25.1 C
Yerevan

Նվեր Մնա­ցա­կանյա­նի հարցազրույցը Հովսեփ Խուրշուդյա­նի հետ

Դեկտեմբե­րի 14-ին Բրյուսե­լում տեղի ունե­ցած հանդիպման, ՀՀ հետա­գա գործունեության և ներքին քաղա­քա­կա­նության մասին Նվեր Մնա­ցա­կանյա­նը զրուցել է Ազատ Քաղա­քա­ցի կազմա­կերպության նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ:
Հովսեփ Խուրշուդյանն իր խոսքում նշեց, որ գործընթացնե­րի նման շարունա­կումը տանում է առա­ջին հերթին Եվրո­պա­յի ու ԱՄՆ դերի ու ազդե­ցության աճ և ներգրա­վա­ծության մեծա­ցում տարա­ծաշրջա­նում և կարև­ո­րեց նրանց գործո­ղություններն այդ առումով:

Ընդհա­նուր առմամբ խոսք եղավ այն մասին, որ Թուրքիան ևս ուզած-չուզած գնում է դեպի Եվրո­պա, չի կարող հաշվի չառնել եվրո­պա­կա­նացման քայլե­րը: Հովսեփ Խուրշուդյա­նը Թուրքիա­յի ապա­գա­յի հաշվով հռե­տո­րա­կան հարց հնչեցրեց, թե ինչ կլի­նի մի քանի տարի հետո, երբ Էրդո­ղա­նի կառա­վա­րումն ավարտվի ու կապ չունի թե դա ինչպես կլի­նի: Էրդո­ղա­նը հրա­ժա­րա­կան կտա, թե նրան կուղարկեն թոշա­կի, կամ էլ որևէ այլ կերպ: Ի՞նչ է անե­լու Թուրքիան, երբ Էրդո­ղա­նին փոխա­րի­նի ավե­լի եվրո­պա­մետ գործիչ:

Ինչ վերա­բերվում է դեմարկա­ցիա­յին ու դեմի­լի­տա­ցիա­յին, ապա Խուրշուդյանն ընդգծեց, որ կարև­որ է նրանց ներգրա­վա­ծությունը կոնկրետ նաև այս հարցում:

Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի առումով նա հայտա­րա­րեց, որ ռուսնե­րը չեն ցանկա­նա թեթև­ացնել ու վերացնել հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի լարվա­ծությունը, քանի որ այդ դեպքում ռուսնե­րի «գինը կընկնի», և այն կարծի­քը, որ դեմարկա­ցիան արվում է քարտեզնե­րի միջո­ցով, ամեն վայրկյան փոփոխվող իրա­վի­ճակ է: Ռուսնե­րը պարզա­պես մեծ առևտուր են անում և կպաշտպա­նեն նրան, ով ավե­լի շատ վճա­րի: Հայաստանն այս առումով ավե­լի ոչ շահե­կան դիրքեր ունի որպես ՀԱՊԿ անդամ: Ռուսներն իրենց պարտադրե­լիքներն իրա­կա­նացնում են ՀԱՊԿ ձևա­չա­փով ու էլ ավե­լի կապում Հայաստա­նի թևե­րը:

Հովսեփ Խուրշուդյանն այն համոզմունքը հայտնեց, որ Հայաստա­նի ապա­գան ամեն դեպքում կապված է ՆԱՏՕ‑ի և ԵՄ‑ի հետ: ՀԱՊԿ-ում լինե­լով Հայաստա­նը ստա­նում է միայն այն, ինչ ռուսնե­րը բարե­հա­ճում են տալ և թույլ տալ, որ Հայաստանն ունե­նա, իսկ ՆԱՏՕ‑ի պարա­գա­յում հայե­րը կկա­րո­ղա­նան նախ ավե­լի ազատ ու ավե­լի մեծ մակարդա­կով առևտուր անել և կկա­րո­ղա­նան նաև օգտվել եվրո­պա­կան ու ամե­րիկյան տեխնո­լո­գիա­նե­րից, որոնք անհա­սա­նե­լի են մեզ համար հիմա: Հայաստա­նը նույնիսկ Հունաստա­նից զենք չի կարող գնել, որովհետև ՆԱՏՕ‑ի անդամ է, իսկ եթե խոսքը գնում է Իսրա­յե­լի մասին, ապա Հայաստանն ու Ադրբե­ջա­նը եթե առևտուր անեն Իսրա­յե­լի հետ, ապա մինևնույն է Հայաստանն այս պարա­գա­յում կպարտվի ադրբե­ջա­նա­կան նավթա­դո­լա­րին, այնպես որ ՀԱՊԿ-ից դուրս գալ պետք է, բայց իհարկե դա անել է պետք նուրբ կերպով:

Ինչ վերա­բերվում է միջանցքնե­րի հարցին, Խուրշուդյա­նը վկա­յա­կո­չեց Ն. Փաշինյա­նի խոսքն առ այն, որ վերջինս մեջբե­րել է նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը, ըստ որի կա միայն մի միջանցք՝ Լաչի­նի միջանցքը: Իսկ Ադրբե­ջանն իզուր է փորձում Նախիջև­ա­նի հետ կապվող վերահսկվող ճանա­պարհին միջանցքի տեսք տալ, դա չի լինե­լու:

Իսկ այն հարցին, թե ինչ է կատարվում ՀՀ ներքին քաղա­քա­կան կյանքում, Խուրշուդյա­նը նշեց, որ կոնկրետ ընդդի­մա­դիր երկու դաշինքնե­րից մեկն ամբողջո­վին, մեկը կիսատ՝ միևնույն է Ռուսաստա­նի կողմից ղեկա­վարվող 5‑րդ շարասյուն են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստո­րեւ։

Առնչվող Հոդվածներ