Հայաստանը ժամանակից դուրս է մնացել, երկրում տոտալ քաղաքական ու բարոյական ճգնաժամ է:
Արա Արայան
Ըստ CNN ի` Զելենսկին դժգոհ է Ամերիկայի չափից շատ ուշադրությանը «ռուսական ներխուժման» վերաբերյալ: Ամերիկացիները արհեստական թեժացնում են իրավիճակը, Ուկրաինայի ներսում խուճապ է տարածվում: Զելենսկին կասկածներ ունի, որ ամերիկացիները Ուկրաինայի հարցով երկակի խաղ են խաղում Պուտինի հետ: Հիմա հիշենք, ե՞րբ է Զելենսկին դարձել նախագահ: 2019 թվին, երբ համաշխարհային քաղաքականության մեջ շատ մեծ էր «կոնսերվատորների» ազդեցությունը: Ինչպես գիտենք այս խմբի առաջնորդներն էին Նաթանյահուն, Թրամփը, Պուտինը, Էրդողանը և այլ մեծ ու փոքր ուժեր: Այսինքն, Զելենսկու պես ծաղրածուն առանց այս խմբի աջակցության չէր կարող դառնալ Ուկրաինայի նախագահ: Զելենսկին պիտի ուկրաինական ճակատում բացեր «խաղաղության դարաշրջանը», լեգիտիմացներ Ղրիմն ու Դոնբասը, գուցե Դոմբասի դիմաց տրվեր Ղրիմը, և՛ գայլերը կուշտ կմնային, և՛ ոչխարները: Ուկրաինացիները կհաշտվեին Ղրիմի կորստի հետ, Դոնբասի վերադարձը կհամարվեր Զելենսկու հաղթանակ:
Բայց, 2019-ին Զելենսկու ընտրվելուց հետո, 2020-ին պարտվեց Թրամփը, իսկ ամիսներ անց 2021-ին՝ Նաթանյահուն: Ի դեպ, Զելենսկուն փորձեցին օգտագործել նաև ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ընդդեմ Բայդենի: Թրամփից հետո Զելենսկին մնաց օդի մեջ, Պուտինի հետ որևե հարց ինքնուրույն լուծել չի կարող առանց Արևմուտքի միջնորդության, ոչ հաշտվել, ոչ կռվել. փակուղային վիճակ է: Ամերիկացիները այս ամենի մասին լավ գիտեն և հիանալի խաղ են սկսել: Թեժացնում են իրվիճակը, վստահեցնում են, որ «ռուսական ներխուժման» պլան կա և ակտիվ զինում են ուկրաինական կողմին: Զելենսկին քիչ է մնում բղավի, որ Պուտինը ոչ մի «ներխուժում» չի պլանավորում, երկրի քաղաքացիներին հորդորում է չվախենալ, իսկ Արևմուտքը շարունակում է «ներխուժման» թեման տաքացնել։ Ծաղրածու դերասանը փակուղում է: Նման են չէ՞ 2018-2020 թվերի Հայաստանն ու Ուկրաինան, Նիկոլն ու Զելենսկին…
Ուկրաինայի միջոցով պիտի քայքայվեր նաև Եվրոմիությունը: Իսկ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է օգտագործվեին Իրանի դեմ: Այդ էր պատճառը, որ Պուտինի, Էրդողանի ու Նաթանյահուի համբերությունը տեղի տվեց և նրանք Ալիևին դրդեցին պատերազմի: Պատերազմը ըստ նախնական պլանների պետք է կարճ տևեր, մինչև Ամերիկան թույլ տար ռազմական գործողությունները Ղարաբաղից, Ջաբրաիլից տեղափոխել դեպի Իրան: Թրամփը պատրաստ էր այդ քայլին գնալ, բայց Պենտագոնի ղեկավարությունը նրան թույլ չտվեց անել դա: 2020-ի սեպտեմբերին Իրանի դեմ պատերազմը Թրամփին երաշխավորված հաղթանակ էր բերելու ընտրություններում: Ալիևը, Պուտինը, Էրդողանն ու Նաթանյահուն ռիսկ չարեցին առանց Ամերիկայի պատերազմը Ղարաբաղից տեղափոխել դեպի Իրան և Հայաստանի իշխանությունների ու ընդիմությունների աջակցությամբ պարտության մատնեցին հայկական կողմին ու կիսեցին Ղարաբաղը:
Առանց ՀՀ քաղաքական էլիտայի աջակցության Հայաստանն այդ պատերազմում պարտվել չէր կարող:
