25.1 C
Yerevan

Ժողովրդա­վա­րությունը Խաղա­ղության Նախա­պայման

Այսօր Հայաստա­նի համար երկա­կի իրա­վի­ճա­կի հաղթա­հարման հնա­րա­վո­րություննե­րը շատ ավե­լի նեղ են, շատ ավե­լի սեղմ, ընդ որում՝ ոչ միայն պատե­րազմում պարտված կողմ լինե­լու հետև­անքով: Այդ հնա­րա­վո­րություննե­րի սեղմումը մեկնարկել է ավե­լի քան տասնամյակ ի վեր:

Հակոբ Բադալյան

«Գործընկեր առաջնորդներ, քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության անդամներ, իրա­վա­պաշտպան ակտի­վիստներ, քաղա­քա­ցի­ներ, իմ համոզմամբ՝ այսօր մենք պատմության շրջա­դարձա­յին փուլում ենք, պետք է ընտրենք ուղղությունը, որով աշխարհը կշարժվի առա­ջի­կա տասնամյակնե­րի ընթացքում: Թույլ կտա՞նք քաղա­քա­ցիա­կան իրա­վունքնե­րի և ժողովրդա­վա­րության հետա­գա սահմա­նա­փա­կում, թե՞ միա­սին կունե­նանք տեսլա­կան ու քաջություն՝ ևս մեկ անգամ գլխա­վո­րե­լու մարդկա­յին առա­ջընթա­ցի և մարդու ազա­տության երթը»: Սրանք ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդե­նի խոսքերն են, որ հնչել են «Հանուն ժողովրդա­վա­րության» համա­ժո­ղո­վի բացմա­նը:

Աննա­խա­դեպ համա­ժո­ղովն ԱՄՆ նախա­գա­հի նախա­ձեռնությունն է, որ դեկտեմբե­րի 9–10‑ն անցկացվել է առցանց եղա­նա­կով և որին մասնակցել է աշխարհի ավե­լի քան 110 պետության ղեկա­վար, տարբեր քաղա­քա­կան, հասա­րա­կա­կան գործիչներ, քաղա­քա­ցիա­կան հատվա­ծի ներկա­յա­ցուցիչներ: Աննա­խա­դեպ նախա­ձեռնությունը բնո­րոշվում է նաև որպես ժողովրդա­վա­րության պաշտպա­նության նախա­ձեռնություն կամ հանձնա­ռություն, որ ստանձնում է Միացյալ Նահանգներն ու փորձում ձևա­վո­րել այդ պաշտպա­նության առա­վե­լա­գույնս լայն ճակատ:

ԱՄՆ նախա­գա­հի նախա­ձեռնությա­նը բավա­կա­նին զգա­յուն են արձա­գանքել այսպես ասած «ոչ ժողովրդա­վա­րա­կան» աշխարհի երկու առանցքա­յին բևեռներ՝ Ռուսաստանն ու Չինաստա­նը, ԱՄՆ‑ի քայլը դիտարկե­լով աշխարհը երկու ճամբա­րի բաժա­նե­լու «սառը­պա­տե­րազմյան տրա­մա­բա­նություն»: ԱՄՆ-ում Չինաստա­նի և ՌԴ դեսպաննե­րը նույնիսկ համա­տեղ հոդված էին հրա­պա­րա­կել այդ առնչությամբ:

Ի՞նչ է սպասվում աշխարհին, իսկա­պես՝ նոր սառը­պա­տե­րազմյան բաժանու՞մ,  թե՞, այդուհանդերձ, կա դրա­նից խուսա­փե­լու հնա­րա­վո­րություն:  Այս հարցն առա­վել քան արդիա­կան է Հայաստա­նի համար, որը վաշինգտոնյան նախա­ձեռնության հրա­վիրյալնե­րից մեկն էր, և կովկասյան տարա­ծաշրջա­նից համա­ժո­ղո­վին երկու հրա­վիրվածնե­րից մեկը: Մյուսը Վրաստանն էր: ԱՄՆ նախա­գա­հի հրա­վեր չէին ստա­ցել Թուրքիան, Իրա­նը, Ադրբե­ջա­նը: Ընդ որում, հատկանշա­կան էր բացատրությունը, որ ԱՄՆ վարչա­կազմը տվել էր ի պատասխան Ադրբե­ջա­նի չհրա­վիրվե­լու վերա­բերյալ BBC ադրբե­ջա­նա­կան ծառա­յության հարցման. «Նախա­պատրաստա­կան աշխա­տանքի ընթացքում պահպանվել է բոլոր տարա­ծաշրջաննե­րի ներգրավվա­ծության սկզբունքը, իսկ չափո­րո­շիչ ընդունվել երկրնե­րի կողմից գլո­բալ ժողովրդա­վա­րության և խաղա­ղության պահպանման հանձնա­ռությունը»:

Սա էլ իր հերթին հարց է առա­ջացնում, թե արդյո՞ք ԱՄՆ‑ն գծում է նաև Կովկա­սի որո­շա­կի նոր սահման, թե՞ իրա­վի­ճակն այդ առումով ավե­լի մարտա­վա­րա­կան է, և պետք չէ համա­ժո­ղո­վի հրա­վե­րի հանգա­մանքին տալ ռազմա­վա­րա­կան մեծ նշա­նա­կություն, գոնե Կովկա­սի մասշտա­բով: Այս հարցե­րի պատասխաննե­րը ներկա­յումս ուրվագծե­լը բավա­կան բարդ է, հաշվի առնե­լով այն, որ իրա­դարձություննե­րը ծավալվում են մի ավե­լի լայն խնդրի համա­տեքստում՝ հին աշխարհա­կարգի ապա­մոնտա­ժում և նորի ձևա­վորման գործընթաց, որն ուղեկցվում է գործնա­կա­նում հիբրի­դա­յին երրորդ համաշխարհա­յին պատե­րազմով, որը տարա­ծաշրջա­նա­յին մասշտաբնե­րով տեղ-տեղ արտա­հայտվում է իրա­կան պատե­րազմի բռնկումով:

Դժբախտա­բար, այդ «քարտե­զում» նախորդ տարի ընդգրկվեց նաև Կովկա­սը՝ Արցա­խի դեմ սանձա­զերծված պատե­րազմով: Այն փոխեց տարա­ծաշրջա­նա­յին ստա­տուս-քվոն, որին հաջորդում է քաղա­քա­կան բավա­կա­նին բարդ գործընթաց՝ խոշոր խաղա­ցողնե­րի դիրքա­յին պայքա­րով: Արդյո՞ք Միացյալ Նահանգնե­րը մտա­դիր է որևէ «դիրք» ձևա­վո­րել Հայաստան-Վրաստան տանդե­մով, թե՞ Կովկա­սի հարցում չկան այդօ­րի­նակ մանրա­մասնե­րով մտադրություններ:

Առա­ջին Վեհա­ժո­ղո­վից հետո հարցե­րը շատ են, իսկ պատասխաննե­րը թերևս կնշմարվեն ժամա­նա­կի ընթացքում: ԱՄՆ‑ն հայտա­րա­րել է, որ մեկ տարի անց ծրագրվում է անցկացնել երկրորդ, արդեն, այսպես ասած, առկա եղա­նա­կով Վեհա­ժո­ղով, որի ընթացքում պետք է դիտարկվեն առա­ջի­նին հաջորդած մեկ տարվա ընթացքում արձա­նագրված արդյունքնե­րը: Եվ այստեղ անշուշտ հատկանշա­կան է, թե ի՞նչ արդյունք է արձա­նագրած լինե­լու ժողովրդա­վա­րության պաշտպա­նության ԱՄՆ հանձնա­ռությունն, օրի­նակ, Կովկա­սի առումով, որտեղ անկասկած է մարտահրա­վերնե­րի և ռիսկե­րի բարդ կծի­կի առկա­յությունը առա­ջին հերթին հենց երկու ժողովրդա­վա­րություննե­րի՝ Հայաստա­նի և Վրաստա­նի համար:

Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը վաշինգտոնյան նախա­ձեռնությանն ունե­ցած իր ելույթում արձա­նագրեց, որ Հայաստա­նը հանձնա­ռու է ժողովրդա­վա­րության իր առա­քե­լության հարցում և հուսով է, որ «մենք միայնակ չենք»: «Ժողովրդա­վա­րությունն ամրապնդե­լու մեր ջանքե­րում մենք բախվում ենք բազմա­թիվ մարտահրա­վերնե­րի: Մեզ համար ամե­նա­մեծ մարտահրա­վե­րը մեր անվտանգությա­նը սպառնա­ցող ռազմա­կան բնույթի սպառնա­լիքներն են։ Մեկ այլ մարտահրա­վեր է երկրի ներսում ժողովրդա­վա­րության համար պայքա­րը: Այդ մարտահրա­վե­րը բարդա­նում է, երբ սպառնա­լիքներ են ի հայտ գալիս մեր սահմաննե­րից այն կողմ: Եթե մենք ուզում ենք վերա­կանգնել ժողովրդա­վա­րության գրավչությունն ամբողջ աշխարհում, մենք պետք է մեկտե­ղենք ուժե­րը՝ միա­սին դիմա­կա­յե­լու այս մարտահրա­վերնե­րին: Հայաստա­նը հանձնա­ռու է նպաստե­լու ժողովրդա­վա­րության ամրապնդման համաշխարհա­յին առա­քե­լությա­նը, և մենք հույս ունենք, որ մենք միայնակ չենք»,- հայտա­րա­րել էր Նիկոլ Փաշինյա­նը:

Առցանց վեհա­ժո­ղո­վի իր ելույթից մեկ օր անց Հայաստա­նի վարչա­պետն արեց ֆեյսբուքյան գրա­ռում, որում խոսում էր Հայաստա­նի դեմ երկար տարի­ներ ծրագրված և թավշյա հեղա­փո­խությունից հետո գործո­ղության մեջ մտած «հիբրի­դա­յին պատե­րազմի» մասին, թեման դիտարկե­լով շարունա­կե­լի: Կա՞ր վաշինգտոնյան Վեհա­ժո­ղո­վում ելույթի և հաջորդ օրն իսկ ֆեյսբուքյան գրառման մեջ որևէ պատճա­ռա­հետև­անքա­յին կապ, թե՞ ոչ, բարդ է ասել, ինչպես որ բարդ է ասել, թե Հայաստանն, օրի­նակ, ի՞նչ աջակցություն է ակնկա­լում «միայնակ չմնա­լու» համար, երբ, միևնույն ժամա­նակ, շարունա­կում է մնալ «ոչ ժողովրդա­վա­րա­կան» եվրա­սիա­կան բլոկնե­րի անդամ և անգամ խոսել այդ բլոկնե­րում ավե­լի խորը ինտեգրա­ցիա­յի մասին:

Խորհրդանշա­կան է, որ դեկտեմբե­րի 10-ին, մինչ ժողովրդա­վա­րության համա­ժո­ղո­վում ելույթ ունե­նա­լը, Նիկոլ Փաշինյա­նը ելույթ էր ունե­նում ԵԱՏՄ Վեհա­ժո­ղո­վում: Այս հանգա­մանքն, իհարկե, ավե­լի շուտ ի ցույց է դնում Հայաստա­նի այն բավա­կա­նին բարդ ու երկա­կի վիճա­կը, որ առկա է ընդհանրա­պես ամբողջ հետխորհրդա­յին ժամա­նա­կաշրջա­նում և չի ստա­ցել անհրա­ժեշտ՝ թեկուզ հարա­բե­րա­կան և հանգրվա­նա­յին լուծումնե­րի համալրում որո­շա­կի առա­վել կայուն և առա­վել բարվոք թվա­ցող միջազգա­յին մթնո­լորտի պայմաննե­րում, երբ սրված չէր ԱՄՆ-Ռուսաստան հարա­բե­րությունը:

Այսօր Հայաստա­նի համար երկա­կի իրա­վի­ճա­կի հաղթա­հարման հնա­րա­վո­րություննե­րը շատ ավե­լի նեղ են, շատ ավե­լի սեղմ, ընդ որում՝ ոչ միայն պատե­րազմում պարտված կողմ լինե­լու հետև­անքով: Այդ հնա­րա­վո­րություննե­րի սեղմումը մեկնարկել է ավե­լի քան տասնամյակ ի վեր: Պատե­րազմն ու պարտությունն, անկասկած, էլ ավե­լի են բարդացրել ու ծանրացրել խնդի­րը: Ահա այդ առումով է նաև, որ համաշխարհա­յին զարգա­ցումնե­րի «սառը­պա­տե­րազմյան» տրա­մա­բա­նությունը Հայաստա­նի համար ավե­լի շուտ ունի նոր սպառնա­լիք ու մարտահրա­վեր գենե­րացնե­լու ռիսկ, քան նոր հնա­րա­վո­րություններ բացե­լու հեռանկար: Այդտեղ է, որ ժողովրդա­վա­րա­կան աշխարհի համախմբման՝ Հայաստա­նի համար էլ կարև­որ գործընթա­ցը, համաշխարհա­յին դիմա­կա­յության առանցքա­յին բաղադրիչ դառնա­լու դեպքում, կարող է առանց այդ էլ լուրջ «առաջնագծա­յին սպառնա­լիքնե­րի» առաջ գտնվող Հայաստա­նը վերա­ծել «համաշխարհա­յին առաջնագծի»: Մինչդեռ, հայկա­կան պետա­կա­նության ժողովրդա­վա­րա­կան զարգացման բանաձևը հազիվ թե արժե փնտրել «ժողովրդա­վա­րա­կան» և «ոչ ժողովրդա­վա­րա­կան» աշխարհնե­րի կամ բևեռնե­րի դիմա­կա­յության սահմա­նագծի կամ պարզա­պես «պոլի­գո­նի» կարգա­վի­ճա­կում, այն էլ՝ առա­վե­լա­պես ոչ ժողովրդա­վա­րա­կան համա­կարգե­րով շրջա­պատված «պոլի­գո­նի»:

