16.3 C
Yerevan

Ուկրաի­նա­յի Ու Հայաստա­նի Նմա­նությունը

Հայաստա­նը ժամա­նա­կից դուրս է մնա­ցել, երկրում տոտալ քաղա­քա­կան ու բարո­յա­կան ճգնա­ժամ է: 

Արա Արա­յան

Ըստ CNN ի‘ Զելենսկին դժգոհ է Ամե­րի­կա­յի չափից շատ ուշադրությա­նը «ռուսա­կան ներխուժման» վերա­բերյալ: Ամե­րի­կա­ցի­նե­րը արհեստա­կան թեժացնում են իրա­վի­ճա­կը, Ուկրաի­նա­յի ներսում խուճապ է տարածվում: Զելենսկին կասկածներ ունի, որ ամե­րի­կա­ցի­նե­րը Ուկրաի­նա­յի հարցով երկա­կի խաղ են խաղում Պուտի­նի հետ: Հիմա հիշենք, ե՞րբ է Զելենսկին դարձել նախա­գահ: 2019 թվին, երբ համաշխարհա­յին քաղա­քա­կա­նության մեջ շատ մեծ էր «կոնսերվա­տորնե­րի» ազդե­ցությունը: Ինչպես գիտենք այս խմբի առաջնորդներն էին Նաթանյա­հուն, Թրամփը, Պուտի­նը, Էրդո­ղա­նը և այլ մեծ ու փոքր ուժեր: Այսինքն, Զելենսկու պես ծաղրա­ծուն առանց այս խմբի աջակցության չէր կարող դառնալ Ուկրաի­նա­յի նախա­գահ: Զելենսկին պիտի ուկրաի­նա­կան ճակա­տում բացեր «խաղա­ղության դարաշրջա­նը», լեգի­տի­մացներ Ղրիմն ու Դոնբա­սը, գուցե Դոմբա­սի դիմաց տրվեր Ղրի­մը, և՛ գայլե­րը կուշտ կմնա­յին, և՛ ոչխարնե­րը: Ուկրաի­նա­ցի­նե­րը կհաշտվեին Ղրի­մի կորստի հետ, Դոնբա­սի վերա­դարձը կհա­մարվեր Զելենսկու հաղթա­նակ: 

Բայց, 2019-ին Զելենսկու ընտրվե­լուց հետո,  2020-ին պարտվեց Թրամփը, իսկ  ամիսներ անց 2021-ին՝  Նաթանյա­հուն: Ի դեպ, Զելենսկուն փորձե­ցին օգտա­գործել նաև ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի ժամա­նակ ընդդեմ Բայդե­նի: Թրամփից հետո Զելենսկին մնաց օդի մեջ, Պուտի­նի հետ որևե հարց ինքնուրույն լուծել չի կարող առանց Արևմուտքի միջնորդության, ոչ հաշտվել, ոչ կռվել. փակուղա­յին վիճակ է: Ամե­րի­կա­ցի­նե­րը այս ամե­նի մասին լավ գիտեն և հիա­նա­լի խաղ են սկսել: Թեժացնում են իրվի­ճա­կը, վստա­հեցնում են, որ «ռուսա­կան ներխուժման» պլան կա և ակտիվ զինում են ուկրաի­նա­կան կողմին: Զելենսկին քիչ է մնում բղա­վի, որ Պուտի­նը ոչ մի «ներխուժում» չի պլա­նա­վո­րում, երկրի քաղա­քա­ցի­նե­րին հորդո­րում է չվա­խե­նալ, իսկ Արևմուտքը շարունա­կում է «ներխուժման» թեման տաքացնել։ Ծաղրա­ծու դերա­սա­նը փակուղում է: Նման են չէ՞ 2018–2020 թվե­րի Հայաստանն ու Ուկրաի­նան, Նիկոլն ու Զելենսկին…

Ուկրաի­նա­յի միջո­ցով պիտի քայքայվեր նաև Եվրո­միությունը: Իսկ Հայաստանն ու Ղարա­բա­ղը պետք է օգտա­գործվեին Իրա­նի դեմ: Այդ էր պատճա­ռը, որ Պուտի­նի, Էրդո­ղա­նի ու Նաթանյա­հուի համբե­րությունը տեղի տվեց և նրանք Ալիև­ին դրդե­ցին պատե­րազմի: Պատե­րազմը ըստ նախնա­կան պլաննե­րի պետք է կարճ տևեր, մինչև Ամե­րի­կան թույլ տար ռազմա­կան գործո­ղություննե­րը Ղարա­բա­ղից, Ջաբրաի­լից տեղա­փո­խել դեպի Իրան: Թրամփը պատրաստ էր այդ քայլին գնալ, բայց Պենտա­գո­նի ղեկա­վա­րությունը նրան թույլ չտվեց անել դա: 2020‑ի սեպտեմբե­րին Իրա­նի դեմ պատե­րազմը Թրամփին երաշխա­վորված հաղթա­նակ էր բերե­լու ընտրություննե­րում: Ալիևը, Պուտի­նը, Էրդո­ղանն ու Նաթանյա­հուն ռիսկ չարե­ցին առանց Ամե­րի­կա­յի պատե­րազմը Ղարա­բա­ղից տեղա­փո­խել դեպի Իրան և Հայաստա­նի իշխա­նություննե­րի ու ընդի­մություննե­րի աջակցությամբ պարտության մատնե­ցին հայկա­կան կողմին ու կիսե­ցին Ղարա­բա­ղը: 

Առանց ՀՀ քաղա­քա­կան էլի­տա­յի աջակցության Հայաստանն այդ պատե­րազմում պարտվել չէր կարող: 

