25.1 C
Yerevan

Factor TV‑ի Հարցազրույցը Արամ Սարգսյա­նի Հետ

Factor TV‑ն զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ

Արամ Սարգսյա­նը խոսեց արտա­քին քաղա­քա­կա­նությունից՝ նշե­լով, որ 2021-ում կան հստա­կո­րեն արտա­հայտված դրա­կան դինա­մի­կա ունե­ցող երև­ույթներ և դրա­կան գնա­հա­տեց օրի­նակ ՀՀ նախա­գահ Արմեն Սարգսյա­նի այցե­րը արա­բա­կան երկրներ: Արամ Սարգսյա­նը նաև անդրա­դարձ կատա­րեց Արցա­խի հարցում տեղի ունե­ցող փոփո­խություննե­րին ու ձևա­կերպումա­յին քաղա­քա­կա­նությա­նը: Նա նշեց, որ եթե ՌԴ նախա­գա­հը ամեն կերպ փորձում էր լռություն պահպա­նել և անո­րո­շության մեջ թողնել Արցա­խի հարցը, ապա ՀՀ վարչա­պե­տը հակա­դարձում էր՝ նշե­լով, որ գոյություն ունեն խնդիրներ:

Անցյալ տարա ձեռքբե­րումնե­րից պետք է համա­րել նաև այն, որ Արցա­խի կարգա­վի­ճա­կի հարց քննարկվեց նաև Մինսկի համա­նա­խա­գահնե­րի շրջա­նա­կում, ինչը նյարդա­յացնում է Ադրբե­ջա­նին, քանի որ Ադրբե­ջա­նը շատ է ցանկա­նում 2020թ. նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը դարձնել «աջ ու ձախ կտրող թուր» և դրա­նով լուծել բոլոր հարցե­րը, բայց չի կարղա­նում, որովհետև ի վերջո գոյություն ունի միջազգա­յին իրադրություն, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել:

Արամ Սարգսյա­նը խոսեց նաև Ռուսաստա­նի ու նրա դերի մասին այս պատե­րազմում: Արամ Սարգսյա­նը հստա­կո­րեն արձա­նագրեց, որ հայ-ռուսա­կան դաշինքը չկա­տարվող ու միա­կողմա­նի մի բան է: Հայաստա­նը ռազմա­բա­զա է նվի­րել ռուսնե­րին, իսկ Պուտի­նը թույլ տվեց, որ թուրք-ադրբե­ջա­նա­կան միա­հա­մուռ ուժե­րը լայնա­ծա­վալ պատե­րազմ սկսեն հայե­րի դեմ:

Ինչ վերա­բերվում է ներքին քաղա­քա­կան դրությա­նը, ապա Արամ Սարգսյա­նը նկա­տեց, որ տարին սկսվել էր բավա­կան ծանր և մտա­հո­գիչ ընթացքով՝ պայմա­նա­վորված կուլի­սա­յին երա­զանքնե­րով ու իշխա­նա­կան վերա­բա­ժա­նումնե­րի ցնցումնե­րով: Բայց տեղի ունե­ցան ընտրություններ, որոնք կարև­որ էին նաև նրա­նով, որ կանգնեցրին երկրում առկա հակա­սահմա­նադրա­կան տրա­մադրություննե­րը:

Տեսանյութն ամբողջությամբ՝ facebook.com

Առնչվող Հոդվածներ