16.3 C
Yerevan

Մեծ ու Միացյալ Հայաստանն Ընդդեմ Խորհրդա­յին Սոցիա­լիստա­կան Հայաստա­նի

Պատմա­կան հրաշքով անկա­խա­ցած երկի­րը հզո­րացնե­լու փոխա­րեն ՀՀ առաջնորդնե­րը 30 տարում այն նորից դարձրին ռուսա­կան գաղութի կարգա­վի­ճա­կի մի երկիր: 

Արա­յիկ Մկրտումյան

Վերջին ժամա­նակնե­րին ինտենսի­վո­րեն զրույցներ են շրջա­նառվում միութե­նա­կան հանրա­պե­տության մասին ու ամե­նատհաճն ու զայրա­ցուցիչն այն է, որ դրա մասին որո­շա­կի համակրությամբ խոսում են նաև Հայաստա­նում:

Միութե­նա­կան հանրա­պե­տության թեման կրկին թեժա­ցավ վերջերս, Բելա­ռուսի նախա­գահ Ալեքսանդր Լուկա­շենկոն իրեն վիրա­վո­րա­կան արտա­հայտություններ էր թույլ տվել Հայաստա­նի մասին ու ասել, որ մենք միևնույն է փախչե­լու տեղ չունենք ու ստիպված ենք համա­ձայնվե­լու: Սեփա­կան երկի­րը Ռուսաստա­նի անձնա­կան օգտա­գործման բեսեդկա(բակի զրուցա­րան) դարձրած մեծ հակումնե­րով փոքրիկ բռնա­պե­տին առանձնա­պես չեմ մեղադրում իր դուրս տված հիմա­րություննե­րի համար: Բնա­կան է, որ վերջինս չգի­տի անկա­խության ու ինքնուրույնության գինը: Էհ, պիտի ունե­ցած լինեն, որ մի հատ էլ գնա­հա­տի: Բելա­ռուս կոչված պետությունը, որ բոլշև­իկնե­րը փազլի պես հավա­քե­ցին Լեհաստա­նի ու Լիտվա­յի տարածքնե­րից, այդպես էլ մնաց արհեստա­կան պետություն: Այն, որ պատմության մեջ երբևէ գոյություն չունե­ցած պետության նախա­գա­հը իր անկա­խությունը չի գնա­հա­տում, իր գործն է: Խնդրեմ, կարող է նույնիսկ Բելառուս(սպիտակ ռուս) անունը փոխել դարձնել Չեռնառուս(սև ռուս), եթե դա իրեն հետաքրքիր է, բայց այն, որ Հայաստա­նում ևս կան քաղա­քա­կան շրջա­նակներ, որոնք դեմ չեն միութե­նա­կա­նությա­նը, այդ դա արդեն նողկա­լի է: Ու դա արդեն մեր բոլո­րիս գործն է: 

Հայաստա­նի անկա­խությունը մշտա­պես եղել է ու կա հայ ժողովրդի գլխա­վոր նպա­տակնե­րից մեկը: Գաղտնիք չէ, որ այսօրվա Հայաստա­նը տնտե­սա­կան, ռազմա­կան մեծ կախում ունի հյուսի­սից, բայց դա դեռ չի նշա­նա­կում, որ անկա­խությունը կարե­լի է ծախսել փողո­ցում գտած հազար դրա­մա­նո­ցի նման՝ առանց հասկա­նա­լու և գնա­հա­տե­լու:

Հայ ժողո­վուրդն արդեն մեկ անգամ եղել է միութե­նա­կան պետություն ու շատ լավ գիտենք թե այդ ամենն ինչ է նշա­նա­կում: Այդ ամե­նը նշա­նա­կում է ժամա­նա­կա­կից ստրկություն, նշա­նա­կում է արգելք ամեն ինչի նկատմա­մաբ: Նշա­նա­կում է կրկին վերա­դարձ 30-ականնե­րի մեծ տեռո­րի ժամա­նա­կաշրջան: Միութե­նա­կան հանրա­պե­տություն՝ նշա­նա­կում է հրա­ժա­րում ամեն ինչից, բացա­ռա­պես ամեն ինչից ու առա­ջին հերթին անկա­խությունից, Մեծ, Միացյալ Հայաստա­նից, այդ գաղա­փա­րից: Այո՛, այո՛, գիտեմ, որ ոմանց մոտ թերա­հա­վա­տության կամ նույնիսկ կարեկցանքի ժպիտ է առա­ջա­նում, ոմանք էլ դառնա­ցած են, թե նման ծանր վիճա­կում ի՞նչ մեծ, ինչ միացյալ: 

Բանն էլ հենց այն է, որ գաղա­փա­րը պիտի մնա: Գաղա­փա­րից չի կարե­լի հրա­ժարվել: Գաղա­փա­րը սկզբունք է և համոզմունք, գաղա­փա­րը էություն է, որով ձևա­կերպվում է ժողովրդի հավա­քա­կան նպա­տակն ու ցանկությունը: Եվ այո՛, այսօր թերա­հա­վատնե­րի համար դժվար է ընդունել Մեծ և Միացյալ Հայաստա­նի գաղա­փա­րը, քանի որ 2020թ. պարտությունից հետո շատ մեծ բարո­յա­կան ճգնա­ժամ է սկսվել: Բայց հրա­ժարվել Մեծ ու Միացյալ Հայաստա­նի գաղա­փա­րից, նշա­նա­կում է պարտվել նախ գաղա­փա­րա­պես, ապա՝ ֆիզի­կա­պես: Բայց յադ գաղա­փա­րը վերջին բանն է, որ մենք ունենք և վերջին բանն է, որից կարող ենք հրա­ժարվել: Նրանք, ովքեր ամեն կերպ փորձում են ինչ որ չնչին արդա­րա­ցումնե­րով հիմնա­վո­րել միութե­նա­կան հանրա­պե­տության «լավ» կողմե­րը, ոչինչ չեն հասկա­նում պետա­կան ինստի­տուտ ասվա­ծից: Ոչինչ չեն հասկա­նում նախ՝ գաղա­փա­րա­կան հարթա­կում, ապա՝ սկզբունքա­յին: Հաշվի առնե­լով մեր գլո­բա­լիստա­կան ժամա­նա­կաշրջա­նը երբ ամեն կերպ փորձ է արվում ջնջել ազգա­յի­նի սահմանն ու դրա հակադրել տեխնոկրա­տա­կան ռեժի­մը, ավե­լի հասկա­նա­լի է դառնում, թե ինչպես կարող են մարդկանց գլխում ցանել այդ հիմար միտքը, որ միութե­նա­կա­նը կարող է լավ լինել Հայաստա­նի համար: Նրանց, ովքեր նման բան են պնդում, ես մի հարց ունեմ: Պատկե­րացրեք, որ ձեր տունը կիսա­քանդ է, շատ աշխա­տանք կա անե­լու, վերա­նո­րո­գե­լու: Դուք համաձա՞յն եք ձեր տունը տալ ուրի­շին և այդտեղ վարձով ապրել, եթե նա խոստա­նա, որ կվե­րա­նո­րո­գի ձեր տունը: Նույնն  էլ անկա­խությունն է: Հրա­ժարվե­ցիր՝ այլևս ոչինչ չունես: 

Մենք, ինչպես արդեն ասա­ցի, մի անգամ արդեն եղել ենք միութե­նա­կան հանրա­պե­տության կազմում: Տեսել ենք, թե ինչ եղավ: Եվ թող չգո­վեն, թե հավի միսն էժան էր, կամ ապա­հով էր: ԽՍՀՄ օգտին բերված ամեն լավ բանի դիմաց կարող եմ տասը հակա­փաստարկ բերել: Ընդհանրա­պես միութե­նա­կա­նի մասին խոսե­լիս նաև կարև­որ է այն, որ այդ միութե­նա­կա­նության հիմքը ռուսա­կան ցեմենտով է ամրացվե­լու, իսկ դա շատ մեծ խնդիր է: Ընդհանրա­պես հայ ժողո­վուրդը բավա­կան մեծ փորձ ունի ռուսա­կան պետության հետ հարա­բե­րություննե­րի հարցում: Մենք եղել ենք նրանց դաշնա­կի­ցը, եղել ենք նրանց գաղութը, եղել ենք թշնա­մին, եղել ենք բարե­կա­մը և շատ լավ գիտենք ռուսնե­րի հետ հարա­բե­րություննե­րի բոլոր մակարդակնե­րը, թող հեքիաթ չպատմեն: Իսկ նրանք, ովքեր դեռ պնդե­լու են, թե սովե­տի ժամա­նակ աշխա­տանք կար ու ապա­հով էր, ապա հիշեցնեմ, որ այդ աշխա­տանքն ու ապա­հո­վությունը պարտքով վերցրած վերարկուի նման էր, չտա­քացրեց հերիք չէ, վերջում էլ խլե­ցին ձեռքնե­րիցս: ԽՍՀՄ ընթացքում մեր կերած միսն ու խմած գինին լիուլի բերել են մեր քթից: 20-ականնե­րից մինչև 50-ականնե­րի քաղա­քա­կան զարհուրե­լի ջարդե­րով ու աքսորնե­րով, 60–80-ականների լճացմամբ ու ժողովրդին բարո­յա­պես փչացնե­լով: Չմո­ռա­նանք, որ երկրորդ համաշխարհա­յի­նում հայ ժողո­վուրդը մասնակցեց դրան ու մի քանի հարյուր հազար զոհ տվեց, որովհետև «Ժողո­վուրդնե­րի Հայր» Ստա­լինն իր գերմա­նա­կան ավանտյուրա­յի հետև­անքով երկի­րը տարավ թուլացման ճանա­պարհով ու հենց մեր «մեծ եղբոր» շնորհիվ էլ առա­ջին համաշխարհա­յի­նից ուշքի չեկած ժողո­վուրդը դրա­նից ընդա­մե­նը 30 տարի անց ստիպված էր նոր մսա­ղա­ցի մեջ մտնել պաշտպա­նե­լու սոցիա­լիզմը, որ 30 տարի առաջ զոռով էին փաթա­թել իր վզին: Ու այսքա­նից հետո նորից միութենակա՞ն: Ո՛չ, խորա­պես շնորհա­կալ ենք: Միութե­նա­կան պետությունը Լուկա­շենկո­յին ու իր նման քաղա­քա­կան փնթի­նե­րին է պետք, որ ավտո­մատն ուսին կրկես էր ցուցադրում փողոցնե­րում՝ մոլեգնած շեֆի դեր տանելով(թե ասա, դու որ օրվա վազող կամ կրա­կողն ես): 

