Եվրոպան չեզոքացնելու է Ռուասաստանին այնպես, ինչպես արեց ԽՍՀՄ-ի հետ:
Ստեփան Գրիգորյան
1inAM-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:
Ստեփան Գրիգորյանը նախ խոսեց բանակի մասին: Նշեց, որ պարզապես խոսելու ժամանակն անցել է և մենք ամենայն լրջությամբ պիտի ձեռնամուխ լինենք նոր բանակ կայացնելուն: Ադրբեջանը կարողացել է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան բանակ ստեղծել: Մենք ևս պիտի դա անենք, քանի որ աշխարհում մեկ է ռազմական ուժը գնահատվում է: Եթե մենք ունենանք ուժեղ և կայուն բանակ, դրա հետ ուզած-չուզած հաշվի են նստելու:
Այն դիտարկմանը, թե ԱՄՆ-ը պատասխանել է ռուսներին, որ ոչ մի զիջում չի լինելու Ուկրաինայի հարցում, Ստեփան Գրիգորյանն ասաց, որ Ռուսաստանի պարագայում մենք պետք է հարց տանք, թե ինչ է ուզում Ռուսաստանն ընդհանրապես: Ոչ միայն մեր պարագայում, այլ ընդհանուր մասշտաբներով: Ռուսներն այլևս չեն կարողանում աշխարհի մակարդակով խաղալ: Ռուսները բոլորին հասկացնում են, որ նախկին ԽՍՀՄ ճամբարն իրենցն է և թող բոլորը հետ քաշվեն այդտեղից: Բայց աշխարհը փոխվել է: Ասիայում արդեն կա Չինաստան, որի հետ հնարավոր չէ կոպիտ ասած «խաղեր տալ»: Ռուսները հենց այդ պատճառով էլ արագ հանեցին իրենց զորքերըՂազախստանից, որովհետև Չինաստանը Եվրոպայի նման մեղմ չէ, այլ կհարվածի ու կհարվածի շատ ուժեղ: Եվրոպան ամենդեպքում ժողովրդավար է:
Ստեփան Գրիգորյանն այն տեսակետը հայտնեց, որ ճգնաժամային պահն ըստ էության անցած է և Ռուսաստանն այլևս չի համարձակվի հարվածել Ուկրաինային, գոնե այս պահին: Եվրոպան էլ, Ռուսաստանն էլ պատրաստ չեն ռազմական մեծ գործողությունների, իսկ եթե Ռուսաստանը փորձի հարվածել Ուկրաինային, դա շատ ծանր կլինի: Խոսքը մի քանի հարյուր զոհի մասին չէ: Կլինի լայնամաստշաբ գործողություն ու Ռուսաստանը դրա տակից դուրս գալ չի կարող: Նույնիսկ Գերմանիան, որը ավանդապես Ռուասաստանի տնտեսական գործընկերն է, հայտարարել է, որ իրենք ռազմապես խիստ հարված կտան, եթե Ռուսաստանը շարունակի ռազմական տրամաբանությունը:
Ռուսաստանը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի արևելյան Եվրոպայից, ինչը ՆԱՏՕ-ի համար անընդունելի է: Պուտինյան Ռուսաստանը փորձելու է գնալ մինչև վերջ: Նրանք բոլորից պահանջներ ունեն՝ հատկապես դաշնակիցներից: Եվ ամենից վատն այն է, որ միայն մենք ենք կատարում նրա պահանջներն ու դրանով իսկ նվազեցնում մեր կշիռն ընդհանրապես:
Ստեփան Գրիգորյանը հետաքրքիր համեմատություն արեց, որ Ուկրաինայի բանակը թեև տասնյակ անգամներ զիջում է ռուսականին, բայց ուկրաինացիները արագորեն վերակառուցում են իրենց զինուժը: Ռուսները գիտեն, որ նույնիսկ եթե հարվածեն ու հաղթեն, դա կլինի շատ ծանր հաղթանակ՝ սարսափելի հետևանքներով: Մենք պիտի հասկանանք այդ ամենը և լրջագույն կերպով զբաղվենք մեր բանակով: Պետք չէ համեմատվել Թուրքիայի հետ: Բավական է միայն այն, որ Թուրքիան հասկանա, որ Հայաստանին հարվածելն իր վրա շատ թանկ կնստի, որ հայկական բանակը շատ ցավոտ հարվածներ կհասցնի:
Ինչ վերաբերվում է այս աշխարհաքաղաքական տրամաբանության շարունակմանը, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ սա սառը պատերազմի է տանում ու Եվրոպան չեզոքացնելու է Ռուասաստանին այնպես, ինչպես արեց ԽՍՀՄ հետ:
Հայաստանը պիտի շատ ուշադիր մտածի, թե ինչ է անում: Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ՀԱՊԿ-ը ռուսների շահերն է առաջ տանում ու Հայաստանն այդտեղ դեր չունի:
Հարավային քաղաքականության մասին խոսելիս քաղաքագետը նշեց, որ պարսիկների շահերը մեծապես համընկնում են Հայաստանի շահերի հետ և պարսիկները դրա մասին մեկ անգամ չէ, որ ասել են:
Գրիգորյանը նաև մտահոգություն արտահայտեց այն հարցով, որ Ռուսաստանում հայերի մասին ձևավորվել է անլուրջ կարծիք: Հայերի կողմից ոչ մի հարցի քննարկում չեն տեսնում և կարծում են, թե Հայաստանն ամեն ինչին համաձայնվելու է:
Ստեփան Գրիգորյանը նաև նշեց, որ Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ Հայաստանում իշխանության գան Նիկոլ Փաշինյանն ու նախկինները: Ըստ էության երկբևեռացում, որը ձեռնտու է միայն ռուսներին:
Ինչ վերաբերվում է հայերի միջազգային գործունեության տրամաբանությանը, քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանը շատ ակտիվ միջամտում է Հայաստան-Եվրոպա հարցերին, մինչդեռ Հայաստանը լուռ է և անգործության է մատնված: Նա այդ ամենի համատեքստում խոսեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի և ՆԱՏՕ քարտուղարի, հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Ամբողջական տեսանյութը՝