25.1 C
Yerevan

Ռազմա­վա­րա­կան Հարցե­րը Մեր Տարա­ծաշրջա­նում

Ներկա ժամա­նակնե­րը հատկանշվում են նրա­նով, որ աշխարհում գոյություն չունի համաշխարհա­յին հեգե­մոն ուժ, այնպի­սի մի ուժ, որը ունակ լինի իր կամքը պարտադրե­լու բոլո­րին, ցանկա­ցած ժամա­նակ և ցանկա­ցած վայրում:

Ալեք Ենի­գոմշյան

Հնա­րա­վո­րինս ճիշտ գնա­հա­տե­լու համար արտա­քին անվտանգության առումով մի կողմից Հայաստա­նի դիմագրա­ված՝ գոյութե­նա­կան մակարդա­կի հասնող սպառնա­լիքներն ու մարտահրա­վերնե­րը և մյուս կողմից՝ նրան հասու հնա­րա­վո­րություննե­րը, և այդ հենքի վրա ողջա­միտ ռազմա­վա­րություն ու մարտա­վա­րություն որդեգրե­լու համար, անհրա­ժեշտ է հնա­րա­վո­րինս ճիշտ պատկե­րացնել տարա­ծաշրջա­նում (թե’ լայն, և թե’ ավե­լի նեղ՝ այսրկովկաս իմաստնե­րով) տեղի ունե­ցող գործընթացներն ու միտումնե­րը.

Լայն (Սեւ, Կասպից և Միջերկրա­կան ծովե­րի եռանկյուն) տարա­ծաշրջա­նում, հետեւա­բար նաեւ Այսրկովկա­սում գլխա­վոր դերա­կա­տարներ են իրենք, տարա­ծաշրջա­նա­յին տերություննե­րը՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրա­նը: Որպես աշխարհի ամե­նահզոր երկիր էական դերա­կա­տար է նաեւ ԱՄՆ‑ը: Մեծ տարա­ծաշրջա­նի նկատմամբ առկա է Չինաստա­նի ու, նվազ չափով, Հնդկաստա­նի հետաքրքրություն, որն աճում է նաեւ Այսրկովկա­սում:

Որո՞նք են լայն և փոքր տարա­ծաշրջաննե­րում դերա­կա­տար այս երկրնե­րի նպա­տակնե­րը, ռազմա­վա­րություննե­րը, հնա­րա­վո­րություններն ու սահմա­նա­փա­կումնե­րը: Որո՞նք են միմյանց նկատմամբ նրանց փոխհա­րա­բե­րություննե­րը՝ թե’ մրցակցա­յին և թե’ համա­գործակցա­յին առումնե­րով: Ի՞նչ սպառնա­լիքներ են այդ բոլորն առա­ջացնում Հայաստա­նի համար և ի՞նչ հնա­րա­վո­րություններ ընձե­ռում նրան:

Ստո­րեւ ներկա­յացվա­ծը «հայտնա­գործումներ» անե­լու հավակնություն ամե­նեւին չունի: Այն հետապնդում է իրե­րի իրա­կան դրությունը ողջա­միտ կերպով գնա­հա­տե­լու և սթափ հետեւություններ անե­լու նպա­տակ։

Լայն տարա­ծաշրջա­նում դերա­կա­տար մյուս երկրնե­րի քաղա­քա­կա­նությունը կարեւոր չափով պայմա­նա­վորված է աշխարհի ամե­նահզոր և տարա­ծաշրջա­նում ուղղա­կիո­րեն կամ անուղղա­կիո­րեն ներգրավված ուժի՝ ԱՄՆ‑ի գործո­նով, և հետապնդում է նրա ներկա­յությունն ու ազդե­ցությունը թուլացնե­լու և սեփա­կան կշիռներն ավե­լացնե­լու նպա­տակ: Այդ պատճա­ռով քննարկումը պետք է սկսել տարա­ծաշրջա­նում ԱՄՆ‑ի շահե­րի, ռազմա­վա­րության ու վարած քաղա­քա­կա­նության հնա­րա­վո­րինս ճիշտ պատկե­րա­ցումով: Բայց քանի որ վերջիննե­րը ԱՄՆ‑ի գլո­բալ ռազմա­վա­րության մի մասն են, անհրա­ժեշտ է նախ հասկա­նալ այդ մեծ ռազմա­վա­րությունը և ապա տարա­ծաշրջա­նա­յին ռազմա­վա­րության զբա­ղեցրած տեղը դրա­նում:

ԱՄՆ‑ի աշխարհա­քա­ղա­քա­կան համաշխարհա­յին առաջնա­հերթություններն ու ռազմա­վա­րությունը – պահպա­նել օվկիա­նոսնե­րի տիրա­պե­տությունը

Ներկա ժամա­նակնե­րը հատկանշվում են նրա­նով, որ աշխարհում գոյություն չունի համաշխարհա­յին հեգե­մոն ուժ, այնպի­սի մի ուժ, որը ունակ լինի իր կամքը պարտադրե­լու բոլո­րին, ցանկա­ցած ժամա­նակ և ցանկա­ցած վայրում: ԱՄՆ‑ը, առնվազն 1–1,5 տասնամյակ առաջ կորցրել է այդ ունա­կությունը: Նա շարունա­կում է մնալ աշխարհի ամե­նահզոր, որոշ տիրույթնե­րում դեռեւս անմրցա­կից ուժը, բայց նա ամե­նա­կա­րող (օմնի­պո­տենտ) չէ: Ավե­լին, նա չունի «աշխարհի ոստի­կա­նի» դերա­կա­տա­րությունը շարունա­կե­լու ցանկություն:

ԱՄՆ‑ի հզո­րության հարա­բե­րա­կան նվազման գլխա­վոր (բայց ոչ միակ) ցուցի­չը նրա տնտե­սա­կան հզո­րության հարա­բե­րա­կան նվա­զումն է: Նրա միջոցներն ու հնա­րա­վո­րություններն անցյա­լի համե­մատ հարա­բե­րա­բար պակա­սել են ու շարունա­կում են նվա­զել, մնա­ցած աշխարհի­նը, նրա համե­մատ՝ ավե­լա­ցել ու շարունա­կում աճել: Մեկ տարվա ընթացքում ստեղծված հարստության առումով ԱՄՆ/մնացած աշխարհ հարա­բե­րակցությունը 1960թ‑ի 2/3‑ից ներկա­յում իջել է նվազ, քան 1/3‑ի: Հայտնի է, որ ամե­նա­շատն աճել են Չինաստա­նի (բայց ոչ միայն) կարո­ղություննե­րը:

Բացի այդ, նախկի­նի համե­մատ ԱՄՆ‑ի սոցիա­լա­կան, քաղա­քա­կան և այլ ներքին հակա­սություննե­րը խիստ սրվել են: ԱՄՆ‑ն ստիպված է իր պաշա­րա­մի­ջոցնե­րի մի զգա­լի մաս հատկացնել ներքին խնդիրնե­րի հաղթա­հարմա­նը: Սա նշա­նա­կում է, որ արդեն իսկ հարա­բե­րա­բար պակա­սած պաշա­րա­մի­ջոցնե­րից է’լ ավե­լի քիչ մասնա­բա­ժին է մնում արտա­քին մարտահրա­վերնե­րի դիմագրավման համար: ԱՄՆ‑ը չունի այլ ընտրություն, քան արտա­քին ոլորտում տնտե­սել պաշա­րա­մի­ջոցնե­րը և դրանք կենտրո­նացնել առաջնա­յին, կենսա­կան նշա­նա­կություն ներկա­յացնող մարտահրա­վերնե­րի լուծման, նախկի­նի համե­մատ ավե­լի հզո­րա­ցած արտա­քին գլխա­վոր հակա­ռա­կորդնե­րի ներկա­յացրած մարտահրա­վերնե­րի չեզո­քացման ուղղությամբ:

Որո՞նք են այդ առաջնա­յին մարտահրա­վերնե­րը:

ԱՄՆ‑ի ամե­նաա­ռաջնա­յին խնդիրն օվկիա­նոսնե­րի նկատմամբ ունե­ցած իր համարյա բացարձակ գերա­կա­յությունն անխախտ պահելն է: Այնքան ժամա­նակ, որ նա վերահսկում է օվկիա­նոսնե­րը, նրա անվտանգության ոչինչ չի սպառնա և ավե­լին, առնվազն որոշ ժամա­նակ նա կպա­հի աշխարհում հարա­բե­րա­կան ամե­նահզո­րության կարգա­վի­ճա­կը:

Այդ առումով ԱՄՆ-ին ներկա­յում սպառնա­լիք կարող են ներկա­յացնել երկու պետություններ՝ Չինաստանն ու Ռուսաստա­նը, առա­ջի­նը՝ իրա­կա­նա­նա­լիության ավե­լի լուրջ հավա­նա­կա­նությամբ, երկրորդը՝ դեռեւս միայն տեսա­կան հնա­րա­վո­րության մակարդա­կում:

Եթե չինա­կան ծովուժին հաջողվի դուրս գալ Խաղաղ օվկիա­նոս, իսկ Ռուսաստա­նին՝ Ատլանտյան օվկիա­նոս, նրանք կարող են սպառնալ ԱՄՆ‑ի գերա­կա­յությա­նը, ընդհուպ մոտե­նալ նրա առափնյա սահմաննե­րին ու սպառնալ նրա անվտանգությա­նը:

ԱՄՆ‑ի գլխա­վոր մրցա­կիցն ու գլխա­վոր մարտահրա­վե­րը, բոլոր առումնե­րով, Չինաստանն է: Նրա անվտանգա­յին-ռազմա­վա­րա­կան առաջնա­յին խնդի­րը չինա­կան ծովուժին բաց ծով ելք թույլ չտալն է: ԱՄՆ‑ն իր ուշադրության և պաշա­րա­մի­ջոցնե­րի կարեւո­րա­գույն մասը կենտրո­նացնում է այս ուղղությամբ, Ճապո­նիա­յից մինչեւ Ավստրա­լիա և Հնդկա­կան օվկիա­նո­սի մատույցներ փորձում է ձեւա­վո­րել պատվար, ձեւա­վո­րում է նոր դաշինքներ (AUKUS, Quad):

Կարեւոր է գիտակցե­լը, որ ԱՄՆ‑ի ռազմա­վա­րա­կան գերնպա­տա­կը ոչ թե Չինաստա­նի ծովա­յին առեւտուրը խափա­նելն է, այլ նրա ծովուժի առջեւ հնա­րա­վո­րություննե­րը փակե­լը: Ծովա­յին առեւտուրը միշտ ընթա­ցել է առանց խոչընդո­տի: Դրա խափա­նումը հղի կլի­նի ծանրա­գույն հետեւանքնե­րով, ընդհուպ պատե­րազմով: Նույն տրա­մա­բա­նությամբ, ԱՄՆ‑ն իր առաջ խնդիր չի դրել խափա­նե­լու Չինաստա­նի ցամա­քա­յին առեւտուրը, որն, ի դեպ, ծավա­լով անհա­մե­մատ փոքր է ծովա­յին առեւտրից: ԱՄՆ‑ի համար Չինաստա­նին ցամա­քից, արեւմուտքից օղա­կումը ռազմա­վա­րա­կան առաջնա­յին խնդիր չէ:

ԱՄՆ‑ի համար երկրորդ մարտահրա­վե­րը Ռուսաստանն է: Վերջի­նը ոչ իր ներուժով, ոչ էլ ներկա­յացրած մարտահրա­վե­րի հրա­տա­պության աստի­ճա­նով նույնպի­սի առաջնայնություն չի ներկա­յացնում ԱՄՆ‑ի համար, որքան Չինաստա­նը, որովհե­տեւ Ատլանտյան օվկիա­նո­սում իր ծովուժով ԱՄՆ-ին մարտահրա­վեր ներկա­յացնե­լու նրա հնա­րա­վո­րություննե­րը շատ ավե­լի համեստ են, քան Չինաստա­նի­նը՝ Խաղա­ղում: Ատլանտյա­նում ռուսա­կան մարտահրա­վե­րի չհանդի­պե­լու համար ԱՄՆ‑ը պետք է իրա­կա­նացնի երկու խնդիր. փակի ռուսա­կան ծովուժի՝ կիսա­փակ ծովե­րից օվկիա­նոս դուրս գալու հնա­րա­վո­րությունը, և բացա­ռի Ռուսաստա­նի՝ Եվրո­պան իր ազդե­ցության գոտու վերա­ծե­լու որեւէ հավա­նա­կա­նություն: Այս խնդիրնե­րի լուծման համար ԱՄՆ‑ը ձեւա­վո­րել է Բալթիկ ծով-Կենտրո­նա­կան և արեւելյան Եվրո­պա-Սեւ Ծով անվտանգա­յին կորը: Բալթյան երեք երկրնե­րի, Լեհաստա­նի, Ռումի­նիա­յի և Բուլղա­րիա­յի  ՆԱՏՕ‑ի մեջ ներա­ռումը ծառա­յում է այդ նպա­տա­կին: Թուրքիան վաղուց  ՆԱՏՕ‑ի անդամ է: Այսրկովկա­սը չի մտնում այդ հաշվարկնե­րի մեջ: Ուկրաի­նան և Վրաստա­նը, որպես Սեւ Ծովի առափնյա երկրներ, հետաքրքրություն ներկա­յացնում են ԱՄՆ-ին, բայց  ՆԱՏՕ‑ի մեջ նրանց ներա­ռումը չափա­զանց խնդրա­հա­րույց է: ԱՄՆ‑ը նրանց հետ կայացնում է ռազմա­կան համա­գործակցության ավե­լի ցածր մակարդա­կի համա­ձայնություններ:

Արդյո՞ք ԱՄՆ‑ը չունի աշխարհում այլ ռազմա­վա­րա­կան շահեր և հետաքրքրություններ: Իհարկե, ունի: Բայց դրանք նրա ազգա­յին անվտանգությա­նը սպառնա­լիք չեն ներկա­յացնում: Նա կարիք չունի նրանց վրա նույնքան ուշադրություն կենտրո­նացնե­լու և մեծ պաշա­րա­մի­ջոցներ ծախսե­լու, առա­վել եւս, որ նա չունի բավա­րար պաշա­րա­մի­ջոցներ թե՛ առաջնա­յին և թե՛ երկրորդա­յին ու երրորդա­յին խնդիրնե­րի համար:

Առաջնա­յին մարտահրա­վերնե­րի չեզո­քացման համար ԱՄՆ‑ը ձեւավորել/ձեւավորում է փոխա­դարձ անվտանգություն երաշխա­վո­րող դաշինքներ, որտեղ ինքը՝ ԱՄՆ‑ն ունի առաջնա­յին դերա­կա­տա­րություն: Խոսքն, իհարկե,  ՆԱՏՕ‑ի և Խաղա­ղում ձեւա­վորվող նոր դաշինքնե­րի մասին է:

Իսկ երկրորդա­յին շահե­րի պաշտպա­նության և նոր մարտահրա­վերնե­րից խուսա­փե­լու համար ԱՄՆ‑ը ոչ դաշինքներ է ձևա­վո­րում, ոչ էլ ծախսում մեծ պաշա­րա­մի­ջոցներ: Նա վարում է ուժե­րի հավա­սա­րակշռման քաղա­քա­կա­նություն, ինչպես նաեւ դիմում է ռազմա­վա­րա­կան և մարտա­վա­րա­կան գործընկե­րության (ի տարբե­րություն ռազմա­վա­րա­կան դաշնակցության): Ուժե­րի հավա­սա­րակշռման քաղա­քա­կա­նությունը մի տարա­ծաշրջա­նի իրար մրցա­կից ուժե­րի միջեւ հավա­սա­րակշռության ձեւա­վորման միտված քաղա­քա­կա­նությունն է, որպեսզի նրանցից ոչ մեկը չկա­րո­ղա­նա դառնալ տարա­ծաշրջա­նի հեգե­մո­նը ու դրա­նով ԱՄՆ-ին պատճա­ռի թեկուզ ոչ առաջնա­յին, այնուա­մե­նայնիվ լրա­ցուցիչ գլխա­ցա­վանք: Այս քաղա­քա­կա­նության հաջո­ղության պարա­գա­յում ԱՄՆ‑ը տվյալ խնդի­րը լուծած կլի­նի առանց սեփա­կան զինված ուժեր և այլ զգա­լի պաշա­րա­մի­ջոցներ հատկացնե­լու:

ԱՄՆ‑ի տարա­ծաշրջա­նա­յին ռազմա­վա­րությունը – Թուրքիան գլխա­վոր լծակ

Ռուսաստա­նի հարա­վա­յին և Չինաստա­նի արեւմտյան սահմաննե­րը չեն սպառնում ԱՄՆ‑ի ազգա­յին անվտանգությա­նը, ուստի ներկա­յացնում են երկրորդա­յին ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն: ԱՄՆ‑ն այդ տարածքնե­րում եւս հետապնդում է այդ երկու տերություննե­րի հնա­րա­վո­րություննե­րի և ազդե­ցության թուլացման նպա­տակ, բայց դա նրա համար կենսա­կան նշա­նա­կության խնդիր չէ, ինչպի­սին են օվկիա­նոսնե­րի տիրա­պետման վերա­բե­րող վերոնշյալ երկու խնդիրնե­րը. ուստի նա փորձում է այդ խնդի­րը լուծել ոչ թե սեփա­կան ուղղա­կի ներգրավվա­ծության, դաշինքնե­րի և կարեւոր պաշա­րա­մի­ջոցներ տրա­մադրե­լու, այլ, հնա­րա­վո­րության դեպքում, այլ պետություննե­րի հետ համա­գործակցության (ռազմա­վա­րա­կան թե մարտա­վա­րա­կան) և ուժե­րի հավա­սա­րակշռման վերոնշյալ միջոցնե­րով:

Ռուսաստա­նի հարա­վում ԱՄՆ‑ի ռազմա­վա­րա­կան գլխա­վոր լծա­կը, նույնիսկ հենա­րանն ու գործընկե­րը , Թուրքիան է, և դա, չնա­յած մի քանի կարեւոր առումնե­րով ԱՄՆ-Թուրքիա լուրջ հակա­սություննե­րին և որոշ հարցե­րում Թուրքիա-Ռուսաստան գործընկե­րա­յին համա­գործակցության:

ԱՄՆ‑ի համար Թուրքիան երեք ուղղություննե­րով մնում է դեռեւս անփո­խա­րի­նե­լի ռազմա­վա­րա­կան և մարտա­վա­րա­կան գործընկեր: Դրանք են՝ Սեւ ծովը, Մերձա­վոր Արեւելքը, և Այսրկովկասն ու Կենտրո­նա­կան Ասիան:

Սեւ ծովի պարա­գան ակնհայտ է: Թուրքիան Բոսֆո­րի և Դարդա­նե­լի նեղուցնե­րի տերն է,  ՆԱՏՕ‑ի անդամ է, այդ ծովում մրցա­կից է Ռուսաստա­նին, Ռուսաստան-Ուկրաի­նա հակա­մարտությունում պաշտպա­նում է Կիեւին: Այդ բոլո­րը շատ թանկ են ԱՄՆ‑ի համար:

Մերձա­վոր Արեւելքում ԱՄՆ‑ը վարում է ուժե­րի հավա­սա­րակշռման քաղա­քա­կա­նություն: Նա աչա­լուրջ է, որ այդ տարա­ծաշրջա­նի պետություննե­րից և ոչ մեկը չդառնա տարա­ծաշրջա­նա­յին հեգե­մոն: Նման հավակնություններ ունեն երեք երկրներ՝ Թուրքիան, Իրա­նը և Սաուդյան Արա­բիան: ԱՄՆ‑ի համար կարեւոր է, որ նրանցից ոչ մեկը չդառնա ոչ չափա­զանց հզոր, որի դեպքում կդառնա հեգե­մոն, ոչ էլ շատ թույլ, որի դեպքում կավե­լա­նա մյուս երկուսից մեկի հեգե­մոն դառնա­լու հավա­նա­կա­նությունը: Այս քաղա­քա­կա­նությունում ԱՄՆ-ին օգնության է հասնում Իսրա­յե­լը: Այս հաշվարկնե­րից ելնե­լով, ԱՄՆ‑ը նախանձախնդիր է, որ Թուրքիան ոչ շատ հզո­րա­նա, ոչ էլ թուլա­նա: ԱՄՆ‑ի համար Թուրքիան հարգի է հատկա­պես Իրա­նին հակակշռե­լու առումով, թե’ Մերձա­վոր ու Միջին Արեւելքում, թե’ Կենտրո­նա­կան Ասիա­յում:

Ինչպես ասվեց, երրորդ ուղղությունում եւս, Ռուսաստա­նի հարա­վում՝ Այսրկովկա­սում և Կենտրո­նա­կան Ասիա­յում ԱՄՆ‑ի ռազմա­վա­րա­կան գլխա­վոր լծա­կը նույնպես Թուրքիան է: Այս պնդումը կարող է հարցա­կաններ առա­ջացնել, նկա­տի ունե­նա­լով ռուսա­կան S400-ների հարցով ԱՄՆ-Թուրքիա լուրջ հակադրվա­ծությունը, ԱՄՆ-ին ու արեւմուտքին Այսրկովկա­սից դուրս թողնող թուրքա­կան 3+3 ծրա­գի­րը, Թուրքիա-Չինաստան աճող համա­գործակցությունը, ինչպես նաեւ թուրք-ամե­րիկյան վեճե­րի ու թուրք-ռուսա­կան համա­գործակցության մյուս օրի­նակնե­րը: Բայց իրա­կա­նում այստեղ խորքա­յին հակա­սություն գոյություն չունի: Թուրքիա­յի այդ վարքա­գիծն ու նրա՝ ԱՄՆ‑ի կողմից լծակ համարվե­լու իրո­ղությունը միմյանց չեն բացա­ռում: Ավե­լին. այդ երկա­կի, ոչ միա­գիծ քաղա­քա­կա­նությունը ներկա ժամա­նակնե­րի բնո­րոշ գծե­րից է:

Այս երեւույթի բացատրությունը կայա­նում է համաշխարհա­յին բացարձակ հեգե­մո­նի բացա­կա­յության և դրան զուգա­հեռ ինքնուրույն ուժե­րի առա­ջացման իրո­ղության մեջ: Համաշխարհա­յին հեգե­մո­նի բացա­կա­յության պատճա­ռով սասանվել է նախկին աշխարհա­կարգը, բայց չի ձեւա­վորվել նորը, հետեւա­բար չկան նոր կարգով պայմա­նա­վորված հարա­բե­րություննե­րի հստակ ձեւա­կերպված կանոններ: Միջպե­տա­կան և միջուժա­յին հարա­բե­րություննե­րը շատ դեպքե­րում հեղհե­ղուկ են, ժամա­նա­կա­վոր: Համաշխարհա­յին հեգե­մո­նի բացա­կա­յությունը փոխել է նաեւ որոշ պետություննե­րի միջեւ ուժե­րի հավա­սա­րակշռության և փոխհա­րա­բե­րություննե­րի դրվածքը: Որոշ երկրնե­րի, որոնցից է միանշա­նա­կո­րեն Թուրքիան, հաջողվել է) ձեռք բերել ինքնուրույնություն„ որո­շա­կի հզո­րություն և ճկունություն, ինչը բարե­լա­վել է նրանց դիրքը իրենցից ավե­լի հզորնե­րի հետ հարա­բե­րություննե­րում: Նրանք ունակ են իրա­րից անկախ գործարքներ կնքե­լու իրար հակա­դիր ուժե­րի հետ, ինչպի­սիք Թուրքիան անում է ԱՄՆ‑ի և Ռուսաստա­նի հետ: Ներկա ժամա­նակնե­րը հատկանշվում են միջպե­տա­կան ավե­լի շատ առանձին-առանձին գործարքա­յին, քան համա­պարփակ համա­ձայնություննե­րով: Երկրնե­րը համա­ձայնվում են կոնկրետ հարցե­րի շուրջ և կայացնում գործարքներ, իսկ այլ հարցե­րի պարա­գա­յում զբա­ղեցնում հակա­դիր դիրքեր:

Այս տրա­մա­բա­նությամբ պետք է հասկա­նալ թե Թուրքիա-ԱՄՆ, թե’ Թուրքիա-Ռուսաստան ներկա հարա­բե­րություննե­րը, իրենց թե’ համա­գործակցա­յին, թե’ հակադրվա­ծա­յին ասպեկտնե­րով:

Անշուշտ, ԱՄՆ‑ը պիտի նախընտրեր, որ Թուրքիան դուրս եկած չլի­ներ իր վերահսկո­ղությունից. Բայց վերջի­նի ինքնուրույն ծավա­լա­պաշտությունը չի հակա­սում Ասիա­կան ցամա­քա­մա­սում ԱՄՆ‑ի նպա­տակնե­րին ու շահե­րին: Ընդհա­կա­ռա­կը: ԱՄՆ‑ի համար անկասկած է, որ, չնա­յած որոշ առանձին հարցե­րում գործարքա­յին և գործընկե­րա­յին հարա­բե­րություննե­րին, Ռուսաստանն ու Թուրքիան մնում են էապես ռազմա­վա­րա­կան հակա­ռա­կորդներ: Նույնը, տարբեր շեշտադրմամբ, վերա­բե­րում է Թուրքիա-Չինաստան հարա­բե­րություննե­րին: Հետև­ա­բար‘ եթե ոչ կարճա­ժամկետ, առնվազն միջնա­ժամկետ առումով Թուրքիան ԱՄՆ‑ի համար մնում է իր երկու ախո­յաննե­րի ազդե­ցության թուլացման գլխա­վոր լծա­կը Կենտրո­նա­կան Ասիա­յում և Այսրկովկա­սում:

Նշված երեք ուղղություննե­րով (Սեւ ծով, Մերձա­վոր Արեւելք, Այսրկովկաս ու Կենտրո­նա­կան Ասիա) Թուրքիա­յին կարեւո­րա­գույն գործընկեր և լծակ համա­րե­լու կողքին, ԱՄՆ‑ը, ինչպես ասվեց, միա­ժա­մա­նակ նախանձախնդիր է թույլ չտա­լու, որ այն չափից շատ հզո­րա­նա և հաջո­ղի դառնալ տարա­ծաշրջա­նա­յին հեգե­մոն: Իսկ Թուրքիա­յի ծավա­լա­պաշտությունն ապա­ցուցման կարիք չունի: Այդ նպա­տա­կով ԱՄՆ‑ը զուգա­հե­ռա­բար ի գործ է դնում Թուրքիա­յի զսպման լծակներ: Կարեւո­րա­գույն լծակնե­րից է քրդա­կան գործո­նի վառ պահումն ու օգտա­գործումը նրա հարա­վա­յին սահմաննե­րի երկայնքով՝ անմի­ջա­կան հարեւան Սիրիա­յում և Իրա­քում: Զսպման մի այլ միջոց է Հունաստա­նի սպա­ռա­զի­նումը, իսկ մեկ այլ՝ արեւելյան Միջերկրա­կա­նում Եգիպտոս-Իսրա­յել-Հունաստան-Կիպրոս դաշնության սատա­րումը:

Թուրքիա

Աշխարհում միա­հե­ծան հեգե­մոն ուժի և «համաշխարհա­յին ոստի­կա­նի» բացա­կա­յության պայմաննե­րում՝ տարա­ծաշրջա­նա­յին հեգե­մո­նության ձգտող երկրնե­րի շարքում Թուրքիան դրսեւո­րում է ամե­նա­հարձա­կո­ղա­պաշտ և ծավա­լո­ղա­պաշտ վարքա­գի­ծը: Անցնող տասնամյա­կում նա ծավալվել և հարձա­կո­ղա­պաշտ քաղա­քա­կա­նություն է վարել հարա­վի՝ Սիրիա­յի և Իրա­քի, Միջերկրա­կան և Էգեա­կան ծովե­րի ուղղությամբ, «փափուկ ուժի» քաղա­քա­կա­նություն է վարում Վրաստա­նում և Բալկաննե­րում, ամրապնդում է իր դիրքե­րը Սեւ ծովում, չթաքցնե­լով քողարկված հավակնություննե­րը Ղրի­մում, ռազմա­կա­նա­պես ակտիվ միջամտել է Լիբիա­յում, ռազմա­բա­զա­ներ է տեղադրել Քաթա­րում և արեւելյան Աֆրի­կա­յում: Իսկ 2020թ-ից բացա­հայտ հարձա­կո­ղա­պաշտությամբ նա գրո­հի է անցել դեպի արեւելք՝ Այսրկովկաս և ոչ միայն: Նա գնա­լով ավե­լի միս ու արյուն է տալիս «թուրքա­կան աշխարհի» ձեւա­վորման հաստա­տութե­նա­կան և գործնա­կան ծրագրե­րին, և մինչեւ անգամ չի թաքցնում իր հեռա­կա ախորժակնե­րը Ռուսաստա­նի թուրքա­լե­զու շրջաննե­րի նկատմամբ:

Հայաստա­նի վրա­յով դեպի արեւելք ծավալվե­լու ծրա­գի­րը Թուրքիա­յի համար եղել է մշտա­կան նպա­տակ: Պանթուրքիզմը չի ավարտվել երիտթուրքե­րի և Օսմանյան կայսրության տապա­լումով: 1920–21թթ-ին քեմա­լա­կան շարժումը թե’ գործնա­կա­նում և թե’ բոլշեւիկյան Ռուսաստա­նի հետ բանակցություննե­րում ոգի ի բռին պայքա­րել է ի օգուտ Նախի­ջեւա­նի, Սյունիք-Զանգե­զուրի և Ղարա­բա­ղի Ադրբե­ջա­նին հանձնման: Առա­ջի­նը և երրորդը «ստացվե­ցին», երկրորդը՝ ոչ: Դրա­նով հանդերձ, «վերածնվող» Թուրքիան դեռ սահմա­նա­կից չեր Նախի­ջեւա­նին: 1921թ մարտի 16‑ի Մոսկվա­յի պայմա­նագրի նախնա­կան տարբե­րա­կը նախա­տե­սում էր Սուրմա­լուի գավա­ռի, ներառյալ Մեծ Մասի­սի պատկա­նե­լիությունը Հայաստա­նին, իսկ Բաթումի­նը՝ Թուրքիա­յին: Վերջնա­կան համա­ձայնությամբ Բաթումը տրվեց Վրաստա­նին, իսկ Թուրքիան ստա­ցավ Սուրմա­լուն, ավե­լի մոտե­նա­լով Նախի­ջեւա­նին: 1932թ-ին Թուրքիան և Իրա­նը տարածքա­յին փոխա­նա­կում իրա­կա­նացրին, որով Թուրքիան ստա­ցավ Փոքր Մասիսն ու հարա­կից շրջաններ և արդեն ունե­ցավ մոտ 10 կիլո­մետր երկա­րության սահման Նախի­ջեւա­նի հետ: Սրանք կարեւոր փաստեր են համոզվե­լու համար, որ հանրա­պե­տա­կան Թուրքիան դեռ սկզբից հետա­մուտ է եղել համա­թուրքա­կան միեւնույն ծրագրե­րի իրա­կա­նացմա­նը, ինչպես իրեն նախորդած երիտթուրքա­կան օսմանյան պետությունը:

Ստեղծված միջազգա­յին հավա­սա­րակշռության պատճա­ռով մինչեւ սառը պատե­րազմի ավարտ և ԽՍՀՄ‑ի փլուզում իրա­վի­ճա­կը մնաց անփո­փոխ: 1990թ‑ի սկզբնե­րից Թուրքիան վերա­կենդա­նացրեց իր պանթուրքիստա­կան նկրտումնե­րը: 1993թ-ին նախա­գահ Թուրգութ Օզալն սպառնաց ռմբա­կո­ծել Երեւա­նը: 1992 և 1993թթ-ին, նախկին վարչա­պետ Բյուլենթ Էջեւիթն ու նախա­գահ Սուլեյման Դեմի­րե­լը Սյունիքն ու Հայաստանն անվա­նե­ցին «թուրքա­կան աշխարհից պոկված համեղ պատառ» և «թուրքա­կան մարմնի մեջ խրված սեպ»: Էջեւի­թը նախ առա­ջարկեց Մեղրիի և Լաչի­նի շրջաննե­րի փոխա­նա­կում Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջեւ, ապա կոչ արեց օդուժի հարվածնե­րով միջանցք բացել Նախի­ջեւա­նի և Ադրբե­ջա­նի միջեւ: Բայց հայկա­կան հաղթա­նակնե­րը կասեցրին թուրքա­կան այդ նպա­տակնե­րի իրա­գործումը: Բացի այդ, Թուրքիան դեռեւս ձեռք չեր բերել համաշխարհա­յին և տարա­ծաշրջա­նա­յին այդ ժամա­նակվա դասա­վո­րությունը խախտե­լու ունա­կություն: Անցնող 1–2 տասնամյակնե­րում այդ դասա­վո­րությունը փոխվեց, Թուրքիան և Ադրբե­ջա­նը ձեռք բերե­ցին հզո­րություն, իսկ Հայաստա­նը խրվեց դեգրա­դա­ցիա­յի մեջ, և 2020թ-ից Թուրքիան նոր թափով վերսկսեց դեպի արեւելք ծավալվե­լու իր նպա­տա­կի իրա­կա­նացման գործո­ղություննե­րը:

Վերո­շա­րադրյալն ի հայտ է բերում երկու էական իրո­ղություն, Հայաստա­նի վրա­յով դեպի արեւելք ծավալվե­լու նպա­տա­կը Թուրքիա­յի համար եղել և մնում է կայուն ու մնա­յուն նպա­տակ, Թուրքիան ձեռք է բերել ինքնուրույնություն և սեփա­կան ծավա­լա­պաշտ նպա­տակնե­րի համար ինքնագլուխ գործե­լու ունա­կություն և հանդգնություն:

Ծավալվե­լով դեպի արեւելք, Թուրքիան թափանցում է Ռուսաստա­նի ազդե­ցության դաշտ: Վերջի­նը վստա­հա­բար գոհ չէ այդ իրո­ղությունից, բայց այն համա­րում է չարյաց փոքրա­գույնը: Ռուսաստա­նը համա­րում է, որ իրեն սպառնա­ցող գլխա­վոր վտանգը գալիս է արեւմուտքից: Եթե ներթա­փանցումն անխուսա­փե­լի է, նա նախընտրում է Թուրքիա­յի, քան արեւմուտքի ներթա­փանցումը, առա­վել եւս հաշվի առնե­լով Թուրքիա-Արեւմուտք և հատկա­պես Թուրքիա-ԱՄՆ հակա­սություննե­րը:

Այսրկովկա­սում և Կենտրո­նա­կան Ասիա­յում իր նկրտումնե­րում Թուրքիան գտնվում է շահե­կան դիրքե­րում: Չինաստա­նի, Ռուսաստա­նի և Իրա­նի գլխա­վոր խնդիրն այդ շրջաննե­րից իրենց գլխա­վոր հակա­ռա­կորդի՝ ԱՄՆ‑ի և նրա ազդե­ցության հեռա­ցումն է: ԱՄՆ‑ի խնդի­րը հակա­ռակն է՝ թուլացնել իր հակա­ռա­կորդ այդ երեք երկրնե­րի ազդե­ցությունը: Թուրքիան ձեռնտու է երկու կողմե­րին, առա­ջին երե­քին ավե­լի կարճա­ժամկետ, ԱՄՆ-ին ավե­լի միջնա­ժամկետ և երկա­րա­ժամկետ առումնե­րով:

Երեք երկրնե­րի հետ հարա­բե­րություննե­րում Թուրքիա­յին օգնում է ԱՄՆ‑ի հետ որոշ հարցե­րում իր՝ Անկա­րա­յի ունե­ցած հակա­սությունը: Ինչպես ասվեց, Ռուսաստա­նի ազդե­ցության տարածք Թուրքիա­յի ներթա­փանցումը անշուշտ չի կարող Մոսկվա­յին ձեռնտու լինել, բայց նախընտրե­լի է ԱՄՆ‑ի ներթա­փանցումից: Նմա­նա­պես, թեեւ Իրա­նը խիստ անհանգստա­ցած է իր հյուսի­սում Թուրքիա­յի ազդե­ցության աճից, նա իր համար ներկա­յում ավե­լի մեծ սպառնա­լիք է համա­րում ԱՄՆ‑ը, ուստի համա­ձայնություն է տալիս վերջի­նին Այսրկովկա­սից դուրս պահող 3+3 նախագծին: Թեեւ ավե­լի հզո­րա­նա­լու պարա­գա­յում Թուրքիան դառնա­լու է Չինաստա­նի համար մարտահրա­վեր, վերջի­նը փորձում է օգտվել նրա ներկա­յացրած ներկա հնա­րա­վո­րություննե­րից:

Մյուս կողմից բոլո­րին, առա­ջին հերթին ԱՄՆ-ին ակնհայտ է, որ Թուրքիա­յի և այդ երեք մեծ ու միջին պետություննե­րի հարա­բե­րություննե­րը միջնա­ժամկետ և երկա­րա­ժամկետ առումով մրցակցա­յին ու հակա­մարտա­յին են, ոչ թե համա­գործակցա­յին: Նույնիսկ ներկա­յում դրանք միա­ժա­մա­նակ մրցակցա­յին և համա­գործակցա­յին են, այլ ոչ բացա­ռա­պես երկրորդը: Հետեւա­բար ԱՄՆ‑ը վստահ է, որ առնվազն միջնա­ժամկետ փուլում այդ երեք երկրնե­րի նկատմամբ իր և Թուրքիա­յի շահե­րը համարյա ամբողջությամբ համընկնե­լու են:

Այսպես, Թուրքիան հայտնվել է մյուսնե­րից ավե­լի շահե­կան դիրքե­րում: Նա յուրա­քանչյուր կողմի հետ իր հարա­բե­րություններն օգտա­գործում է մյուս կողմի հետ հարա­բե­րություննե­րում որպես լծակ, նրանցից լրա­ցուցիչ զիջումներ կորզե­լու համար: Նա իր սեփա­կան խաղն է խաղում, նախանձախնդիր է նշված երկրնե­րից ոչ մեկի հետ կապե­րը գոնե առայժմ չխզե­լու, խուսա­նա­վում է նրանց միջեւ և օգտվում նրանց միջեւ առկա հակա­սություննե­րից: Նա անշե­ղո­րեն հետապնդում է մեծ տարա­ծաշրջա­նի հեգե­մո­նը դառնա­լու նպա­տա­կը:

Չնա­յած իր ինքնուրույն քաղա­քա­կա­նության և այդ տրա­մա­բա­նությամբ Մոսկվա­յի ու Պեկի­նի հետ կայացրած գործարքնե­րին, ինչպես նաեւ որոշ հարցե­րում արեւմուտքին հակադրվող քայլե­րին, Թուրքիան դեռ երկար ժամա­նակ դուրս չի գա  ՆԱՏՕ-ից և արեւմուտքի հետ իր ռազմա­վա­րա­կան գործընկե­րությունից, որպեսզի կարո­ղա­նա շարունա­կել կարեւոր խաղա­ցողնե­րի միջեւ խուսա­նա­վե­լու և բոլո­րից օգտվե­լու քաղա­քա­կա­նությունը:

Թուրքիան ուկրաի­նա­մետ քաղա­քա­կա­նությունը երկար ժամա­նակ կշա­րունա­կի՝ վերոնշյա­լի, ընդհանրա­պես իր ծավա­լո­ղա­կան քաղա­քա­կա­նության (և տվյալ դեպքում Ղրի­մի նկատմամբ ունե­ցած նկրտումնե­րի), և Ռուսաստա­նի հետ իր հարա­բե­րություննե­րում ձեռքե­րում մահակ ունե­նա­լու նպա­տակնե­րով:

Բայց Ուկրաի­նա­յի շուրջ լարվա­ծության սրումով Թուրքիա­յի խուսա­նավման հնա­րա­վո­րություննե­րը սեղմվում են:

Ռուսաստան Հայտնի փաստ է, որ խորհրդա­յին ժամա­նա­կաշրջա­նի համե­մատ Ռուսաստա­նը կորցրել է իր հզո­րությունը: Այդ կորուստը դրսեւորվել է թե’ ներքին կենսունա­կության, թե’ աշխարհա­քա­ղա­քա­կան և տարածքա­յին առումնե­րով: Արդյունա­բե­րա­կան և տեխնո­լո­գիա­կան (բացի մասամբ՝ ռազմա­կան) ոլորտնե­րում Ռուսաստա­նը մրցա­կից չէ ո’չ ԱՄՆ-ին, ո’չ Չինաստա­նին, ո’չ Եվրա­միությա­նը, ո’չ էլ արեւելյան ասիա­կան որոշ երկրնե­րին: Նրա տնտե­սությունը կախված է վառե­լանյութե­րի արտա­հա­նումից և դրանց համաշխարհա­յին գնե­րի տատա­նումից: Նա դիմագրա­վում է ժողովրդագրա­կան լուրջ խնդիր: Այս առումնե­րով առկա են նրա թուլացման շարունակմա­նը նպաստող գործոններ:

Ռուսա­կան կայսրությունը նաեւ կորցրել է նախկի­նում իրեն պատկա­նող կամ իր ազդե­ցության դաշտ համարվող հսկա­յա­կան տարածքներ և անվտանգա­յին առումով հայտնվել է խոցե­լի վիճա­կում:

Չնա­յած դրան, իսկ ավե­լի ճիշտ անվտանգա­յին խոցե­լիության իսկ պատճա­ռով նա անցել է գրո­հի և փորձում է վերստին իր վերահսկո­ղության տակ վերցնել աշխարհա­քա­ղա­քա­կան առումով առա­վել նշա­նա­կություն ներկա­յացնող նախկին խորհրդա­յին տարածքներ: Երկկողմա­նի պայմա­նագրե­րով նա դեռ 1990թթ-ից ռազմա­կա­յաններ է ունե­ցել Հայաստա­նում, Տաջիկստա­նում ու Ղրղըզստա­նում: Ռազմա­կան ներկա­յություն ունե­ցել է Աբխա­զիա­յում, Հարա­վա­յին Օսիա­յում և Մերձդնեստրում: Նոր գրո­հի արդյունքում Մոսկվան իրե­նով է արել Ղրի­մը և (ոչ պաշտո­նա­պես) արեւելյան Դոնբա­սը: 2020թ նոյեմբե­րից ռազմա­կա­նա­պես ներկա է Արցա­խի մի հատվա­ծում: Աֆղանստա­նից ԱՄՆ‑ի հեռա­նա­լուց հետո ամրապնդում է դիրքե­րը Կենտրո­նա­կան Ասիա­յի հանրա­պե­տություննե­րում: Օգտվե­լով Բելա­ռուսիա­յում և Ղազախստա­նում անկա­յուն իրա­վի­ճա­կից ամրապնդում դիրքե­րը մինչ այդ որոշ չափով կամա­կոր այդ երկրնե­րում: Բայց այդ ձեռքբե­րումնե­րը կմնան երկրորդա­կան, և կարող են լինել ժամա­նա­կա­վոր, այնքան ատեն, որ լուծված չէ բուն Ուկրաի­նա­յի խնդի­րը:

Եթե ԱՄՆ‑ն ու արեւմուտքը Ռուսաստա­նից զգուշա­նում են Ատլանտյա­նում և Եվրո­պա­յում, Ռուսաստանն ինքն իր ամե­նա­խո­ցե­լի հատվա­ծը համա­րում է Եվրո­պա­յի հետ սահմա­նա­գի­ծը, իսկ այնտեղ  ՆԱՏՕ‑ն է: 19-րդ դարում մի անգամ Ֆրանսիան և 20-րդ դարում երկու անգամ Գերմա­նիան այդ սահմա­նագծից ներխուժել են Ռուսաստան և հասել Մոսկվա­յի մատույցներ: Անկախ այն հարցից, թե արեւմուտքը ներկա­յում մտմտո՞ւմ է Ռուսաստան ներխուժել թե ոչ, վերջի­նը այդ հարցը համա­րում է իր համար գլխա­վոր սպառնա­լիք: Վարշավյան Ուխտի գլխա­վոր գործա­ռույթն այդ սպառնա­լի­քի դեմ պատվար ստեղծելն էր: Վարշավյան Ուխտի փլուզումից և նրա եվրո­պա­կան անդամնե­րի  ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լուց հետո Ռուսաստա­նի ամե­նա­խո­ցե­լի դարպասն Ուկրաի­նա­յի հետ սահմանն է: Պակաս վտանգա­վոր չէ բելա­ռուսա­կան ուղղությունը, բայց գործնա­կա­նում այդ վտանգն առնվազն առայժմ չեզո­քացված է: Եթե Ուկրաի­նան դառնա  ՆԱՏՕ‑ի անդամ կամ ԱՄՆ‑ի հետ կնքի ռազմա­վա­րա­կան դաշինք, ԱՄՆ‑ի և  ՆԱՏՕ‑ի զորքե­րը կհայտնվեն Մոսկվա­յից ընդա­մե­նը 450 կմ հեռա­վո­րության վրա: Նրանք արդեն գտնվում են Սանկտ Պետերբուրգից 125 կմ հեռա­վո­րության վրա: Հետեւա­բար Ռուսաստանն իր գլխա­վոր սպառնա­լի­քը համա­րում է ԱՄՆ‑ն ու  ՆԱՏՕ‑ն, իսկ իր ռազմա­վա­րա­կան առաջնա­յին խնդի­րը՝ արեւմտյան, գլխա­վո­րա­բար Ուկրաի­նա­յի հետ սահմաննե­րի անխո­ցե­լիության ապա­հո­վումը:

Ներկա­յում այս խնդի­րը հասել է հանգուցա­յին կետի: Ուկրաի­նա­յի շուրջ 2021թ սկսած և 2022թ հունվա­րին շարունակվող լարվա­ծությամբ Ռուսաստա­նը փորձում է հասնել այդ խնդրի հօգուտ իրեն լուծման: Եթե արեւմուտքն ընդունի Մոսկվա­յի պայմաննե­րը և վերա­նա կամ թուլա­նա նրա անվտանգա­յին առումով ռազմա­վա­րա­կան ազդե­ցությունը Կիևի վրա, ապա Ռուսաստա­նը հասած կլի­նի իր նպա­տա­կին և լրա­ցուցիչ կամրապնդի, ավե­լին, գուցե պաշտո­նա­պես կամրագրի իր ազդե­ցությունը նախկին խորհրդա­յին մյուս շրջաննե­րի վրա: Եթե այդ հարցում առճա­կա­տումը սրվի, ապա ԱՄՆ-Ռուսաստան լարվա­ծությունը կսաստկա­նա նաեւ այլ շրջաննե­րում, ներառյալ Այսրկովկա­սում: Եթե հարցն ավարտվի մասնա­կի կամ միջին լուծումով, հավա­նա­բար նույնպի­սին կլի­նի դրա անդրա­դարձը մեր տարա­ծաշրջա­նում:

Ուկրաի­նա­յի շուրջ հանգուցա­յին այս փուլի առա­ջա­ցումով Ռուսաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րը հայտնվում են փորձա­քա­րի առաջ: Ռուսաստա­նը թուրքա­կան ծավա­լա­պաշտությունը համա­րել է արեւմուտքից սպառնա­ցող վտանգի համե­մատ երկրորդա­յին: Թուրքիան իր ինքնուրույնությունն ամրապնդե­լու համար բազմա­թիվ հարցե­րում հակադրվել է ԱՄՆ-ին, և Ռուսաստա­նը, այդ հակադրվա­ծությունը համա­րե­լով իր շահե­րին համընկնող և այն ավե­լի խորացնե­լու նպա­տա­կով, սերտացրել է իր հարա­բե­րություննե­րը Թուրքիա­յի հետ, նույնիսկ ի հաշիվ իր ազդե­ցության տարածքներ նրա թափանցումնե­րին: Բայց Ուկրաի­նա­յի շուրջ լարվա­ծության սրումը Թուրքիա­յի համար գնա­լով դժվա­րացնում է նախկին հեշտությամբ խուսա­նա­վումը Մոսկվա­յի ու Վաշինգթո­նի միջեւ: Չնա­յած Անկա­րան արդեն իսկ ունի ուկրաի­նա­մետ դիրքո­րո­շում, սրման շարունակման դեպքում նա ստիպվե­լու է ավե­լի շեշտե­լու իր դիրքո­րո­շումը: Դա միանշա­նա­կո­րեն ազդե­լու է մյուս տարա­ծաշրջաննե­րում, ներառյալ՝ Այսրկովկա­սում ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի վրա:

Տեսա­կա­նո­րեն չի կարե­լի բացա­ռել, որ Ուկրաի­նա­յի հարցում Թուրքիան որդեգրի մասամբ Ռուսաստա­նա­հա­ճո կեցվածք, որի դիմաց Այսրկովկա­սում Մոսկվա­յից կստա­նա նոր զիջումներ: Բայց հաշվի առնե­լով, որ այդ հարցում Թուրքիա­յի դիրքո­րո­շումը պայմա­նա­վորվում է բազմա­թիվ հանգա­մանքնե­րով, դա քիչ հավա­նա­կան է:

Թե’ Ռուսաստա­նում և թե’ Թուրքիա­յում առկա են Եվրա­սիա­կան, այսինքն սլա­վո­նա­թուրքա­կան, երբեմն նույնիսկ սլա­վո­նա-թուրքա-չինա­կան հոսանքներ: Քիչ հավա­նա­կան է, որ այդ ուղղվա­ծությունը մի օր դառնա պետա­կան քաղա­քա­կա­նություն՝ հաշվի առնե­լով շատ ոլորտնե­րում երեք երկրնե­րի հակա­սա­կան շահե­րը, ինչպես նաեւ այն, որ առկա չէ այդպի­սի միություն խթա­նող արտա­քին սպառնա­լիք:

Իրան

Թուրքիա­յի նման, Իրանն էլ դրսեւո­րել է Մերձա­վոր և Միջին Արեւելքում հեգե­մո­նության նկրտումներ: Բայց տասնյակ տարի­նե­րի պատե­րազմներն ու պատժա­մի­ջոցնե­րը որոշ չափով հյուծել են նրան: Այնուա­մե­նայնիվ, Իրա­նի գլխա­վոր յուրա­հատկությունն եղել և մնում է ինքնիշխա­նության պահպա­նումն ու ավե­լի մեծ տերություննե­րից կախված չլի­նե­լու վճռա­կա­նությունը: Դա վերա­բե­րում է ինչպես ԱՄՆ-ին, նույնպես և Ռուսաստա­նին ու Չինաստա­նին: Դա չի նշա­նա­կում, որ մեկի կամ մյուսի հետ չի մտնի անգամ ռազմա­վա­րա­կան համա­գործակցության մեջ: Արդեն ուժի մեջ է մտնում Չինաստա­նի հետ 25 տարվա մեծ համա­ձայնությունը: Նախա­պատրաստվում է Ռուսաստա­նի հետ համա­գործակցության պայմա­նա­գիր: Ատո­մա­յին հարցի շուրջ ԱՄՆ‑ի հետ որո­շա­կի նոր համա­ձայնության հավա­նա­կան հանգումից հետո Վաշինգտո­նի հետ լարվա­ծությունը կմեղմա­նա, բայց քիչ հավա­նա­կան է, որ քաղա­քա­վա­րա­կա­նից ավե­լին լինի:

