24.7 C
Yerevan

Ո՞վ Է Հերո­սը

Հերո­սը կես֊մարդ, կես֊աստվածն է։ Մարդ՝ բնույթով, աստված՝ ունա­կությամբ։

Արա­յիկ Մկրտումյան

Մեզա­նում այսօր հերոս բառն օգտա­գործվում է ավե­լի շատ, քան երբևէ: Ինչպես նաև վեճ ու կռիվ, թե ով է հերոս, իսկ ով՝ ոչ: Ոմանք հերոսներ են համա­րում զոհվածնե­րին, ոմանք՝ գերի­նե­րին: Ոմանք էլ հերոս են համա­րում ներկա ու նախկին իշխա­նություննե­րի բազմա­թիվ ներկա­յա­ցուցիչնե­րի: Շատե­րը համա­ձայն չեն այդ ամե­նի հետ և հերոս համա­րում են բացա­ռա­պես 1800-ականնե­րի երկրորդ կեսե­րին պայքա­րած ֆիդա­յի­նե­րին, իսկ ոմանք էլ՝ Գարե­գին Նժդե­հին, Վազգեն Սարգսյա­նին: Իհարկե անհա­մա­ձայնություն կա նաև այս դեպքում: Կան մարդիկ, ովքեր հերոս են համա­րում Վազգեն Սարգսյա­նին և Նժդե­հին, կան մարդիկ, ովքեր հերոս են համա­րում Վարդան Մամիկոնյանին…Մի խոսքով այսօրվա Հայաստա­նում հերոսնե­րի բավա­կան խայտաբղետ ցանց կա ու ոչ մի դասա­կարգում, թե ինչ չափա­նիշներ է պետք կիրա­ռել հերո­սի նկատմամբ:

Հերոս եզրույթը նշա­նա­կում է մարդ, ով կանգնած է հնա­րա­վո­րի ու անհնա­րի սահմա­նագծում: Հերո­սը նա է, ով կարո­ղա­նում է անել այն, ինչը չի կարող ուրիշ ոչ ոք: Նրա գործո­ղություննե­րը անչափ կարև­որ են, վճռա­կան: Հերոսն ինքն իրե­նով դառնում է առանձին երև­ույթ, առանձին հոգե­բա­նություն:

Հերոսնե­րի մասին պատմություննե­րը գալիս են դեռ ամե­նահնուց: Կարող ենք վերցնել օրի­նակ Գիլգա­մե­շի պատմությունը, Նոյի առասպե­լը: Այս դեպքե­րում հերոսնե­րը ոչ թե ռազմա­կան մարդիկ են և հանդես են գալիս ռազմա­կան ոլորտում, աչքի են ընկնում ռազմա­վա­րա­կան ու մարտա­վա­րա­կան գործունեությամբ այլ ունեն ավե­լի խորը էություն: Գիլգա­մե­շը գնում էր անմա­հա­կան խնձո­րի և բացարձակ ճշմարտության, իմաստության հետև­ից, Նոյը՝ փրկեց մարդկության վերջին մասնիկներն ու նրան նոր կյանք ու նոր հնա­րա­վո­րություն տվեց:

