26.4 C
Yerevan

Վրա­ցա­կան Ակտի­վություն

Ընթա­նում է բարդ ու բազմա­շերտ խաղ ամբողջ աշխարհում

Հակոբ Բադալյան

Վրաստա­նը եռօրյա լռությունից հետո արտա­հայտեց իր դժգո­հությունը 3+2‑ին իր դրո­շի առկա­յության համար, ասե­լով, որ դժգո­հությունը փոխանցել է դիվա­նա­գի­տա­կան խողո­վա­կով: Երեք օր Վրաստա­նը լուռ էր այդ թեմա­յով: Պատճա­ռը թերեւս այն է, որ պետք էր հասկա­նալ, թե ինչպես բողո­քել, որովհե­տեւ հազիվ թե կազմա­կերպիչնե­րը գնա­յին այդպի­սի որոշման առանց Վրաստա­նի հետ նախա­պես քննարկած լինե­լու:

Վրաստա­նը 3+3‑ին իր դիրքո­րոշման համար Հայաստա­նում քիչ է մնում դառնա «Ազգա­յին հերոս», իսկ իրա­կա­նում որեւէ կասկած  չկա, որ վրա­ցի­նե­րը եւս քննարկումնե­րի մեջ են ու Վրաստա­նի արտգործնա­խա­րար Զալկա­լիա­նին մի քանի շաբաթ առաջ շատ պարզ ասել էր այդ մասին՝ չենք կարող դուրս մնալ գործընթացնե­րից:

Վրաստա­նը սերտ հարա­բե­րություն ունի Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի հետ, Վրաստա­նի հարա­բե­րություն ունի Իրա­նի հետ: Վրաստա­նը նաեւ ուղիղ դիվա­նա­գի­տա­կան հաղորդակցություն ունի իր գլխա­վոր «պրոբլեմ» դիտվող Ռուսաստա­նի հետ: Իսկ այդ 3+3‑ը միայն բանակցա­յին սեղա­նը չէ, որ հաշվես ով կա շուրջը, ով չկա: Թեեւ մեր հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան միջա­վայրում մեծ մասամբ հենց դրա­նով էլ զբաղված ենք:

Պարզա­պես վրա­ցի­նե­րը  սեղա­նի շուրջ առե­րեւույթ չկան բացա­ռա­պես ներքին պատճառնե­րով:

Հայաստա­նի պարա­գան այլ է, Հայաստա­նը չունի իր «գլխա­վոր խնդիր» Թուրքիա­յի հետ ուղիղ հաղորդակցության հնա­րա­վո­րություն: Ըստ այդմ 3+3‑ի գործընթա­ցը, կրկնեմ՝ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, այլ ոչ հաստատված, կնքված ինչ որ ձեւա­չափ, որը քաղա­քա­կան որո­շումնե­րի ռեգիո­նալ ատյան է, Հայաստա­նի համար կարող է լինել խաղի տարա­ծության ընդլայնման հնա­րա­վո­րություն, առա­ջին հերթին հենց հայ-թուրքա­կան ուղիղ կոմունի­կա­ցիա­յի խնդիր հետապնդե­լու առումով: Իսկ, որ այդ կոմունի­կա­ցիան Հայաստա­նի համար կարեւոր է, կարծիքս արտա­հայտել եմ բազմիցս:

Ի դեպ, հենց այդ իմաստով ուշադրության է արժա­նի այն, որ Թուրքիա­յի արտգործնա­խա­րա­րը հայտա­րա­րում է, թե առա­ջի­կա­յում Հայաստանն ու Թուրքիան երկկողմ հարա­բե­րության կարգա­վորման համար կնշա­նա­կեն հատուկ ներկա­յա­ցուցիչներ: Պարզ չէ, թե դա երբ տեղի կունե­նա, կամ կունե­նա, թե ոչ, ինչ պայմաննե­րով, ինչ տրա­մա­բա­նությամբ եւ այլն, բայց թերեւս ավե­լորդ չէ ուշադրության արժա­նացնել այն, որ այդ մասին Չավուշողլուն հայտա­րա­րում է 3+2‑ի այդ նախնա­կան հանդի­պումից հետո:

Ընդ որում, զավեշտն այն է, որ հայ-թուրքա­կան հարա­բե­րության կարգա­վորման որեւէ խոսակցության դեմ արտա­հայտվում են նաեւ ուժեր, որոնք իբրեւ թե արտա­հայտվում են Ռուսաստա­նի գերիշխա­նության դեմ: Այն դեպքում, երբ Հայաստա­նի հանդեպ ռուսա­կան գերազդե­ցության գործնա­կան հիմքը ըստ էության Թուրքիա­յի հետ հարա­տեւ թշնա­մությունն ու այդ կերպ թուրքա­կան ագրե­սիա­յի՝ Հայաստա­նի համար անկա­ռա­վա­րե­լի սպառնա­լի­քի հարա­տեւությունն է: Ընդ որում, դա խոստո­վա­նում են նույնիսկ ռուսաստանցի հեղի­նա­կա­վոր պատմա­բան-քաղա­քա­գետնե­րը:

3+3‑ը Հայաստա­նի համար ռի՞սկ է: Իհարկե ռիսկ է: Հայաստանն ու աշխարհը այսօր, եւ մեծ հաշվով արդեն տասնամյակ այն վիճա­կում են, որ մեզ համար ոչ ռիսկա­յին բան թերեւս չկա: Բայց մենք որեւէ քաղա­քա­կան գործընթա­ցի որեւէ կերպ ներգրա­վում ենք, թե ոչ, դրա­նից ռիսկե­րը չեն նվա­զում, այլ հակա­ռա­կը՝ զարգա­նում են անկախ մեզա­նից, անկախ մեր՝ դրանք որեւէ կերպ կառա­վա­րե­լու գոնե փորձից:

Ընթա­նում է բարդ ու բազմա­շերտ խաղ ամբողջ աշխարհում, մինչդեռ դրան զուգա­հեռ համա­ռո­րեն փորձ է արվում հայության հավա­քա­կան գիտակցությունը այդ ամե­նի հանդեպ սեւ ու սպի­տա­կի մեջ տեղա­վո­րե­լու համար:

Գրությունը վերցված է Հակոբ Բադալյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