Նոյեմբե­րի 9‑ից հետո մինչ օրս Հայաստա­նի իշխա­նություններն ու ընդի­մություննե­րը զբաղված են 44-օրյա հանցա­գործության մեղա­վորնե­րին լեգի­տի­մացնե­լու գործով: Որպես թուլա­փայ խոստացվել է «հայ-թուրքա­կան» սահմա­նի բացումը, ինչը նույնպես մեծ հարցա­կան է: Ռուսա­կան միջնորդությամբ երբեք այդ սահմա­նը չի բացվի: Էրդո­ղա­նը սահմա­նի թեման դեռ մի քանի անգամ ծախե­լու է Պուտի­նի ու Նիկո­լի վրա: Ընդա­մե­նը 1–2 ամիս էր պետք դիմա­նալ, 2020‑ի նոյեմբե­րին ոչ ոք Հայաստա­նի դեմ պատե­րազմ չէր սկսի: 

Սա էր դավա­ճա­նության գինը…

Եղա­ծը եղած է, այժմ ունենք նոր իրա­վի­ճակ: Այժմ Ուկրաի­նան որպես ունի­վերսալ գործիք Ամե­րի­կա­յի համար լուծե­լու է բազմա­թիվ խնդիրներ: Ռուսաստա­նում խթանվեց իշխա­նա­փո­խության օրա­կարգը, Պուտի­նի միակ փրկությունը Բայդենն է: Պարսիկնե­րը չհասցրին ռուսնե­րի հետ սիլի բիլի անել, Չինաստա­նը Իրա­նի հակա­ռա­կորդ Սաուդյան Արա­բիա­յի հետ զինա­տե­սակնե­րի խոշոր առևտրա­յին գործարք կնքեց: Պարսիկնե­րին թվում էր, թե Չինաստա­նը իրենց պոչից պիտի պոկ չգա: Չնա­յած օրեր առաջ Իրա­նի պառլա­մենտում պատգա­մա­վորնե­րը պարզե­ցին, որ Չինաստա­նի ու Իրա­նի միջև ոչ մի դարա­կազմիկ  պայա­մա­նա­գիր իրա­կա­նում կնքված չէ, հակա­ռակ դեպքում ըստ երկրի սահմա­նադրության Պառլա­մենտը պետք է այն վավե­րացներ: 

Արդեն Իրա­նից դեպի Ադրբե­ջան գազի ծավալներն են ավե­լացվում, Ադրբե­ջա­նը խոստա­նում է մեծացնել դեպի Եվրո­պա գազի հոսքը, ռուսնե­րը ռիսկ չեն անում խոչնդո­տել: Եվրո­պա­կան տասը երե­սա­նի պուտի­նիստ քղա­քա­կան խմբերն են դարձի բերվում: Հետսո­վե­տա­կան երկրնե­րի խնդիրներն են ՆԱՏՕ‑ի համար դառնում Ռուսաստա­նին ճնշե­լու գործիք: Բոլոր ուղղություննե­րով առևտուր է, կարե­լի է տասնյակ էջեր գրել այս մասին: 

Աշխարհը փոխվում է մեծ արա­գությամբ: Հայաստա­նը ժամա­նա­կից դուրս է մնա­ցել, երկրում տոտալ քաղա­քա­կան ու բարո­յա­կան ճգնա­ժամ է: Մեր պուտի­նիստ իշխա­նություններն ու ընդի­մությունը ստիպված են խաղալ ցանկա­ցած խաղ, լինի արևմտյան, ռուսա­կան, թուրքա­կան թե տեղա­կան մանր մունր խաղեր, որպեսզի ինչ որ կերպ կայունացնեն ու դուրս գան ճգնա­ժա­մից: Բայց այդպես ճգնա­ժա­մը չի լուծվե­լու: 

Ղարա­բա­ղը պատառ-պատառ է արված, Հայաստա­նի սահմաննե­րը «ծամծմված», անտե­րության ՀԱՆՁՆՎԱԾ գերի-պատանդներ, սահմա­նի երկայնքով ռուսա­կան կայա­զորներ, քարտե­զը Պուտի­նի մոտ, ինչ որ հայ-թուրքա­կան ստո­րա­ցուցիչ առևտուր ու Դոդի Գագո­յի Փարա­վո­նում էլի­տար հարսա­նիքներ… Սա հայկա­կան Սոդոմ է, պատմա­կան այլանդա­կություն:

Դեռ  2000-ականնե­րին գնա­լով աճում էր սահմա­նին զոհված զինվորնե­րի քանա­կը, հայ հասա­րա­կությունը այդ զոհե­րին ըստ արժանվույն չվե­րա­բերվեց: 

Այժմ ունենք պարտություն, հազա­րա­վոր զոհեր ու տարածքա­յին կորուստներ և շարունա­կում ենք նույն կերպ: Լավ հիշեք, եթե այս կորուստնե­րից հետո էլ դասեր չքա­ղե­ցինք, հաջորդ կորուստներն ավե­լի մեծ են լինե­լու:

Մեզ չեն ներե­լու ոչ մեր հարև­աննե­րը, ոչ մեծ խաղա­ցողնե­րը, և ամե­նա կարև­ո­րը ՃԱԿԱՏԱԳԻՐԸ: 

Ճիշտ է, հանուն ճշմարտության պետք է փաստել, որ մեր ներքին ու արտա­քին թշնա­մի­նե­րը այս ամե­նը հասկա­նա­լով թույլ չեն տալիս ազգի էմո­ցիա­նե­րը հանդարտվեն և մշտա­կան լարումներ են ստեղծում: Բայց ժամա­նա­կը մեր օգտին չի աշխա­տում, ժամա­նա­կը երբեք անգործության օգտին չի աշխա­տում: 

Սթափվեք հայեր:

Նյութի աղբյուրը՝ Facebook.com

Առնչվող Հոդվածներ