14.6 C
Yerevan

Փետրվարյան Ապստամբություն՝ Անցյա­լի Հերո­սա­կան Օրե­րից

Փետրվարյան ապստամբությունը իրա­վա­կան առումով չեզո­քացրեց առանց այն էլ ապօ­րի­նի Մոսկվա­յի պայմա­նա­գի­րը: Փաստա­ցի Մոսկվա­յի պայմա­նագրի կնքման ժամա­նակ Հայաստանն անկախ պետություն էր և դա ևս  մեկ կետ է ավե­լացնում այդ պայմա­նագրի անօ­րի­նա­կան լինե­լու էությա­նը:

Արա­յիկ Մկրտումյան

1921թ. այս օրը սկսվեց Փետրվարյան ապստամբությունը: Այս զարմա­նա­լի երև­ույթի մասին բազմա­թիվ հակա­սա­կան կարծիքներ կան, թեև խորհրդա­յին իշխա­նության տապա­լումից և անկա­խության վերա­կանգնումից հետո պատմա­կան տրա­մա­բա­նությունը թեքվեց ավե­լի ճշմարտա­ցի ուղղությամբ և առ այսօր փորձում են հասկա­նալ, թե իրա­կա­նում ինչի համար էր այդ ապստամբությունն ընդհանրա­պես: Խորհրդա­յին պատմագրությունը տրա­մադրված էր ներկա­յացնե­լու, որ ապստամբության հեղի­նակնե­րի նպա­տակն էր տապա­լե­լու խորհրդա­յին իշխա­նությունը և վերա­կանգնե­լու «դաշնակցա­կան տեռո­րը», ինչպես անվա­նում էին բոլշև­իկնե­րը ՀՅԴ գործունեությունը, ավե­լի չեզոք տեսա­բաննե­րը տրա­մադրված են ասե­լու, որ այդ ապստամբությունը ավե­լի շատ փրկա­րար գործո­ղություն էր, որի ընթացքում ապստամբության հեղի­նակնե­րը կարո­ղա­ցան մահա­պատժից ազա­տել շատ ակա­նա­վոր գործիչնե­րի և այդ ընթացքում նաև փորձե­ցին միջազգա­յին դրությունից օգտվե­լով վերա­կանգնել առա­ջին հանրա­պե­տության կարգա­վի­ճա­կը: Ավե­լի ջերմե­ռանդ պաշպաննե­րը հակված են այն համա­րե­լու սուրբ պաշտպա­նություն և ազգա­յին պայքար:

Ըստ իս, պետք է ավե­լի սառը դատել՝ փորձե­լու հասկա­նալ, թե Փետրվարյան ապստամբության կայացման կամ ձախողման համար ինչ նախադրյալներ կային: Կարև­որ է նաև հասկա­նալ, թե ինչ ընթացք ունե­ցավ: Փորձենք էմո­ցիա­նե­րը մի կողմ դնել և սկսել սկզբից:

Նախ երկու շատ կարև­որ երև­ույթ: Ապստամբությունն ավարտվեց բոլշև­իկնե­րի հաղթա­նա­կով, բայց հայե­րը ունե­ցան շատ մեծ երկու ձեռքբե­րում՝ առա­ջի­նը մահվա­նից ազատվե­ցին հարյուրա­վոր քաղա­քա­կան բանտարկյալներ՝ բազմա­թիվ ռազմա­կան ու մտա­վո­րա­կան գործիչներ, որոնց անխուսա­փե­լի մահ էր սպառնում: Հիշեցնենք, որ մինչև ապստամբության սկիզբը բազմա­թիվ հայորդի­ներ էին սպանվել բոլշև­իկնե­րի կողմից, որոնք զինել էին նաև թուրք մսա­գործնե­րին: Բավա­կան է հիշել միայն Երև­ա­նի բանտե­րում կատարվող դեպքե­րը և Գյումրիում(Ալեքսանդրապոլ, հետո՝ Լենի­նա­կան) Կազա­չի Պոստում կատարվող արյունա­հե­ղություննե­րը: Մյուսը՝ այդ պայքա­րի շնորհիվ Զանգե­զուրը՝ Սյունի­քի մարզը խուսա­փեց Արցա­խի ու Նախիջև­ա­նի ճակա­տագրից:

Եվ այսպես՝ 1921թ. փետրվա­րի 18-ից սկսված ապստամբության հետև­անքով բոլշև­իկնե­րը կորցրին իշխա­նությունը Հայաստա­նում: Այդ ընթացքում տեղի ունե­ցավ Մոսկվա­յի չարա­բաստիկ պայմա­նագրի կնքումը ռուսնե­րի ու թուրքե­րի միջև 1921թ. մարտին: Կարող ենք համարձա­կո­րեն պնդել, որ Փետրվարյան ապստամբությունը իրա­վա­կան առումով չեզո­քացրեց առանց այն էլ ապօ­րի­նի պայմա­նա­գի­րը: Փաստա­ցի Մոսկվա­յի պայմա­նագրի կնքման ժամա­նակ Հայաստանն անկախ պետություն էր և դա ևս  մեկ կետ է ավե­լացնում այդ պայմա­նագրի անօ­րի­նա­կան լինե­լու էությա­նը: Գումա­րենք նաև այն, որ Լեռնա­հա­յաստա­նի պայքա­րի արդյունքում բոլշև­իկնե­րը հրա­ժարվե­ցին նախա­պես ընտրված ծրագրից ու Սյունի­քը թողե­ցին Հայաստա­նի կազմում: Հիշեցնենք, որ ադրբե­ջա­նա­կան ախորժա­կը պահանջում էր նաև Սյունի­քը, այսինքն Արցախ, Սյունիք, Նախիջև­ան մարզե­րը փորձ էր արվե­լու կցել Ադրբե­ջա­նին:

Ավե­լի ծայրա­հե­ղա­կան մտա­ծողնե­րը հակված են կարծե­լու, որ Սյունի­քը մնաց հայկա­կան բացա­ռա­պես նժդեհյան պայքա­րի արդյունքում, ավե­լի զուսպ մարդիկ ավե­լի շատ ենթադրում են, որ Լեռնա­հա­յաստա­նի իրա­կան անկախ վիճա­կը և թուրք-բոլշև­իկյան ուժե­րի պարտություննե­րը հասկացնել տվին խորհրդա­յին լիդերնե­րին մտադրությունը փոխել Սյունի­քի հարցում, քանի որ եթե Սյունի­քը միա­նար Ադրբե­ջա­նին, ապա Կ.Պոլսից մինչև միջի­նա­սիա­կան թյուրքա­լե­զու տարածքներ գիծն ազատվե­լու էր: Բոլշև­իկնե­րը չէին կարող  իրենց թույլ տալ, որ թուրքերն ավե­լի շատ ստա­նան, քան իրենք պատրաստ են զիջե­լու նրանց: Սյունի­քը մնաց հայկա­կան ու դա փրկեց հայ ժողովրդի կյանքի հետա­գա շարունա­կությունը: Չենք տարա­կուսում, որ Սյունի­քի ադրբե­ջա­նա­կա­նացման դեպքում տեղի էր ունե­նա­լու այն ինչ և տեղի ունե­ցավ Նախիջև­ա­նում՝ հայա­թա­փում: Հայա­թափման վտանգը այդքան չէր մտա­հո­գում բոլշև­իկնե­րին, ինչքան թուրքա­կա­նա­ցումը: Առանց այն էլ թուրքե­րը հասկացրել էին, որ «հեղա­փո­խությունը Ադրբե­ջա­նում» կատարվե­լու է միայն իրենց կանոննե­րով: Թուրքե­րը թույլ տվին հեղա­փո­խություն Ադրբե­ջա­նում, զիջե­ցին Բաթումը, բայց վերցրին Սուրմա­լուի գավա­ռը, որ առա­ջին հայացքից նրանց ընդհանրա­պես պետք չէր: Անշուշտ Սուրմա­լուի գավա­ռը շատ ավե­լի փոքր նշա­նա­կություն կարող էր ունե­նալ, քան Բաթումիի նավա­հանգիստը, բայց թուրքե­րը շատ ավե­լի հեռա­հար նպա­տակներ ունեին: Սուրմա­լուի գրա­վումը դեռևս հայ-թուրքա­կան պատե­րազմի ընթացքում, արդեն իսկ նշան էր, որ թուրքե­րը ցանկա­նում են լայնացնել իրենց ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում: Դրան հաջորդեց Մոսկվա­յի աղե­տա­լի պայմա­նա­գի­րը, որով թուրքա­կան բնակչությանն էին նվիրվում Նախիջև­ա­նը և Արցա­խը: Նախիջև­ա­նին սահմա­նա­կից էր դառնում թուրքա­կան Թուրքիան և միայն Սյւո­նի­քի նեղ պարա­նոցն էր մնում կարմի գիծ, որ առ այսօր խանգա­րում է թյուրքա­կան աշխարհի միա­վորմա­նը: Պատա­հա­կան չէ, որ ապստամբության ղեկա­վարնե­րը հենց Սյունիքն էին ընտրել որպես պայքա­րի հետա­գա շարունա­կություն: Թե՛ Սիմոն Վրացյա­նը, թե՛ Գարե­գին Նժդե­հը կիրթ ու փորձա­ռու ռազմա­կան ու քաղա­քա­կան գործիչներ էին և ստրա­տե­գիա­կան առումով շատ լավ էին պատկե­րացնում, թե ինչ է կատարվե­լու հայ ժողովրդի հետ մի քանի տասնամյակ անց, եթե Սյունի­քը թուրքացվի: Արդյո՞ք նրանք հենց սկզբից նպա­տակ ունեին ապա­հո­վագրե­լու սյունյաց պահպա­նումը թե ոչ՝ դժվար է ասել: Ապստամբության ղեկա­վարնե­րը նաև հույս ունեին, որ բոլշև­իկյան ուժե­րը գուցե և չկա­րո­ղա­նան արա­գությամբ հաջո­ղության հասնել Վրաստա­նում, ուստի սկսե­ցին ապստամբություն՝ օգնության ձեռք խնդրե­լով միջազգա­յին հանրությունից և ինչքան էլ զարմա­նա­լի է՝ Թուրքիա­յից: Շատերն աշխա­տում են չխո­սել այդ մասին, բայց ապստամբության ղեկա­վարնե­րը չափից ավե­լի պրագմա­տիկ էին և հասկա­նում էին, որ այդ պահին հարկա­վոր է հեռացնել կարմիր վտանգը, ունե­նալ թեկուզ և փոքր, բայց անկախ Հայաստան, որն ի վիճա­կի կլի­ներ սեփա­կան ուղին ընտրե­լու: 

Դժբախտա­բար միջազգա­յին հանրությունն արդեն կորցրել էր հետաքրքրությունը Անդրկովկա­սի նկատմա­մաբ: Անգլիան, Ֆրանսիան, ավե­լի շատ զբաղված էին գերմա­նա­կան ժառանգությունը կիսե­լու և սեփա­կան վերքե­րը բուժե­լու հարցե­րով: ԱՄՆ‑ը ցավոք այնքան ուժեղ չէր ինչպես հիմա, որպեսզի կարո­ղա­նար որևէ կերպ ազդել այդ ամե­նի վրա: Թուրքիան արդեն Ռուսաստա­նի հետ շատ ջերմ հարա­բե­րություննե­րի մեջ էր, իսկ Պարսկաստա­նը չափից ավե­լի թույլ էր, որ կարո­ղա­նար որևէ օգնություն ցույց տալ ապստամբած Հայաստա­նին: Ապստամբնե­րը միայնակ էին մնա­ցել ռուս-թուրքա­կան ագրե­սիա­յի առջև: Հարկա­վոր էր սկսած գործը հասցնել տրա­մա­բա­նա­կան ավարտին՝ այսինքն դուրս գալ նվա­զա­գույն կորուստնե­րով և փորձել առա­վե­լա­գույն հայա­մետ որո­շուներ պոկել բոլշև­իկնե­րից:

Կարող ենք ասել, որ ապստամբության մեծա­գույն հաղթա­նա­կը Սյունի­քի հայկա­կա­նություն պահելն էր: ՈՒ հենց այդտեղ էլ դրսև­որվեց այն հերո­սա­կան պայքա­րը, որ մղե­ցին հայե­րը՝ թուրքա-ռուսա­կան ուժե­րի դեմ:

Ինչ վերա­բե­րում է ապստամբության պատճառնե­րին, այդտեղ ամեն ինչ լիո­վին պարզ է: Բոլշև­իկյան իշխա­նություններն ավե­լի անզուսպ էին քան երիտթուրքե­րը: Եթե երիտթուրքե­րը կոտո­րածներ սկսե­ցին մի քանի ամիս անց միայն, ապա դեկտեմբե­րի 2‑ին իշխա­նությունը վերցրած բոլշև­իկնե­րը թալան ու ձերբա­կա­լություններ սկսե­ցին հենց հաջորդ օրվա­նից: Փոքր ինչ նրանց կարո­ղա­նում էր զսպել Դրոն, բայց դա շուտով ավարտվեց ու մեծ տեռորն անցավ գործի: Այդ ամե­նի մասին հրա­շա­լի անդրա­դարձ է կատա­րել Սիմոն Վրացյանն իր «Հայաստա­նի Հանրա­պե­տություն» գրքում, որտեղ մանրա­մասն ներկա­յացված է ապստամբության սկիզբը, ընթացքը, թե քանի հոգու են կարո­ղա­ցել փրկել, բոլշև­իկնե­րի կողմից պետա­կան գանձա­րա­նի թալա­նը, նաև թե ինչքան գույք և դրա­մա­կան միջոցներ են կարո­ղա­ցել ազատել(գրքում մանրա­մասն ցուցա­կագրած է այդ ամե­նը: 

Ի վերջո միայն մեկ հարց է մնում, թե արդյո՞ք ՀՅԴ‑ն կապ ուներ ապստամբության հետ: Այդ հարցն իրոք կա, որը հետև­անք է տարրա­կան անգրա­գի­տության և կոմունիստա­կան քարոզչության: ՀՅԴ‑ն այդ պահին Հայաստա­նում ամե­նաուժեղ և կայա­ցած կառույցն էր և բնա­կա­նա­բար դաշնակցա­կաննե­րը գլխա­վո­րե­ցին ապստամբությունը: Դա անհերքե­լի փաստ է և քննարկման ենթա­կա չէ: Անի­մաստ են  այն վեճե­րը, որտեղ փորձում են ներկա­յացնել, որ այդ ամե­նը ՀՅԴ կողմից կազմա­կերպված էր անգլիա­կան հրա­մաննե­րով ու սեփա­կան կուսակցա­կան շահե­րով: Բոլշև­իկնե­րից դժգոհ էին բոլո­րը, նրանց ռազմա­կան սպառնա­լիքնե­րը, տնտե­սա­կան ու ֆինա­նասկան ծանր չարա­շա­հումնե­րը ընդա­մե­նը մեկ ամսում ողջ երկի­րը կանգնեցրին հուզումնե­րի առջև:

Բայց ապստամբությունը պարտվեց նաև այն պատճա­ռով, որ ֆինանսա­կան ու տնտե­սա­կան առումով քայքայված Հայաստա­նը չէր կարող երկու ճակա­տով պայքա­րել թուրքե­րի ու ռուսնե­րի դեմ միա­ժա­մա­նակ: Մնում էր միայն փրկել հնա­րա­վո­րը, որն այդպես էլ եղավ: Հիշեցնենք, որ ձերբա­կալված հազա­րա­վոր սպա­ներ նաև աքսո­րից վերա­դարձվե­ցին մայի­սին հենց ապստամբության շնորհիվ:

Ապստամբությունն ունե­ցավ նաև հոգև­որ-բարո­յա­կան խոշոր ազդե­ցություն: Հայաստա­նը տապալված համա­րող բոլշև­իկնե­րը հասկա­ցան, որ Հայաստա­նը կենսունակ է և ամեն դեպքում պետք է չափից ավե­լի զգույշ լինել Հայաստա­նի հետ, որ հնա­րա­վոր չէ միանգա­մից և կոպիտ կերպով մասնա­տում իրա­կա­նացնել:

Փետրվարյան ապստամբությունը կարե­լի է համա­րել քաղա­քա­կան ու ռազմա­կան փրկա­կար գործո­ղություն, որի ընթացքում հնա­րա­վոր եղավ փրկել բազմա­թիվ մարդկանց կյանքեր, ապա­հո­վել Սյունի­քի գոյությունը Հայաստա­նի կազմում, նոր ուժ ու եռանդ տալ հայ ժողովրդին, զգուշացնել բոլշև­իկնե­րին և կապել ադրբե­ջանցի­նե­րի ախորժա­կը:

Փետրվարյան ապստամբությունը եղավ Հայաստա­նի առա­ջին Հանրա­պե­տության վերջին հերո­սա­կան քաղա­քա­կան ու ռազմա­կան ակտը:

Առնչվող Հոդվածներ