18.3 C
Yerevan

Ռուսա­կան Երկբև­ե­ռացման Խաղը Հայաստա­նում

Եվրո­պան չեզո­քացնե­լու է Ռուա­սաստա­նին այնպես, ինչպես արեց ԽՍՀՄ‑ի հետ:

Ստե­փան Գրի­գորյան

1inAM‑ը զրուցել է քաղա­քա­գետ Ստե­փան Գրի­գորյա­նի հետ:

Ստե­փան Գրի­գորյա­նը նախ խոսեց բանա­կի մասին: Նշեց, որ պարզա­պես խոսե­լու ժամա­նակն անցել է և մենք ամե­նայն լրջությամբ պիտի ձեռնա­մուխ լինենք նոր բանակ կայացնե­լուն: Ադրբե­ջա­նը կարո­ղա­ցել է ՆԱՏՕ‑ի չափա­նիշնե­րին համա­պա­տասխան բանակ ստեղծել: Մենք ևս պիտի դա անենք, քանի որ աշխարհում մեկ է ռազմա­կան ուժը գնա­հատվում է: Եթե մենք ունե­նանք ուժեղ և կայուն բանակ, դրա հետ ուզած-չուզած հաշվի են նստե­լու:

Այն դիտարկմա­նը, թե ԱՄՆ‑ը պատասխա­նել է ռուսնե­րին, որ ոչ մի զիջում չի լինե­լու Ուկրաի­նա­յի հարցում, Ստե­փան Գրի­գորյանն ասաց, որ Ռուսաստա­նի պարա­գա­յում մենք պետք է հարց տանք, թե ինչ է ուզում Ռուսաստանն ընդհանրա­պես: Ոչ միայն մեր պարա­գա­յում, այլ ընդհա­նուր մասշտաբնե­րով: Ռուսներն այլևս չեն կարո­ղա­նում աշխարհի մակարդա­կով խաղալ: Ռուսնե­րը բոլո­րին հասկացնում են, որ նախկին ԽՍՀՄ ճամբարն իրենցն է և թող բոլո­րը հետ քաշվեն այդտե­ղից: Բայց աշխարհը փոխվել է: Ասիա­յում արդեն կա Չինաստան, որի հետ հնա­րա­վոր չէ կոպիտ ասած «խաղեր տալ»: Ռուսնե­րը հենց այդ պատճա­ռով էլ արագ հանե­ցին իրենց զորքե­րը­Ղա­զախստա­նից, որովհետև Չինաստա­նը Եվրո­պա­յի նման մեղմ չէ, այլ կհարվա­ծի ու կհարվա­ծի շատ ուժեղ: Եվրո­պան ամենդեպքում ժողովրդա­վար է:

Ստե­փան Գրի­գորյանն այն տեսա­կե­տը հայտնեց, որ ճգնա­ժա­մա­յին պահն ըստ էության անցած է և Ռուսաստանն այլևս չի համարձակվի հարվա­ծել Ուկրաի­նա­յին, գոնե այս պահին: Եվրո­պան էլ, Ռուսաստանն էլ պատրաստ չեն ռազմա­կան մեծ գործո­ղություննե­րի, իսկ եթե Ռուսաստա­նը փորձի հարվա­ծել Ուկրաի­նա­յին, դա շատ ծանր կլի­նի: Խոսքը մի քանի հարյուր զոհի մասին չէ: Կլի­նի լայնա­մաստշաբ գործո­ղություն ու Ռուսաստա­նը դրա տակից դուրս գալ չի կարող: Նույնիսկ Գերմա­նիան, որը ավանդա­պես Ռուա­սաստա­նի տնտե­սա­կան գործընկերն է, հայտա­րա­րել է, որ իրենք ռազմա­պես խիստ հարված կտան, եթե Ռուսաստա­նը շարունա­կի ռազմա­կան տրա­մա­բա­նությունը: 

Ռուսաստա­նը ցանկա­նում է, որ ՆԱՏՕ‑ն հրա­ժարվի արև­ելյան Եվրո­պա­յից, ինչը ՆԱՏՕ‑ի համար անընդունե­լի է: Պուտինյան Ռուսաստա­նը փորձե­լու է գնալ մինչև վերջ: Նրանք բոլո­րից պահանջներ ունեն՝ հատկա­պես դաշնա­կիցնե­րից: Եվ ամե­նից վատն այն է, որ միայն մենք ենք կատա­րում նրա պահանջներն ու դրա­նով իսկ նվա­զեցնում մեր կշիռն ընդհանրա­պես:

Ստե­փան Գրի­գորյա­նը հետաքրքիր համե­մա­տություն արեց, որ Ուկրաի­նա­յի բանա­կը թեև տասնյակ անգամներ զիջում է ռուսա­կա­նին, բայց ուկրաի­նա­ցի­նե­րը արա­գո­րեն վերա­կա­ռուցում են իրենց զինուժը: Ռուսնե­րը գիտեն, որ նույնիսկ եթե հարվա­ծեն ու հաղթեն, դա կլի­նի շատ ծանր հաղթա­նակ՝ սարսա­փե­լի հետև­անքնե­րով: Մենք պիտի հասկա­նանք այդ ամե­նը և լրջա­գույն կերպով զբաղվենք մեր բանա­կով: Պետք չէ համե­մատվել Թուրքիա­յի հետ: Բավա­կան է միայն այն, որ Թուրքիան հասկա­նա, որ Հայաստա­նին հարվա­ծելն իր վրա շատ թանկ կնստի, որ հայկա­կան բանա­կը շատ ցավոտ հարվածներ կհասցնի:

Ինչ վերա­բերվում է այս աշխարհա­քա­ղա­քա­կան տրա­մա­բա­նության շարունակմա­նը, Ստե­փան Գրի­գորյա­նը նշեց, որ սա սառը պատե­րազմի է տանում ու Եվրո­պան չեզո­քացնե­լու է Ռուա­սաստա­նին այնպես, ինչպես արեց ԽՍՀՄ հետ:

Հայաստա­նը պիտի շատ ուշա­դիր մտա­ծի, թե ինչ է անում: Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ՀԱՊԿ‑ը ռուսնե­րի շահերն է առաջ տանում ու Հայաստանն այդտեղ դեր չունի:

Հարա­վա­յին քաղա­քա­կա­նության մասին խոսե­լիս քաղա­քա­գե­տը նշեց, որ պարսիկնե­րի շահե­րը մեծա­պես համընկնում են Հայաստա­նի շահե­րի հետ և պարսիկնե­րը դրա մասին մեկ անգամ չէ, որ ասել են:

Գրի­գորյա­նը նաև մտա­հո­գություն արտա­հայտեց այն հարցով, որ Ռուսաստա­նում հայե­րի մասին ձևա­վորվել է անլուրջ կարծիք: Հայե­րի կողմից ոչ մի հարցի քննարկում չեն տեսնում և կարծում են, թե  Հայաստանն ամեն ինչին համա­ձայնվե­լու է:

Ստե­փան Գրի­գորյա­նը նաև նշեց, որ Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ Հայաստա­նում իշխա­նության գան Նիկոլ Փաշինյանն ու նախկիննե­րը: Ըստ էության երկբև­ե­ռա­ցում, որը ձեռնտու է միայն ռուսնե­րին:

Ինչ վերա­բերվում է հայե­րի միջազգա­յին գործունեության տրա­մա­բա­նությա­նը, քաղա­քա­գետն ասաց, որ Ադրբե­ջա­նը շատ ակտիվ միջամտում է Հայաստան-Եվրո­պա հարցե­րին, մինչդեռ Հայաստա­նը լուռ է և անգործության է մատնված: Նա այդ ամե­նի համա­տեքստում խոսեց Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րի և ՆԱՏՕ քարտուղա­րի, հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի մասին:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