Ռուսա­կան քաղա­քա­կան կրկե­սի պրի­մա­դոննա Լուկա­շենկո­յի հիմա­րություննե­րը սակայն բավա­կան հաճե­լի եղան հայ քաղա­քա­կան որոշ շրջա­նակնե­րի և նրանցից մեկն էլ երեկ իր ասուլի­սի ժամա­նակ այնպես ջերմե­ռանդ էր ռուսա­կան շահե­րը պաշտպա­նում, որ նույնիսկ ռուսներն էին զարմա­ցել, թեև գլուխնե­րը խառն էր Դոնբա­սի ավանտյուրա­յով:

Ինձ առա­վե­լա­պես հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունեն այս մասին ՀՅԴ‑ի ներկա­յա­ցուցիչնե­րը: Երկու պատճա­ռով, նախ այն, որ Ռոբերտ Քոչարյա­նը մշտա­պես եղել է Հայաստա­նում ռուսա­կան կողմնո­րոշման ամե­նից ջերմ պաշտպա­նո­ղը և այն, որ հենց ՀՅԴ‑ն էր գլխա­վո­րել 1921թ. Փետրվարյան փառա­հեղ ապստամբությունը: 

Զարմա­ցած եմ, թե ինչպես է ՀՅԴ‑ն քաղա­քա­կան դաշինքի մեջ շարունա­կում գտնվել մի մարդու հետ, ում համար միութե­նա­կան պետությունն էլ ընդունե­լի գաղա­փար է: Իսկ ո՞ւր մնաց Մեծ ու Միասցյալ Հայաստա­նի գաղա­փա­րը: Մի՞թե այն ավարտվեց 1920թ. դեկտեմբե­րի 2‑ի ստո­րագրություննե­րով: Իսկ գուցե ՀՅԴ‑ն նո՞ւյնպես ավարտվեց: Ո՛չ իհարկե: Որովհետև եկու ամիս էլ չանցած ՀՅԴ‑ն անում էր այն, ինչի համար ստեղծվել էր՝ հայության շահե­րի պաշտպա­նություն ու հենց ռուսնե­րի դեմ ռազմա­կան պայքա­րով: Ինչևէ, դաշնակցա­կաննե­րը բավա­կան լուրջ մտա­ծե­լու բան ունեն, հատկա­պես, թե ուր է իրենց տանում քոչարյա­նա­կան ընթացքը, միայն թե հետո ոչ ոքի չմե­ղադրեն ազգայնա­կա­նությունը զիջե­լու համար: Ի դեպ, քանի որ հանձնիս ՀՅԴ ու Քոչարյա­նի, խոսվեց ընդդի­մության մասին, նույնը վերա­բերվում է նաև իշխա­նությա­նը: Ոչ ոք թող չմտա­ծի, թե ինքը տիրա­պե­տում է հայ ժողովրդին ու նրա ապա­գա­յին: Բոլորս անցո­ղիկ ենք, բայց հայրե­նի­քը՝ մնա­յուն: Պատկե­րացրեք, թե վերջին երկու հազար տարում միայն քանի պոռո­տա­խոս ու մեծա­միտ քաղա­քա­կան դեմքեր են եկել, խոսել, սպառնացել…ու անհե­տա­ցել: Նույնը սպասվում է ձեզ բոլո­րիդ:

Միացյալ ու Մեծ Հայաստա­նի գաղա­փա­րը ծաղրողնե­րին ու չհա­վա­տա­ցողնե­րին խորհուրդ եմ տալիս հայոց պատմություն վերընթերցել: Հայոց պատմության մեջ բազմա­թիվ են դեպքե­րը, երբ դրությունը ոչ թե այսօրվա նման է եղել, այլ տասնա­պա­տիկ ավե­լի վատ, բայց հայե­րը նվա­ճել են իրենց անկա­խությունը և արյունով պայքա­րել դրա համար:

Իսկ գուցե հիմա նման կերպ մտա­ծե­լու պատճառն այն է, որ 1991թ. անկա­խությունը մենք չենք նվա­ճել, այլ ուղղա­կի ստա­ցել ենք: Չէ՞ որ այդ ժամա­նակ մենք անկա­խության հասանք հանրաքվեով: Մենք անկա­խություն միշտ նվա­ճել ենք արյունով ու այս անգամ անկա­խությա­նը պետք էր այո կամ ոչ ասել: Իսկ դա երբեք այդպես չի լինում: Ու երբ ասում են, որ հայ ժողո­վուրդը միասնա­կան կամքով ասաց այո՛ անկա­խությա­նը, մի տհաճ հարց է առա­ջա­նում: Իսկ կարո՞ղ էր ոչ ասել: Ի՞նչ էր լինե­լու, եթե ժողո­վուրդը ոչ ասեր: Ոչինչ: Մենք էլի անկա­խա­նա­լու էինք, որովհետև ԽՍՀՄ-ից բոլո­րը հրա­ժարվե­ցին, առա­ջին հերթին հենց Ռուսաստա­նը և Բելա­ռուսը, որն էլ հիմա կարո­տախտի մեջ ընկած միություն է տենչում: Մենք կարո՞ղ էին մնալ մի միության մեջ, որն էլ չկար: Ո՛չ: Անկա­խությունը մենք այս անգամ նվեր ստա­ցանք, դրա համար էլ չգնա­հա­տե­ցինք ու չհասկա­ցանք: Պատմա­կան հրաշքով անկա­խա­ցած երկի­րը  հզո­րացնե­լու փոխա­րեն ՀՀ առաջնորդնե­րը 30 տարում այն նորից դարձրին ռուսա­կան գաղութի կարգա­վի­ճա­կի մի երկիր: Այ սա է աննե­րե­լին ու երբ հերթա­կան անգամ ինչ որ մեկը նորից փորձում է միութե­նա­կա­նությունը առաջ հրել, կամ խոսել ԽՍՀՄ 2.0 վերսիա­յի մասին, մենք պետք է մի հարց տանք ինքներս մեզ, թե ո՞ւմ շահերն են պաշտպա­նում նրանք: Թեև արդեն իսկ պարզ է:

Իսկ Միացյալ ու Մեծ Հայաստա­նը հեքիաթ չէ: Այն դժվար, սարսա­փե­լի դժվար ձեռք բերվե­լիք է, բայց այն մեր գաղա­փարն է: Մենք այդ ամե­նին չենք հասել հանրաքվեով, մենք դրան հասել ենք միլիո­նա­վոր զոհե­րով, տասնա­պա­տիկ ուժեղ հակա­ռա­կորդի դեմ կռվե­լով ու սեփա­կան արյունով ստո­րագրե­լով այդ Մեծ ու Միացյալ Հայաստա­նի քարտե­զի տակ: Բնա­կան է, որ այդ ամե­նը չեն կարո­ղա­նում հասկա­նալ հանրաքվեով անկա­խություն ստա­ցածնե­րից շատե­րը, ովքեր մինչև հիմա չեն ազատվում ռուսա­կան բարդույթից:

Հայոց պատմությունը մեր ժողովրդի ամե­նաի­մաստուն գիրքն է: Այնտեղ ի թիվս այլոց կա մի սև ցուցակ, որտեղ նշվում է հերթա­կան կայսրության վերա­ցումը: Այդ ցուցա­կը շատ երկար է ու դեռ էլի է շարունակվե­լու: Իսկ ինչ որ քաղա­քա­կան մանրախնդրության համար ռուսա­կան յուղով տապակվողնե­րը իզուր թող քավո­րություն չանեն: Հայ ժողո­վուրդը իր թերություննե­րով հանդերձ՝ մեծ ուժ ու զարմա­նահրաշ պոտենցիալ ունի: Այն ապրել է Լենկ-Թեմուրի ու թուրքե­րի հետ, կդի­մա­նա նաև ռուսա­կան բարե­կա­մությանն ու հայ քաղա­քա­կան ընդդի­մության ու իշխա­նության հիմա­րություննե­րին:

Okay  Եթե աշխարհը մի օր կործանվի, վերջին քարը դնե­լու են հայե­րը:

Առնչվող Հոդվածներ