16.3 C
Yerevan

Այսօրվա Իշխա­նությունը Գաղա­փա­րա­կան Ընդդի­մություն Է

ՀՀ‑ն պիտի լինի օրի­նա­կան պետություն:

Հակոբ Մովսես

1inAM‑ը զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ, մշա­կույթի նախկին նախա­րար Հակոբ Մովսե­սի հետ:

Հիշեցնենք, որ Հակոբ Մովսեսն ընտրվել է Հեռուստա­տե­սության ու Ռադիո­յի հանձնա­ժո­ղո­վի անդամ:

Հակոբ Մովսե­սը զրույցի ընթացքում խոսեց այն մասին, որ իրեն երբեմն մեղադրում են քաղա­քա­կան ոչ զուսպ լինե­լու մեջ: 

Իր խոսքում Հակոբ Մովսեսն անդրա­դարձավ այն հանգա­մանքին, որ ինքն իրոք անթա­քույց համակրանք ունի իշխա­նության հասցեին: Հակոբ Մովսե­սը բացատրեց, որ այդ ամե­նը պայմա­նա­վորված չէ որևէ անձնա­կան շահով, այլ ունի այսպես ասած ինստի­տուցիո­նալ բնույթ:

Ամեն մարդ ինքն ունի իր համար նախընտրե­լի կամ մերժե­լի քաղա­քա­կան դեմքե­րին ու կերպարնե­րին: Ամեն մարդ ունի իր կարծի­քը: Եվ լրիվ նորմալ է, որ մարդը կարող է նաև քաղա­քա­կա­նա­պես համակրել կամ հակակրել քաղա­քա­կան որևէ ուժի ու երև­ույթի:

Հակոբ Մովսեսն ասաց, որ ինքն ամեն կերպ փորձում է զերծ մնալ մանի­պուլյա­ցիա­նե­րից և չի տրվի սադրանքնե­րի, չի իջնի այն մակարդա­կին, որ վիրա­վո­րի ինչ որ մեկին առանց ճանա­չե­լու կամ թեմա­յին տիրա­պե­տե­լու: 

Հակոբ Մովսեսն ասաց, որ այս իշխա­նությունն ինքն իրե­նով ոչ թե իշխա­նություն է, այլ ընդդի­մություն: Ընդդի­մություն է 30-ամյա թալա­նին, կոռուպցիա­յին, այդ համա­կարգին: Իշխա­նությունն իր էությամբ է ընդդի­մություն:

ՀՀ‑ն պիտի լինի օրի­նա­կան պետություն:  

Գաղա­փա­րա­կան ընդդի­մությունն է այսօր դարձել իշխա­նություն: Հակոբ Մովսեսն ասաց, որ այս իշխա­նությունն իրեն դուր է գալիս, որովհետև ունի իշխա­նություն ինստի­տուտին բնո­րոշ իդեա­լա­կան տարբե­րա­կը:

Հակոբ Մովսե­սը նաև խոսեց օրենքից, օրի­նա­կա­նությունից: Հատկա­պես ընդգծեց, որ որ օրենքն ինքն իրե­նով չի աշխա­տում, եթե չունի դրսև­որվե­լու և գործե­լու հնա­րա­վո­րություն:

Այս ամե­նից բացի Հակոբ Մովսեսն անդրա­դարձավ այն բանին, որ ապրե­լով ժամա­նա­կա­կից աշխարհում, մենք աշխարհի հետ հարա­բերվե­լու խնդիր ունենք: Մենք պետք է կարո­ղա­նանք այդ դրսի աշխարհը ներս բերել:

Տեսանյութն ամբողջությամբ՝ YouTube.com

Առնչվող Հոդվածներ