Հայաստան

Հաշտեցու՞մ, Թե Կարգավորում

Հայ թուրքական հարաբերություններն այս փուլում ոչ թե հաշտեցում են, այլ՝ կարգավորում: 

Կայծ Մինասյան

Farctor TV-ին հայ-թուրքական հարաբերությունների մասին զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ:

Զրույցում անդրադարձ է արվել ոչ միայն հայ թուրքական հարաբերություններ ասվածին, այլև հստակ տարանջատել հաշտեցումըկարգավորումից:

Կայծ Մինասյանը նշել է, որ հայ-թուրքական հարցերը հայերի ու թուրքերի գործն են ու հայերը որևէ մեկի կարիքը չունեն թուրքերի հետ խոսելու համար: Ինչպես նաև, որ Թուրքիան ինքն էլ ուզած-չուզած պիտի գնա այդ տրամաբանությամբ: Այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար որոշակիորեն քաղաքական գիծ փոխել, Կայծ Մինասյանն ասաց, որ Էրդողանն անձամբ չի ուզում, բայց գոյություն ունի իրավիճակ և բոլորը այդ իրավիճակը հաշվի են առնում: Ինչպես նաև Թուրքիան ինքն էլ տեսնում է, որ հայ-թուրքական սահմանը այսքան տարի փակ լինելու հետևանքը եղավ նաև այն, որ միջազգային հանրության կողմից կարևորվեց ու հստակ ընդգծվեց հայկական շահը: Միջազգային հանրությունը ևս տեսնում է, որ այդ սահմանի բացումը միակողմանի քաղաքականություն չէ, այլ այն ենթադրում է երկկողմանի և հստակ կանոնակարգված հարաբերություններ:

Ինչ վերաբերվում է այն բանին, որ սահմանի բացումը տանում է դեպի հաշտեցման, Կայծ Մինասյանն ընդգծեց, որ կան հստակ տարբերություններ ու դրանք հասկանալ ու նկատել է պետք:

Հայ թուրքական հարաբերություններն այս փուլում ոչ թե հաշտեցում են, այլ՝ կարգավորում: Հարաբերությունների կարգավորում ասվածը վերաբերվում է պետությանը, իսկ հաշտեցումը՝ ժողովուրդներին: Հայերի ու թուրքերի հարաբերությունների հաշտեցումը դժվար է ասել, թե երբ կլինի, ու կլինի ընդհանրապես թե ոչ, բայց ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը պետական քաղաքականություն է:

Կայծ Մինասյանը իր խոսքերը նաև հիմնավորեց այլ խնդիրների օրինակով, խոսելով հույն-թուրքական, հնդկա-չինական ընթացումների մասին: Նա հստակ նշեց, որ օրինակ հույներն ու թուրքերը իրար հետ հաշտված չեն, ավելին, ունեն բազմաթիվ պահանջներ մեկը մյուսից, բայց Հունաստանն ու Թուրքիան ունեն պետականորեն հաստատված հարաբերություններ և դրանք չեն խոչնդոտում առևտրին ու միաժամանակ ազատում են Թուրքիային էլ, Հունաստանին էլ մեկուսացումից: Ինչո՞ւ պիտի Հայաստանը շարունակաբար մեկուսացվի, եթե դա իր շահերին ձեռնտու չէ: Ո՞ւմ է ձեռնտու, որ Հայաստանը մշտապես մնա փակված ու չոքած:

Անշուշտ Թուրքիան ևս ուզում է, որ հարցերը լուծվեն դիվանագիտական ճանապարհով, բայց դա դեռևս Թուրքիայի հաղթանակը չէ: Դիվանագիտության մեջ հաղթանակ տանելը շատ երկար ու բարդ գործընթաց է:

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերություններից, Կայծ Մինասյանը նաև ուշադրություն հրավիրեց ոչ պակաս մի խնդրի վրա՝ Արևելյան Եվրոպայի, մասնավորապես Ուկրաինա-Ռուսաստան հարցերին: Քաղաքագետը նշեց, որ ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այդ հարցերը, քանի որ դրանք մեծ հաշվով ածանցվում են նաև Հարավային Կովկասին:

Ընդհանրապես  պետք է միջազգային իրադրությունը հաշվի առնել: Միշտ: Միայն այդ պարագայում է հնարավոր հասկանալ, թե ինչ է պետք անել հետո: Օրինակ Ռուսաստանի պարագայում մենք մտածելու շատ բան ունենք: Ռուսաստանի մատները թաթախված են թե՛ Հայաստանի ու թե՛ Ուկրաինայի հարցերում: Մյուս կողմից կա նաև Թուրքիան, որը հանդես է գալիս երկու ճակատներոււմ էլ: Ի՞նչ պիտի անի Հայաստանը:

Կած Մինասյանը մտավախություն հայտնեց, որ Ռուսաստանը ճնշելու է իր դաշնակիցներին՝ հայերին, ղազախներին, բելառուսներին, որպեսզի նրանք օգնեն ու պաշտպանեն իրեն, թեկուզ և միջազգային հարթությունում մենակ չմնալու համար: Ռուսաստանը չի ուզում մեկուսանալ, իսկ դա կարող է թանկ նստել մեզ վրա: Մենք պետք է չեզոք մնանք ու հետևենք իրադարձություններին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ factor.an

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *