25.1 C
Yerevan

Մենք Բոլորս Մի Նավի Մեջ Ենք

Իրա­կան խնդի­րը մոռա­ցած մենք զբաղված ենք ժամա­նակ վատնե­լով:

Էդմոն Մարուքյա­նը ելույթ է ունե­ցել Սպուտնի­կի տաղա­վա­րում և ամփո­փել անցնող տարին, ինչպես նաև պատասխա­նել հարցե­րին:

Էդմոն Մարուքյանն այս տարվա ամե­նա­մեծ ձեռքբե­րումը համա­րեց այն, որ քաղա­քա­կան ուժերն ի վերջո եկան արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրության: Այդ ընտրություննե­րը միջոց էին լեգի­տի­մո­րեն փոխե­լու ինչ որ բան և քաո­սի չտա­նե­լու երկի­րը: Բայց ընտրություննե­րը դժբախտա­բար չանցան նման մթնո­լորտում: Սև ու սպի­տակ եղավ ու ձևա­վորվեց միանգա­մայն անա­ռողջ մթնո­լորտ: Մարուքյա­նը շեշտեց, որ իրենք ընտրության գնա­ցել են համե­րաշխության քարո­զով՝ շատ լավ իմա­նա­լով, որ նման քաղա­քա­կա­նությունը իրենց թույլ չի տա հավա­սար պայքա­րի մեջ մտնել «մուրճի» ու « մանգա­ղի» հետ, բայց դա աարել են գիտակցա­բար, քանի որ երկրի պետա­կան շահն ավե­լի կարև­որ է:

Ինչ վերա­բերվում է գլխա­վոր թերությա­նը, Մարուքյա­նը հստակ նշեց, որ իր կարծի­քով ամե­նա­մեծ բացթո­ղումն այն է, որ այդպես էլ չի ձևա­կերպվել մեր նպա­տա­կը, թե ինչ ենք ուզում: Անցնում ենք բոլոր սահմաննե­րը, չունենք կարմիր գծեր: Ի տարբե­րություն մեզ՝ ադրբե­ջանցի­նե­րը շատ լավ գիտեն ինչ են ուզում, իսկ մենք ավե­լի շատ զբաղված ենք անո­րոշ ձևա­կերպումնե­րով: Մարուքյա­նը նշեց, որ միշտ է այդպես եղել: Նույնիսկ Ցեղասպա­նության ճանաչման հարցով մենք մի կոնկրետ միասնա­կան ձևա­կերպում չունենք, թե ինչ ենք պահանջում՝ փող, հող, ներո­ղություն, անվտանգության երաշխիք: Մեզ մոտ գերակշռում է անո­րո­շությունը և հենց այդ անո­րո­շությունն էլ թույլ չի տալիս հստակ քաղա­քա­կա­նություն վարե­լու:

Հիմա նույնն է Արցա­խի հարցով: Փոխա­նակ հստակ ուշքի գալու և պարզ հասկա­նա­լու, թե ինչ է լինե­լու հետո, մենք ավե­լի շատ անպտուղ մեղադրանքնե­րով ենք զբաղված, որոնք սակայն ոչինչ չեն փոխում… Իրա­կան խնդի­րը մոռա­ցած մենք զբաղված ենք ժամա­նակ վատնե­լով: Ու միայն իշխա­նությունը չէ, որ պիտի հարցի լուծմամբ զբաղվի այլ ողջ հասա­րա­կությունը, բայց քանի դեռ նման պառակտված վիճակ է, մենք համազգա­յին համե­րաշխություն ունե­նալ չենք կարող որևէ հաջո­ղության հասնե­լու մասին խոսել:

Ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կում ամեն ինչ շարունա­կում է մնալ բացա­ռիկ անա­ռողջ վիճա­կում: Նույնիսկ հիմա, երբ մենք պիտի հասկա­նանք ու տարբե­րենք իրա­կան պետա­կան շահն ու նեղ անձնա­կա­նը:

Էդմոն Մարուքյա­նը նաև օրի­նակ բերեց, որ ինքը ևս քաշքշուկի մեջ եղել է խորհրդա­րա­նում, բայց իրենք անձնա­կան քննարկումը երբեք ավե­լի բարձր չեն դասել քան պետա­կան շահը:

Մենք պետք է հասկա­նանք, որ ընդհա­նուր մի նավի մեջ ենք:

Ամբողջա­կան տեսանյութը‘ Էդմոն Մարուքյան ի ֆեյսբուքյան էջում:

Առնչվող Հոդվածներ