16.3 C
Yerevan

Հաշտեցու՞մ, Թե Կարգա­վո­րում

Հայ թուրքա­կան հարա­բե­րություններն այս փուլում ոչ թե հաշտե­ցում են, այլ՝ կարգա­վո­րում: 

Կայծ Մինասյան

Farctor TV-ին հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի մասին զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ:

Զրույցում անդրա­դարձ է արվել ոչ միայն հայ թուրքա­կան հարա­բե­րություններ ասվա­ծին, այլև հստակ տարանջա­տել հաշտե­ցումը­կարգա­վո­րումից:

Կայծ Մինասյա­նը նշել է, որ հայ-թուրքա­կան հարցե­րը հայե­րի ու թուրքե­րի գործն են ու հայե­րը որևէ մեկի կարի­քը չունեն թուրքե­րի հետ խոսե­լու համար: Ինչպես նաև, որ Թուրքիան ինքն էլ ուզած-չուզած պիտի գնա այդ տրա­մա­բա­նությամբ: Այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստ է Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու համար որո­շա­կիո­րեն քաղա­քա­կան գիծ փոխել, Կայծ Մինասյանն ասաց, որ Էրդո­ղանն անձամբ չի ուզում, բայց գոյություն ունի իրա­վի­ճակ և բոլո­րը այդ իրա­վի­ճա­կը հաշվի են առնում: Ինչպես նաև Թուրքիան ինքն էլ տեսնում է, որ հայ-թուրքա­կան սահմա­նը այսքան տարի փակ լինե­լու հետև­անքը եղավ նաև այն, որ միջազգա­յին հանրության կողմից կարև­որվեց ու հստակ ընդգծվեց հայկա­կան շահը: Միջազգա­յին հանրությունը ևս տեսնում է, որ այդ սահմա­նի բացումը միա­կողմա­նի քաղա­քա­կա­նություն չէ, այլ այն ենթադրում է երկկողմա­նի և հստակ կանո­նա­կարգված հարա­բե­րություններ:

Ինչ վերա­բերվում է այն բանին, որ սահմա­նի բացումը տանում է դեպի հաշտեցման, Կայծ Մինասյանն ընդգծեց, որ կան հստակ տարբե­րություններ ու դրանք հասկա­նալ ու նկա­տել է պետք:

Հայ թուրքա­կան հարա­բե­րություններն այս փուլում ոչ թե հաշտե­ցում են, այլ՝ կարգա­վո­րում: Հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րում ասվա­ծը վերա­բերվում է պետությա­նը, իսկ հաշտե­ցումը՝ ժողո­վուրդնե­րին: Հայե­րի ու թուրքե­րի հարա­բե­րություննե­րի հաշտե­ցումը դժվար է ասել, թե երբ կլի­նի, ու կլի­նի ընդհանրա­պես թե ոչ, բայց ՀՀ-Թուրքիա հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը պետա­կան քաղա­քա­կա­նություն է:

Կայծ Մինասյա­նը իր խոսքե­րը նաև հիմնա­վո­րեց այլ խնդիրնե­րի օրի­նա­կով, խոսե­լով հույն-թուրքա­կան, հնդկա-չինա­կան ընթա­ցումնե­րի մասին: Նա հստակ նշեց, որ օրի­նակ հույներն ու թուրքե­րը իրար հետ հաշտված չեն, ավե­լին, ունեն բազմա­թիվ պահանջներ մեկը մյուսից, բայց Հունաստանն ու Թուրքիան ունեն պետա­կա­նո­րեն հաստատված հարա­բե­րություններ և դրանք չեն խոչնդո­տում առևտրին ու միա­ժա­մա­նակ ազա­տում են Թուրքիա­յին էլ, Հունաստա­նին էլ մեկուսա­ցումից: Ինչո՞ւ պիտի Հայաստա­նը շարունա­կա­բար մեկուսացվի, եթե դա իր շահե­րին ձեռնտու չէ: Ո՞ւմ է ձեռնտու, որ Հայաստա­նը մշտա­պես մնա փակված ու չոքած:

Անշուշտ Թուրքիան ևս ուզում է, որ հարցե­րը լուծվեն դիվա­նա­գի­տա­կան ճանա­պարհով, բայց դա դեռևս Թուրքիա­յի հաղթա­նա­կը չէ: Դիվա­նա­գի­տության մեջ հաղթա­նակ տանե­լը շատ երկար ու բարդ գործընթաց է:

Խոսե­լով Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րից, Կայծ Մինասյա­նը նաև ուշադրություն հրա­վի­րեց ոչ պակաս մի խնդրի վրա՝ Արև­ելյան Եվրո­պա­յի, մասնա­վո­րա­պես Ուկրաի­նա-Ռուսաստան հարցե­րին: Քաղա­քա­գե­տը նշեց, որ ոչ մի դեպքում չի կարե­լի անտե­սել այդ հարցե­րը, քանի որ դրանք մեծ հաշվով ածանցվում են նաև Հարա­վա­յին Կովկա­սին:

Ընդհանրա­պես  պետք է միջազգա­յին իրադրությունը հաշվի առնել: Միշտ: Միայն այդ պարա­գա­յում է հնա­րա­վոր հասկա­նալ, թե ինչ է պետք անել հետո: Օրի­նակ Ռուսաստա­նի պարա­գա­յում մենք մտա­ծե­լու շատ բան ունենք: Ռուսաստա­նի մատնե­րը թաթախված են թե՛ Հայաստա­նի ու թե՛ Ուկրաի­նա­յի հարցե­րում: Մյուս կողմից կա նաև Թուրքիան, որը հանդես է գալիս երկու ճակատնե­րոււմ էլ: Ի՞նչ պիտի անի Հայաստա­նը:

Կած Մինասյա­նը մտա­վա­խություն հայտնեց, որ Ռուսաստա­նը ճնշե­լու է իր դաշնա­կիցնե­րին՝ հայե­րին, ղազախնե­րին, բելա­ռուսնե­րին, որպեսզի նրանք օգնեն ու պաշտպա­նեն իրեն, թեկուզ և միջազգա­յին հարթությունում մենակ չմնա­լու համար: Ռուսաստա­նը չի ուզում մեկուսա­նալ, իսկ դա կարող է թանկ նստել մեզ վրա: Մենք պետք է չեզոք մնանք ու հետև­ենք իրա­դարձություննե­րին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ factor.an

Առնչվող Հոդվածներ