16.3 C
Yerevan

Անտեսված Զգուշա­ցում

Եթե Ուկրաի­նան ցանկա­նում է ապրել ևզարգա­նալ, նա չպետք է լինի կողմե­րից մեկի­ռազմա­բա­զան մյուսի դեմ: Ուկրաի­նան պետք է նրանց միջև կամուրջ լինի։

Հենրի Քիսինջեր

The Washington Post

6 մարտի, 2014 թ

Ուկրաի­նա­յի վերա­բերյալ հանրա­յին քննարկումներն ամբողջո­վին առճա­կատման մասին են: Բայց մենք գիտե՞նք, թե ուր ենք գնում։ Իմ կյանքում ես չորս պատե­րազմ եմ տեսել, որ սկսվել են մեծ ոգև­ո­րությամբ և հանրա­յին աջակցությամբ, բայց և որոնք մենք չգի­տեինք, թե ինչպես ավարտենք: Այդ չորս պատե­րազմում, մենք երե­քից միա­կողմա­նի հեռա­ցանք: Քաղա­քա­կա­նության մեջ փորձությունն այն է, թե ինչպես է այն ավարտվում, այլ ոչ թե ինչպես է սկսվում:

Շատ հաճախ է ուկրաի­նա­կան հարցը դրվում է որպես հարա­բե­րություննե­րի պարզում՝ արդյոք Ուկրաի­նան Արև­ելքին է միա­նում, թե Արևմուտքին: Բայց եթե Ուկրաի­նան ցանկա­նում է ապրել և զարգա­նալ, նա չպետք է լինի կողմե­րից մեկի ռազմա­բա­զան մյուսի դեմ: Ուկրաի­նան պետք է նրանց միջև կամուրջ լինի:

Ռուսաստա­նը պետք է ընդունի, որ Ուկրաի­նա­յին արբանյա­կա­յին կարգա­վի­ճակ ստի­պելն ու դրա­նով իսկ Ռուսաստա­նի սահմաննե­րը առաջ տանե­լու փորձե­րը Մոսկվա­յին կդա­տա­պարտի կրկնել Եվրո­պա­յի և Միացյալ Նահանգնե­րի հետ փոխա­դարձ ճնշումնե­րի պատմությունը:

Արևմուտքը պետք է հասկա­նա, որ Ռուսաստա­նի համար Ուկրաի­նան երբեք չի կարող լինել պարզա­պես օտար երկիր։ Ռուսա­կան պատմությունը սկսվել է այսպես կոչված Կիև­ան Ռուսիա­յում: Այնտե­ղից է տարածվել ռուսա­կան կրո­նը։ Ուկրաի­նան դարեր շարունակ եղել է Ռուսաստա­նի կազմում, իսկ մինչ այդ էլ նրանց պատմություննե­րը միահյուսված էին: Ռուսաստա­նի համար ամե­նա­կարև­որ մարտե­րից մի քանի­սը, սկսած 1709թ. Պոլտա­վա­յի ճակա­տա­մարտից, մղվել են ուկրաի­նա­կան հողի վրա: Սևծովյան նավա­տորմը‘ Միջերկրա­կան ծովում Ռուսաստա­նի հզո­րության նախագծման միջո­ցը, հիմնված է երկա­րա­ժամկետ վարձա­կա­լությամբ Սևաստո­պո­լում, Ղրի­մում: Նույնիսկ այնպի­սի ակա­նա­վոր այլա­խոհներ, ինչպի­սիք են Ալեքսանդր Սոլժե­նի­ցի­նը և Իոսիֆ Բրոդսկին, պնդում էին, որ Ուկրաի­նան Ռուսաստա­նի պատմության և, հատկա­պես Ռուսաստա­նի անբա­ժա­նե­լի մասն է:

Եվրա­միությունը պետք է ընդունի, որ իր բյուրոկրա­տա­կան անկա­յունությունն ու ռազմա­վա­րա­կան տարրի ստո­րա­դա­սումը ներքին քաղա­քա­կա­նությա­նը՝ Եվրո­պա­յի հետ Ուկրաի­նա­յի հարա­բե­րություննե­րի շուրջ բանակցություննե­րում նպաստե­ցին բանակցություննե­րը ճգնա­ժա­մի վերա­ծե­լուն։ Արտա­քին քաղա­քա­կա­նությունը առաջնա­հերթություններ սահմա­նե­լու արվեստ է.

