24.5 C
Yerevan

Հետին Թվով Մարգա­րեն

Աշխարհում բոլոր երկրնե­րը համա­կարծիք են, որ այդ հողե­րը Ադրբե­ջա­նին են պատկա­նում

«Ազա­տություն TV»-ն զրուցել է առա­ջին նախա­գա­հի խորհրդա­կան, անվտանգության խորհրդի քարտուղար, պատմա­բան Ժիրայր Լիպա­րիտյա­նի հետ:

Զրույցը հիմնա­կա­նում շոշա­փել է Արցա­խի կարգա­վի­ճա­կի ու դրա լուծման հնա­րա­վոր տարբե­րակնե­րի թեման: Ժիրայր Լիպարտյանն ըստ էության առաջ է տարել փոխզի­ջումա­յին տարբե­րա­կը, որպես այդպի­սին, ցանկա­նա­լով ընդգծել, որ կոնկրետ արցախյան հարցում միայն ցանկություննե­րը բավա­րար չեն և ուժ է անհրա­ժեշտ, որը մենք չունենք:

Ժիրայր Լիպա­րիտյան իր խոսքում շեշտել է այն, որ ոչ առաջ, ոչ հետո ոչ մի պետություն երբևէ չի ընդունել Արցա­խի՝ Հայաստա­նին պատկա­նե­լու փաստը և չի էլ պատրաստվել Արցա­խի անկա­խություն ճանա­չել: Իր հերթին Ադրբե­ջանն ամեն ինչ արել է ուժե­ղա­նա­լու և ազա­տագրված շրջաննե­րը հետ վերցնե­լու համար:

Հաղորդման ընթացքում Լիպա­րիտյա­նը խոսել է Արցա­խի հարցի լուծման տարբեր բանակցություննե­րի մասին և ասել, որ ոչմի­թի­զա­կա­նությունը և մաքսի­մա­լիզմն ընդունե­լի չէ, եթե չկա դա ապա­հո­վող տնտե­սա­կան ու ռազմա­կան ուժ և նշել, որ 1997թ.-ի բանակցություննե­րը ընդունե­լի տարբե­րակներ էին, ինչպես նաև ընդունե­լի էր փուլա­յին տարբե­րա­կը: Իսկ որպես հիմնա­վո­րում, Լիպա­րիտյա­նը խոսեց այն մասին, որ աշխարհում ոչ մի պետություն մեզ չի պաշտպա­նել Արցա­խի հարցում և բոլո­րը միա­կարծիք են եղել, որ այդ տարածքնե­րը  Ադրբե­ջա­նին են: Զրույցում շոշափվել է միջազգա­յին հանրության, ՄԱԿ‑ի դիրքի մասին: Լիպա­րիտյանն ասաց, որ միայն խոսե­լը բավա­րար չէ և անհրա­ժեշտ էր դեռ շատ շուտվա­նից որդեգրել զիջումնե­րի տարբե­րակն ու փորձել լուծել Արցա­խի հարցը, ասե­լով, որ ՄԱԿ‑ի կողմից հաստա­տում ստա­նա­լուց հետո Հայաստա­նը հնա­րա­վորթւոյւն կունե­նար միանգա­մից խառնվե­լու ու վերահսկե­լու իրա­վի­ճա­կը: Շաչրունա­կե­լով, Լիպա­րիտյա­նը մեղադրեց երկրորդ նախա­գահ Ռ. Քոչարյա­նին, ասե­լով, որ նրանք բանակցություննե­րը տարել են փակուղի, արել են մեծ սխալներ: Ինչ վերա­բերվում է իրենց, ապա Լիպա­րիտյա­նը դրա­կան է գնա­հա­տել իրենց իշխա­նության տարի­նե­րը և ասել, որ իրենք մեծ սխալներ չեն արել:

Ինչ վերա­բերվում է անցյալ տարվա պատե­րազմին, ապա նա վարկած առաջ քաշեց, որ գուցե Ադրբե­ջա­նը կարիք չունի գրա­վե­լու ողջ Արցա­խը, նրան պետք է որ Արցա­խը մնա կիսա­կախյալ, որպեսզի նրանք Լաչի­նի միջանցքը մեզ պարտադրեն Նախիջև­ա­նի միջանցքի համար:

 Լիպա­րիտյանն այն կարծի­քը հայտնեց, որ գուցե հնա­րա­վոր լիներ քիչ քիչ բարե­լա­վել հարա­բե­րություննե­րը հենց Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի հետ ու միշտ հարկա­վոր է հաշվի առնել իրա­կա­նությունը, այլ ոչ թե առաջնորդվել ցնորքնե­րով, որոնք միշտ վատ հետև­անքնե­րի են հանգեցնում:

Ամբողջա­կան հարցազրույցը՝ ստորև:

«Մեր Ուղին»-ը, չափա­զանց մտա­հոգ է այս հարցազրույցի առնչությամբ և վաղը հանդես կգա սեփա­կան մեկնա­բա­նությամբ։

Առնչվող Հոդվածներ