14.7 C
Yerevan

Վտանգա­վոր Ապա­գա


Աշխարհում այնքան ատո­մա­յին զենք կա, որ մոլո­րա­կը կարե­լի է մի քանի անգամ ոչնչացնել։

Միքա­յել Հայրա­պետյան


Noyan Tapan TV‑ի եթե­րում հյուրընկալվել էր  պահպա­նո­ղա­կան կուսակցության նախա­գահ Միքա­յել Հայրա­պետյա­նը:

Զրուցել են ընդհա­նուր աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րի, դրանց հնա­րա­վոր շրջա­դարձե­րի մասին:

Միքա­յել Հայրա­պետյա­նը նախ խոսել է ռուս-ուկրաի­նա­կան հնա­րա­վոր բախումնե­րի մասին: Ընդգծել է, որ ամեն դեպքում ատո­մա­յին պատե­րազմ հազիվ թե լինի, բայց պետք չէ վարդա­գույն ակնոցնե­րով նայել ապա­գա­յին, քանի որ վիճա­կը շատ լարված է:

Ամե­նից առաջ Հայրա­պետյանն անդրա­դարձել է ավե­լի շատ ռուսա­կան կողմի կեցվածքին: 

Մեջբե­րե­լով Ռուսա­տա­նի Դաշնության նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի խոսքե­րը առ այն, որ, «Ում է պետք աշխարհը, եթե Ռուսաստա­նը չլի­նի», Միքա­յել Հայրա­պետյանն ըստ էության  հաստա­տեց Ռուսաստա­նի կողմից ատո­մա­յին հարվա­ծին պատասխա­նե­լու պատրաստա­կա­մության մասին, թեև Հայրա­պետյանն ընդգծեց, որ հիմա աշխարհը խելա­գա­րության եզրին է կանգնած:

Միքա­յել Հայրա­պետյա­նը բավա­կան մեծ ուշադրություն հատկացրեց նաև Հայաստա­նի ճակա­տագրին այդ ամե­նում:

Ի՞նչ է սպասվում Հայաստա­նում: Հարցը ոչ միայն ռուս-ուկրաի­նա­կան վեճին է վերա­բերվում, այլ իրոք աշխարհի մակարդա­կով ռազմա­քա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րին:

Աշխարհում այնքան ատո­մա­յին զենք կա, որ մոլո­րա­կը կարե­լի է մի քանի անգամ ոչնչացնել: Պետք է հաշվի առնել այդ ամե­նը: Ինչքան էլ ատո­մա­յին վտանգից բոլո­րը կձգտեն խուսա­փեն, զենքը կա, իսկ այդ զենքը թեկուզ տեսա­կա­նո­րեն՝ կրա­կե­լու հավա­նա­կա­նություն կա:

Հայաստա­նը շատ ուշա­դիր պիտի լինի այս ամե­նում չկործանվե­լու համար: Հայաստա­նը ամեն կերպ պիտի փորձի զերծ մնալ պրո կամ հակա­ռուսա­կան գործունեությունից: 

Թեև մենք արդեն մի անգամ մասնակցե­ցինք նման ավանտյուրա­յի, դա եղան ղազա­խա­կան դեպքե­րը և այդ ամե­նը մեզ զգուշացնում է քառա­կի ավե­լի զգույշ լինել: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ YouTube.com

Առնչվող Հոդվածներ