Ուկրաի­նա­ցի­ներն են որո­շիչ: Նրանք ապրում են բարդ պատմությամբ և բազմա­լե­զու երկրում։ Արևմտյան մասը Խորհրդա­յին Միության կազմի մեջ է մտել 1939թ, երբ Ստա­լինն ու Հիտլե­րը իրար բաժա­նե­ցին այն որպես ավար։ Ղրի­մը, որի բնակչության 60 տոկո­սը ռուս է, դարձավ Ուկրաի­նա­յի մաս միայն 1954թ, երբ ծնունդով ուկրաի­նա­ցի Նիկի­տա Խրուշչո­վը այն նվի­րեց Ուկրաի­նա­յին՝ կազակնե­րի հետ ռուսա­կան պայմա­նագրի 300-ամյա­կի տոնա­կա­տա­րության ժամա­նակ: Արևմուտքը հիմնա­կա­նում կաթո­լիկ է, արև­ելքը՝ ռուս ուղղա­փառ: Արևմուտքը խոսում է ուկրաի­նե­րեն, արև­ելքը՝ հիմնա­կա­նում ռուսե­րեն: Ուկրաի­նա­յում մի թևի կողմից մյուսի վրա գերիշխե­լու ցանկա­ցած փորձ, ինչպես որ նախկի­նում է, ի վերջո տանե­լու է քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի կամ փլուզման: Ուկրաի­նա­յին որպես Արև­ելք-Արևմուտք առճա­կատման մաս դիտարկե­լը տասնամյակներ շարունակ կզրկի Ռուսաստա­նին և Արևմուտքին, հատկա­պես Ռուսաստա­նին և Եվրո­պա­յին, համա­գործակցող միջազգա­յին համա­կարգի մեջ մտցնե­լու ցանկա­ցած հեռանկար:

Ուկրաի­նան անկախ է ընդա­մե­նը 23 տարի: Նախկի­նում այն ինչ-որ օտար տիրա­պե­տության տակ էր՝ սկսած 14-րդ դարից: Զարմա­նա­լի չէ, որ նրա ղեկա­վարնե­րը չեն սովո­րել փոխզի­ջումնե­րի արվեստը, առա­վել ևս՝ պատմա­կան հեռանկարնե­րը: Անկա­խությունից հետո Ուկրաի­նա­յի քաղա­քա­կա­նությունը հստակ ցույց է տալիս, որ խնդրի արմա­տը ուկրաի­նա­ցի քաղա­քա­կան գործիչնե­րի ջանքե­րի մեջ է՝ իրենց կամքը պարտադրե­լու երկրի անկա­նոն մասե­րին, նախ՝ մի խմբակցություննե­րի, ապա մյուսնե­րի կողմից: Հենց դա է Վիկտոր Յանուկո­վի­չի և նրա գլխա­վոր քաղա­քա­կան մրցա­կից Յուլիա Տիմո­շենկո­յի միջև ընթա­ցող պայքա­րի հիմնա­կան էությունը։ Նրանք ներկա­յացնում են Ուկրաի­նա­յի երկու թևե­րը և չեն ցանկա­նում կիսել իշխա­նությունը: Ուկրաի­նա­յի նկատմամբ ԱՄՆ‑ի խելա­միտ քաղա­քա­կա­նությունը կփնտրի երկրի երկու մասե­րի համա­գործակցությունը միմյանց հետ: Մենք պետք է ձգտենք հաշտության, ոչ թե մեկ առանձին խմբակցության գերա­կա­յության մյուսի նկատմամբ։

Ռուսաստանն ու Արևմուտքը, և հատկա­պես Ուկրաի­նա­յի տարբեր խմբա­վո­րումնե­րը չեն գործել այս սկզբունքով: Ամեն մեկն իր հերթին ավե­լի է վատացրել իրա­վի­ճա­կը: Ռուսաստա­նը չի կարո­ղա­նա ռազմա­կան լուծում պարտադրել առանց ինքն իրեն մեկուսացնե­լու՝ հատկա­պես այն ժամա­նակ, երբ հենց Ռուսաստա­նի սահմաննե­րից շատերն արդեն անո­րոշ են: Արևմուտքի համար Վլա­դի­միր Պուտի­նի դիվայնա­ցումը քաղա­քա­կա­նություն չէ, այլ դրա բացա­կա­յության ալի­բին:

Պուտի­նը պետք է հասկա­նա, որ, ինչքան էլ մեծ լինի դժգո­հությունը, ռազմա­կան պարտադրանքնե­րը ևս մեկ սառը պատե­րազմի հեն հանգեցնե­լու: Իր հերթին, Միացյալ Նահանգնե­րը պետք է խուսա­փի Ռուսաստա­նին վերա­բերվել որպես շեղվա­ծի, որին համբե­րությամբ սովո­րեցնեն Վաշինգտո­նի կողմից հաստատված վարքագծի կանոննե­րը: Պուտի­նը լուրջ ստրա­տեգ է՝ ռուսա­կան պատմության տարածքում, ամե­րիկյան արժեքնե­րի և հոգե­բա­նության ըմբռնումը նրա ուժեղ կողմե­րը չեն: Ռուսա­կան պատմության և հոգե­բա­նության ըմբռնումը իր հերթին ԱՄՆ քաղա­քա­կա­նությունը մշա­կողնե­րի ուժեղ կողմե­րը չեն:

Բոլոր կողմե­րի ղեկա­վարնե­րը պետք է վերա­դառնան արդյունքնե­րի քննությա­նը, այլ ոչ թե մրցակցեն դիրքո­րոշման մեջ: Ահա իմ պատկե­րա­ցումն արդյունքի մասին, որը համա­տե­ղե­լի է բոլոր կողմե­րի արժեքնե­րի և անվտանգության շահե­րի հետ.

1. Ուկրաի­նան պետք է իրա­վունք ունե­նա ազա­տո­րեն ընտրե­լու իր տնտե­սա­կան և քաղա­քա­կան միա­վո­րումնե­րը, այդ թվում՝ Եվրո­պա­յի հետ։

2. Ուկրաի­նան չպետք է անդա­մակցի ՆԱՏՕ-ին, տեսա­կետ, որը ես ընդունել եմ յոթ տարի առաջ, երբ վերջին անգամ այդ հարցը նորից բարձրացվեց:

3. Ուկրաի­նան պետք է ազատ լինի ձևա­վո­րե­լու ցանկա­ցած կառա­վա­րություն, որը բխում է իր ժողովրդի արտա­հայտած կամքից։ Ուկրաի­նա­ցի խելա­միտ առաջնորդներն այդ ժամա­նակ պիտի ընտրեին իրենց երկրի տարբեր մասե­րի միջև հաշտեցման գործընթա­ցի քաղա­քա­կա­նություն: Միջազգա­յին մակարդա­կում նրանք պետք է այնպի­սի կեցվածք ունե­նան, որը համե­մա­տե­լի է Ֆինլանդիա­յի հետ: Այդ ժողո­վուրդը կասկած չի թողնում անկա­խության հարցով, համա­գործակցում է Արևմուտքի հետ շատ ոլորտնե­րում, բայց և զգուշո­րեն խուսա­փում է Ռուսաստա­նի նկատմամբ ինստի­տուցիո­նալ թշնա­մանքից:

4. Ռուսաստա­նի կողմից Ղրի­մի միա­ցումը անհա­մա­տե­ղե­լի է գոյություն ունե­ցող աշխարհա­կարգի կանոննե­րի հետ։ Բայց պետք է հնա­րա­վոր դարձնել Ղրի­մի հարա­բե­րություններն Ուկրաի­նա­յի հետ ավե­լի թեթև ու չլարված հիմքե­րի վրա դնե­լը: Այդ նպա­տա­կով Ռուսաստա­նը կճա­նա­չի Ուկրաի­նա­յի ինքնիշխա­նությունը Ղրի­մի նկատմամբ։ Ուկրաի­նան պետք է ամրապնդի Ղրի­մի ինքնա­վա­րությունը միջազգա­յին դիտորդնե­րի ներկա­յությամբ անցկացվող ընտրություննե­րում: Գործընթա­ցը կնպաստի Սևաստո­պո­լում Սևծովյան նավա­տորմի կարգա­վի­ճա­կի վերա­բերյալ ցանկա­ցած անո­րո­շության վերացմա­նը:

Սրանք սկզբունքներ են, ոչ թե օրենքներ։ Տարա­ծաշրջա­նին ծանոթ մարդիկ կիմա­նան, որ ոչ բոլորն են բոլո­րին դուր գալիս: Հարցը ոչ թե բացարձակ բավա­րարվա­ծությունն է, այլ հավա­սա­րակշռված դժգո­հությունը: Եթե այս կամ համադրե­լի տարրե­րի վրա հիմնված ինչ-որ լուծում չստացվի, ապա առճա­կատման հնա­րա­վո­րությունը կարա­գա­նա: Դրա ժամա­նա­կը շուտով կգա։

Հենրի Քիսինջե­րը պետքարտուղար է եղել 1973–1977 թվա­կաննե­րին։

Առնչվող Հոդվածներ