Նոյեմբերի 9-ից հետո մինչ օրս Հայաստանի իշխանություններն ու ընդիմությունները զբաղված են 44-օրյա հանցագործության մեղավորներին լեգիտիմացնելու գործով: Որպես թուլափայ խոստացվել է «հայ-թուրքական» սահմանի բացումը, ինչը նույնպես մեծ հարցական է: Ռուսական միջնորդությամբ երբեք այդ սահմանը չի բացվի: Էրդողանը սահմանի թեման դեռ մի քանի անգամ ծախելու է Պուտինի ու Նիկոլի վրա: Ընդամենը 1-2 ամիս էր պետք դիմանալ, 2020-ի նոյեմբերին ոչ ոք Հայաստանի դեմ պատերազմ չէր սկսի:
Սա էր դավաճանության գինը…
Եղածը եղած է, այժմ ունենք նոր իրավիճակ: Այժմ Ուկրաինան որպես ունիվերսալ գործիք Ամերիկայի համար լուծելու է բազմաթիվ խնդիրներ: Ռուսաստանում խթանվեց իշխանափոխության օրակարգը, Պուտինի միակ փրկությունը Բայդենն է: Պարսիկները չհասցրին ռուսների հետ սիլի բիլի անել, Չինաստանը Իրանի հակառակորդ Սաուդյան Արաբիայի հետ զինատեսակների խոշոր առևտրային գործարք կնքեց: Պարսիկներին թվում էր, թե Չինաստանը իրենց պոչից պիտի պոկ չգա: Չնայած օրեր առաջ Իրանի պառլամենտում պատգամավորները պարզեցին, որ Չինաստանի ու Իրանի միջև ոչ մի դարակազմիկ պայամանագիր իրականում կնքված չէ, հակառակ դեպքում ըստ երկրի սահմանադրության Պառլամենտը պետք է այն վավերացներ:
Արդեն Իրանից դեպի Ադրբեջան գազի ծավալներն են ավելացվում, Ադրբեջանը խոստանում է մեծացնել դեպի Եվրոպա գազի հոսքը, ռուսները ռիսկ չեն անում խոչնդոտել: Եվրոպական տասը երեսանի պուտինիստ քղաքական խմբերն են դարձի բերվում: Հետսովետական երկրների խնդիրներն են ՆԱՏՕ-ի համար դառնում Ռուսաստանին ճնշելու գործիք: Բոլոր ուղղություններով առևտուր է, կարելի է տասնյակ էջեր գրել այս մասին:
Աշխարհը փոխվում է մեծ արագությամբ: Հայաստանը ժամանակից դուրս է մնացել, երկրում տոտալ քաղաքական ու բարոյական ճգնաժամ է: Մեր պուտինիստ իշխանություններն ու ընդիմությունը ստիպված են խաղալ ցանկացած խաղ, լինի արևմտյան, ռուսական, թուրքական թե տեղական մանր մունր խաղեր, որպեսզի ինչ որ կերպ կայունացնեն ու դուրս գան ճգնաժամից: Բայց այդպես ճգնաժամը չի լուծվելու:
Ղարաբաղը պատառ-պատառ է արված, Հայաստանի սահմանները «ծամծմված», անտերության ՀԱՆՁՆՎԱԾ գերի-պատանդներ, սահմանի երկայնքով ռուսական կայազորներ, քարտեզը Պուտինի մոտ, ինչ որ հայ-թուրքական ստորացուցիչ առևտուր ու Դոդի Գագոյի Փարավոնում էլիտար հարսանիքներ… Սա հայկական Սոդոմ է, պատմական այլանդակություն:
Դեռ 2000-ականներին գնալով աճում էր սահմանին զոհված զինվորների քանակը, հայ հասարակությունը այդ զոհերին ըստ արժանվույն չվերաբերվեց:
Այժմ ունենք պարտություն, հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ և շարունակում ենք նույն կերպ: Լավ հիշեք, եթե այս կորուստներից հետո էլ դասեր չքաղեցինք, հաջորդ կորուստներն ավելի մեծ են լինելու:
Մեզ չեն ներելու ոչ մեր հարևանները, ոչ մեծ խաղացողները, և ամենա կարևորը ՃԱԿԱՏԱԳԻՐԸ:
Ճիշտ է, հանուն ճշմարտության պետք է փաստել, որ մեր ներքին ու արտաքին թշնամիները այս ամենը հասկանալով թույլ չեն տալիս ազգի էմոցիաները հանդարտվեն և մշտական լարումներ են ստեղծում: Բայց ժամանակը մեր օգտին չի աշխատում, ժամանակը երբեք անգործության օգտին չի աշխատում:
Սթափվեք հայեր:
Նյութի աղբյուրը՝ Facebook.com