14.8 C
Yerevan

«Մեր Ուղին»-ի Հարցազրույցը Արմեն Աղա­յա­նի Հետ

Հայաստա­նում այդպես էլ չկա­յա­ցան ազգա­յին հավա­քա­կան մտա­գործունեության արդյունա­վետ հաստա­տություններ, ոչ պետա­կան, ոչ էլ որպես հանրա­յին այլընտրանք, որոնք հնա­րա­վո­րություն կտա­յին հայությա­նը գործել նպա­տա­կամղված, ծրագրա­յին և ողջ ներուժով։

Արմեն Աղա­յան

 44- օրյա պատե­րազմը մի տեսակ քողա­զերծեց մեր իրա­կա­նությունն ու մեր պատկե­րա­ցումնե­րը իրա­կա­նության մասին: Այժմ շատերն են փորձում հասկա­նալ պարտության հիմնա­կան պատճա­ռը: Ի՞նչ հիմնա­կան պատճառներ կառանձնացնեք պարտության համար:

Անչափ շատ են դրանք։ Գանք հիմքից և խմբա­վո­րենք։ 

Երրորդ հանրա­պե­տության հիմքում ՀՀՇ-ական գաղա­փա­րա­խո­սությունն էր և անկա­խության հռչա­կագրի ոտնա­հա­րումը, ինչի արդյունքում Հայաստանն ինքը պաշտո­նա­պես ու որպես բանակցա­յին դիրքո­րո­շում հրա­ժարվեց Արցա­խից՝ այն ժամա­նակ և բոլոր հաջորդ կառա­վա­րություննե­րի օրոք։ Իսկ Արցա­խը չէր կարող չպատկա­նել կամ Հայաստա­նին կամ Ադրբե­ջա­նին։ Դրա արդյունքում չբնա­կեցրինք Ազա­տագրված տարածքնե­րը, միշտ խոստա­ցանք հանձնել, պառակտե­ցինք ազգը հայաստանցի­նե­րի ու ղարա­բաղցի­նե­րի, անգամ երբ միասնության մասին էինք խոսում, ոտնա­հա­րե­ցինք արցա­խաբնակ ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի ընտրա­կան և մյուս սահմա­նադրա­կան իրա­վունքնե­րը։ Դրա­նով ինքներս Ադրբե­ջա­նին Արցա­խը վերագրա­վե­լու իրա­վունք և հնա­րա­վո­րություն տվե­ցինք, որն էլ այն իրացրեց հարմար առի­թին։ 

Երկրորդ հիմնա­կան պատճա­ռը 1994-ին պատե­րազմը անա­վարտ թողնելն ու այն որպես մեծ ու վերջնա­կան հաղթա­նակ ներկա­յացնելն էր, որը նույնպես բխում էր առա­ջին պատճա­ռից։ Մենք երբեք չպատրաստվե­ցինք դեռևս չազա­տագրված տարածքնե­րը ազա­տագրե­լուն ու անգամ եղա­ծը պաշտպա­նե­լուն նորմալ չպատրաստվե­ցինք, քանի որ հույս ունեինք, որ հաղթա­նա­կը վերջնա­կան է, բանակցություննե­րով մի բան կտանք, մնա­ցա­ծը մերը կճա­նա­չեն։ Իսկ հետև­անքը եղավ բացա­ռա­պես պաշտպա­նա­կան, այն էլ զուտ դիրքա­պահ բանա­կի կառուցումը, այն էլ հետա­դի­մա­կան սովե­տա­ռուսա­կան կաղա­պա­րով, և փաստա­ցի առանց պահեստա­զո­րի, առանց ժամա­նա­կա­կից սպա­ռա­զի­նության ու հանդերձանքի, առանց մարտա­կան պլաննե­րի և մնա­ցորդա­յին կադրե­րով՝ զուգակցե­լով այս ամե­նը «տարա­ծաշրջա­նի ամե­նահզոր բանակ» գոռո­զամտությամբ ու ծաղրանքով Ադրբե­ջա­նի հզո­րա­ցող բանա­կի հասցեին։

Երրորդը ազգա­յին պետա­կա­նա­կերտման բացա­կա­յությունն էր ոչ միայն փաստա­ցի, այլև իբրև նպա­տակ չգո­յությունը։ Ինչի արդյունքում երկի­րը ընկալվում էր իբրև սովո­րա­կան մի տարածք, որտեղ կարե­լի է գզվրտվել իշխա­նության համար, առանց որևէ բարո­յա­կան սահմա­նա­փակման, իսկ իշխա­նությունն էլ հարկա­վոր էր թալա­նի համար։ Հայաստա­նում այդպես էլ չկա­յա­ցան ազգա­յին հավա­քա­կան մտա­գործունեության արդյունա­վետ հաստա­տություններ, ոչ պետա­կան, ոչ էլ որպես հանրա­յին այլընտրանք, որոնք հնա­րա­վո­րություն կտա­յին հայությա­նը գործել նպա­տա­կամղված, ծրագրա­յին և ողջ ներուժով։ Արդյունքում մենք միշտ ընկալվե­ցինք որպես անի­մաստ հետխորհրդա­յին տարածք, հայտնվե­ցինք անբնա­կան դաշինքնե­րում ու պատե­րազմի նախօրյա­կին ունեինք անդա­մա­լույծ տնտե­սություն ու քայքայված պետություն։

Կարև­որ պատճառնե­րից վերջի­նը 2018‑ի ճգնա­ժա­մի ընձե­ռած հնա­րա­վո­րության բաց թողումն էր։ Իշխող վարչախմբին հեռացնե­լու գլխա­վոր հիմնա­վո­րումնե­րը պետք է լինեին նույն պատճառնե­րը, ինչը որ հիմա թվարկե­ցի, սակայն ժողովրդա­կան ընդվզման ալի­քը թամբե­ցին մարդիկ, որոնք պատկե­րա­ցում չունեին, թե Հայ ազգն ինչ է, Հայաստանն ինչ է, որն է մեր անվտանգության իրա­կան օրա­կարգը և թե ինչ հրա­տապ բարե­փո­խումներ են մեզ հարկա­վոր ահագնա­ցող մարտահրա­վերնե­րին դիմա­կա­յե­լու համար։ Նոր, ամբո­խա­հաճ կառա­վա­րությա­նը թվում էր, թե այսպես կոչված ղարա­բաղյան կլա­նը միայն Հայաստա­նում էր թալա­նում ու ընտրություն կեղծում, իսկ ահա Արցա­խում, բանակցություննե­րում ու բանա­կում ամեն ինչ կարգին էր։ Նրանք հայտա­րա­րե­ցին, որ շարունա­կե­լու են նույն գիծը և այդպես էլ արե­ցին։ Ու հիմա, երբ պատե­րազմը բացա­հայտեց մեր արցախյան ու պաշտպա­նա­կան քաղա­քա­կա­նության սնանկությունը, փորձում են արդա­րա­նալ, թե իրենք չեն պարտվել, իրենք չեն հանձնել, այլ նախկիննե­րը, անգամ փորձել են ավե­լին անել Արցա­խի ու բանա­կի համար։ Կարծես իրենց մեղքը չէ, որ իշխա­նությունը ստանձնե­լիս պատկե­րա­ցում չունեին, թե ինչպես պետք է փոխեն բանակցա­յին ընթացքը և թե ինչպես պետք է սեղմ ժամկետնե­րում վերա­կա­ռուցեին բանա­կը։ Իսկ հիմա բացա­հայտ հայտա­րա­րում են, որ վերջնա­կան ամրագրե­լու են պարտությունը «խաղա­ղության դարաշրջա­նով»։ 

Ինչպե՞ս եք գնա­հա­տում պատե­րազմից հետո ընթա­ցող քաղա­քա­կան գործընթացնե­րը: Իշխա­նության և ընդդի­մության խիստ հակընդդեմ  պահվածքը: Ինչո՞վ է պայմա­նա­վորված այդ ամե­նը:

Երրորդ հանրա­պե­տության վերջնա­կան մահ, սակայն մահվան փաստի չընկա­լում, մերժում դրա չթաղված և գարշա­հո­տող դիա­կը վերա­կենդա­նացնե­լու անի­մաստ ու դատա­պարտված փորձեր՝ թե իշխող անմեղսունակնե­րի, թե նախկին թալանչի­նե­րի կողմից։ Սրանց գոյությունը պայմա­նա­վորված է միմյանցով և երկու կողմն էլ դա շատ լավ հասկա­նում է։ Ռոբերտ Քոչարյա­նը ոչ մի կերպ չէր կարող պատկե­րացնել, թե ինքը երբևէ կարող է վերա­կենդա­նա­նալ ու դառնալ քայլիստնե­րին ատող զանգվա­ծի առաջնորդ, եթե Նիկոլ Փաշինյա­նը անընդհատ իրեն չմե­ղադրեր բոլոր ողբերգություննե­րի համար։ Իր հերթին Նիկոլ Փաշինյանն էլ պարտությունից հետո չէր կարող երա­զել նման հարա­բե­րա­կան ժողովրդա­կա­նության մասին, եթե քոչարյա­նա­կան ռևանշը վախ չներշնչեր մարդկանց։ Այդ իսկ պատճա­ռով երկուստեք խիստ անհրա­ժեշտ է փոխա­դարձ ատե­լության բեմա­կա­նա­ցումը։ Ու հենց բեմա­կա­նա­ցումը, քանի որ իրա­կա­նում երկու կողմերն էլ պատրաստ են զոհել Հայաստա­նի ինքնիշխա­նությունը հանուն գոյություն չունե­ցող ռուսա­կան անվտանգա­յին տանի­քի և սպա­սարկել նոյեմբեր 9‑ի կապի­տուլյա­ցիան։

Հայաստա­նը և Հայ ժողո­վուրդը կարող են շարունա­կել իրենց գոյությունը միայն որպես ազգա­յին պետություն վերա­կազմա­կերպվե­լու դեպքում։ Երրորդ հանրա­պե­տությունը վերա­կենդա­նացնե­լու միջո­ցով այդ խնդի­րը չի կարող լուծվել առա­ջին հերթին հենց այն պատճա­ռով, որ դրա վերնա­խա­վը միշտ լուծե­լու է միայն մեկ խնդիր՝ սեփա­կան իշխա­նության վերարտադրությունը՝ լինի դա ընտրա­կա­շառքով, թե ժողովրդա­հաճ ստե­րով՝ հընթացս ժամա­նա­կա­վոր լուծումնե­րով հետաձգե­լով և հաջորդ սերունդնե­րի վրա ծանրացնե­լով օրե­ցօր անլուծե­լի դարձող իրա­կան հիմնախնդիրնե­րը։

Եթե գնա­հա­տե­լու լինենք ՀՀ քաղա­քա­կան դաշտը, ի՞նչ գնա­հա­տա­կաններ կտաք 2018-ից առաջ և հետո:

Միաբև­եռ քաղա­քա­կան համա­կարգին բնո­րոշ քաղա­քա­կան դաշտ է, որը 2018-ից հետո որևէ կերպ չի փոխվել։ Դրա էությունն այն է, որ իբր ժողովրդա­վա­րա­կան, բայց խիստ նյութա­կա­նացված կանոննե­րի, ինչպես նաև կազմա­կերպա­կան հակամշա­կույթի պայմաննե­րում քաղա­քա­կան գործընթացնե­րին արդյունա­վետ մասնակցե­լու հնա­րա­վո­րություն ունեն միայն իշխող ուժը և նախկին իշխողնե­րը՝ իբրև ընդդի­մա­դիրներ։ Մնա­ցած բոլոր հավակնոտ անձե­րը կամ անգամ գաղա­փա­րա­կան խմբակնե­րը մնում են լուսանցքում կամ հարում են ներկա­նե­րի կամ նախկիննե­րի ճամբարնե­րին։ Ընդ որում որոշ մեկնարկա­յին առա­վե­լություններ են ստա­նում մեծա­հա­րուստնե­րի հովա­նա­վո­րած, ինչպես նաև գրանտա­յին կամ սփյուռքյան աղբյուրնե­րից սնվող խմբակնե­րը։ Բոլոր դեպքե­րում նման քաղա­քա­կան դաշտում ներքուստ ժողովրդա­վար ու ինքնաֆի­նա­սա­վորվող կառույցներ կամ չեն գոյա­նում կամ խիստ անմրցունակ են։ Եվ բոլոր դեպքե­րում, միաբև­եռ քաղա­քա­կան դաշտե­րում չեն ձևա­վորվում այլ մնա­յուն բևեռներ՝ մշտա­կան քաղա­քա­կան միա­վորներ, որոնք փոխա­րի­նում են միմյանց որպես իշխա­նություն և ընդդի­մություն։ Սովո­րա­կան բռնա­պե­տություննե­րից այս համա­կարգը տարբերվում է նրա­նով, որ ժամա­նակ առ ժամա­նակ տեղի ունե­ցող ընտրություննե­րում կարող են ձևա­վորվել միանվագ բևեռներ ու ձախողվե­լուց հետո անհե­տա­նալ։ Քաղա­քա­կան կարիե­րիստնե­րը հիմնա­կա­նում նախընտրում են միա­նալ իշխա­նությա­նը, իսկ այնտե­ղից դուրս մղվե­լու դեպքում, հերթա­կան ժամա­նա­կա­վոր ընդդի­մա­դիր բևե­ռին։ Իսկ ավե­լի սկզբունքա­յին մարդիկ, որ կարող էին օգտա­կար լինել երկրին, նախընտրում են ապա­քա­ղա­քա­կան մնալ, որպեսզի մի կողմից պատասխա­նա­տու չլի­նեն իշխա­նության արածնե­րի համար, մյուս կողմից պահպա­նեն նրանց հետ «հանուն պետության» գործակցե­լու հնա­րա­վո­րությունը։ Արդյունքում ինչպես 2018-ից առաջ, այնպես էլ հիմա Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտում ներկա­յացված ամե­նա­զանգվա­ծա­յին շարժումը «մենք քաղա­քա­կա­նությամբ չենք զբաղվում» կուսակցությունն է։

Եթե 2018թ. հեղա­փո­խությունը չլի­ներ, պատե­րազմ լինելո՞ւ էր: Հակա­սա­կան կարծիքներ կան, որ պատե­րազմը մի օր միևնույն է լինե­լու էր, սակայն անընդհատ հետաձգվել է, կարծիքներ կան, որ հեղա­փո­խությունը պատե­րազմ բերեց: Ի՞նչպես կմեկնա­բա­նեք այդ ամե­նը:

