16.3 C
Yerevan

Հայաստա­նը Պիտի Գիտակցի Իր Շահը

Մենք պետք է հասկա­նանք ու ընդունենք, որ Հայաստա­նը չունի բարե­կամներ ու թշնա­մի­ներ, այլ ունի շահեր:

Միքա­յել Հայրա­պետյան

FactorTV-ին զրուցել է Պահպա­նո­ղա­կան կուսակցության նախա­գահ Միքա­յել Հայրա­պետյա­նի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել է նախ Բելա­ռուսի նախա­գահ Լուկա­շենկո­յի վիրա­վո­րա­կան արտա­հայտություննե­րը ՀՀ հանդեպ: Հաղորդա­վա­րի այն հարցին, թե որոնք են այդ արտա­հայտության հիմնա­կան պատճառնե­րը, Միքա­յել Հայրա­պետյա­նը շատ կտրուկ արտա­հայտվեց՝ Լուկա­շենկո­յին կոչե­լով դուրսպրծուկ և վիժվածք, որպես պատասխան Լուկա­շենկո­յին հեռա­վար պատասխա­նեց, որ այդ խոսքե­րը Բելա­ռուսի նախա­գա­հի ցանկաությունը չեն, այլ պուտինյան հրա­ման: Բելա­ռուսի նախա­գա­հի բերա­նով ռուսնե­րը խոստո­վա­նե­ցին, որ Արցախյան պատե­րազմը իրենց իսկ սարքած փորձանքն է Հայաստա­նի գլխին:

Լուկա­շենկոն ի թիվս այլ արտա­հայտություննե­րի ասել էր, որ Հայաստա­նը փախչե­լու տեղ չունի և արդեն իսկ տեսել է, որ չունի: Միքա­յել Հայրա­պետյանն  ասաց, որ նրանց միակ նպա­տա­կը Հայաստա­նին հարվա­ծել է: Գողա­կա­նի ու քրեա­կա­նի նման: Քանի որ երկու պետություններն էլ քրեա-օլի­գարխիկ բռնա­տի­րա­կան երկրներ են, ապա նրանք չեն կարո­ղա­նում մարսել Հայաստա­նի արժե­քը: Նրանք ուզում են խփել ու չոքեցնել Հայաստա­նին, որ դառնա իրենց նման ու ընկնի իրենց թականդը: Լուկա­շենկոն իրե­նից ոչինչ չի ներկա­յացնում, որ մի բան էլ կարո­ղա­նա Հայաստա­նի նկատմա­մաբ նկատմա­մաբ նման գնա­հա­տումներ անի: Իր երկի­րը Ռուսաստա­նին վաճա­ռած բռնա­պե­տը միայն մի ցանկություն ունի՝ պահել իր անձնա­կան իշխա­նությունը: Լուկա­շենկոն, ով դարձել է բռնա­կալ Պուտի­նի խոսնա­կը, նրա հրա­մաններն է կատա­րում և վաճա­ռել է իր երկրի ինքնիշխա­նությունը:

Միքա­յել Հայրա­պետյանն ավե­լացրեց, որ գործ ունենք վիրա­վոր գազա­նի հետ: Չափա­զանց զգույշ է պետք լինել, որպեսզի կարո­ղա­նանք տարա­տե­սակ ավանտյուրա­նե­րից առանց տուժե­լու դուրս գանք: 

Ռուսաստանն իրեն մեկուսացրել է աշխարհից ու թակարդն ընկած գազա­նի նման պատե­պատ է խփվում: Իսկ Լուկա­շենկոն, ում միակ գործը Պուտի­նին ծառա­յելն է, լուռ կատա­րում է նրա հրա­մաննե­րը: Մենք կարող ենք տեսնել, որ Բելա­ռուսն արդեն իսկ դարձել է ռուսա­կան պոլի­գոն:

Այստեղ Միքա­յել Հայրա­պետյա­նը շատ ուշագրավ դիտարկում կատա­րեց առ այն, որ Հայաստա­նը պիտի կարո­ղա­նա խուսա­փել այն  ծուղա­կից, որում հայտնվեց առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ: Այն ժամա­նակ ՀՅԴ‑ն կարո­ղա­ցավ սկզբնա­պես ճիշտ ընտրություն կատա­րել՝ չեզոք մնա­լու հետ կապված, բայց հետո սկսեց գործել Ռուսաստա­նի կողմից: Դրա պատասխա­նը թուրքե­րի կողմից նաև ցեղասպա­նությունն էր: Հայությունը չպի­տի օժանդա­կեր Ռուսաստա­նին, քանի որ հայտնվեց ռուս-թուրքա­կան բախման արանքում ու տուժեց ռուսնե­րին օգնե­լու իր իսկ միամտության հետև­անքով: Հիմա մենք չպետք է նորից ընկնենք այդ ծուղա­կը:

Մենք պետք է հասկա­նանք ու ընդունենք, որ Հայաստա­նը չունի բարե­կամներ ու թշնա­մի­ներ, այլ ունի շահեր: Հայրա­պետյա­նը շատ հետաքրքիր օրի­նակ բերեց, ասե­լով, որ միևնույն շորը մարդը չի կարող տարվա բոլոր եղա­նակնե­րին հագնել: Այդ մոտե­ցումը պիտի լինի նաև արտա­քին դիվա­նա­գի­տության ճակա­տում: Իհարկե պետք չէ պատե­րազմ հայտա­րա­րել, այլ պետք է հստակ հասկա­նալ սեփա­կան շահն ու դրա­նից բխող գործունեության իրա­կան հետև­անքնե­րը:

Ռուսա­կան բարե­կա­մությունը շատ թանկ է նստում Հայաստա­նի վրա: Մենք դա տեսանք 1915թ., մենք դա տեսանք Կոլցո գործո­ղության ժամա­նակ: Առա­ջին համաշխարհա­յի­նում հայերն ավե­լի շատ զոհ տվին, քան հաղթած Ֆրանսիան ու Անգլիան իրար հետ: Մենք պետք է հասկա­նանք ու դադա­րեցնենք այդ խելա­գար պահվածքը՝ զոհվել հանուն օտա­րի շահե­րի:

Մեր ու թուրքե­րի հարա­բե­րություննե­րը էապես սրվե­ցին ռուսնե­րի՝ Անդրկովկաս մուտք գործե­լուց հետո: Ռուսնե­րը հայե­րին օգտա­գործե­ցին իրենց ուզա­ծի նման ու հետո գցե­ցին թուրքե­րի ճանկը: Ահա, թե ինչ է ռուսա­կան բարե­կա­մությունը:

Ռուսնե­րի հետ պետք չէ թշնա­մա­նալ, այլ պետք է զգուշա­նալ: Մենք չենք կարող հավերժ մնալ այդ կեղծ բարե­կա­մության թակարդում, չենք կարող երա­զել, թե ռուսա­կան տիրա­պե­տությունը մեզ կփրկի: Մենք չենք կարող ազգո­վի Զորի Բալա­յան դառնալ:

Միքա­յել Հայրա­պետյա­նը նաև նշեց, որ Բելա­ռուսի նախա­գա­հին պետք է պատասխա­նել շատ քաղա­քա­վա­րի, բայց և վճռա­կան: Լուկա­շենկոն իր մտքե­րը չի ասում, նա ընդա­մե­նը կրկնում է այն, ինչ հրա­մա­յում է Պուտի­նը: Իսկ ռուսնե­րը մեզնից շատ ուժեղ են նեղա­ցած: Որովհետև Հայաստա­նը դիմադրել է, Հայաստա­նը Նժդեհ է ունե­ցել, որն ասում էր, թե կարև­որ չէ, թե հարձակվողն ով է՝ ռուսը, թե թուրքը: Ռուսներն իրենց պարտությունը Նժդե­հից չեն կարո­ղա­նում մարսել:

Միքա­յել Հայրա­պետյա­նոը նաև մի շատ կարև­որ համե­մա­տություն արեց Րաֆֆու ու Ռաֆա­յել Պատկանյա­նի և մեր օրե­րի մեջ: Նույնիսկ նրանց մեծությունը չկա­րո­ղա­ցավ լրիվ ազա­տել միա­կողմա­նիության փորձանքից, բայց եթե Րաֆֆին ու Պատկանյա­նը իրոք հիմքեր ունեին, գոնե այդ պահին նման կերպ գործե­լու, ապա մեր գավա­ռա­կան ու գավա­ռա­միտ քաղա­քա­կան մակարդա­կը թույլ չի տալիս էական ու որա­կա­կան տեսա­դաշտ ունե­նալ:

Մենք ունենք ազգա­յին շահ: Մենք ոչ թե պետք է առաջնորդվենք ազա­տություն կամ մահ կարգա­խո­սով, այլ ընտրենք միայն ազա­տությունը:

Ամբողջա­կան տեսանյութը՝ YouTube.com

Առնչվող Հոդվածներ