Հայաստան

Իշխանությունն ՈՒ Ընդդիմությունը Իրենց Տեղերում Չեն

Քաղաքական գիտակցությամբ և էությամբ, ոչ թե գավառական մակարդակով, իսկ Հայաստանում հիմա բռի վիճակ է: Ոչ  իշխանությունն է իր տեղում, ոչ ընդդիմությունը:

Միքայել Հայրապետյան

1in.am-ի հետ զրույցում Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն անդրադարձել է մի շարք կարևոր երևույթների: ԱՆդրադարձ է կատարվել ոչ միայն տեղի ունեցող իրադարձություններին, այլ փորձ է արվել արմատական հայացք նետել դեպքերին, պատճառահետևանքային երևույթներն ընդգծելու համար:

Հայրապետյանն իր խոսքում անչափ կարևոր համարեց կարևորն անկարևորից տարբերելու  ունակությունը, քանի որ միայն դա կարող է մեզ իրոք բերել այն հոգեբանությանը, որ մենք կարողանանք դուրս գալ այս ճահճացած վիճակից:

«Ոչ մի հայ իմ թշնամին չէ»,- հաստատեց Միքայել Հայրապետյանը՝ ավելացնելով, որ վատ հայ չկա, միայն թե հայերն իրենց տեղում չեն: Սխալ մարդիկ են հայտնվել սխալ դերերում և այդ պատճառով էլ ունենք շարունակական ճգնաժամ: Ինչ որ բան կոտրվել է մեր մեջ, ինչ որ բան խեղաթյուրել է մեր անաղարտությունն ու պատճառ հանդիսացել այս ողբերգությունների:

Գալով այն բանին, որ իշխանություն-ընդդիմություն լեզվակռիվը չի դադարում, Միքայել Հայրապետյանն ասաց, որ Հայաստանում ըստ էության քաղաքական դաշտ չկա: Նիկոլ Փաշինյանի ամենամեծ տված վնասը Հայաստանին, Հայրապետյանը համարեց այն, որ ԱԺ-ն՝ ամենաքաղաքական մարմինը, դարձավ ոչ քաղաքական: ԱԺ-ն լցված է ամեն տեսակ մարդկանցով, քաղաքականությունից չհասկացող ապաքաղաքական կերպաներով: 

Անդրադառնալով այն բանին, որ մեկը մեկին գործակալ ու թուրք է անվանում՝ Հայրապետյանը նշեց, որ դա  նոր բան չէ: Ով ում չի հավանել, փորձել է միանգամից թուրք կամ համասեռամոլ կոչել: Նույնիսկ Պապ թագավորին էին համասեռամոլ կոչում: Եթե մեր ճամբարից չես, ապա մեր թշնամին ես: Գողն ամենաբարձրն է գոռում բռնեք գողին: Եթե Նիկոլ Փաշինյանը դրածո չէ, ապա թող բացի ԱԱԾ արխիվները և միանգամից կտրի բոլոր ընդդիմադիրների ձայնը, որովհետև նրանք ընդհանրապես խոսելու տեղ չունեն:

Ինչ վերաբերվում է պայքարին, ապա այո՝ քաղաքականությունն այնպիսի բան է, որ ընդդիմությունը պիտի մաշեցնի իշխանությանը և ինքը դառնա իշխանություն, բայց դա պիտի արվի հստակ, ինստիտուցիոնալ, քաղաքական գիտակցությամբ և էությամբ, ոչ թե գավառական մակարդակով, իսկ Հայաստանում հիմա բռի վիճակ է: Ոչ  իշխանությունն է իր տեղում, ոչ ընդդիմությունը:

Թուրքական քարոզչությունը հակառուսականություն է պարտադրում, ռուսականը՝ հակաթուրքականություն:

Այնուհետև Հայրապետյանը շոշափեց պատմության, լեզվի կարևորությունը: Անդրադարձավ Առնոլդ Թոյնբիի պատմական աշխատանքին՝ բացատրելով դրա էությունն ու ընդհանուր պատմության ընկալումը որպես երևույթ:

Այս և այլ հարցերի մասին ամբողջական տեսանյութը՝ YouTube.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *