Հայաստան

Նախագահ՝ Նախագահի Համար

Սահմանադրությունը նախագահի ձեռքում միայն գրիչ է թողել՝ արդեն կայացված որոշումները ստորագրելու համար:

Միքայել Հայրապետյան և Պետրոս Մակեյան

Առաջին լրատվականը զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի և ժողովրդավարական Հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ:

Զրույցի ընթացքում նախ շոշափվել է ՀՀ նախագահի պաշտոնի և իշխող խմբակցության կողմից առաջադրվող Վահագն Խաչատրյանի թեմաները: Քաղաքական գործիչներն իրենց կարծիքն են արտահայտել Վահագն Խաչատրյանի մասին: Իրենք ընդհանուր առմամբ դրական են գնահատել Վահագն Խաչատրյանին: Իր խոսքում Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը նշել է, որ ուրախ է նման ընտրության համար, թեև անձամբ ինքը կգերադասեր, որ Վահագն Խաչատրյանը շարունակեր պաշտոնավարել, որպես ԲՏԱ նախարար: 

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը համաձայնվել է իր զրուցակցի հետ և նշել, որ ԲՏԱ նախարարությունն այսօր շատ կարևոր և էական, առանցքային դեր ունի՝ հաշվի առնելով և՛ ժամանակաշրջանը և Հայաստանի դրությունը: Պետրոս Մակեյանը նշել է, որ վերջին ժամանակներում հենց Վահագն Խաչատրյանն իր խոսքում նշել է, որ արդեն իսկ աթս-ների արտադրությունը հաջող է ընթանում և հույս ունեն տարեվերջում ավելի վերջ արդյունքներ գրանցել: 

Կուսակցությունների նախագահներն այնուհետև խոսել են նախագահի պաշտոնի մասին, որպես այդպիսին և երկուսն էլ համաձայնվել են, որ էական չէ, թե ով է նախագահը, եթե այդ ինստիտուտը չի աշխատում: Մասնավորապես, Միքայել Հայրապետյանը նշել է, որ ինքը լրիվ հասկանում է, որ Արմեն Սարգսյանը հեռացավ, քանի որ անելիք չուներ; Սահմանադրությունն ինքը նախագահի ձեռքում միայն գրիչ է թողել՝ արդեն կայացված որոշումները ստորագրելու համար:

Վահագն Խաչատրյանը կարող է որոշակիորեն հավասարակշռություն դառնալ ընդդիմության ու իշխանության միջև:

Ընդհանրապես խորհրդարանական համակարգն իհարկե ավելի լավ է ժողովրդավարության առումով, սակայն Հայաստանի նման երկրներում ավելի կիրառելի կլիներ կիսանախագահականը կամ նույնիսկ լրիվ նախագահականը: Այսպես լրիվ անիմաստ է: Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը կամ պետք է որոշակիորեն օրենքով աշխատի կամ ընդհանրապես վերանա: Հիմա ՀՀ նախագահն ուղղակի խորհրդանշական պաշտոն է:

Արևմուտքը ստիպեց, որ մենք փոխենք սահմանադրությունը և մենք ընտրեցինք ամենավատ տարբերակը: Ներկայիս վարչապետական ձևը ամենավատ տարբերակն է: 

Պետրոս Մակեյանն էլ իր հերթին նշեց, որ ամեն եկող իշխանավոր փորձել է խմբագրել պատմությունն այնպես ինչպես իր քիմքին է հաճելի:

Ամբողջական տեսանյութը՝ YouTube.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *