Աշխարհում այնքան ատոմային զենք կա, որ մոլորակը կարելի է մի քանի անգամ ոչնչացնել։
Միքայել Հայրապետյան
Noyan Tapan TV-ի եթերում հյուրընկալվել էր պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:
Զրուցել են ընդհանուր աշխարհաքաղաքական իրադարձությունների, դրանց հնարավոր շրջադարձերի մասին:
Միքայել Հայրապետյանը նախ խոսել է ռուս-ուկրաինական հնարավոր բախումների մասին: Ընդգծել է, որ ամեն դեպքում ատոմային պատերազմ հազիվ թե լինի, բայց պետք չէ վարդագույն ակնոցներով նայել ապագային, քանի որ վիճակը շատ լարված է:
Ամենից առաջ Հայրապետյանն անդրադարձել է ավելի շատ ռուսական կողմի կեցվածքին:
Մեջբերելով Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը առ այն, որ, «Ում է պետք աշխարհը, եթե Ռուսաստանը չլինի», Միքայել Հայրապետյանն ըստ էության հաստատեց Ռուսաստանի կողմից ատոմային հարվածին պատասխանելու պատրաստակամության մասին, թեև Հայրապետյանն ընդգծեց, որ հիմա աշխարհը խելագարության եզրին է կանգնած:
Միքայել Հայրապետյանը բավական մեծ ուշադրություն հատկացրեց նաև Հայաստանի ճակատագրին այդ ամենում:
Ի՞նչ է սպասվում Հայաստանում: Հարցը ոչ միայն ռուս-ուկրաինական վեճին է վերաբերվում, այլ իրոք աշխարհի մակարդակով ռազմաքաղաքական իրադարձություններին:
Աշխարհում այնքան ատոմային զենք կա, որ մոլորակը կարելի է մի քանի անգամ ոչնչացնել: Պետք է հաշվի առնել այդ ամենը: Ինչքան էլ ատոմային վտանգից բոլորը կձգտեն խուսափեն, զենքը կա, իսկ այդ զենքը թեկուզ տեսականորեն՝ կրակելու հավանականություն կա:
Հայաստանը շատ ուշադիր պիտի լինի այս ամենում չկործանվելու համար: Հայաստանը ամեն կերպ պիտի փորձի զերծ մնալ պրո կամ հակառուսական գործունեությունից:
Թեև մենք արդեն մի անգամ մասնակցեցինք նման ավանտյուրայի, դա եղան ղազախական դեպքերը և այդ ամենը մեզ զգուշացնում է քառակի ավելի զգույշ լինել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ YouTube.com