2018‑ի փողո­ցա­յին իշխա­նա­փո­խությունը որևէ կերպ չեմ կարող հեղա­փո­խություն կոչել՝ հատկա­պես եթե այդ բառը դրա­կան իմաստով է գործածվում։ Ինչ վերա­բե­րում է պատե­րազմին, ապա այն երբեք չէր դադա­րել։ 2020‑ի աշունը 1994-ից կիսատ թողնված այդ պատե­րազմի՝ Ադրբե­ջա­նի համար հաղթա­կան ավարտն էր։ Դրան նախորդել էր 2016‑ի մարտա­կան հետա­խուզությունը, որը առատ նյութ էր տվել Բաքվին մեր մասին, նաև բացա­հայտել էր իրենց ինչ-ինչ խնդիրներ, որոնք հետա­գա­յում արագ լուծվե­ցին ու թուրքա­կան դաշինքը այլևս պատրաստ էր։ Թերևս կարե­լի է ենթադրել, որ 2018թ իշխա­նա­փո­խությունը մեկ տարով հետաձգեց Ադրբե­ջա­նի ամբողջ ուժով հարձա­կումը։ Նրանք վերջնա­գիր էին ներկա­յացրել դեռ Սերժ Սարգսյա­նին ու ակնհայտ էր, որ, 2017թ ընտրություննե­րում բացարձակ մենիշխա­նություն հաստա­տե­լուց անմի­ջա­պես հետո, նա ստիպված էր լինե­լու կամ ընդունել ոչ միայն Բաքվի, այլև Մոսկվա­յի ու ՀԱՊԿ‑ի այդ վերջնա­գի­րը և հայության կամքին հակա­ռակ հանձնել ազա­տագրված տարածքնե­րը կամ Բաքուն պետք է հարձակվեր՝ հավա­նա­բար 2019-ին։ Հնա­րա­վոր է, որ Նիկոլ Փաշինյա­նի հայտնվե­լը մի քիչ հետաձգեց ժամա­նա­կա­ցույցը, Ալիև­ին ստի­պեց մեկ անգամ էլ փորձել այս «ոչ ղարա­բաղցուն» համո­զել, հարկադրել, սպառնալ ու հարցը լուծել առանց կռվի։ Սակայն Նիկոլ Փաշինյա­նին այդ օրե­րին ավե­լի շատ հուզում էր ոչ միայն կորո­նա­վի­րուսը, այլև, օրի­նակ, սահմա­նադրա­կան դատա­րա­նի հարցը, իսկ Արցա­խում էլ իրեն լոյա­լություն հայտնած Արա­յիկ Հարությունյա­նի ընտրությունը։ Մյուս կողմից բացառված չէ, որ Սերժ Սարգսյա­նը փորձեր ու կարո­ղա­նար 2–3 տարով էլ հետաձգել հանգուցա­լուծումը, բայց դա առա­վե­լա­գույնը հենց հետաձգում կլի­ներ, այլ ոչ թե հայանպաստ լուծում կամ հանգուցա­լուծում ավե­լի պակաս կորուստնե­րով։ 

Դուք եղել եք դաշնակցա­կան և երկու տարի ազա­տազրկված եք եղել Դրո­յի գործով, պայքա­րել եք, բայց այժմ դուրս եք ՀՅԴ շարքե­րից: Ինչո՞ւ հեռա­ցաք կուսակցությունից: Ո՞րն է հիմնա­կան պատճա­ռը:

Հեռա­ցա, քանի որ արդեն իսկ անցանկա­լի անձ էի դարձել կուսակցա­կան վերնա­խա­վի համար։ Նախ փորձե­ցի հարմարվել ու սպա­սել՝ մինչ այդ ակտի­վությունս ուղղե­լով ուղե­կից կառույցնե­րից մեկին՝ ՀՄԸՄ-ին, սակայն այստեղ էլ բախվե­ցի անձիս դեմ Հրանտ Մարգարյա­նին հավա­տա­րիմ մարդկանց հակա­կա­նո­նագրա­յին պայքա­րին։ Ես շարքե­րում մնա­լու համար պայքա­րե­լու տրա­մադրություն չունեի։ Դա էլ դարձավ դիմում գրե­լուս առի­թը։ Ինչն էլ հեշտությամբ արե­ցի, քանի որ զգա­ցի, որ ինձ պահող ոչինչ չկա այլևս։ Դաշնակցությունը սկսում էր գործակցել լուսա­հո­գի Արթուր Մկրտչյա­նի թիվ մեկ հակա­ռա­կորդ Ռոբերտ Քոչարյա­նի ու վերջի­նիս միջո­ցով ՀՀՇ-ական իշխա­նության ուժա­յին հենա­րան, թալանչի ու պոտենցիալ բռնա­պետ Վազգեն Սարգսյա­նի հետ։ Ներսից ինչ-որ բան փոխե­լու եռանդս էլ վաղուց սպառվել էր։ Կային ավե­լի հիմնա­րար հարցեր, կարծրա­ցած գաղա­փա­րա­կան կամ կանո­նագրա­յին կաղա­պարներ, որոնք ինձ համար անպի­տան էին դարձնում Դաշնակցությունը։ Ի վերջո ամեն մի կառույց ընդա­մե­նը գործիք է, որով կարող ես օգտա­կար լինել Երկրին։ Եթե այն մաշվել է կամ անձամբ քեզ հարմար չէ գործա­ծել, ինչո՞ւ կառչած մնալ դրա­նից։

Համե­մա­տենք ՀՅԴ‑ն 2018թ. առաջ և հետո: Ի՞նչ հիմնա­կան առանձնա­ցումներ կանեք:

Ես չեմ պատկա­նում ՀՅԴ-ից հեռա­ցածնե­րի այն տեսա­կին, որոնք դրա­նից հետո շարունա­կում են դաշնակցա­կան մնալ և երբեմն իրենց համա­րում են ավե­լի ճշմա­րիտ դաշնակցա­կան, ուստի հատուկ չեմ հետև­ում իրենց ներքին կուսակցա­կան կյանքին։
Իսկ կողքից նայե­լով կասեմ, որ ոչ մի տարբե­րություն էլ չկա։ Բացա­ռությամբ այն բանից, որ նախկի­նում իշխա­նությանն էր կից, այժմ նախկին իշխա­նությա­նը։ Նաև դրա­կա­նի իմաստով ոչ մի տարբե­րություն՝ նախկին իշխա­նության օրոք էլ իրենց գումարտա­կը արդյունա­վետ մասնակցեց մարտա­կան գործո­ղություննե­րին, ներկա­յում էլ՝ այն էլ մեծ ու ցավա­լի կորուստնե­րով։ Միա­ժա­մա­նակ ենթադրում եմ, որ իշխա­նությունից ընդի­մության անցումը կամ խորհրդա­րան մտնել-չմտնե­լը պետք է որ որոշ ակտի­վություն առա­ջացնեին ներկուսակցա­կան ընդդի­մության շարքե­րում, խրա­խուսեին քննարկումնե­րը կուսակցության ապա­գա­յի վերա­բերյալ, ինչը և նկատվում է հաճա­խա­կի դարձած հեռա­ցումնե­րով։ 

Դուք եղել եք ՀՅԴ ՆԱՈՒՄ‑ի պատասխա­նա­տու անդամ: Շփվել եք երի­տա­սարդնե­րի հետ: Ի՞նչ աշխա­տանք և ի՞նչ սկզբունքով էր և է կառա­վարվում ՀՅԴ երի­տա­սարդությունը:

Այո, ՀՅԴ ՆԱՈՒՄ‑ի առա­ջին վարչության ատե­նա­պետն եմ եղել, սակայն ժամա­նակնե­րը շատ տարբեր էին։ Մեր ժամա­նակ ուսա­նո­ղա­կա­նի անդամնե­րի կուսակցա­կան տարի­քը ոչնչով չէր զիջում անգամ Հայաստանյան ԿԿ‑ի անդամնե­րի կուսակցա­կան տարի­քին։ Ուսա­նող կուսակցա­կաննե­րը, ունե­նա­լով այն առա­վե­լություննե­րը, ինչ սովո­րա­բար ունեն կրթված երի­տա­սարդնե­րը, զերծ էին այն թերություննե­րից, որ հատուկ էին սովե­տա­կան անցյալ ունե­ցող ավագ կուսակցա­կաննե­րին։ Դա ազդում էր ինչպես ՆԱՈՒՄ‑ի ինքնագնա­հա­տա­կա­նի, այնպես էլ պատասխա­նա­տու անձե­րի կողմից վերա­բերմունքի վրա։ Հիմա կարծում եմ այլևս այդպես չէ առարկա­յա­կան պատճառնե­րով։ 

Ժամա­նակնե­րը տարբեր էին նաև այն իմաստով, որ մեր ժամա­նակ Դաշնակցությունը արմա­տա­կան ընդդի­մություն էր և պատե­րազմող կուսակցություն։ Իսկ 2018‑ի նախորդ շրջա­նում Դաշնակցությունը իշխա­նա­մետ էր, նրան անդա­մակցող կրթված երի­տա­սարդին կարող էր գայթակղել պետա­կան համա­կարգում տեղ ստա­նա­լը, պատե­րազմ էլ, խոշոր հաշվով, չկար։ 

Նաև նկա­տել եմ, որ վերջին տարի­նե­րին ավե­լի հաճա­խա­կի էր ՆԱՈՒՄ‑ի անունը գործածվում ՀԵՄ‑ի ու անգամ ՀՄԸՄ-ՀԱՍԿ‑ի հետ մեկտեղ։ Կողքից տպա­վո­րությունն այն էր, թե Դաշնակցությա­նը կից երկու-երեք համարժեք երի­տա­սարդա­կան կառույցներ կան, որոնց ղեկա­վա­րությունը հավա­սա­րա­պես գործա­ծում է փողո­ցի աշխա­տանքնե­րում։ Այն, որ ՆԱՈՒՄ‑ը լիարժեք և անգամ արտոնյալ կուսակցա­կան մարմին է, մեր ժամա­նակ կարծես ավե­լի հստակ էր։ 

1992-ին Հայաստա­նի Ուսա­նո­ղա­կան Միությունը ներկա­յացրել եք ՀՅԴ ԸԺ-ին։ Ի՞նչ կասեք 2019‑ի շուրջ 50 դաշնակցա­կան երի­տա­սարդնե­րի շարքե­րից վտա­րումնե­րի մասին, ինչ վիճա­կում է  այսօրվա դաշնակցա­կան երի­տա­սարդությունը և ինչ ակնկա­լիքներ ունեք գարնա­նը գումարվե­լիք ՀՅԴ 34-րդ ԸԺ-ից։

Քանի որ ինքս ինձ ավե­լի շատ անկուսակցա­կան եմ համա­րում, քան նախկին դաշնակցա­կան, ապա ընդհա­նուր ժողո­վից որևէ ակնկա­լիք չունեմ։ Նույն պատճա­ռով չեմ կարող գնա­հա­տել դաշնակցա­կան երի­տա­սարդության ներկա վիճա­կը։ Դաշնակցության ապա­գան նրա անդամնե­րի գործն է։ 

Ինչ վերա­բե­րում է հեռա­ցումնե­րին, ես դրան մի քիչ հումո­րով եմ վերա­բերվում։ Ժամա­նակ կար ես էի հեռացնում, հետո ինձ հեռացրե­ցին, հետո ինձ հեռացնողնե­րին հեռացրե­ցին։ Հեռա­ցումնե­րի մշա­կույթը Դաշնակցության ամե­նա­կարև­որ ավանդույթնե­րից մեկն է։ Իսկ կոնկրետ զանգվա­ծա­յին հեռա­ցումնե­րը ՆԱՈՄ-ում թերևս հաստա­տում են վերև­ում ենթադրածս։ Մասնա­վո­րա­պես, որ 2018-ից հետո պետք է որ աճած լինի ներկուսակցա­կան լարվա­ծությունը, ինչպես նաև, որ ՆԱՈՒՄ‑ի կարգա­վի­ճա­կը փոքր ինչ ավե­լի ընկած է, քան մեր ժամա­նակ էր։ 

Բայց կուզեի հռե­տո­րա­կան հարց ուղղել ուսա­նո­ղա­կան միության վտարված անդամնե­րին, թե ի՞նչն էր մինչ այդ նրանց պահում կուսակցությունում, ինչո՞ւ նախա­պես ինքնա­կամ չէին հեռա­ցել։  

Եթե գնա­հա­տենք 1991թ. մինչև այսօր ՀՀ-ում ընթա­ցած ներքին և արտա­քին քաղա­քա­կա­նությունը, ի՞նչը կընդգծեք, որպես հիմնա­կան սխալներ կամ բացթո­ղումներ: Ինչպե՞ս պատա­հեց, որ 1988թ. համազգա­յին շարժումը շատ արագ մարեց, իսկ Հայաստա­նում սկսվեց ներքա­ղա­քա­կան անվերջա­նա­լի պայքար մինչև այսօր:

Սխալներ կամ բացթո­ղումներ կարող ենք փնտրել այն դեպքում, եթե գոյություն ունի ձևա­կերպված նպա­տակ, դրան հասնե­լու ծրա­գիր, սակայն այն իրա­գործե­լիս ինչ-ինչ թերա­ցումներ են եղել։ Իսկ հետխորհրդա­յին Հայաստա­նի դեպքում չի եղել ոչինչ, ոչ ծրա­գիր, ոչ էլ նպա­տակ,  այլ միայն իներցիա։ Իներցիա­յով մենք ցույցե­րի ենք մասնակցել, քանի որ այդպես էր ԽՍՀՄ տարածքի արևմտյան մասում, մինչև որ անկա­խա­ցել ենք, քանի որ հեղաշրջման արդյունքում ԽՍՀՄ‑ը փլուզվել է։ Նույն պատճա­ռով Արցախյան շարժումը վերա­ծել ենք այսպես կոչված Համազգա­յի­նի, բայց իրա­կա­նում նրա օրա­կարգը պակաս ազգա­յին ենք դարձրել՝ առա­ջին պլան մղե­լով զուտ հակա­խորհրդա­յին գաղա­փարնե­րը։ Իներցիա­յով անդա­մակցել ենք ԱՊՀ-ին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և նույն իներցիա­յով, առանց վայրկյան իսկ մտա­ծե­լու, ճանա­չել ենք Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։ Իներցիա­յով սեփա­կա­նաշնորհել ենք խոշոր գործա­րաննե­րը ու որպես ջարդոն վաճա­ռել դրանց աշխա­տող հաստոցնե­րը։ Իներցիա­յով բացել ենք կուսակցություններ ու մասնակցել բոլոր ընտրություննե­րին՝ անգամ չունե­նա­լով գաղա­փա­րա­կան նախընտրություն։ Կատա­րել ենք Համաշխարհա­յին բանկի ու Եվրա­խորհրդի ցուցումնե­րը ու անի­մաստ պարտքեր ենք կուտա­կել։ Անգամ պատե­րազմին մասնակցել ենք իներցիա­յով, կամա­վո­րա­կան սկզբունքով, առանց պատկե­րացնե­լու, թե ինչը կարող է լինել մեր հաղթա­նա­կը, առանց դրա­նից բխող ռազմա­վա­րության, նորմալ զորա­հա­վա­քի ու երբ իներցիան իրեն սպա­ռել է, պատե­րազմը կիսատ թողնե­լով, կանգնել ենք։ Հետո, նույն իներցիա­յով, շարունա­կել ենք թալա­նել երկի­րը ու պայքա­րել ենք թալա­նողնե­րի դեմ, որպեսզի իշխա­նության բերենք հաջորդ, իսկ երբեմն էլ նախորդ թալա­նողնե­րին։ Աստի­ճա­նա­բար իներցիա­յին փոխա­րի­նել է անի­մաստ հակա­դարձումը, տարա­տե­սակ հատվա­ծա­կան բողո­քի ցույցե­րը, հաջող կամ անհա­ջող, բայց դրա­նից հետո արագ մոռացվող։ Վերջում էլ, երբ իշխող վարչա­խումբը շատ էր թուլա­ցել, իներցիա­յով իշխա­նության ենք բերել նրանց սնած և աճեցրած ընդդի­մությա­նը։ Սա էլ իր հերթին իներցիա­յով շարունա­կել է խոստա­նալ, որ կհանձնի տարածքնե­րը ինչ-որ բանի դիմաց, ու չի բնա­կեցրել դրանք։ Շարունա­կել է գոռո­զա­նալ, թե «նոր պատե­րազմ, նոր տարածքներ», նույն նախա­դա­սության մեջ հայտա­րա­րել է, որ Արցա­խը Հայաստան է, ու անմի­ջա­պես, որ նրա անկա­խությունը պետք է ճանաչվի։ Հիմա էլ, երբ պարտվել ենք, իներցիա­յով նորից գլորվել ենք հայ-թուրքա­կան ախպե­րության գիրկը։

Իսկ եթե ինչ-որ մեկը կպնդի, թե այս ամե­նը կամ դրա մի մասը ինչ-որ գիտակցած նպա­տա­կով ու մշակված ծրագրով է եղել, ուրեմն մենք էլ լիարժեք իրա­վունք կունե­նանք պնդե­լու, որ նման նպա­տա­կի ու ծրագրի հեղի­նակն ու կատա­րողնե­րը սովո­րա­կան դավա­ճաններ են, ազգա­կործան տականքի չգե­րա­զանցված կերպարներ։

Երբ խոսում են հայրե­նա­սի­րությունից, կարծիքներ կա, որ «սոված հայրե­նա­սի­րությունը» կեղծ գաղա­փար է և որ տևա­կան ժամա­նակ տնտե­սա­կան ծանր վիճա­կում գտնվող մարդը կարող է իրոք կոտրվել և հեռա­նալ: 1991թ. սկսած Հայաստա­նից գնա­ցել և չի վերա­դարձել ավե­լի քան 1 մլն մարդ: Ինչպե՞ս է այդ ամենն ազդել հասա­րա­կա­կան վստա­հության ու գիտակցության վրա:

Ամեն մարդ ազատ է իր կյանքը տնօ­րի­նե­լու։ Ժամա­նա­կա­կից աշխարհում սոված մարդ շատ քիչ կա ու հաստատ դրանք արտա­գաղթողնե­րը չեն։ Ճիշտ հակա­ռա­կը՝ գնում են նյութա­պաշտնե­րը, գնում են ունե­նա­լով որոշ կարո­ղություն, հաճախ գողացված, հանուն ավե­լի շատ նյութա­կան վայելքի, նաև դասա­լիքնե­րը։
Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք մենք հայ ենք, և որքանո՞վ ենք հայ։ Հայի բոլոր սահմա­նումնե­րից նախընտրում եմ այն, որն ասում է, թե հայը նա չէ, ում պապերն են հայ, այլ նա է, ում թոռներն ու ծոռներն են հայ լինե­լու։ Իսկ Հայաստա­նից դուրս ոչ մեկի ծոռն էլ հայ չի մնա­լու։ Հիմա եթե հայ լինե­լը մեկի համար բնա­կան վիճակ է, արժեք է, իր ինքնության մասն է, որը նա կարև­ո­րում է, սիրում է, ինչպե՞ս նա կարող է հրա­ժարվել դրա­նից, դրա­նից զրկել իր զավակնե­րին ու նրանց զավակնե­րին։ Իսկ եթե չի կարև­ո­րում կամ անգամ զզվում է իր պատկա­նե­լությունից, ապա ի՞նչ գործ ունի մեր մեջ։ Նմաններն են կործա­նել մեր երկի­րը իրենց անտարբե­րությամբ, նյութա­պաշտությամբ ու մորթա­պաշտությամբ։ 

Հայի համար Հայաստա­նում մնա­լը հայրե­նա­սի­րություն չէ, առա­վել ևս զոհո­ղություն չէ, այլ բնա­կան պահանջ, վայելք։ Եթե այդ զգա­ցումը չկա, ոչինչ չի փրկի։ Բայց ավե­լի հաճախ արտա­գաղթողնե­րի մոտ այդ զգա­ցումը կա, բայց չի գիտակցվում։ Ցավոք շատե­րը արդեն դրսե­րում են հասկա­նում իրենց հայ լինե­լու բախտա­վո­րությունն ու շնորհը։ Կարո­տից ու օտարնե­րից տհա­ճություն զգա­լով «հայրե­նա­սեր» են դառնում, օտա­րության մեջ փորձում են առանձնա­նալ համայնքա­յին կյանքով ու Հայաստան այցե­լություննե­րով պահպա­նել Հայրե­նի­քի հետ կապը, բարե­գործությամբ փոխհա­տուցել չկա­տարված պարտա­վո­րություննե­րը։ Ուստի ազգա­յին պետությունը պետք է ամեն ինչ անի մարդկանց արտա­գաղթե­լու սխա­լից հեռու պահե­լու համար ու այդ ամեն ինչի մեջ նյութա­կա­նը շատ քիչ նշա­նա­կություն ունի, ավե­լի կարև­որ է դաստիա­րա­կությունը, կյանքի նպա­տա­կի շուրջ խոսակցությունը։ Անհույս դեպքե­րում ոչ միայն պետք է չխանգա­րել, այլև քաջա­լե­րել է պետք ապազգա­յին տարրի արտա­գաղթը՝ որպեսզի ավե­լի քիչ մարդ վարակվի, անշուշտ փոխհա­տուցե­լով այն ներդրումը, որը երկի­րը կատա­րել է այդ երի­տա­սարդնե­րի կայացման համար։ Իհարկե, ազգա­յին պետությունը պետք է քաջա­լե­րի նաև ներգաղթը։ Եվ այստեղ էլ խնդի­րը ոչ այնքան նյութա­կանն է, որքան ներգաղթյալնե­րի համար սկզբնա­կան շրջա­նում անտե­րության, լքվա­ծության զգա­ցումը բացա­ռե­լը, փոփո­խության դժվա­րություննե­րի հաղթա­հարման տեղե­կատվա­կան և ինստի­տուցիո­նալ օժանդա­կությունը, կրթա­կան և ենթամշա­կությաին ինտեգրա­ցիան։ Այլա­պես եթե մի պահ շատ հարուստ երկիր դառնա­յինք ու ամբողջ աշխարհը ուզե­նար Հայաստա­նում հաստատվել, միթե՞ նման ներգաղթը մեր սրտով կլի­ներ։

Արդյո՞ք 44-օրյա պատե­րազմից հետո հասա­րա­կությունը պատրա՞ստ է Ցեղասպա­նության ճանաչման ու Արցա­խի համար պայքա­րել նույն տրա­մադրվա­ծությամբ ինչպես հիմա:

Թվում է թե ոչ։ Իրա­կա­նում ազգա­յին խնդիրնե­րի շուրջ պայքա­րե­լուն հիմա պատրաստ չէ ներկա­յիս պարտված սերունդը։ Որոշ ժամա­նակ անց պատկե­րը կարող է արմա­տա­պես փոխվել։ Բայց շատ կարև­որ է նաև, որ մեր օրա­կարգե­րը փոխվեն, ճշգրտվեն, արդիա­կա­նացվեն։ 
Ի՞նչ Ցեղասպա­նության ճանա­չում։ Այսօր ո՞վ է մերժում պատմա­կան փաստը։ Անգամ Թուրքիան, խոշոր հաշվով, դա չի անում։ Իսկ Ցեղասպա­նությունը ճանա­չածնե­րի մեջ կա՞ մեկը, որը պատրաստ է հայտա­րա­րել, որ Թուրքիան մեզ առնվազն 100 հազար քառա­կուսի կիլո­մետր է պարտք և մենք որևէ ժամա­նակ այդ տարածքին վերա­տի­րա­նա­լու իրա­վունք ունենք ու կարող ենք ակնկա­լել իրենց աջակցությունը։ Ինչո՞վ են տարբերվում ԱՄՆ‑ի, Ֆրանսիա­յի, Հունաստա­նի կամ անգամ Ուրուգվա­յի դիրքո­րո­շումնե­րը Թուրքիա­յի դիրքո­րո­շումից, եթե բոլոր դեպքե­րում կամ չի խոսվում տարածքա­յին խնդրի մասին կամ էլ մեկնա­բանվում է, որ ճանա­չումից չի հետև­ում տարածքա­յին հարց։ Անգամ մենք ենք սկսել խոսել, թե Ցեղասպա­նության ճանա­չումը կարև­որ է միայն այն բանի համար, որ էլ երբեք Ցեղասպա­նություններ չլի­նեն։ Ուրեմն մերը թուրքե­րը մարսեն, իսկ աֆրի­կա­նե­րում էլ ցեղե­րը մեկը մյուսին չմորթեն՝ դա՞ է մեր նպա­տա­կը։ Ազգա­յին պետությունը այլևս բավա­րարված պետք է համա­րի Ցեղասպա­նության ճանաչման պահանջը և հստակ ձևա­կերպի իր տարածքա­յին իրա­վունքնե­րը։ Այլա­պես այս մազո­խիստա­կան ճանաչման պայքա­րը շարունա­կե­լուն պատրաստ զանգվա­ծը իսկա­պես կմա­շի։

Արցա­խի հարցը նույնպես պետք է վերաի­մաստա­վորվի։ Եթե շարունակվի Մինսկի խմբով ԼՂՀ անկա­խությունը ճանա­չել տալու թատրո­նը, ապա նման պայքա­րի նախորդ 30 տարի­նե­րի արդյունքը աչքե­րիս առջև է ու դրա արդյունա­վե­տությա­նը էլ ոչ ոք չի հավա­տա­լու՝ անգամ ի պաշտո­նե ու այլընտրանք չունե­նա­լու պատճա­ռով այդ թատրո­նը շարունա­կողնե­րը։ Ադրբե­ջա­նը Թուրքիա­յի օգնությամբ ու ռուսնե­րի թողտվությամբ գրա­վել է Արցա­խի կարև­որ հատվածնե­րը և սպա­սում է, մի քիչ էլ կողքից բզբզում է, որպեսզի մենք հնա­րա­վո­րինս արագ կամա­վոր լքենք Ստե­փա­նա­կերտն էլ։ Որքան էլ փող ծախսենք ու փորձենք ձգձգել, միևնույն է, այդ սպառնա­լի­քը չենք կարող չեզո­քացնել։ Միայն նոր պատե­րազմով Արցա­խը ու արդեն ոչ միայն Արցա­խը վերա­դարձնե­լու համազգա­յին որոշման և կամքի դեպքում իմաստ ունի պահպա­նել հայ բնակչությունը Ստե­փա­նա­կերտում։ Ու այլևս պետք է մոռա­նալ ինքնո­րո­շումը, Հայաստա­նից առանձին ԼՂՀ‑ն և դրա միջազգա­յին ճանա­չում կոչված ազգավնաս անհե­թե­թությունը։ Կամ նախա­պատրաստվում ենք նոր ու մեծ պատե­րազմի մեր սցե­նա­րով կամ դադա­րեցնում ենք ձևացնել, թե պայքա­րում ենք, որ հարցը լուծվի միջազգա­յին իրա­վունքի հիման։

Երբ խոսում ենք անկա­խության մասին, կան կարծիքներ, որ անկա­խություն ասվածն առա­ջին հերթին տնտե­սա­կան ու գաղա­փա­րա­կան միասնություն է, այլ ոչ թե դրոշներ ու երգեր: Համաձա՞յն եք դրա հետ:

Ոչ մեկն է, ոչ էլ մյուսը։ Անկա­խությունը սեփա­կան պետության առկա­յությունն է, որը ծառա­յում է Ազգին, որպես նրա հավա­քա­կան մտա­գործունեությունը կազմա­կերպող կառույց, առանց արտա­քին ենթա­կա­յություննե­րի և թելադրանքնե­րի։ Տնտե­սա­կան, գաղա­փա­րա­կան, մշա­կութա­յին ու բոլոր մյուս միասնություննե­րը դրա հետև­անքներն են, դրոշներն ու երգերն էլ դրա խորհրդա­նիշներն են։

Մեր դեպքում անկա­խությունը ձևա­կան է եղել, քանի որ պետա­կան կառույցը, որ ստեղծե­ցինք այդպես էլ չդարձավ ազգա­յին հավա­քա­կան մտա­գործունեության մեխա­նիզմ։ Այլ կերպ ասած մենք չունե­ցանք ներքին ինքնիշխա­նություն։ Անկա­խությունը ձևա­կան էր նաև այն պատճա­ռով, որ պետությունը ինքնա­կամ ենթա­կա դարձավ արտա­քին կառույցնե­րի թելադրանքնե­րին։ Այլ կերպ ասած սահմա­նա­փակվեց նաև մեր արտա­քին ինքնիշխա­նությունը։ Արդյունքում Հայ ազգը, որպես կազմա­կերպված սուբյեկտ գոյություն չունի, բայց ձևա­կա­նո­րեն համարվում է, որ նա կա հանձինս Հայաստա­նի Հանրա­պե­տության։ 

Հայկա­կան ավանդա­կան կուսակցություններն այժմ չունեն նույն թափը, ինչ և տասնամյակներ առաջ: Այդ կուսակցություննե­րը կարողանալո՞ւ են  վերա­կանգնվել, նորից թարմացնել իրենց գաղա­փա­րա­կան էությունը:

Կարծում եմ չեն կարո­ղա­նա­լու և դրա կարիքն էլ առանձնա­պես չկա։ Կշռի կորուստը շատ բնա­կան է, անդառնա­լի և ունի միանգա­մայն առարկա­յա­կան պատճառներ։ 
Դրանցից առա­ջի­նը Սփյուռքի, տվյալ դեպքում հին սփյուռքի աստի­ճա­նա­կան մարումն է։ Նոր՝ «հայաստանցիա­կան» սփյուռքը կուսակցա­կան ավանդույթներ չունի և ոչ ձգտում է համալրել ավանդա­կան կուսակցություննե­րի շարքե­րը, ոչ էլ սեփա­կան կառույցներն է փորձում ստեղծել։ Սփյուռքի սիրտը միջի­նարև­ելյան գաղութներն էին, որտեղ կուսակցություննե­րը շատ իմաստնե­րով փոխա­րի­նում էին պետությա­նը և որտեղ հայկա­կան ինքնությունը և հատկա­պես լեզուն առաջնա­յին էին։ Նախնա­կան փուլում Միջին Արև­ելքից դեպի Արևմուտք արտա­գաղթը օգնում էր կենսունակ դարձնել նաև արևմտյան կուսակցա­կան շրջաննե­րը։ Իսկ վերջին դեպքե­րից հետո Լիբա­նա­նի, Սուրիա­յի ու անգամ Պարսկաստա­նի շրջաննե­րի ներուժը սպառվում է։ 
Երկրորդ պատճա­ռը Հայաստա­նում ավանդա­կան կուսակցություննե­րի վերա­հաստատման հետ կապված խնդիրներն են։ Ռամկա­վարնե­րը փորձե­ցին գրա­վիչ դառնալ Հայաստա­նի ազա­տա­կան, լիբերտար հակում ունե­ցողնե­րի համար։ Դա սկզբում որոշ չափով հաջողվեց, սակայն հայաստանցի նորա­թուխ ռամկա­վարնե­րը շատ արագ պառակտե­ցին այդ կառույցը 6–7 մասի։ Այսօր այն զրո արժեք ունի։ Իսկ հնչակյաննե­րը սկզբից էլ զրո արժեք ունեին։ Նրանց սոցիա­լիզմը ու հակա­դաշնակցա­կա­նությունը ոչ մեկին հետաքրքիր չէր, բացի Լևոն Տեր-Պետորսյա­նից, որը մի պահ նրանց մտցրեց իր աջ ուժե­րի դաշինքի մեջ։ Այսօր Հնչակյա­նը Հայաստա­նում մեկ սենյա­կի մեջ տեղա­վորվող կուսակցություն է։ Համե­մա­տա­բար հաջող էր Դաշնակցության մուտքը և այսօր էլ այն ներկա­յացված է խորհրդա­րա­նում, թեկուզ ոչ իր անունով։ Սակայն 90-ականնե­րի սկզբի ՀՅԴ 60 տոկո­սա­նոց վարկա­նի­շից այսօր գրե­թե բան չի մնա­ցել։ Պատճա­ռը թերևս այն է, որ իրա­կա­նում Դաշնակցությունը Սփյուռքում այնքան էլ կուսակցություն չէր՝ բանակ էր, պատմա-հայրե­նա­սի­րա­կան ակումբ էր, գաղութա­յին ինքնա­վա­րություն էր իր ուղե­կից կառույցնե­րով, դպրոց էր, անգամ դատա­րան էր, ամեն ինչ էր, բայց ոչ կուսակցություն։ Դաշնակցա­կան սոցիա­լիզմն էլ Հայաստա­նում այդպես էլ չհասկա­ցան, թե ինչ է՝ անգամ դաշնակցա­կաննե­րը։ Կազմա­կերպա­կան կանոննե­րը, որ այդքան փառա­բանվում էին, պարզվեց, որ մեր օրե­րի բազմա­կուսակցա­կան ժողովրդա­վա­րության պայմաննե­րում այնքան էլ կենսունակ չեն։ Դաշնակցությունը հենց առա­ջին ընտրությա­նը խայտա­ռակ եղավ, այն էլ 60 տոկոս վարկա­նի­շի պայմաննե­րում, քանի որ չկա­րո­ղա­ցավ իր մեջից մի առաջնորդ առա­ջադրել որպես նախա­գա­հի թեկնա­ծու։ Դաշնակցա­կան առաջնորդնե­րը այդպես էլ մնա­ցին ներկուսակցա­կան ժողովնե­րի աստղեր ու չկա­րո­ղա­ցան դառնալ արդյունա­վետ հրա­պա­րա­կա­յին գործիչներ՝ այդ թվում այլ՝ իրա­կան ու ստվե­րա­յին ղեկա­վա­րի առկա­յության պատճա­ռով։ Միա­ժա­մա­նակ պետք է հաստա­տել ու ՀՅԴ պատմա­կան բրենդը, սփյուռքյան աջակցությունը, մասնակցությունը պատե­րազմին, սկզբում կոշտ հակադրությունը, իսկ հետո համա­գործակցությունը իշխա­նություննե­րի հետ նրան դեռ բավա­կան նշա­նա­կա­լի են դարձնում Հայաստա­նի ավե­րակ ներքա­ղա­քա­կան դաշտի համայնա­պատկե­րի ֆոնին։ Սակայն որպես քաղա­քա­կան դաշտի ազգա­յին բևե­ռը համախմբող կառույց այն դժվար թե երբևէ կայա­նա առա­ջին հերթին իր ժամկե­տանց ծրագրի, կանո­նադրության ու ավանդույթնե­րի պատճա­ռով։

Շատերն այն կարծիքն են, որ հայ ժողո­վուրդը թմրել էր այսքան տարի և նրան ուշքի կբե­րեր միայն ուժեղ հարվա­ծը: Պատե­րազմը բավակա՞ն չէր, որ ուշքի գայինք:

Ասում են ամեն բան, ինչը մեզ չի սպա­նում՝ ուժե­ղացնում է։ Գուցե արդեն մահա­ցել ենք, չգի­տեմ։ Բայց որ ուժե­ղա­ցել ենք, դա էլ առանձնա­պես դեռ չի երև­ում։

Ես ժողովրդին քաղա­քա­կան սուբյեկտ չեմ համա­րում՝ այն միշտ ենթա­կա է գործուն վերնա­խա­վի ազդե­ցություննե­րին։ Ցավոք Հայաստա­նում գործուն վերնա­խա­վը հիմնա­կա­նում ապազգա­յին է։ Ուստի նրանց համար պատե­րազմը այնքան էլ հարված չէր։ Անգամ հաջո­ղություն էր, որն իրենց ազա­տել է մի մեծ հոգսից։ 

Իսկ այն միա­վորնե­րը, որ ուզում են ազգա­յին կերպա­րով հանդես գալ չունեն բավա­կան ներուժ, չեն փորձում, իսկ փորձե­լու դեպքում էլ չեն կարո­ղա­նում համախմբել ազգա­յին բևե­ռը որպես ինքնա­բավ, գաղա­փա­րա­կան, ներա­ռա­կան, ներքուստ ժողովրդա­վար, ինքնաֆի­նանսա­վորվող քաղա­քա­կան կառույց։ Սա է մեզ պակա­սում ու ժողո­վուրդը չէ, որ այն պետք է ստեղծի, այլ մտա­ծող քաղա­քա­կան մարդիկ, նրանց նյութա­պես և կազմա­կերպո­րեն աջակցողնե­րը։ Այս իմաստով մենք շատ աղքատ ենք ու տառա­պում ենք բազմա­թիվ հիվանդություննե­րով, ինչպես օրի­նակ կուսակցա­կան չլի­նե­լը, քաղա­քա­կա­նությամբ չզբաղվե­լը առա­քի­նություն համա­րե­լը, կռա­պաշտությունը կամ փրկիչ փնտրե­լը և այլն։

Ո՞րն եք համա­րում Հայաստա­նի ամե­նա­կարև­որ խնդի­րը, որ հենց այս պահին պիտի արդեն լուծման տրա­մա­բա­նություն ստա­նա: 

Զրո­յից պետություն ստեղծե­լը ու հատկա­պես ազգա­յին պետություն ստեղծե­լը, որը իբրև ինստի­տուտ կհա­մա­պա­տասխա­նի Հայոց ազգա­յին նկա­րագրին, բնա­կան կառույցին, հավա­քա­բար մտա­ծե­լու ու գործե­լու ազգա­յին առանձնա­հատկություննե­րին, ինչպես նաև արդի փուլի մարտահրա­վերնե­րին։ Ու միայն դրա­նից հետո որա­կա­պես նոր պետության ընտրա­նուն վստա­հել արմա­տա­կան բարե­փո­խումնե­րի իրա­կա­նա­ցումը կրթության, ժողովրդագրության, բանա­կա­շի­նության և մյուս գրե­թե բոլոր ոլորտնե­րում։

Հայաստա­նի համար նոր, Երրորդ ուժ և այլընտրանք տեսնո՞ւմ եք: Դրա կայացման համար ի՞նչ անհրա­ժեշտ նախա­պայմաններ և նախադրյալներ կան: Մանա­վանդ որ այդ մասին իրենց հարցազրույցնե­րում բազմիցս նշել են քաղա­քա­գետ Կայծ Մինասյանն ու պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը: Որքանո՞վ եք ռեալ գնա­հա­տում նրանց առա­ջադրածնե­րը:

Չեմ էլ փնտրում, որ տեսնեմ։ Այն ամե­նը, ինչ Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտում ընդունված է ուժ անվա­նել, ինքս ուժ չեմ համա­րում ու դրանք ինձ չեն հետաքրքրում։ 

Եթե երրորդ ուժ ասե­լով նկա­տի ունենք մի նոր կուսակցություն կամ կուսակցություններ, որոնք կից չեն լինի իշխող վերնա­խա­վին, ոչ էլ նախկին իշխողնե­րից կլի­նեն, ապա այդպի­սի հավակնություննե­րով փոքր խմբեր շատ կան։ Սակայն դրանք կմնան լուսանցքում, քանի որ, հակա­ռակ իրենց պնդումնե­րի, իրա­կա­նում այնքան էլ չեն ուզում ժողո­վուրդ կազմա­կերպել, կամ եթե ավե­լի մեղմ ասենք, պատկե­րա­ցում չունեն, թե ինչպես է դա պետք անել։ Նման ուժե­րը, փողի քանա­կից կախված, կարո­ղա­նում են փոքր-ինչ ուշադրություն գրա­վել, մեծա­րել իրենց հավա­քած կուռքին, առարկություն չենթադրող տոնով մի քանի պարզունակ գաղա­փար շրջա­նա­ռել ու կոչ անել, որ մարդիկ իրենց միա­նան, թե ինչի համար, պարզ չէ։ 

Արդյունքում նոր, հարա­բե­րա­կա­նո­րեն ուժեղ և հաջորդ ընտրություննե­րին ԱԺ մուտք գործե­լու հնա­րա­վո­րություն ունե­ցող քաղա­քա­կան միա­վո­րը կամ միա­վորնե­րը դարձյալ կապված կլի­նեն ինչ-որ մեծա­հա­րուստնե­րի անվան հետ։ Նոր ազգա­յին տականքներ հանդես կգան կեղծ հայրե­նա­սիա­րա­կան բառամթերքով, ընտրողնե­րին կհա­մո­զեն, որ միայն իրենք կարող են տապա­լել առկա կառա­վա­րությունը, որ չնա­յած հարուստ են, բայց բարի են, համեստ ու աչքնե­րը կուշտ, ուստի իրենք հաստատ չեն թալա­նի, նաև կոմպե­տենտ են, քանի որ կարո­ղա­ցել են հարստա­նալ։ Ու եթե մինչ այդ գործող կառա­վա­րությունը բավա­կա­նա­չափ թուլա­ցած լինի, գուցե ինչ-որ մի իվա­նիշվի­լի կարո­ղա­նա փայլեցնել ընտրողնե­րի աչքե­րը, այդպի­սով գնել իշխա­նությունը ու նշա­նա­կել իր դրա­ծո­նե­րին։ 

Սակայն եթե գաղա­փա­րա­կան ուղղության մասին է խոսքը, ապա պետք է հասկա­նալ, թե որոնք են նախորդ երկուսը, որ հիմա երրորդը պետք է հայտնա­գործենք։ Ըստ իս Հայաստա­նում անկա­խացման առա­ջին օրվա­նից եղել է երկու գլխա­վոր ուղղություն։ Մեկը, որը միշտ թվա­ցել է, թե հաղթում է, եղել է առկա քաղա­քա­կան հանգա­մանքնե­րի հետ հաշտվե­լու, արտա­քին բոլոր թելանդրանքնե­րին ենթարկվե­լու, ազգա­յին բոլոր հավակնություննե­րից հրա­ժարվե­լու և եվրա­սիա­կան, անգամ ռուս-թուրքա­կան կամ միայն թուրքա­կան շրջա­պա­տին ինտեգրվե­լու գիծը։ Մյուսը, որ միշտ դիմադրել է սրան, եղել է ի հեճուկս թշնա­մա­կան շրջա­պա­տի զարգա­նա­լու, հայրե­նի կենսա­տա­րածքին վերա­տի­րա­նա­լու, համա­հա­վաք ներուժով և հզոր կամքով առկա սպառնալքի­նե­րին դիմա­կա­յե­լու գիծը։ Պատե­րազմի արդյունքնե­րով այս երկրորդ գիծը գրե­թե պարտվել է, բայց առա­ջինն էլ չի հաղթե­լու, քանի որ սուբյեկտայնության վերջնա­կան կորուստն ու ինտեգրումը ենթադրում է հայկա­կան տարրի վերա­ցում իր բնօրրա­նում՝ հայրե­նի պետության գրավչության վերջնա­կան կորստի, անվտանգություն և զարգա­ցում ապա­հո­վե­լու անհնա­րի­նության արդյունքում, կամա­վոր արտա­գաղթի կամ հարկադրա­կան տեղա­հա­նություննե­րի զուգակցմամբ։

Ուրիշ երրորդ ուղի չեմ տեսնում։ Գուցե միայն «թանգա­րա­նա­յին Հայաստա­նի» ուղին, երբ բոլորս դառնում ենք երբեմն հին ու մեծ ազգի թանգա­րա­նա­յին նմուշներ, Մատե­նա­դա­րա­նին ու հնա­վայրե­րին հավա­սար և խնդրում ենք, որ ՄԱԿ‑ն ու Յունեսկոն Հայաստա­նը հովա­նա­վո­րեն և պաշտպա­նեն թուրքա­կան շրջա­պա­տից ու նաև մեզա­նից։ Բայց սա էլ գրե­թե անհնար, կամ առնվազն խիստ ժամա­նա­կա­վոր մի բան կլի­նի։

Ուստի ինքս ինձ, որքան էլ ծեծված ու պարտված, դեռ համա­րում եմ նշածս ուղի­նե­րից երկրորդի ներկա­յա­ցուցիչ։ Միայն հանուն իր բնօրրա­նում Հայ ազգի անվտանգ հարատևման և, ի հեճուկս թշնա­մա­կան շրջա­պա­տի, Հայոց պետա­կա­նության ինքնիշխան զարգացման իմաստ ունի նորից մտնել քաղա­քա­կան պայքա­րի մեջ։ 

Իսկ որպեսզի այս ուղղությունը իսկա­պես քաղա­քա­կան ուժ դառնա ու վերա­կա­ռուցի Հայոց պետությունը, անհրա­ժեշտ է հատուկ տեսա­կի ազգա­յին կազմա­կերպվա­ծություն։ Այն նախ պետք է լինի ազգա­յին հիմնախնդիրնե­րի շուրջ բովանդա­կա­յին քննարկումնե­րի ազատ հարթակ, օժտված վարկա­նի­շա­յին քվեարկության համա­կարգով, որի օգնությամբ քննարկումնե­րին հետև­ող պատասխա­նա­տու հազա­րա­վոր քաղա­քա­ցի­ներ կկա­րո­ղա­նան հարյուրա­վոր ասե­լիք ունե­ցող գործիչնե­րից ընտրել Հայոց նոր տիպի ազգա­յին պետության սահմա­նա­դիր խորհրդա­րա­նը և անցումա­յին կառա­վա­րությունը։ Դրա­նից հետո Երրորդ հանրա­պե­տության վերջին ԱԺ‑ի հարցե­րը լուծե­լը և նոր սահմա­նադրությունը այլևս տեխնի­կա­կան հարց կլի­նեն։ Ազգա­յին մտա­ծումներ ու պատասխա­նատվության զգա­ցում ունե­ցող մարդկանցով կարո՞ղ ենք այնքան կազմա­կերպվել, որ սեփա­կան ուժե­րով նման այլընտրանքա­յին ընտրություն կազմա­կերպել, իսկ հետո արդեն ընտրված առաջնորդող թիմով արտա­հերթ ընտրություն հարկադրենք և հաղթենք Երրորդ հանրա­պե­տության վերջին ընտրություննե­րում՝ այս հարցն է ինձ տանջում։ Որովհետև մնա­ցած տարբե­րակնե­րով մենք ազգո­վի վերջնա­կան պարտված ենք։ Այնպես որ, խոսքս հասցեագրում եմ այս հարցազրույցը մինչև վերջ կարդա­ցողնե­րին, հայե՜ր, ինձ մի պատմեք, թե առա­ջարկածս անհնար է, դուք կամենո՞ւմ եք ազգա­յին պետություն ունե­նալ, իսկ ուրիշ ինչպե՞ս եք պատրաստվում այն ունե­նալ։

Առնչվող Հոդվածներ