18.3 C
Yerevan

Նախա­գահ՝ Նախա­գա­հի Համար

Սահմա­նադրությունը նախա­գա­հի ձեռքում միայն գրիչ է թողել՝ արդեն կայացված որո­շումնե­րը ստո­րագրե­լու համար:

Միքա­յել Հայրա­պետյան և Պետրոս Մակե­յան

Առա­ջին լրատվա­կա­նը զրուցել է Պահպա­նո­ղա­կան կուսակցության նախա­գահ Միքա­յել Հայրա­պետյա­նի և ժողովրդա­վա­րա­կան Հայրե­նիք կուսակցության նախա­գահ Պետրոս Մակե­յա­նի հետ:

Զրույցի ընթացքում նախ շոշափվել է ՀՀ նախա­գա­հի պաշտո­նի և իշխող խմբակցության կողմից առա­ջադրվող Վահագն Խաչատրյա­նի թեմա­նե­րը: Քաղա­քա­կան գործիչներն իրենց կարծիքն են արտա­հայտել Վահագն Խաչատրյա­նի մասին: Իրենք ընդհա­նուր առմամբ դրա­կան են գնա­հա­տել Վահագն Խաչատրյա­նին: Իր խոսքում Պահպա­նո­ղա­կան կուսակցության նախա­գահ Միքա­յել Հայրա­պետյա­նը նշել է, որ ուրախ է նման ընտրության համար, թեև անձամբ ինքը կգե­րա­դա­սեր, որ Վահագն Խաչատրյա­նը շարունա­կեր պաշտո­նա­վա­րել, որպես ԲՏԱ նախա­րար: 

Ժողովրդա­վա­րա­կան Հայրե­նիք կուսակցության նախա­գահ Պետրոս Մակե­յա­նը համա­ձայնվել է իր զրուցակցի հետ և նշել, որ ԲՏԱ նախա­րա­րությունն այսօր շատ կարև­որ և էական, առանցքա­յին դեր ունի՝ հաշվի առնե­լով և՛ ժամա­նա­կաշրջա­նը և Հայաստա­նի դրությունը: Պետրոս Մակե­յա­նը նշել է, որ վերջին ժամա­նակնե­րում հենց Վահագն Խաչատրյանն իր խոսքում նշել է, որ արդեն իսկ աթս-ների արտադրությունը հաջող է ընթա­նում և հույս ունեն տարե­վերջում ավե­լի վերջ արդյունքներ գրանցել: 

Կուսակցություննե­րի նախա­գահներն այնուհետև խոսել են նախա­գա­հի պաշտո­նի մասին, որպես այդպի­սին և երկուսն էլ համա­ձայնվել են, որ էական չէ, թե ով է նախա­գա­հը, եթե այդ ինստի­տուտը չի աշխա­տում: Մասնա­վո­րա­պես, Միքա­յել Հայրա­պետյա­նը նշել է, որ ինքը լրիվ հասկա­նում է, որ Արմեն Սարգսյա­նը հեռա­ցավ, քանի որ անե­լիք չուներ; Սահմա­նադրությունն ինքը նախա­գա­հի ձեռքում միայն գրիչ է թողել՝ արդեն կայացված որո­շումնե­րը ստո­րագրե­լու համար:

Վահագն Խաչատրյա­նը կարող է որո­շա­կիո­րեն հավա­սա­րակշռություն դառնալ ընդդի­մության ու իշխա­նության միջև:

Ընդհանրա­պես խորհրդա­րա­նա­կան համա­կարգն իհարկե ավե­լի լավ է ժողովրդա­վա­րության առումով, սակայն Հայաստա­նի նման երկրնե­րում ավե­լի կիրա­ռե­լի կլի­ներ կիսա­նա­խա­գա­հա­կա­նը կամ նույնիսկ լրիվ նախա­գա­հա­կա­նը: Այսպես լրիվ անի­մաստ է: Սահմա­նադրությամբ նախա­գա­հի ինստի­տուտը կամ պետք է որո­շա­կիո­րեն օրենքով աշխա­տի կամ ընդհանրա­պես վերա­նա: Հիմա ՀՀ նախա­գահն ուղղա­կի խորհրդանշա­կան պաշտոն է:

Արևմուտքը ստի­պեց, որ մենք փոխենք սահմա­նադրությունը և մենք ընտրե­ցինք ամե­նա­վատ տարբե­րա­կը: Ներկա­յիս վարչա­պե­տա­կան ձևը ամե­նա­վատ տարբե­րակն է: 

Պետրոս Մակե­յանն էլ իր հերթին նշեց, որ ամեն եկող իշխա­նա­վոր փորձել է խմբագրել պատմությունն այնպես ինչպես իր քիմքին է հաճե­լի:

Ամբողջա­կան տեսանյութը՝ YouTube.com

Առնչվող Հոդվածներ