25.1 C
Yerevan

Ռուսա­կան Հերթա­կան Ապտա­կը

Մենք գնա­հա­տում ենք սա որպես հայ ժողովրդին ստո­րացնե­լու, փչացնե­լու նպա­տակ ունե­ցող քաղա­քա­կա­նության մաս:


«Մարտա­կան եղբայրություն» միա­բա­նության հայտա­րությունը ՀԱՊԿ շրջա­նակնե­րում հայկա­կան հատուկ ուժե­րի Ղազախստան ուղարկե­լու մասին


1. «Մարտա­կան եղբայրությունը» խստիվ դատա­պարտում է, և բացարձակ անընդունե­լի է համա­րում հայկա­կան հատուկ ուժե­րի մասնակցությունը Ղազախստա­նում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րում: Սա խայտա­ռակ որո­շում է և խայտա­ռակ գործո­ղություն, որը սերունդնե­րի կողմից կարող է գնա­հատվել և դասվել 1956 թ.-ին Հունգա­րիա­յում և 1968 թ.-ին Չեխոսլո­վա­կիա­յում տեղի ունե­ցած զինված միջամտության հետ:

2. Մենք գնա­հա­տում ենք սա որպես հայ ժողո­վորդին ստո­րացնե­լու, փչացնե­լու նպա­տակ ունե­ցող քաղա­քա­կա­նության մաս:
Հայ ժողո­վուրդը իր նոր պատմության մեջ բազմիցս ապա­ցուցել է իր ձգտումն ազատ, արդար, ժողովրդա­կան, հակաբռնա­պե­տա­կան կարգե­րի նկատմամբ, և հայ ժողո­վորդի բնույթից և շահե­րից որևէ կերպ չի բխում խառնվելն այլ ժողո­վուրդնե­րի ներքին գործե­րին:
Մյուս կողմից՝ նպա­տակ է դրված հավելյալ թշնա­մանք և արհա­մա­րանք ստեղծե­լով հայ ժողո­վորդի հանդեպ, էլ ավե­լի ուժե­ղացնել մեր միա­կողմա­նի արտա­քին կախվա­ծությունը՝ ոչնչացնե­լով ինքնիշխա­նության և պատվի նույնիսկ մնա­ցորդնե­րը:

3. Ոչ միայն այսօր, այլև դեռ բավա­կա­նին երկար հեռանկա­րում այս խայտա­ռակ որո­շումը լուրջ խնդիրներ է ստեղծե­լու հայ ժողովրդի համար՝ արտա­քին հարա­բե­րություննե­րում: Երկար և լուրջ աշխա­տանք է պահանջվե­լու որևէ ապա­գա կառա­վա­րության կողմից այս խնդիրնե­րը լուծե­լու համար՝ հաղթա­հա­րե­լու համար արհա­մա­րա­կան, իսկ որոշ դեպքե­րում՝ թշնա­մա­կան վերա­բերմունքը հայ ժողո­վորդի նկատմամբ:

4. Համա­րում ենք, որ Ղազախստան հայկա­կան ուժեր ուղարկե­լու որո­շումը չի կարող արդա­րացվել որևէ «պրագմա­տիկ», գործնա­կան հիմնա­վո­րումնե­րով:
Նախ՝ սին են այն բոլոր հույսե­րը, թե ի փոխհա­տուցում այս ստո­րացման, ապա­գա­յում կարող ենք ստա­նալ օգնություն մեզ համար կենսա­կան հարցե­րում: Հակա­ռա­կը՝ ինչպես վկա­յում է պատմա­կան փորձն ու առողջ տրա­մա­բա­նությունը, ստո­րացնե­լով և օգտա­գործե­լով, շարունա­կե­լու են սիրա­շա­հել ոչ թե օգտա­գործված գործի­քը, այլ մեր թշնա­մի­նե­րին և հակա­ռա­կորդնե­րին: Քաղա­քա­կան բացարձակ միամտություն է կարծել, որ նման ստո­րացման գնով ապա­ցուցվող «հավա­տարմությունը» ստա­նա­լու է այլ փոխհա­տուցում՝ բացի էլ ավե­լի շեշտված արհա­մա­րանքից և ցինիզմից հենց «տիրոջ» կողմից:
Երկրորդ՝ խոսակցություններն այն մասին, թե հնա­րա­վոր չէր մերժել առա­ջարկը նույնպես անհիմն են: Հնա­րա­վո­րությունը մարդունն է, և եթե սեղա­նին դրված է ոչ թե անձի և թիմի, այլ ժողո­վորդի հեռանկա­րի հարցը, ապա նույնիսկ ծայրա­հեղ դեպքում կան պատվա­վոր ելքեր: Իսկ եղա­ծը ծայրա­հեղ դեպք էլ չի:

5. ՀԱՊԿ գործո­ղությունը Ղազախստա­նում վտանգա­վոր նախա­դեպ է, որը վաղը կարող է հիմք ստեղծել այլ երկրնե­րի, այդ թվում Հայաստա­նի ներքին գործե­րին զինված միջամտության: Եթե ստեղծվի նման իրա­վի­ճակ, Մարտա­կան եղբայրությունն իրեն պարտա­վոր է համա­րում տոտալ դիմադրություն ցուցա­բե­րե­լու որևէ արտա­քին միջամտությա­նը:

6. ՀԱՊԿ գործո­ղություննե­րին հայկա­կան ուժե­րի մասնակցությունն ապտակ է 2020 թվա­կա­նի պատե­րազմի հիշո­ղությա­նը՝ պատե­րազմ, որտեղ վճռա­կան պահին հայ ժողո­վուրդը չի ունե­ցել դաշնա­կիցներ, և ՀԱՊԿ անվտանգության երաշխիքնե­րը չեն գործել, չնա­յած՝ հաշվի առնե­լով ռուսա­կան հատուկ ծառա­յութուննե­րի կողմից արձա­նագրված ահա­բեկչա­կան խմբե­րի ներկա­յությունը ռազմա­ճա­կա­տում՝ դաշնակցա­յին միջամտության հիմքերն ապա­հովված էին: Իսկա­կան ծաղրուծա­նակ է այս իրո­ղությունից հետո Հայաստա­նի մասնակցե­լը ՀԱՊԿ մի գործո­ղությա­նը, որի նպա­տակն է ոչ թե արտա­քին վտանգից պաշտպա­նե­լը, այլ ներքին գործե­րին միջամտե­լը:

7.Մարտական եղբայրությունը կոչ է անում Հայաստա­նի բոլոր հանրա­յին խմբե­րին համա­տեղ ուժե­րով քննարկել և գործնա­կան ծրագրեր մշա­կել Հայստա­նի ՀԱՊԿ-ին անդա­մակցե­լու հեռանկարնե­րի խնդրի շուրջ:
Եղբայրությունը նաև կոչ է անում հայ հանրության բոլոր ուժե­րին գիտակցել, որ հայ ժողո­վուրդն ինքնիշխա­նության պայքա­րի փուլում է, և բոլոր ուժե­րը, ծրագրե­րը և ջանքե­րը պետք է կենտրո­նացնել այդ գիտակցության շուրջ: Պայքա­րը հեռու է ավարտից, և Հայաստա­նը հնա­րա­վո­րություն ունի շահե­լու իր իրա­կան անկա­խությունը:

«Մարտա­կան Եղբայրություն» միա­բա­նություն
Երև­ան

01/08/2022թ.

Առնչվող Հոդվածներ