Իր սահմաննե­րի հյուսի­սում, բացի Սյունի­քի փոքր հատվա­ծից, Իրա­նը եզերված է թուրքա­կան պետություննե­րով: Հաշվի առնե­լով Թուրքիա­յի դրսեւո­րած հարձա­կո­ղա­պաշտ ծավա­լա­պաշտությունը, ինչպես նաեւ Իրա­նա­կան Ադրբե­ջա­նի հանգա­մանքը, Իրա­նի համար Թուրքիան և թուրքա­կան գործո­նը դառնում են գնա­լով ավե­լի անհանգստացնող: Իրանն անզի­ջող կլի­նի եթե Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի կողմից նկա­տի իր ռազմա­վա­րա­կան շահե­րի դեմ նկրտումներ, թե դեպի Եվրո­պա իր հյուսի­սա­յին միակ ոչ թուրքա­կան ցամա­քա­յին դարպաս Սյունի­քը զավթե­լու և թե Իրա­նա­կան Ադրբե­ջա­նի նկատմամբ նկրտումնե­րի պարա­գա­յում: Այլա­պես այդ երկու երկրնե­րի նկատմամբ Իրա­նը կվա­րի բարի դրա­ցիա­կան և փոխշա­հա­վե­տության ձգտող հարա­բե­րություններ: Բացի իր հյուսի­սա­յին ոչ-թուրքա­կան դարպա­սը լինե­լու պատճա­ռից, Իրա­նը Սյունի­քի սահմաննե­րի փոփո­խություն երբեք չի ընդունի, որովհե­տեւ Տարա­ծաշրջա­նում սահմաննե­րի ցանկա­ցած փոփո­խություն հղի կլի­նի իր համար բացա­սա­կան հետեւանքնե­րով, հաշվի առնե­լով իր՝ բազմազգ պետություն լինե­լու իրո­ղությունը: Ադրբե­ջա­նի «տարածքա­յին ամբողջա­կա­նության» մշտա­պես պաշտպա­նությունը, այլ նկա­տա­ռումնե­րի կողքին, պայմա­նա­վորված է այս հանգա­մանքով:

Չինաստան

Չնա­յած վերջին տասնամյակնե­րի գլխապտույտ իսկ ներկա­յում համե­մա­տա­բար դանդա­ղած, բայց շարունակվող թռիչքին, Չինաստա­նը զերծ չէ մարտահրա­վերնե­րից և դժվա­րություննե­րից: Չինաստա­նի գլխա­վոր խնդի­րը արեւելյան և հարա­վա­յին չինա­կան ծովե­րում գերա­կա­յության ձեռք բերումն է, առանց որի նրա անվտանգությունը կմնա խոցե­լի:

Ասիա­յում, Աֆրի­կա­յում և նույնիսկ Եվրո­պա­յում տնտե­սա­կան ծավալման և «փափուկ ուժի» տարածման նպա­տա­կով Պեկի­նը գործի է դրել «Մեկ գոտի մեկ ճանա­պարհ» մեգածրա­գի­րը: Արդեն 60 երկրներ ներա­ռող և ավե­լի քան մեկ տրի­լիոն դոլար ներդրումներ նախա­տե­սող այս ծրա­գի­րը ենթա­կա­ռուցվածքնե­րի, հաղորդուղի­նե­րի, թվա­յին տեխնո­լո­գիա­նե­րի և բազում այլ ներդրումնե­րի ցանց է ստեղծում: Մեզ հետաքրքրող մեծ (Սեւ, Կասպից և Միջերկրա­կան ծովե­րի եռանկյուն) և փոքր (Այսրկովկաս) տարա­ծաշրջա­նում Չինաստա­նի ներգրավվա­ծությունը դրսեւորվում է այդ ծրագրի շրջա­նակնե­րում: Այս առումով նա համա­գործակցում է թե’ Ռուսաստա­նի, թե’ Իրա­նի և թե’ Թուրքիա­յի հետ: Վերջին հինգ տարի­նե­րին, արեւմուտքի նկատմամբ նախկին կախվա­ծությունը թուլացնե­լու և ֆինանսա­կան սրվող ճգնա­ժա­մը մեղմե­լու նպա­տա­կով Թուրքիան ընդա­ռաջ է գնա­ցել Չինաստա­նին: Նա դադա­րեցրել է համե­րաշխա­կան դիրքո­րո­շումնե­րը ույգուրնե­րի նկատմամբ և ընդհա­կա­ռա­կը, ճնշում է նրանց գործունեությունն իր սահմաննե­րից ներս: Դա չի նշա­նա­կում, որ չին-թուրքա­կան հարա­բե­րություններն ավե­լի սերտ են չին-իրա­նա­կա­նից կամ չին-ռուսա­կա­նից: Ինչպես ասվեց, արդեն ուժի մեջ է մտել 400 միլիարդ դոլա­րի ներդրումներ նախա­տե­սող 25 տարվա տեւո­ղության Չինաստան-Իրան համա­ձայնա­գի­րը:

Իր ծրագրե­րով և ներդրումնե­րով Չինաստա­նը ներկա է նաեւ Այսրկովկա­սում, հատկա­պես Վրաստա­նում:

ԱՄՆ‑ն ու Եվրա­միությունը Չինաստա­նի տնտե­սա­կան ծավալման ու «փափուկ ուժի» այս քաղա­քա­կա­նության փորձում են հակա­դարձել նույնանման մեգածրագրե­րով, որոնք դեռեւս չեն դրվել գործի:

Հնդկաստան

Հնդկաստա­նը մեծ տարա­ծաշրջա­նի նկատմամբ հետաքրքրություններ ունի թե’ ելնե­լով ասիա­կան մեծ պետություն լինե­լու հանգա­մանքից, թե’ իր աշխարհա­քա­ղա­քա­կան նկա­տա­ռումնե­րից: Հնդկաստա­նի գլխա­վոր ախո­յաններն են Չինաստանն ու Պակիստա­նը, որոնք միմյանց հետ ունեն գործընկե­րա­յին հարա­բե­րություններ: Վերջի­նը նաեւ Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի հետ ունի դաշնակցա­յին սերտ հարա­բե­րություններ: Այս պատճա­ռով Հնդկաստա­նի համար կարեւո­րություն է ստա­նում Իրան-Հայաստան-Վրաստան առանցքը:

Չնա­յած ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-Հնդկաստան հարա­բե­րություննե­րի ջերմացման, ինչպես և Չինաստա­նի կապակցությամբ նույն երկուսի մերձեցման, Հնդկաստա­նը նախանձախնդիր է պահե­լու իր ինքնուրույնությունը և ամբողջո­վին չներգրավվե­լու ԱՄՆ‑ի ձեւա­վո­րած նոր դաշինքնե­րում: Նա շարունա­կում է նաեւ իր բարե­կա­մա­կան հարա­բե­րություննե­րը Ռուսաստա­նի հետ:  

* * *  

Մեծ տարա­ծաշրջա­նում ռազմա­վա­րա­կան այս ընդհա­նուր պատկե­րից հետո պետք է արդեն դիտարկել դրա դրսեւո­րումն ու անդրա­դարձը Այսրկովկա­սում, և Հայաստա­նի մարտահրա­վերներն ու հնա­րա­վո­րություններն այդ համա­տեքստում:

Ալեք Ենի­գոմշյան՝ «Միա­ցում» նախա­ձեռնության հիմնա­դիր, «Մոնթե Մելքոնյան» հասա­րա­կա­կան կազմա­կերպության տնօ­րեն, Հայաստա­նի ազա­տագրման հայ գաղտնի բանա­կի նախկին անդամ

Ամբողջա­կան հոդվա­ծը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am։

Առնչվող Հոդվածներ