Հետա­գա­յում, մարդկության զարգացման հետ նաև էապես սրվե­ցին ռազմա­կան հարցե­րը, քանի որ առա­ջա­ցած բազմա­թիվ մեծ ու փոքր երկրնե­րը կարիք ունեին ռազմա­կան առումով ապա­հո­վել իրենց տարածքը, ուստի առա­ջին պլան էր մղվում ռազմա­կան կերպա­րը: Հասա­րա­կություննե­րի ռազմա­կա­նացման հետ մեկտեղ որո­շա­կի փոփո­խություննե­րի էր ենթարկվում նաև մարդկա­յին մտա­ծո­ղության տրա­մա­բա­նությունն ու սկզբունքնե­րը: Հին դիցա­րաննե­րում առա­ջա­նում էին ռազմի աստվածներ: Կոպիտ ասած ռազմա­կան ոլորտի պատասխա­նա­տու կերպարներ, ովքեր տանում էին Գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի դերը: Հետաքրքիր է և այն, որ հեթա­նո­սա­կան պանթեոննե­րի լիա­կա­տար ձևա­վո­րումից առաջ գոյություն ուներ ստո­րին դիցա­րան ասվա­ծը: Ստո­րին դիցա­րա­նը կարե­լի է համա­րել նախա­հե­թա­նո­սա­կան շրջան, երբ բոլոր աստվածնե­րը չար էին: Մարդիկ նրանցից վախե­նում էին և նրանց զոհեր էին մատուցում, որպեսզի վերջիններս խնա­յեն իրենց և վնասներ չտան: Այդ ժամա­նա­կաշրջա­նում մարդկա­յին հասա­րա­կությունը հերոսներ չուներ: Չկար որևէ ոլորտ, որտեղ մարդը կարող էր հերո­սա­նալ: Նա ապրում էր խեղճ և համեստ առօրյա­յով, իսկ բնության արհա­վիրքնե­րը բացատրել չկա­րո­ղա­նա­լու պատճա­ռով նրանց տալիս էր անբա­ցատրե­լի և անմեկնե­լի կարգա­վի­ճակ: Հնա­րա­վո­րություն չկար պայքա­րե­լու ու հաղթե­լու: Դա մարդկության հեզության ժամա­նա­կաշրջանն էր:

Զարգացմա­նը զուգա­հեռ մարդը սկսեց ավե­լի ու ավե­լի շատ ազդել իր, իր շրջա­պա­տի վրա: Այն պահից սկսած, երբ նա կարո­ղա­ցավ փոխել ինչ որ բան, նա սկսեց տիրա­պե­տել, նա սկսեց հաղթել: Դարե­րի ընթացքում նա սկսեց նշա­ձո­ղեր սահմա­նել հնա­րա­վո­րի ու անհնա­րի­նի մեջ: Առա­ջա­ցան անհնա­րի­նի ֆունկցիա­նե­րի կատա­րող աստվածնե­րը և սովո­րա­կան մարդիկ, ովքեր դեռևս չէին կարող մարտահրա­վեր նետել աստվածնե­րին, բայց արդեն կարող էին հարա­բերվել նրանց հետ: Այդ դաժան հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու նպա­տա­կով առա­ջա­ցավ կես-մարդ, կես-աստվա­ծը՝ հերո­սը՝ ով մարդ էր իր բնույթով և աստված՝ իր կարո­ղություննե­րով:

Հետա­գա ժամա­նակնե­րում, գիտության ու տեխնի­կա­յի զարգացմա­նը զուգա­հեռ, փոխվեց նաև մարդու և աստվածնե­րի հարա­բե­րություննե­րը: Մարդը քիչ քիչ ավե­լի անկախ էր դառնում և հերթով խլում էր աստվածնե­րից նրա գործա­ռույթնե­րը: Փոխվում էր նաև հերո­սի կերպա­րը: Քանի որ աշխարհում առա­ջինն ու ամե­նա­կարև­ո­րը ռազմա­կանն էր մնում, հերոսն առա­վե­լա­պես սկսում էր գործել ռազմա­կան դաշտում: Առա­ջա­նում էր հերոսնե­րի նոր դասա­կարգ: Հին հունա­կան առասպե­լա­բա­նությամբ մարդկա­յին 5 դարե­րից մեկը՝ հերոսնե­րի դարն է: Նրանք բոլորն էլ պայքա­րում են չարի ու դժբախտության դեմ և որպես կանոն՝ զոհվում ու անմա­հա­նում: Ի դեպ, երբ ուշադրություն ենք դարձնում տարբեր ժողո­վուրդնե­րի էպոսնե­րին՝ հերո­սա­պատմա­նը, գլխա­վոր հերո­սի ճակա­տա­գի­րը ողբերգա­կան է: Մեծ մասամբ այդ հերո­սի վերջը շատ դաժան է լինում, մահվան կամ հավերժ բանտարկման երև­ույթնե­րով: Այդպես է Վիլհելմ Թելը, այդպես է Սասնա Ծռե­րը, այդպես է Սկանդի­նավյան առասպե­լա­բա­նությունը, այդպես է հունա­կան, սլա­վո­նա­կան դիա­ցա­բա­նությունը: Հերո­սի ճակա­տա­գի­րը մեկն է՝ պայքա­րել ու զոհվել: 

Հերո­սի, մշտա­պես զոհվե­լու կամ ծանր ճակա­տա­գիր ունե­նա­լը գալիս է դեռ նախա­պատմա­կան և նույնիսկ նախա­ժա­մա­նակնե­րից, երբ մարդը ստիպված էր խնդրե­լու, հարմարվե­լու և համա­ձայնվե­լու: Նրա դաժան կյանքը, որից միայն հեռա­վոր հիշո­ղություններ են մնա­ցել այն էլ միայն գիտնա­կաննե­րի մոտ, հերոսնե­րին դարձրեց այդ կյանքի դեմ պայքա­րե­լու միջոց:

Բայց անցան ժամա­նակներ և գիտությամբ զինված մարդը, ըստ էության սկսեց հրա­ժարվել աստվածնե­րից և սկսեց պայքա­րել ինքն իր դեմ: Աստվածնե­րի հետ վերա­ցան նաև հրեշնե­րը և մարդու համար հերո­սը ոչ թե նա էր, որ պայքա­րում էր առասպե­լա­կան հրե­շի այլ մեկ ուրիշ մարդկանց դեմ: Բնա­կա­նա­բար փոխվում էր նաև հերո­սի տրա­մա­չա­փը: Հերոսն արդեն հիմնա­կա­նում ռազմա­կան գործիչ էր, ով կարո­ղա­նում էր ոչ թե փրկել, այլ ավե­լի շատ սպա­նել: Մարդիկ այլևս աստվածնե­րի ու հրեշնե­րի դեմ չէին պայքա­րում՝ այլ միմյանց: Ուստի հերոսն էլ սկսեց պայքա­րել մարդու դեմ:

Ինչքան զարգա­նում էր մարդկությունը, այնքան ավե­լի էր փոխվում ու փոքրա­նում մարդու պատկե­րա­ցումն աշխարհի նկատմամբ և փոքրա­նում էր հերո­սի նկատմամբ սպա­սե­լիքնե­րը: Ի վերջո հերոս ասվա­ծը սկսեց որո­շա­կի ֆունկցիա­ներ չունե­նալ, այլ դարձավ դեպքե­րի հիմնա­կան ժամա­նա­կում գործող կերպա­րը: Ֆինանսե­րի և մնա­ցած այլ ժամա­նա­կա­կից երև­ույթնե­րի շրջա­նում հերո­սի պահանջ էր ներկա­յացնում նաև ֆինանսա­կան հսկան:

Առանց հակա­ռա­կորդ մնա­ցած հերո­սը դառնում էր ավե­լորդ հասա­րա­կության համար:

Հիմա՝ մեր օրե­րում և հայկա­կան իրա­կա­նությունում մենք առա­վե­լա­պես հերոս կոչում ենք ռազմա­կան գործիչնե­րին, ռազմա­կան ակնա­ռու հաջո­ղություններ գրանցած մարդկանց՝ օրի­նակ Դավիթ Բեկը, Մխի­թար Սապա­րա­պե­տը, այնուհետև Գարե­գին Նժդեհ և նրա հետ միա­ժա­մա­նակ նաև այդ շրջա­նի այլ կերպարներ՝ Արամ Մանուկյան, Դրաստա­մատ Կանա­յան, Նեմե­սի­սի գործիչնե­րը:

Խորհրդա­յին շրջա­նում ըստ էության հերո­սի կերպա­րը ռազմա­կա­նից դարձավ նաև տնտե­սա­կան բնույթի կրող: Առա­ջա­ցան սոցիա­լիստա­կան աշխա­տանքի հերոսներ օրի­նակ:

Այնուհետև մենք հերոսներ ունե­ցանք Արցախյան առա­ջին պատե­րազմի ժամա­նակ: Այդ ժամա­նակ առա­ջին անգամ մենք սկսե­ցինք ունե­նալ նաև ազգա­յին հերոսներ: Ազգա­յին հերոսնե­րի մեջ մտան ոչ միայն ռազմա­կան գործիչնե­րը, այլև մտա­վո­րա­կաններ, ինչպես օրի­նակ Վիկտոր Համբարձումյա­նը, Շառլ Ազնա­վուրը, գործա­րարներ՝ Ալեք Մանուկյա­նը, Էդուարդո Էռնեկյա­նը, ինչպես նաև ամե­նայն հայոց կաթո­ղի­կոս Վազգեն 1‑ը:


Կոնկրետ 1991թ. սկսած հերոս սկսե­ցին կոչվել հարյուրա­վոր, եթե ոչ հազա­րա­վոր մարդիկ: Նրանց մեծ մասը Արցախյան ազա­տա­մարտիկներ էին: Հերոսներ ունե­ցանք նաև 2016. Քառօրյա պատե­րազմից առաջ, ընթացքում և հետո: Ազգա­յին հերոսներ ունե­ցանք 2020թ. հուլիսյան դեպքե­րի և 44 օրյա պատե­րազմի ժամա­նակ:

Հիմա բազմա­թիվ կամա­վո­րա­կաններ և զինվո­րա­կաններ հերոս են կոչվում, ընդ որում շատ է այնտեղ նաև քաղա­քա­կան տուրուդմբո­ցը: Մեծ վեճ առա­ջա­ցավ նաև այն առումով, թե գորի ընկած զինվորնե­րը հերոսներ են թե ոչ:

Օրի­նակ հարց՝ Էդուարդո Էռնեկյա­նը՝ արգենտի­նա­հայ մեծա­հա­րուստ և որոշ տեղե­կություննե­րի համա­ձայն նաև բարե­րար, ունի ՀՀ ազգա­յին հերո­սի կոչում: Նա հերո՞ս է թե ոչ:

Ո՞վ է հերո­սը: 

Իմ կարծի­քով նման հարց չպետք է ընդհանրա­պես ծագեր: Չպետք է նաև լիներ մի իրա­վի­ճակ, երբ հանրությա­նը հայտնի զոհված զինվո­րը համարվեր հերոս, իսկ համե­մա­տա­բար քիչ հայտնի­նե­րը և ոչ հայտնի­նե­րը՝ անտեսվեին:

Սա շատ բարդ ու ոչ միանշա­նակ թեմա է:

Ու հիմա մի իրա­վի­ճակ է ստեղծվել, երբ մի գծի վրա են հայտնվել հայոց համար զոհված տղա­նե­րը, հարուստ բիզնեսմեննե­րը, քաղա­քա­կան նախկին ու ներկա դեմքե­րը, բազմա­թիվ անհասկա­նա­լի մարդիկ: Ու նրանց բոլո­րին կոչում են հերոս:

Եվ այսպես՝ ո՞վ է հերո­սը: 

Կարե­լի է ասել, որ բոլոր նրանք, ովքեր հանուն Հայաստա­նի ինչ որ լավ բան են ասում: Ինձ թվում է, որ մենք չափից ավե­լի պահանջկոտ ենք և չափից ավե­լի կասկա­ծա­միտ: Գուցե այդ է պատճա­ռը, որ մենք այդքան քիչ ողջ հերոսներ ունենք: Գուցե այդ է պատճա­ռը, որ մեր բոլոր հերոսնե­րը մահա­ցած են: Որովհետև մենք կարո­ղա­նում ենք զարմա­նա­լի արա­գությամբ փչացնել ու ավե­րել բոլոր տպա­վո­րություննե­րը: Մենք հերոս չենք պահանջում, այլ՝ նահա­տակ: Մենք ոչ թե հերոս ենք պահանջում, այլ՝ կիսաստված, մաքրա­մա­քուր և անսխա­լա­կան մի իդեա­լի, ով աստծո պես հզոր է, աստծո պես անսխա­լա­կան: Մենք հերո­սից պահանջում ենք ամեն ինչ և չենք հանդուրժում փոքր ինչ սխալ, վրի­պում: Մենք հերո­սին կարող ենք մեկ վայրկյա­նում դարձնել սատա­նա և ամեն փչա­ցած կարիե­րիստի՝ մեկ վայրկյա­նում դարձնել  հերոս, նրան երկրպա­գել, ուռեցնել փուչի­կի նման, իսկ հետո ատել: Մենք այդպես ոչ միայն կորցնում ենք մեր հերոսնե­րին, իրա­կան հերոսնե­րին, այլև կորցնում ենք հավա­տը նրանց նկատմամբ: Մեզ թվում է, թե նրանք այլևս չկան, կամ կեղծ են:

Մենք շատ հեշտ ենք հրա­ժարվում մեզնից, մեր հերոսնե­րից:

Իրա­կան հերոսներ կան այսօր: Բազմա­թիվ: Սկսած անդուլ աշխա­տող լուռ ու համեստ գիտնա­կա­նից մինչև երի­տա­սարդ զինվոր, ով իր կյանքը տալիս է Հայաստա­նի համար:

Հերոսնե­րին բնո­րոշ գիծը նաև համեստությունն է: Այն ինչ մենք համա­րում ենք հերո­սություն, նրանք անվա­նում են՝ պարտա­կա­նություն:

Մենք այսօր ունենք նաև, այսպես ասած ծալո­վի, գրպա­նի հերոսներ: Նրանք հիմնա­կա­նում ներկա­յա­նում են որպես պատե­րազմի մասնա­կից և աշխա­տում որքան հնա­րա­վոր է թանկ վաճա­ռել իրենց արա­ծը: Մենք այսօր ունենք գովազդա­յին հերոսներ, որոնց հերոս դարձնում են և նաև ունենք պահանջա­տեր հերոսներ, ովքեր փորձանք են դառնում հենց նույն ժողովրդի գլխին: Բազմա­թիվ վիճե­լի կերպարներ կան, որոնց հերոս են անվա­նում, բայց և ովքեր խրված են կամ էին բազմա­թիվ քրեա­կան ու կոռուպցիոն մութ ու կասկա­ծե­լի գործարքնե­րում: Նրանք հերո՞ս են թե ոչ: Անկախ, թե ով ում ինչքան է բրենդա­վո­րել:

Մենք ստիպված ենք խոսել այս ամե­նի մասին, որովհետև այսօր այնքան «հերոսներ» ունենք, որ արդեն չես հասկա­նում, թե հերոսն ինչ է, և կարող է հերո­սացվել, իսկ ով՝ ոչ:

Հերո­սը մարդն է: Մարդը կարող է մի պահ վախե­նալ, սխալվել, բայց ուղղել իրեն, կայունա­նալ ավե­լի ուժե­ղա­նալ համարձա­կություն հավա­քել և ողջ ուժի կուտակման մեկ վայրկյա­նում՝ հերո­սա­նալ: Դա նրա աստե­ղա­յին ժամն է: Ինչպես անհատ մարդիկ, այնպես էլ ողջ ժողո­վուրդներ կարո­ղա­նում են ի մի բերել իրենց ողջ ներուժը և մեկ վայրկյան հերո­սա­նալ, լուսա­վո­րել իրենց ներկան ու ապա­գան:

Մենք պահանջում ենք, որ հերոսնե­րը հերոս լինեն օրը 24 ժամ: Ստեֆան Ցվայգը գրում է, որ ոչ մի արվեստա­գետ օրը 24 ժամ արվեստա­գետ չէ: Նրա ապրած հազա­րա­վոր ժամե­րից միայն մի ժամի մի ակնթարթն է լուսա­վորվում ու պայթում ու նա, ոգեշնչված դրա­նից, ստեղծում է այն, ինչն ապրում է դարեր: Եվ ինչպես այդ մեկ վայրկյա­նը կարող է մի քանի դար արժե­նալ, նույն կերպ էլ բազմա­թիվ դարեր կարող են աննպա­տակ ու անարժեք անցնել:

Ամեն մարդ ու ժողո­վուրդ, երբ կուտա­կում է իր ներքին ուժը, նպա­տա­կը, ցանկությունը, մոլեգնե­լու մի պահի ծնված հախուռն կատա­ղության ու ստեղծա­գործ ըմբոստացման միա­ձուլման վայրկյա­նին հասա­րակ հողա­գործը, բժիշկը, գիտնա­կա­նը դառնում են անցյա­լի ու ապա­գա­յի հատման կետը և այդ սրբա­զան ներշնչանքով ծնված բախման պայթյունում ծնվում է հերո­սը: Ահա նա է հերո­սը: Ոչ ոք օրը 24 ժամ հերոս չէ: Նա հերոս դառնում է և հենց այդ վերա­փոխման սքանչե­լի վայրկյանն է հիացնում, երբ սովո­րա­կան երի­տա­սարդը վերածվում է անզսպե­լի մի ուժի: 

Ժողո­վուրդը, ինչպես ամեն մի ստեղծա­գործ երև­ույթ, հրում ու մերժում է ցանկա­ցած կեղծիք: Նա իր ոգով, բայց ոչ դեմքով է ճանա­չում իր հերոսնե­րին: Ինչքան էլ գովազդեն, այդ պահին հերո­սի պիտակ կախեն տարբեր մարդկանց վզից, միևնույն է, ժամա­նա­կը զտում է, քամուն է տալիս դարմանն ու փոշին և տակը թողնում միայն ամե­նա­մա­քուրն ու ամե­նաարդա­րը: Հենց այդ պատճա­ռով է նաև, որ Մովսես Խորե­նա­ցու ժամա­նակ «սուրբ հայր» հորջոջված բազմա­թիվ կեղծ եկե­ղե­ցա­կաննե­րի ժամա­նա­կը սրբել և անհե­տացրել է: Հենց այդ պատճա­ռով է, որ բազմա­թիվ կեղծ զորա­վարնե­րից ու կեղծ հերոսնե­րից միայն առանձին կերպարներ են դիմա­ցել ժամա­նա­կի ու պատմության փորձությա­նը: Ժամա­նակն է չափել նրանց արածն ու չարա­ծը և ժողո­վուրդն է որո­շել, թե նրանք հերոս են թե ոչ:

Հիմա խառը օրեր են: Թացն այրվում է չորի հետ: Բազմա­թիվ կասկա­ծե­լի հերոսներ են ի հայտ գալիս, բազմա­թիվ իրա­կան հերոսներ են մնում մոռացման փլա­տակնե­րում: Բայց ամե­նա­զոր ժամա­նա­կը մրրկե­լու է բոլո­րին և դիմա­նա­լու են միայն իրա­կաննե­րը: Հարյուր տարի հետո անգամ չեն էլ հիշվե­լու այսօրվա կիսատ պռատ անձինք, որոնց քաղա­քա­կան շահը հերո­սի զգեստ է հագցրել, մնա­լու են հասա­րակ զինվո­րը, գիտնա­կա­նը, բժիշկը: Եթե նրանյց անուններն էլ մոռացվեն, ապա նրանց էներգիան կկուտակվի նրանցից որևէ մեկի կերպա­րում: Չէ որ հերոսնե­րը չեն սիրում պարծե­նալ: Նրանք հերոս են նաև իրենց լռությամբ: Հերոս են, որովհետև լուռ աշխա­տանքն ամե­նադժվարն է, որովհետև լռելն ընդհանրա­պես դժվար է: 

Շատերն են այսօր «հերո­սա­նում», բայց եզա­կի­ներն են նրանցից մնա­լու հիշվե­լու: Ժամա­նա­կը ջնջե­լու է բոլոր կեղծ կերպարնե­րին ու մեկօրյա հերոսնե­րին:«Որովհետև շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված»:

Առնչվող Հոդվածներ