Անկասկած է, որ Հայաստա­նի պետա­կան զարգացման հարցում առանցքա­յին նշա­նա­կություն ունի ժողովրդա­վա­րա­կան բանաձևը, քանի որ Հայաստա­նի «հարստությունը» բնա­կան հանա­ծո­նե­րը չեն, այլ մարդկա­յին ստեղծա­գործա­կան ներուժը: Միա­ժա­մա­նակ, հենց այդ ներուժի զարգա­ցումը պահանջում է Հայաստա­նի շուրջ կայունության առա­վե­լա­գույն կառա­վա­րե­լի և կանխա­տե­սե­լի միջա­վայր: Հետև­ա­բար, իր զարգացման ժողովրդա­վա­րա­կան բանաձևի ամրապնդման համար հենց «դատա­պարտված» է գտնել ժողովրդա­վա­րա­կան և ոչ ժողովրդա­վա­րա­կան բևեռնե­րի հետ աշխա­տանքի համադրման բանաձևը, և հայկա­կան ժողովրդա­վա­րությանն օգնությունը, օժանդա­կությունը, աջակցությունը արդյունա­վետ և հեռանկա­րա­յին կարող է լինել այդ համա­տեքստում:

Սա, անշուշտ, զգա­լիո­րեն կախված է, մասնա­վո­րա­պես, ԱՄՆ-Ռուսաստան հարա­բե­րության բնույթից: Այստեղ ակնհայտո­րեն ծավալվում են բավա­կա­նին բազմա­շերտ և ընդհուպ գուցե հակա­սա­կան գործընթացներ, որոնք միարժեք չեն թերևս նաև հենց երկու երկրնե­րի տնտե­սա-քաղա­քա­կան էլի­տա­նե­րի շրջա­նում: Հատկանշա­կան է, որ դեկտեմբե­րի 9–10‑ի ժողովրդա­վա­րա­կան համա­ժո­ղո­վից առաջ՝ դեկտեմբե­րի 7‑ին, տեղի ունե­ցավ ԱՄՆ և ՌԴ նախա­գահնե­րի առցանց հանդի­պումը, որի երկու ժամ տեւո­ղության ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, թեև հիմնա­կան ժամա­նակն, ըստ տեղե­կության, խլել է ուկրաի­նա­կան ճգնա­ժա­մը: Լայն առումով, ԱՄՆ‑ի համար կա երկու խնդիր՝ Ռուսաստա­նին զերծ պահել Չինաստա­նի հետ խորքա­յին ալյանսից, զուգա­հեռ ապա­հո­վել եվրաատլանտյան բևե­ռի կամ, ըստ էության, ժողովրդա­վա­րա­կան աշխարհի առա­վե­լա­գույն մոբի­լի­զա­ցիա և կառա­վա­րում, առանց որի գործնա­կա­նում չափա­զանց բարդ կլի­նի վարել գլխա­վոր սպառնա­լիք հռչակված Չինաստա­նի զսպման արդյունա­վետ ռազմա­վա­րություն:

Որքան էլ տարօ­րի­նակ չհնչի՝ Ռուսաստա­նի գործո­նը, Ռուսաստա­նից բխող սպառնա­լիքն ԱՄՆ‑ի համար կարող է լինել եվրաատլանտյան բևե­ռի մոբի­լի­զա­ցիա­յի և կառա­վարման թերևս ամե­նաարդյունա­վետ խթա­նի­չը: Եվ այստեղ հարց է առա­ջա­նում, թե արդյո՞ք ՌԴ նախա­գահն այդ գործում պատրաստ է «խաղալ» ԱՄՆ դեմ և մատուցել «վտանգի ծառա­յությունը», դրա դիմաց ակնկա­լե­լով որո­շա­կի լոյա­լություն իր օրա­կարգի համար:

Այն, որ ԱՄՆ նախա­գա­հի պաշտո­նա­մուտից մոտ տասը ամիս անց տեղի է ունե­նում ՌԴ նախա­գա­հի հետ արդեն երկրորդ հանդի­պումը (երկրորդը՝ առցանց), վկա­յում է, որ սեղա­նին դրված են լուրջ խնդիրներ, որոնցում Կովկա­սը եթե չկա էլ, ապա, անկասկած, զգա­լու է այդ ամե­նի ազդե­ցությունը: Ահա այդ առումով, իհարկե, էական է, թե ինչպի­սին է առկա մթնո­լորտի տրա­մա­բա­նությունը Կովկա­սից Վաշինգտո­նի հրա­վե­րին արժա­նա­ցած Հայաստա­նի և Վրաստա­նի շուրջ:

Հոդվա­ծի աղբյուրը‘ theanalyticon.com

Առնչվող Հոդվածներ