25.1 C
Yerevan

Խանգարե՜լ Ալիեւի Հանգիստը…

Մենք իսկա­պես պետք է կարո­ղա­նանք լուծել մեր տղերքի անվտանգության հարցը։

Հակոբ Բադալյան

Ցավա­գին նոր կորուստ սահմա­նին: Բոլորն արդա­րա­ցիո­րեն հարցնում են, թե երբ պետք է ավարտվի այդ ամե­նը: Որպես ավարտի տարբե­րակ շատ է նշվում «պատժի» մասին, որ ամեն զոհի դիմաց պետք է նույն կերպ խոստո­րեն պատժենք թշնա­մուն ու էլ չի անի:

Պետք է պատժենք եւ սա նույնիսկ ռազմա­կան գործի աքսիոմ է: Այստեղ թերեւս քննարկե­լու հարց էլ չկա:

Հարցը առա­ջա­նում է այնտեղ, երբ այդ պատժե­լու հանգա­մանքը ներկա­յացվում է որպես նոր զոհե­րից խուսա­փե­լու լուծում: Այսինքն, թերեւս հարց էլ չի առա­ջա­նում, այլ մեծ հակա­սություն, որովհե­տեւ պատիժ ասա­ծը հենց ինքնին նշա­նա­կե­լու է նոր զոհե­րի բարձր հավա­նա­կա­նություն: Կա դրա առնվազն երկու պատճառ: Նախ, ուժե­րի հարա­բե­րակցությունը մեղմ ասած այնպի­սին չէ, որ Ադրբե­ջանն էլ իրեն «չվե­րա­պա­հի» պատժի իրա­վունք: Եվ երկրորդ, ու թերեւս այդ առումով առանցքա­յի­նը՝ Ալիեւի նպա­տա­կը հենց այդ «փակ շրջա­նի» պահպա­նումն է, որ նա ձեւա­վո­րեց վերջին նվա­զա­գույնը տասնամյա­կում՝ ակտի­վո­րեն կիրա­ռե­լով մարդասպան շանտա­ժի գործի­քը: Ու, եթե սրան էլ գումա­րենք այն, որ նա ինքն էլ այսօր գործիք է ավե­լի խոշոր խաղա­ցողնե­րի համար՝ նվա­զա­գույնը իր այսպես ասած հաղթա­նա­կի պարտա­տե­րե­րի համար, ապա «փակ շրջա­նը» դառնում է ակնա­ռու:

Ալիեւն իր այդ քաղա­քա­կա­նության համար ապա­հո­վել է փակ հասա­րա­կություն եւ թնդա­նո­թի մեծ քանա­կի «միս»: «Մսի» հարցում նաեւ նրան օգնել է Էրդո­ղա­նը՝ վարձկաննե­րով: Նա հենց սպա­սում է «պատժի», որ ավե­լի լավ աշխա­տեցնի իր ակնկա­լած «փակ շրջա­նը»:

Ըստ այդմ, մենք իսկա­պես պետք է կարո­ղա­նանք լուծել մեր տղերքի կյանքի անվտանգության հարցը, եւ դա բնա­կա­նա­բար սպա­ռա­զի­նության ու ինժե­նե­րա­կան ամրության դաշտում է: Իսկ ավե­լի լայն իմաստով «փակ շրջա­նի» հարցի լուծումը քաղա­քա­կան տիրույթում է: Ո՞րն է: Սա ամե­նա­բարդն է, բայց հենց այդ ամե­նա­բարդի հնա­րա­վոր օպտի­մալ, ռացիո­նալ, շահա­վետ տարբե­րակնե­րի վրա է, որ պետք է աշխատվի Հայաստա­նում: Բայց խոսքը խորքա­յին, կոնցեպտուալ աշխա­տանքի մասին է, ոչ թե այս օրե­րին նկատվող, պայմա­նա­կան՝ «բա ուր է ՀԱՊԿ»-ը, բա որ ասում եմ ճիշտը ՆԱՏՕ‑ն» տրա­մա­բա­նության:

Է հասկա­ցանք, չկա, չի լինե­լու, նորություն է՞: Եվ պարզ է չէ, որ քաղա­քա­կան, անգամ աշխարհա­քա­ղա­քա­կան առումով այնպի­սի վիճակ է, որ այդօ­րի­նակ կատե­գո­րիա­նե­րով լուծումներ պատկե­րացնե­լը ուղղա­կի քաղա­քա­կան աննհա­մարժե­քություն է, երբ տեսնում ես ինչպես են միմյանց վերջնագրեր ներկա­յացնում Արեւմուտքից Արեւելք ու Հարա­վից Հյուսիս: Հիմա ամեն առի­թով հինգ հազա­րե­րորդ անգամ էդ մասին խոսե­լիս լայքե­րի քանա­կից բացի, որեւէ բան փոխվում է՞:

Ալիեւը պետք է քաղա­քա­կան խնդիրներ ունե­նա իր մարդասպան քաղա­քա­կա­նության հետեւանքով, որպեսզի հրա­ժարվի այդ քաղա­քա­կա­նությունից: Հիմա այդ հարցի խորքա­յին պատասխաններ մշա­կե­լը պետք է լինի մեր զբաղվունքը՝ կրկնեմ, ռազմա­կան առումով թշնա­մուն «հասա­նե­լի­քը» ապա­հո­վե­լուն զուգա­հեռ, որովհե­տեւ մարդասպան շանտա­ժին տեղի տալն էլ ընդա­մե­նը բացում է նոր շանտա­ժի ճանա­պարհ:

Գրությունը վերցված է Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից:


Առնչվող Հոդվածներ