14.7 C
Yerevan

Իսկ Եթե Ռուսնե­րը Հաղթե՞ն

Հեղա­փո­խության ընթացքում եկած ուժե­րը այսպես թե այնպես լինե­լու են պրո­ռուսա­կան: Գուցե Զելենսկին փորձում է զգուշացնել, որ եթե Արևմուտքը բավա­րար չափով օգնություն չտրա­մադրի, ապա կարող է կորցնել Ուկրաի­նան ամբողջությամբ:

Ուկրաի­նա­յի նախա­գա­հը բավա­կան ուշագրավ հայտա­րա­րություն է արել, որը հետաքրքրություն է առա­ջացնում մի շարք առումնե­րով: Հատկա­պես հետաքրքիր է այն, որ մշտա­պես պայքա­րի, ընդ որում հաղթա­կան պայքա­րի մասին խոսող Զելենսկին, այս անգամ խոսել է ռուսնե­րի հաղթա­նա­կի մասին: Նույնիսկ ոչ թե հաղթա­նա­կի, այլ ռուսնե­րի հաջո­ղության, որը կարող է բավա­կան թանկ նստել ուկրաի­նա­ցի­նե­րի վրա: Զելենսկին մասնա­վո­րա­պես խոսել է Բախմուտի կորստի և դրա­նից հետո սպասվող հնա­րա­վոր իրա­դարձություննե­րի մասին, որոնք  կարող են տեղի ունե­նալ: Ըստ Զելենսկու, եթե ռուսնե­րը գրա­վեն  Բախմուտը, ապա Ռուսաստա­նը այդ հաղթա­նա­կը կարող է վաճա­ռել Արևմուտքին, Չինաստա­նին, Իրա­նին, սեփա­կան հասա­րա­կությա­նը:

Ընդ որում Զելենսկին նաև նշել է, որ ուկրաի­նա­կան հասա­րա­կությունն ի վերջո կարող է հոգնել, Ուկրաի­նա­յում կարող են ներքին խնդիրներ առա­ջա­նալ և ի վերջո գուցե հասա­րա­կության հոգնա­ծությունը իրեն դրդի փոխզի­ջումնե­րի գնալ:

Ի՞նչ է ստացվում: Զելենսկին խոսում է այն մասին, որ ռուսնե­րը կարող են հաղթե՞լ, թե նա նկա­տի ունի, որ ուկրաի­նա­ցի­ներն էլ չեն դիմա­նում: Իսկ գուցե նա ակնարկով բողո­քում է Արևմուտքից, որից բավա­րար օգնություն չի ստա­նում: Կամ էլ նա զգուշացնում է հենց նույն Արևմուտքին, որ ուկրաի­նա­կան պարտության մեղա­վո­րը լինե­լու է Արևմուտքը և հենց Արևմուտքն էլ իր վրա զգա­լու է ռուսա­կան հաղթա­նա­կի պտուղնե­րը:

Թերևս այս հայտա­րա­րությունը վերը նշված բոլոր տարբե­րակներն էլ ինչ որ չափով ներա­ռում են: Ու գուցե ռուսներն էլ թույլ չեն, ինչքան, որ ցույց է տալիս արևմտյան մամուլը: 

Ինչ էլ որ լինի, Զելենսկին խոսել է: Խոսել է ոչ հաղթա­կան դիրքե­րից: Զելենսկին արդեն իսկ զգուշացնում է փոխզի­ջումնե­րի, իսկ ծանրա­գույն դեպքում նաև ուկրաի­նա­կան պարտության, ներքին հեղա­փո­խության մասին: Իսկ այդ դեպքում հեղա­փո­խության ընթացքում եկած ուժե­րը այսպես թե այնպես լինե­լու են պրո­ռուսա­կան: Գուցե Զելենսկին փորձում է զգուշացնել, որ եթե Արևմուտքը բավա­րար չափով օգնություն չտրա­մադրի, ապա կարող է կորցնել Ուկրաի­նան ամբողջությամբ:

Իհարկե այս ամե­նը միայն ենթադրություններ են, բայց և ռիսկ կա դրանց գոնե փոքր մասի իրա­կա­նություն դառնա­լուն:

Մեր Ուղին

Ստորև ներկա­յացնում ենք Զելենսկու հայտա­րա­րությունը՝

«Եթե ​​Ուկրաի­նան կորցնի Դոնեցկի մարզի Բախմուտ քաղա­քը, որի համար կատա­ղի մարտեր են ընթա­նում ռուս զավթիչնե­րի հետ, ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը «այս հաղթա­նա­կը կվա­ճա­ռի» իր հայրե­նա­կիցնե­րին, Արևմուտքին, Իրա­նին ու Չինաստա­նին», ասել է Ուկրաի­նա­յի նախա­գահ Վլա­դի­միր Զելենսկին, գրում է unian.net‑ը։

Եթե ​​ռուսնե­րի առաջնորդը «արյան հոտը զգա», որ ուկրաի­նա­ցի­նե­րը թույլ են, նա «կսեղմի, կսեղմի, կսեղմի», ասել է Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում։ «Եթե Բախմուտը հանձնվի ռուսա­կան զորքե­րին, նրանց նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը այս հաղթա­նա­կը կվա­ճա­ռի Արևմուտքին, իր հասա­րա­կությա­նը, Չինաստա­նին, Իրա­նին»,- զգուշացրել է Ուկրաի­նա­յի ղեկա­վա­րը։

Պետության ղեկա­վարն ընդգծել է, որ եթե Ուկրաի­նան պարտություն կրի Բախմուտում, ապա իշխա­նություննե­րը կբախվեն ներքին և արտա­քին ճնշման։ «Մեր հասա­րա­կությունը հոգնա­ծություն կզգա… Մեր հասա­րա­կությունը կդրդի ինձ փոխզիջման գնալ նրանց հետ», – զգուշացրել է Զելենսկին։

Հայտա­րա­րության աղբյուրը՝

https://www.lragir.am/2023/03/29/771361/?fbclid=IwAR17bevF4uB2m1hT1C_Xy9kcTeIsHMJ8hBvGT2fo0a523S_53YmYBSBd6i0

Առնչվող Հոդվածներ