Հայաստան

Այսօրվա Իշխանությունը Գաղափարական Ընդդիմություն Է

ՀՀ-ն պիտի լինի օրինական պետություն:

Հակոբ Մովսես

1inAM-ը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի հետ:

Հիշեցնենք, որ Հակոբ Մովսեսն ընտրվել է Հեռուստատեսության ու Ռադիոյի հանձնաժողովի անդամ:

Հակոբ Մովսեսը զրույցի ընթացքում խոսեց այն մասին, որ իրեն երբեմն մեղադրում են քաղաքական ոչ զուսպ լինելու մեջ: 

Իր խոսքում Հակոբ Մովսեսն անդրադարձավ այն հանգամանքին, որ ինքն իրոք անթաքույց համակրանք ունի իշխանության հասցեին: Հակոբ Մովսեսը բացատրեց, որ այդ ամենը պայմանավորված չէ որևէ անձնական շահով, այլ ունի այսպես ասած ինստիտուցիոնալ բնույթ:

Ամեն մարդ ինքն ունի իր համար նախընտրելի կամ մերժելի քաղաքական դեմքերին ու կերպարներին: Ամեն մարդ ունի իր կարծիքը: Եվ լրիվ նորմալ է, որ մարդը կարող է նաև քաղաքականապես համակրել կամ հակակրել քաղաքական որևէ ուժի ու երևույթի:

Հակոբ Մովսեսն ասաց, որ ինքն ամեն կերպ փորձում է զերծ մնալ մանիպուլյացիաներից և չի տրվի սադրանքների, չի իջնի այն մակարդակին, որ վիրավորի ինչ որ մեկին առանց ճանաչելու կամ թեմային տիրապետելու: 

Հակոբ Մովսեսն ասաց, որ այս իշխանությունն ինքն իրենով ոչ թե իշխանություն է, այլ ընդդիմություն: Ընդդիմություն է 30-ամյա թալանին, կոռուպցիային, այդ համակարգին: Իշխանությունն իր էությամբ է ընդդիմություն:

ՀՀ-ն պիտի լինի օրինական պետություն:  

Գաղափարական ընդդիմությունն է այսօր դարձել իշխանություն: Հակոբ Մովսեսն ասաց, որ այս իշխանությունն իրեն դուր է գալիս, որովհետև ունի իշխանություն ինստիտուտին բնորոշ իդեալական տարբերակը:

Հակոբ Մովսեսը նաև խոսեց օրենքից, օրինականությունից: Հատկապես ընդգծեց, որ որ օրենքն ինքն իրենով չի աշխատում, եթե չունի դրսևորվելու և գործելու հնարավորություն:

Այս ամենից բացի Հակոբ Մովսեսն անդրադարձավ այն բանին, որ ապրելով ժամանակակից աշխարհում, մենք աշխարհի հետ հարաբերվելու խնդիր ունենք: Մենք պետք է կարողանանք այդ դրսի աշխարհը ներս բերել:

Տեսանյութն ամբողջությամբ՝ YouTube.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *