18.3 C
Yerevan

Իշխա­նությունն ՈՒ Ընդդի­մությունը Իրենց Տեղե­րում Չեն

Քաղա­քա­կան գիտակցությամբ և էությամբ, ոչ թե գավա­ռա­կան մակարդա­կով, իսկ Հայաստա­նում հիմա բռի վիճակ է: Ոչ  իշխա­նությունն է իր տեղում, ոչ ընդդի­մությունը:

Միքա­յել Հայրա­պետյան

1in.am‑ի հետ զրույցում Պահպա­նո­ղա­կան կուսակցության նախա­գահ Միքա­յել Հայրա­պետյանն անդրա­դարձել է մի շարք կարև­որ երև­ույթնե­րի: ԱՆդրա­դարձ է կատարվել ոչ միայն տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին, այլ փորձ է արվել արմա­տա­կան հայացք նետել դեպքե­րին, պատճա­ռա­հետև­անքա­յին երև­ույթներն ընդգծե­լու համար:

Հայրա­պետյանն իր խոսքում անչափ կարև­որ համա­րեց կարև­որն անկարև­ո­րից տարբե­րե­լու  ունա­կությունը, քանի որ միայն դա կարող է մեզ իրոք բերել այն հոգե­բա­նությա­նը, որ մենք կարո­ղա­նանք դուրս գալ այս ճահճա­ցած վիճա­կից:

«Ոչ մի հայ իմ թշնա­մին չէ»,- հաստա­տեց Միքա­յել Հայրա­պետյա­նը՝ ավե­լացնե­լով, որ վատ հայ չկա, միայն թե հայերն իրենց տեղում չեն: Սխալ մարդիկ են հայտնվել սխալ դերե­րում և այդ պատճա­ռով էլ ունենք շարունա­կա­կան ճգնա­ժամ: Ինչ որ բան կոտրվել է մեր մեջ, ինչ որ բան խեղաթյուրել է մեր անա­ղարտությունն ու պատճառ հանդի­սա­ցել այս ողբերգություննե­րի:

Գալով այն բանին, որ իշխա­նություն-ընդդի­մություն լեզվակռի­վը չի դադա­րում, Միքա­յել Հայրա­պետյանն ասաց, որ Հայաստա­նում ըստ էության քաղա­քա­կան դաշտ չկա: Նիկոլ Փաշինյա­նի ամե­նա­մեծ տված վնա­սը Հայաստա­նին, Հայրա­պետյա­նը համա­րեց այն, որ ԱԺ‑ն՝ ամե­նա­քա­ղա­քա­կան մարմի­նը, դարձավ ոչ քաղա­քա­կան: ԱԺ‑ն լցված է ամեն տեսակ մարդկանցով, քաղա­քա­կա­նությունից չհասկա­ցող ապա­քա­ղա­քա­կան կերպա­նե­րով: 

Անդրա­դառնա­լով այն բանին, որ մեկը մեկին գործա­կալ ու թուրք է անվա­նում՝ Հայրա­պետյա­նը նշեց, որ դա  նոր բան չէ: Ով ում չի հավա­նել, փորձել է միանգա­մից թուրք կամ համա­սե­ռա­մոլ կոչել: Նույնիսկ Պապ թագա­վո­րին էին համա­սե­ռա­մոլ կոչում: Եթե մեր ճամբա­րից չես, ապա մեր թշնա­մին ես: Գողն ամե­նա­բարձրն է գոռում բռնեք գողին: Եթե Նիկոլ Փաշինյա­նը դրա­ծո չէ, ապա թող բացի ԱԱԾ արխիվնե­րը և միանգա­մից կտրի բոլոր ընդդի­մա­դիրնե­րի ձայնը, որովհետև նրանք ընդհանրա­պես խոսե­լու տեղ չունեն:

Ինչ վերա­բերվում է պայքա­րին, ապա այո՝ քաղա­քա­կա­նությունն այնպի­սի բան է, որ ընդդի­մությունը պիտի մաշեցնի իշխա­նությա­նը և ինքը դառնա իշխա­նություն, բայց դա պիտի արվի հստակ, ինստի­տուցիո­նալ, քաղա­քա­կան գիտակցությամբ և էությամբ, ոչ թե գավա­ռա­կան մակարդա­կով, իսկ Հայաստա­նում հիմա բռի վիճակ է: Ոչ  իշխա­նությունն է իր տեղում, ոչ ընդդի­մությունը:

Թուրքա­կան քարոզչությունը հակա­ռուսա­կա­նություն է պարտադրում, ռուսա­կա­նը՝ հակա­թուրքա­կա­նություն:

Այնուհետև Հայրա­պետյա­նը շոշա­փեց պատմության, լեզվի կարև­ո­րությունը: Անդրա­դարձավ Առնոլդ Թոյնբիի պատմա­կան աշխա­տանքին՝ բացատրե­լով դրա էությունն ու ընդհա­նուր պատմության ընկա­լումը որպես երև­ույթ:

Այս և այլ հարցե­րի մասին ամբողջա­կան տեսանյութը՝ YouTube.com

Առնչվող Հոդվածներ