ՄԵՐ ՈՒՂԻՆ

ՀՅԴ-ն Գոյութենական Մարտահրավերներին Դեմ Հանդիման

Դաշնակցութիւնը պարտքը ունի եւ պէտքը՝ կանոնագրի ու կառոյցի վերանայման:

Միհրան Քյուրտօղլյան


ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովին ընդառաջ ներկայացնում ենք ՀՅԴ անդամ Միհրան Քյուրտօղլյանի գրառումը:

Գրառման մեջ հեղինակն իր մտահոգություններն է ներկայացրել ընդհանուր իրավիճակի վրա, մի շարք հարցեր ուղղելով և խնդիրներ առաջադրելով: Հեղինակը կարծես փորձում է վերաժեվորման և հասկացողության քայլ կատարել: Հասկանալու համար, թե ինչ է եղել այսքան տարի, ինչպես է ընթացել ու ի վերջո ինչ է լինելու: Ինչ սպասել և ինչպես:

Արդյոք այս ընդհանուր ժողովը ի վիճակի է լինելու բեկում մտցնել առանց այն էլ արդեն իսկ խաթարված ու անկայուն վիճակում հայտնված գործելաոճը:

Հեղինակը բավական մեղմ բայց և բավական կարևոր ասելիք է բարձրացնում և անշուշտ ամենակարևոր հարցերից մեկը՝ կանոնագրի ու կառույցի վերանայում: Ինչպես որ ինքն է նշում՝ առանց աճապարանքի և ավելացնում է, որ այս օրերին ՀՅԴ-ն իրավունք չունի հապճեպ ու չկշռադատված որոշումներ կայացնելու։ ՀՅԴ-ն, որ ստեղծված էր հայության շահերի պաշտպանության համար, իրավունք չունի ցածրացնել իր մակարդակն ու ընկնել առօրեական խնդիրների հետևից: ՀՅԴ-ն պիտի շատ բարձր լինի ու մնա, այնքան բարձր ու լրջախոս, որքան որ պահանջում է ազգային շահը և այնքան ինչքան որ ստիպում են ազգային հարցերը: Այդ գրառման մեջ ընդգծվում են ապագայի խորը անհանգստությունը, կառույցի թարմացումը։ Բյուրոյի ապակենտրոնացումը, ընդհանուր ղեկավարության փոփոխությունները։ Փոփոխություններ, ոչ թե սոսկ անձերի, այլ սկզբունքային ու գաղափարական մակարդակով:

Գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ում ընդհանուր առմամբ մեծ պառակտումներ եղան հատկապես վերջին մի քանի տարում: Վերջին ակտը եղավ բախումն Ամերիկյան թևի հետ՝ այդ ամենին հաջորդող բոլոր իրադարձություններով:

Հեղինակի գրառմանն ամբողջապես ծանոթացեք՝ asbarez.am հղմամբ։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *