղվել դրանց տարածմամբ՝ արժեզրկե­լով իրա­վա­կան աշխա­տանքի արդյունքնե­րը։

Գրությունը վերցված է Լեւոն Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