18.3 C
Yerevan

Գործա­կալնե­րի Մասին

Մյուս վտանգն այն է, որ այդ հատուկ ծառա­յություննե­րում շարունա­կում են մեծ թիվ կազմել նախկին ՊԱԿ(Պետական Անվտանգության Կոմի­տե) աշխա­տա­կիցնե­րը կամ նրան գործա­կալնե­րը, ինչը լի է ամե­նա­մեծ վտանգնե­րով:

Հովսեփ Խուրշուդան


Noyan Tapan‑ի եթե­րում Հովսեփ Խուրշուդա­նը անցյալ տարվա դեկտեմբե­րին խոսել է բավա­կան հետաքրքիր ու կարև­որ թեմա­յի մասին:

Հարցը վերա­բերվում է գործա­կալնե­րին և այն վտանգնե­րին, թե ինչ հետև­անքներ է առա­ջացնում գործա­կալ դառնալ-չդառնա­լը: Հովսեփ Խուրշուդյա­նը  նաև բավա­կան հետաքրքիր մանրա­մասներ ներկա­յացրեց տարբեր ժամա­նակնե­րի ու երկրնե­րի փորձից, ինչպես նաև, թե ինչ մեթո­դա­բա­նություն են կիրա­ռում տարբեր երկրնե­րի հատուկ ծառա­յություննե­րը՝ գործա­կալներ հավա­քագրե­լու համար:

Մենք որո­շե­ցինք անդրա­դառնալ այս թեմա­յին պայմա­նա­վորված երկու գործո­նով՝ առա­ջին, որ մենք 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ և ընթացքում պարբե­րա­բար լսում էին, որ ՀՀ ԱԱԾ‑ն տարբեր տրա­մա­չա­փի պաշտոնյա­նե­րի է ձերբա­կա­լում պետա­կան դավա­ճա­նության մեղադրանքով և երկրորդ՝ 2018-ից ի վեր Հայաստա­նում իշխա­նության և ընդդի­մության ներկա­յա­ցուցիչնե­րը միմյանց պարբե­րա­բար գործա­կալներ են անվա­նում և մեղադրում դավա­ճա­նության մեջ: Հիմնա­կա­նում իշխա­նությունը մեղադրում է ընդդի­մության շատ ներկա­յա­ցուցիչնե­րի՝ ռուսսա­կան գործա­կալ լինե­լու, իսկ ընդդի­մությունն իշխա­նությա­նը մեղադրում է ամե­րիկյան կամ թուրքա­կան հատուկ գործա­կա­լություննե­րի անդամ լինե­լու մեջ:

Մենք իհարկե չենք կարող անուններ տալ և նշել, թե ով ում գործա­կալն է կամ որ մեղադրանքն է ճիշտ կամ սխալ, բայց մենք տեսանք, որ փաստա­ցի ԱԱԾ‑ն բարձրաստի­ճան և ցածրաստի­ճան պաշտոնյա­նե­րի է ձերբա­կա­լել պետա­կան դավա­ճա­նության հիմքով: Եվ հասկա­նում ենք, թե ինչ սարսա­փե­լի հետև­անքնե­րի կարող է հանգեցնել դավա­ճաննե­րի առկա­յությունը: Մենք տեսանք, թե ինչ եղավ հենց այդ ամե­նի հետև­անքով:

Հենց այդ առումով էլ հատուկ հետաքրքրություն  է ներկա­յացնում Հովսեփ Խուրշուդյա­նի հաղորդումը, որտեղ նա կիսվեց իր գիտե­լիքնե­րով:

Խուրշուդյա­նը նախ խոսեց խորհրդա­յին և ամե­րիկյան գործա­կա­լա­կան ցանցե­րի, թե ինչպես էին ԽՀՍՄ ՊԱԿ աշխա­տա­կիցնե­րը գործա­կալներ հավա­քագրում, խոսեց գործա­կալ հավա­քագրե­լու ամե­նա­տա­րածված երեք միջոցնե­րի մասին: Գաղա­փա­րա­կան, Ֆինանսա­կան և Կոմպրոմատ(հեղինակության վրա ազդող և վարկա­բե­կիչ փաստեր): Հովսեփ Խուրշուդյանն առանձին առանձին մեկնա­բա­նեց, թե որ միջո­ցը որ դեպքե­րում է աշխա­տում: Նաև կենտրո­նա­ցավ, թե ինչպես է Հայաստա­նի տնտե­սա­կան վատ վիճակն ի զորու շատե­րին բարե­կե­ցության հրա­պուրանքով դավա­ճաններ դարձնե­լու:

Այդ տեղե­կություննե­րը միա­ժա­մա­նակ շատ հետաքրքիր և մտա­հո­գիչ են, քանի որ ելնե­լով վերո­հիշյա­լից, կարող ենք ենթադրել, որ Հայաստա­նում վխտում են արտա­սահմանյան գործա­կալնե­րը՝ հավա­նա­բար և՛ ռուսա­կան, և՛ թուրքա­կան, և՛ ամե­րիկյան:

Հովսեփ Խուրշուդյանն ի թիվս այլ տեղե­կություննե­րի պատմեց ռուսա­կան մի քանի փորձի մասին, նշե­լով, որ ԽՍՀՄ ՊԱԿ‑ի ժառանգությունն անցել է նաև ռուսա­կան ու հետխորհրդա­յին տարածքի հատուկ ծառա­յություննե­րին և նրանք շատ դեպքե­րում աշխա­տում են հենց այդ մեթոդնե­րով: Մյուս վտանգն այն է, որ այդ հատուկ ծառա­յություննե­րում շարունա­կում են մեծ թիվ կազմել նախկին ՊԱԿ աշխա­տա­կիցնե­րը կամ նրան գործա­կալնե­րը, ինչը լի է ամե­նա­մեծ վտանգնե­րով: Կար նաև հետաքրքիր դիտարկում առ այն, թե ինչպես են երկրնե­րի հարա­բե­րություններն ազդում գործա­կալներ հավա­քագրե­լու հանգա­մանքի վրա:

Հովսեփ Խուրշուդյա­նը խոսեց նաև լյուստրա­ցիա­յի մասին, նշե­լով, որ դա րոպե առաջ անհրա­ժեշտ գործոն է, քանի դեռ Հայաստա­նի ԱԱԾ‑ն, ՊՆ‑ը և դիվա­նա­գի­տա­կան կորպուսը չեն մաքրվել արտա­սահմանյան գործա­կալնե­րից, մեր թիկունքը մշտա­պես դանակ են խրե­լու կեղծ բարե­կամներն ու դավա­ճաննե­րը:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